SlideShare a Scribd company logo
1 of 11
Գրիգոր Գուրզադյան
Երբ 1922-ի հոկտեմբերի 15-ին Բաղդադում բնակվող
Գուրզադյանների ընտանիքում ծնվեց Արամի եւ
Մարիամի Գրիգոր անվանակոչված առաջնեկը, ոչ ոք
չէր կարող մտովի ուրվագծել այն ուղին, որով նա
շարունակելու էր իր հետագա կյանքը: Նրա կյանքի
համար առաջին բախտորոշ փոփոխությունը տեղի
ունեցավ ծննդից ընդամենը երկու տարի անց, երբ
Գուրզադյանների ընտանիքն Իրաքից տեղափոխվեց
Հայաստան եւ հաստատվեց հայրենիքում, որտեղ էլ
ձեւավորվեց ապագա գիտնականը գիտության,
մարդկանց ու հասարակության հանդեպ իր
վերաբերմունքով, հետաքրքրությունների իր լայն
շրջանակով:
Գրիգոր Գուրզադյանի առաջին մասնագիտական կրթությունն
ինժեներական էր: Քանի որ 30-ականներին հանրապետությունում
ինժեներների մեծ պահանջարկ կար, նա 1944-ին ավարտեց
Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ինստիտուտն
ավարտելու տարին, մյուս կողմից, գրեթե համընկավ Հայաստանի
Գիտությունների ակադեմիան ստեղծելու տարեթվի հետ
(1943), երբ այստեղ մեծ արժեք էին ստանում նաեւ հիմնարար
հետազոտությունները: Նորաստեղծ ակադեմիայի
փոխպրեզիդենտ էր ընտրվել Լենինգրադից Հայաստան
տեղափոխված արդեն հայտնի աստղաֆիզիկոս Վիկտոր
Համբարձումյանը, որը նպատակ ուներ պայմաններ ստեղծել
հանրապետությունում ֆիզիկա-մաթեմատիկական
գիտությունների մակարդակը բարձրացնելու համար: Նա նաեւ
տաղանդավոր երիտասարդներ էր փնտրում, որոնք կարող էին
վերաորակավորվել եւ զբաղվել աստղաֆիզիկական
հետազոտություններով: Թերեւս դա երկրորդ լուրջ եւ անսպասելի
փոփոխությունն էր Գրիգոր Գուրզադյանի կյանքում, երբ նա
որոշեց ասպիրանտուրա ընդունվել Վիկտոր Համբարձումյանի
ղեկավարությամբ:
Ուստի, երբ 1946 թ. ստեղծվեց ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը,
Գրիգոր Գուրզադյանն արդեն ամբողջապես նվիրվել էր
աստղաֆիզիկային եւ դարձավ այդ կենտրոնի հիմնադիր
աշխատակիցներից մեկը: Նրա գիտական հետազոտությունների առաջին
բնագավառը դարձավ մոլորակաձեւ միգամածությունների
ուսումնասիրությունը: Գիտական աշխատանքի իմաստով դա
բավականին հետաքրքիր բնագավառ էր, քանի որ միգամածությունների
այդ դասը գազային միջավայրում ճառագայթման տեղափոխման, ինչպես
նաեւ դրա հետեւանքով այդ միջավայրի դինամիկային վերաբերող
խնդիրների ուսումնասիրությունների լայն տիրույթ էր բացում: Այդ
տարիների սեփական հետազոտությունների եւ այլ հեղինակների հայտնի
տվյալների ու տեսական ընդհանրացումների հիման վրա տարիներ անց
նա հրատարակեց «Մոլորակաձեւ միգամածությունների դինամիկան»
(1954) եւ «Մոլորակաձեւ միգամածություններ» (1962, 1970)
մենագրությունները, որոնք բավականին արագ դարձան աստղագետների
տարբեր սերունդների կողմից փնտրվող տեղեկատուներ: Այս
բնագավառում ստացած արդյունքներն էլ հենց հիմք դարձան
դոկտորական ատենախոսության համար, որ նա 1955 թ. պաշտպանեց
Լենինգրադի համալսարանում: Այդ տարիներին էր նա կանխատեսել
նաեւ մոլորակաձեւ միգամածություններում մագնիսական դաշտի
առկայությունը, ինչը դիտումների միջոցով հայտնաբերվել է միայն
վերջերսՙ 2005-ին:
1960-ական թվականներին աստղաֆիզիկոս-գիտնականին զուգահեռ
նրա մեջ կրկին գլուխ բարձրացրին նաեւ ինժեներական
հակումները, եւ նա սկսեց ակտիվորեն զբաղվել
արտամթնոլորտային դիտումների համար նախատեսված
աստղադիտարանների ստեղծմամբ, որոնք հրթիռներով պետք է
հանվեին մթնոլորտի խիտ շերտերից դուրս եւ թույլ տային դիտել
տիեզերական օբյեկտների ճառագայթումը կարճալիք տիրույթում:
Հետազոտությունների այդ շարքի առաջին
օբյեկտը, բնականաբար, Արեգակն էր, քանի որ սեփական
ճառագայթումով օժտված մյուս մարմինների թվում այն
ամենամերձավորն էր եւ, այդ իսկ պատճառով, կարճալիք
տիրույթում առավել դյուրին գրանցվողը: Այդ դիտումների շնորհիվ
նոր տվյալներ ստացվեցին Արեգակի ուլտրամանուշակագույն եւ
ռենտգենյան ճառագայթման վերաբերյալ, ըստ որում խոսքը
վերաբերում էր ոչ միայն հանգիստ Արեգակին, այլ նաեւ կարճալիք
բռնկումներին: Հետազոտությունների այս ոլորտը
հանրապետությունում զարգացնելու նպատակով Գրիգոր
Գուրզադյանի ղեկավարությամբ նախ ստեղծվեց Բյուրականի
աստղադիտարանի մասնաճյուղ, ապա դրա հիման վրաՙ Գառնու
տիեզերական հետազոտությունների լաբորատորիան, որն ավելի ուշ
վերակազմավորվեց Տիեզերական հետազոտությունների Գառնու
ինստիտուտի:
Տիեզերագնացության արագ զարգացմանը զուգընթաց երկու
գերտերություններՙ ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ը սկսեցին լուրջ
ուշադրություն դարձնել նաեւ երկրաշուրջ ուղեծրում
աստղադիտարաններ ստեղծելու խնդրին: Ի տարբերություն
հրթիռային դիտումների, ուղեծրային աստղադիտարանները
կարող էին տեւական դիտումներ իրականացնել եւ դրա
շնորհիվ շատ ավելի ծավալուն ու որակյալ աստղագիտական
ինֆորմացիա ընձեռել: Խորհրդային հաջողված նախագծի
հեղինակ դարձավ 1965 թվականից արդեն ԳԱԱ թղթակից-
անդամ Գրիգոր Գուրզադյանը, որի ղեկավարած
կոնստրուկտորային բյուրոյի ստեղծած «Օրիոն 1» եւ «Օրիոն
2» ուղեծրային աստղադիտակները այդ ասպարեզի
առաջնեկներից էին: Դրանցից առաջինը տեղակայված էր
«Սալյուտ» ուղեծրային կայանի վրա, եւ թույլ տվեց ստանալ
պայծառ աստղերի կարճալիք սպեկտրներ, որոնց վերաբերյալ
հեղինակավոր միջազգային գիտական հանդեսներում
տպագրված առաջին իսկ գիտական հաղորդումները լայն
ուշադրության արժանացան: Դրան հաջորդած «Օրիոն 2»
աստղադիտակը տեղակայվեց «Սոյուզ 13» տիեզերանավում,
որն արձակվեց 1973 թ.:
Երկրորդ «Օրիոնի» դիտողական
հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ
էին. այն թույլ էր տալիս ստանալ մինչեւ 13-րդ
աստղային մեծության (աչքով տեսանելի
ամենաթույլ աստղերից ավելի քան 600 անգամ
ավելի թույլ) հազարավոր աստղերի կարճալիք
սպեկտրները: Ստացվեցին նաեւ մոլորակաձեւ
միգամածությունների սպեկտրներ նույն
տիրույթում: Հետաքրքիր է, որ այդ դիտումների
շնորհիվ հնարավոր եղավ քանակական
տվյալներ ստանալ ջրածնի ռեզոնանսային
Լայման-ալֆա գծում երկֆոտոն ճառագայթման
վերաբերյալ, ինչը հաստատում էր մոլորակաձեւ
միգամածությունների անընդհատ սպեկտրի
առաջացման այդ կարեւոր մեխանիզմի
առկայությունը:
Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս (1996 թվականից) Գրիգոր
Գուրզադյանը, որ այսօր տոնում է իր ծննդյան 85-րդ
տարելիցը, գիտության մեջ շարունակում է մնալ որպես
գիտությանն ամբողջապես նվիրված եռանդուն ու բեղմնավոր
գիտնականի կերպար: Նրա աստղագետ ուսանողները մինչեւ
օրս հիշում են «Տեսական աստղաֆիզիկա» եւ «Երկնային
մեխանիկա» դասընթացների նրա կարդացած
դասախոսությունները, որոնք ոչ միայն ինֆորմատիվ էին, այլ
նաեւ զարմանալիորեն հրապուրիչՙ չնայած
գրատախտակաչափ բանաձեւերի առատությանը: Մեկ
տասնյակի հասնող նրա գիտական մենագրությունները, որոնք
նվիրված են ժամանակակից տիեզերագիտության տարբեր
բնագավառներիՙ մոլորակաձեւ միգամածությունների
ֆիզիկայից մինչեւ բռնկվող աստղերի ու աստղային
գունոլորտների ֆիզիկա, տիեզերական դինամիկայից մինչեւ
միջմոլորակային թռիչքների տեսություն, նույնպես աչքի են
ընկնում մատուցվող նյութի տեղեկատվական
բազմազանությամբ ու գրավիչ լեզվով:
Որպես տեղեկատու աղբյուրներ
դրանք մասնագետներին ծառայել են
ու շարունակում են ծառայել ոչ
միայն նախկին Խորհրդային
միության ռուսալեզու տարածքում,
այլ նաեւ արտասահմանի այլ
երկրներում, քանի որ դրանց մեծ
մասը թարգմանվել եւ
հրատարակվել է նաեւ անգլերեն:
Լայն հասարակությանը ակադեմիկոս Գուրզադյանը լավ
հայտնի է նաեւ իր բազմաթիվ էսսեներով, որոնք
նվիրված են ինչպես գիտությանը, այնպես էլ արվեստին:
Նրա «Տիեզերքն ափի մեջ» էսսեների ժողովածուն վաղուց
արդեն դարձել է գիտության եւ գիտական գաղափարների
ու հայտնագործությունների պատմությամբ
հետաքրքրվող ընթերցողի սիրելի գրքերից մեկը: Գրելով
գիտնական Գրիգոր Գուրզադյանի մասին, չի կարելի
չհիշել նրա հետաքրքրությունների եւս մեկ տիրույթըՙ
գեղանկարչությունը, որով նույնպես նա զբաղվում է
նույնքան նվիրվածությամբ, որքան
աստղագիտությամբ, որտեղ նա գույների լեզվով է
արտահայտում այն ամենն, ինչ անհնար է արտահայտել
բանաձեւերի, գրաֆիկների ու բառերի միջոցով:
Շնորհավորելով ակադեմիկոս Գրիգոր
Գուրզադյանին ծննդյան 85-ամյակի
կապակցությամբ, ցանկանում ենք նրան
երիտասարդական եռանդ ու ավյուն,
որպեսզի նա կարողանա ավարտուն
տեսքի հասցնել իր բազմաթիվ, այդ թվումՙ
նաեւ այսօր ծնվող գաղափարներն ու
նախագծերը:

