Երկաթ
• Երկաթ -քիմիական տարր է որի նշանն է Fe և
ատոմային թիվը՝ 26:
2.
Երկաթը պարբերական համակարգիութերորդ
խմբի տարր է: Այն սպիտակ-արծաթափայլ,
պլաստիկ մետաղ մետաղ է: Բնության մեջ
տարածվածությամբ (4,65%) զբաղեցնում է
չորրորդ տեղը:
3.
Երկաթը գտնվում էհիմնականում
միացությունների ձևով, որոնցից կարևորներն են
գորշ երկաթաքարը (HFeO2 . nH2O), կարմիր
երկաթաքարը (Fe2O3), մագնիսական
երկաթաքարը (Fe3O4), սիդերիտը (FeCO3) և այլն:
Կենցաղային իրերի, գործիքներիև զենքերի
պատրաստումը երկաթից սկիզբ դրեց երկաթի դարին,
որը հաջորդեց բրոնզի դարին` մ.թ.ա. I հազարամյակի
սկզբին: Հայկական լեռնաշխարհում
երկաթագործությունը բարձր զարգացման է հասել
ուրարտական ժամանակաշրջանում:Երկրակեղևում իր
պարունակությամբ (4,65% ըստ զանգվածի) երկաթը
մետաղների մեջ գրավում է երկրորդ տեղը ալյումինից հետո:
Բնության մեջ երկաթը բնածին վիճակում հազվադեպ է
հանդիպում:
6.
Երկաթի խոշոր հանքավայրերկան ԱՄՆ-ում,
Կանադայում, Բրազիլիայում, Հնդկաստանում,
Չինաստանում, Ֆրանսիայում,
Շվեդիայում, Ռուսաստանում (Կուրսկի մարզ,
Ուրալ, Սիբիր), Ուկրաինայում,
Ղազախստանում, Ավստրալիայում և այլ
երկրներում: Երկաթի հանքեր կան նաև
Հայաստանում:
7.
Երկաթ պարունակվում էնաև կենդանի
օրգանիզմներում, առկա է արյան հեմոգլոբինի
բաղադրության մեջ: Այն տեղափոխում է
թթվածինը թոքերից դեպի հյուսվածքները, իսկ
նյութափոխանակության արգասիք
ածխաթթվական գազը՝ հյուսվածքներից դեպի
թոքերը:
8.
Երկաթը ջերմության ևէլեկտրականության լավ
հաղորդիչ է, շատ պլաստիկ է, ուստի
հեշտությամբ ձգվում և կոփվում է: Երկաթը
մագնիսանում է և ապամագնիսանում, այդ
պատճառով լայն կիրառություն ունի տարբեր
էլեկտրական սարքերում ու մեքենաներում:
9.
Ժամանակակից տեխնիկայում երկաթըկիրառվում է
գլխավորապես զանազան նյութերի՝ ազոտի, թթվածնի,
ջրածնի, ծծմբի, ֆոսֆորի, իսկ ավելի հաճախ՝ ածխածնի
հետ համաձուլվածքներ կազմած: Դրանց նույնիսկ
չափազանց փոքր քանակները խիստ փոխում են երկաթի
հատկությունները. օրինակ՝ ծծումբն առաջացնում է
շոգեփխրունություն, ֆոսֆորը՝ սառնաբեկություն,
ածխածինն ու ազոտը նվազեցնում են պլաստիկությունը,
ջրածինը մեծացնում է փխրունությունը և այլն: Երկաթի
համաձուլվածքներից են թուջը, պողպատը և այլն:
10.
Այժմ գիտնականները ստանումեն երկաթի
այնպիսի տեսակներ, որոնք չեն ժանգոտվում,
չեն վախենում կրակից ու թթուներից, ինչպես
նաև վերադասավորում են երկաթի ատոմներն
այնպես, որ այն տասնապատիկ անգամ ամուր
դառնա: