Ջուրը հիշողություն ունի
Փաստ.Հարավ-արևելյան Ասիա, 1956 թ.:
Ռազմական ինստիտուտի մասսայական ոչնչացման
զինամթերքի պատրաստման գաղտնի
լաբորատորիա: Արդեն մի քանի տարի աշխատում
են ուժեղագույն բակտերոլոգիական զենքի
ստեղծման վրա: Բազմաթիվ
խորհրդակցություններից մեկի ժամանակ
քննարկվում են այն հատկությունները, որը պիտի
ունենա այդ զենքը: Քննարկումն անսպասելի
ընդհատվում է. բոլոր մասնակիցներին
տեղափոխում են հոսպիտալ` սուր սննդային
վարակի ախտանիշերով (սիմպտոմ): Բացի
ջրամանների ջրից, գիտնականները ուրիշ ոչինչ
չէին օգտագործել: Ջուրը ստուգեցին` ոչ մի
վնասակար խառնուրդ, քիմիական կազմը H2O:
Հետաքննությունը մտնում է փակուղի:
Հաշվետվության մեջ այդպես էլ գրեցին.
թունավորման պատճառ է դարձել սովորական
ջուրը:
3.
Թվեր.
Վերջին 9 տարում Գրենլանդիայի սառույցի
հալման արագությունը աճել է 3 անգամ:
Վերջին 30 տարում փոթորիկների կործանիչ
ուժը աճել է 2 անգամ:
1973-1982 թ. աշխարհում տեղի է ունեցել 1,5
հազար տարերային աղետ:
1983-1992 - 3,5 հազար:
1993-2002 - 6 հազար:
Ինֆորմացիոն աղտը թունավորում է ջուրը`
կուտակվելով նրա մեջ: Ջրին տրված է
ինքնամաքրման հատկություն: Դա տեղի է
ունենում ագրեգատային վիճակի
փոփոխության ժամանակ: Սակայն,
այսօր մարդու կողմից ջրի աղտոտման
արագությունը գերազանցում է նրա
ինքնամաքրման արագությանը, որի
հետեւանքով էլ խախտվել է բնության
օրինաչափությունը:
4.
Ստորեւ ներկայացված են բազմաթիվ փորձերի ժամանակ ջրի
վրա արտաքին ազդեցություններից (միտք, խոսք,
երաժշտություն) նրա կառուցվածքային փոփոխության
արդյունքներ:
Սեր եւ վերածնունդ
Շնորհակալություն
Ես քեզանից հոգնել եմ,
ես կսպանեմ քեզ
Ֆիզիկական հատկությունները
Սովորական պայմաններում
անգույն,անհամ,անհոտհեղուկ է,
tհալ=0°С,tեռ=100°С,ամենամեծ խտությունը 4°С-ում p=1
գ/մլ:Դրանից ցածր և
բարձր ջերմաստիճաններումp>1:Ջերմաստիճանից
կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը
խիստ տարբերվում է մյուս
նյութերից,որոնց խտությունը ջերմաստիճանի
բարձրացումից փոքրանում է,սառույցի խտությունը փոքր
է ջրի խտությունից,դրա համար այն լողում է ջրի վրա,դրա
շնորհիվ է ձմռանը ջրի տակ կյանքը շարունակվում
է:Ջուրը ունի ամենամեծ ջերմունակությունը,այդ
պատճառով դանդաղ տաքանում է,դանդաղ սառչում:Դրա
շնորհիվ ջրավազանները կարգավորում են
մեր մոլորակի ջերմաստիճանը:
9.
Քիմիական հատկությունները
1.Ջուրը ամֆոտերմիացություն է,ունի դիսոցման շատ
փոքր աստիճան (10-9)
H2Օ⇌H++OH- կամ HՕH+HOH⇌H3Օ++OH-
2.Փոխազդում է մետաղների հետ.
ակտիվ մետաղներ՝
2Na+2HO=2NaOH+H2↑
Ca+2H2O=Ca(OH)2+H2↑
պակաս ակտիվ՝
Zn+H2O=ZnO+H2↑
3Fe+4H2O=Fe3O4+4H2↑
պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում:
3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.
K2O+H2O=2KOH
BaO+H2O=Ba(OH)2
4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)
SO3+H2O=H2SO4
P2O5+3H2O=2H3PO4
10.
5.Հաստատուն հոսանքի ազդեցությամբքայքայվում է.
6.Առաջացնում են բյուրեղահիդրատներ
nH2O+H2SO4=H2SO4 • nH2O
CuSO4+5H2O=CuSO4 • 5H2O
Na2CO3+10H2O=Na2CO3 • 10H2O
Na2SO4+10H2O=Na2SO4 • 10H2O
Այն միացությունները,որոնք ջուր են միացնում, կարող
են ծառայել որպես չորացնող նյութեր գազերի համար
(P2O5, CaO, BaO խոնավածուծ են):
7.Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.
C+H2O=CO+H2 (ջրագազ)
8.Որոշ աղեր ջրային միջավայրում հիդրոլիզվումեն.
Na2CO3+2H2O=2NaOH+H2CO3
MgS+2H2O=Mg(OH)2+H2S
11.
Հիմքեր
Հիմքերը քիմիական նյութեր են, որոնց
մոլեկուլները բաղկացած են մետաղի
ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիդ
խմբից: Հիմքերը ջրում դիսոցվելիս
առաջացնում են հիդրօքսիդ իոններ՝ OH-:
Ըստ դիսոցման աստիճանի մեծության՝
հիմքերը լինում են ուժեղ, միջին և թույլ:
Ուժեղ հիմքերը կոչվում են ալկալիներ: Ըստ
մոլեկուլում պարունակած հիդրօքսիդ
իոնների թվի` հիմքերը լինում են միաթթու
(NaOH, KOH), երկթթու [Ca(OH)2, Ba(OH)2] և
այլն: Հիմքերը փոխազդում են թթուների հետ՝
առաջացնելով աղ և ջուր:
12.
Ըստ թթուների ջրածնային տեսության՝
թթուների թթվային հատկությունները
վերագրվում են միայն մետաղների
ատոմներով տեղակալվելու ունակ
ջրածնի ատոմներին: Ըստ
էլեկտրոլիտային դիսոցման
տեսության՝ թթուները ջրային
լուծույթում դիսոցվում են՝ որպես
կատիոն առաջացնելով միայն ջրածնի
իոններ, իսկ որպես անիոն՝ թթվային
մնացորդի իոններ: Հիմքերը
դիսոցվելիս որպես անիոն
առաջացնում են միայն հիդրօքսիդ
իոններ, իսկ որպես կատիոն՝ մետաղի
իոններ:
14.
Թթուների և հիմքերի վերաբերյալ
ժամանակակից տեսություններից
գործնական նշանակություն ունեն
դանիացի քիմիկոս Ի. Բրենստեդի
պրոտոնային և ամերիկացի քիմիկոս Գ.
Լյուիսի էլեկտրոնային տեսությունները:
Ըստ պրոտոնային տեսության՝ թթու
համարվում է ցանկացած մոլեկուլ կամ
իոն, որը տալիս է պրոտոն՝ H+, իսկ հիմք
համարվում է ցանկացած մոլեկուլ կամ
իոն, որն իրեն միացնում է պրոտոն:
15.
Ըստ էլեկտրոնային տեսության՝
թթուները էլեկտրոնային զույգի
վերցնողներ (ակցեպտորներ) են,
օրինակ՝ BF3, AlCl3, SnCl2 և այլն, իսկ
հիմքերը՝ էլեկտրոնային զույգի տվողներ
(դոնորներ), օրինակ՝ NH3, ամիններ և
այլն: Թթուների և հիմքերի
փոխազդեցությունների ժամանակ թթվի
էլեկտրոնների պակասը լրացվում է
հիմքի էլեկտրոնների ավելցուկի հաշվին,
և առաջանում է էլեկտրոնների ավելի
կայուն խմբավորմամբ նոր միացություն՝
աղ:
16.
Թթուների և հիմքերի ջրային լուծույթներն
էլեկտրականության հաղորդիչներ են:
Աղաթթուն, ծծմբական թթուն, ազոտական թթուն
մեծ կիրառություն ունեն ժողովրդական
տնտեսության մեջ: Թթուները բազմազան
ֆունկցիաներ են կատարում կենդանի
օրգանիզմում. մասնակցում են բազմաթիվ
կենսաքիմիական շարժընթացների:
Ողնաշարավորների ստամոքսի լորձաթաղանթի
գեղձերն արտադրում են աղաթթու, որը
նպաստում է մարսողությանը և ոչնչացնում
սննդի հետ ստամոքս մտած մի շարք վնասակար
բակտերիաներ: Ստամոքսի հիվանդությունների
ժամանակ աղաթթվի քանակությունը (0,3%)
ստամոքսում նվազում կամ աճում է: Առաջինի
դեպքում հիվանդին նշանակում են աղաթթվի
նոսր լուծույթ՝ ստամոքսի հյութազատության
խթանման համար:
17.
Ազոտական թթունօգտագործվում է
պարարտանյութերի, պայթուցիկ նյութերի,
ծծմբական թթվի, ներկանյութերի,
նիտրոմիացությունների արտադրության,
գունավոր մետաղաձուլության մեջ, հրթիռային
տեխնիկայում: Ծծմբական թթուն կիրառվում է
հանքային պարարտանյութերի, թթուների,
աղերի, ներկանյութերի, դեղանյութերի,
պայթուցիկ նյութերի արտադրության,
մետաղամշակման, տեքստիլ, կաշվի,
նավթամշակման արդյունաբերության մեջ: Խիտ
թթուներն օրգանիզմում առաջացնում են ներքին
օրգանների ուժեղ այրվածքներ, սրտի
գործունեության անկում, որոշ դեպքերում՝
օրգանիզմի մահ:
Ուստի, թթուներով աշխատելիս անհրաժեշտ է
շատ զգույշ լինել, իմանալ դրանց հետ վարվելու
կանոնները և խստորեն պահպանել դրանք
18.
Ջրում լուծելի հիմքերըկոչվում են ալկալիներ,
դրանք շատ չեն, ալկալիական և
հողալկալիական մետաղների հիմքերն են`
LiOH, NaOH, KOH, RbOH, CsOH, Ca(OH)2 ,
Sr(OH)2, Ba(OH)2, FrOH, Ra(OH)2: Մնացած
հիմքերը ջրում անլուծելի են: Հիմքերի
թթվայնությունը որոշվում է նրա մոլեկուլում
եղած հիդրօքսիլ խմբերի թթվով: Օրինակ,
NaOH միաթթու հիմք է, Ca(OH)2-երկթթու,
Fe(OH)3-եռաթթու և այլն: Երկթթու և
բազմաթթու հիմքերը դիսոցվում են
աստիճանաբար
Ca(OH)2=Ca(OH)++OH- (I աստիճան)
Ca(OH)+ ‹–› Ca2++OH- (IIաստիճան)
Դրանով է բացատրվում հիմնային աղերի
առաջացումը:
19.
Հիմքի ուժը կախվածէ տարրի և OH խմբի կապի
ամրությամբ, որքան այն թույլ է, այնքան հիմքը ավելի
ուժեղ է: Խմբի սահմաններում անփոփոխ լիցքի դեպքում
իոնի շառավղի մեծացման հետ հիմքի ուժը մեծանում է,
ուրեմն հետևյալ շարքում հիմքերի թթվայնությունը
ուժեղանում է ձախից աջ.
LiOH<NaOH<KOH<RbOH<CsOH<FeOH
Իսկ պարբերության (փոքր) սահամաններում հիմքերի
ուժը մեծանում է ձախից աջ, սովորաբար իոնի լիցքի
մեծացման հետ նրա շառավիղը փոքրանում է: Այդ բոլորը
հանգեցնում է նրան, որ Mg(OH)2-ն ավելի փոքր է, քան
NaOH-ը, իսկ Mg(OH)2 հաջորդող Al(OH)3 արդեն
ամֆոտեր հիմք է, ուրեմն հիմնային հատկությունները
հետևյալ շարքում նվազում են : NaOH>Mg(OH)2>Al(OH)3