More Related Content

Viewers also liked

Linklaters Alert Dutch government and social partners announce changes to emp...
Linklaters Alert Dutch government and social partners announce changes to emp...Linklaters Alert Dutch government and social partners announce changes to emp...
Linklaters Alert Dutch government and social partners announce changes to emp...Martijn van Broeckhuijsen
 
Diari de lectures de l'Àlex Faura (E2D)
Diari de lectures de l'Àlex Faura (E2D)Diari de lectures de l'Àlex Faura (E2D)
Diari de lectures de l'Àlex Faura (E2D)LLIBRAMICbellera
 
Costume and Prop Requirements
Costume and Prop RequirementsCostume and Prop Requirements
Costume and Prop Requirementslaurenhurley623
 
De leidende Flash oplossingen in de markt vergeleken
De leidende Flash oplossingen in de markt vergeleken De leidende Flash oplossingen in de markt vergeleken
De leidende Flash oplossingen in de markt vergeleken Proact Netherlands B.V.
 
Senado entra com recurso no stf pedindo que mendes reconsidere decisão sobre ...
Senado entra com recurso no stf pedindo que mendes reconsidere decisão sobre ...Senado entra com recurso no stf pedindo que mendes reconsidere decisão sobre ...
Senado entra com recurso no stf pedindo que mendes reconsidere decisão sobre ...José Ripardo
 
Social Media Hacks To Fuel Your Content Marketing
Social Media Hacks To Fuel Your Content MarketingSocial Media Hacks To Fuel Your Content Marketing
Social Media Hacks To Fuel Your Content MarketingLausanne Montreux Congress
 
Drupal and diversity of Single sign-on systems
Drupal and diversity of Single sign-on systemsDrupal and diversity of Single sign-on systems
Drupal and diversity of Single sign-on systemsAlex S
 

Viewers also liked (14)

Open for Business
Open for BusinessOpen for Business
Open for Business
 
PRESENTACION LIBRE
PRESENTACION LIBREPRESENTACION LIBRE
PRESENTACION LIBRE
 
Linklaters Alert Dutch government and social partners announce changes to emp...
Linklaters Alert Dutch government and social partners announce changes to emp...Linklaters Alert Dutch government and social partners announce changes to emp...
Linklaters Alert Dutch government and social partners announce changes to emp...
 
Aurrekontuak
AurrekontuakAurrekontuak
Aurrekontuak
 
Diari de lectures de l'Àlex Faura (E2D)
Diari de lectures de l'Àlex Faura (E2D)Diari de lectures de l'Àlex Faura (E2D)
Diari de lectures de l'Àlex Faura (E2D)
 
Exercici 1
Exercici 1Exercici 1
Exercici 1
 
Costume and Prop Requirements
Costume and Prop RequirementsCostume and Prop Requirements
Costume and Prop Requirements
 
De leidende Flash oplossingen in de markt vergeleken
De leidende Flash oplossingen in de markt vergeleken De leidende Flash oplossingen in de markt vergeleken
De leidende Flash oplossingen in de markt vergeleken
 
Senado entra com recurso no stf pedindo que mendes reconsidere decisão sobre ...
Senado entra com recurso no stf pedindo que mendes reconsidere decisão sobre ...Senado entra com recurso no stf pedindo que mendes reconsidere decisão sobre ...
Senado entra com recurso no stf pedindo que mendes reconsidere decisão sobre ...
 
Social Media Hacks To Fuel Your Content Marketing
Social Media Hacks To Fuel Your Content MarketingSocial Media Hacks To Fuel Your Content Marketing
Social Media Hacks To Fuel Your Content Marketing
 
Auditoria de la calidad nelly
Auditoria de la calidad nellyAuditoria de la calidad nelly
Auditoria de la calidad nelly
 
Kenia
KeniaKenia
Kenia
 
Drupal and diversity of Single sign-on systems
Drupal and diversity of Single sign-on systemsDrupal and diversity of Single sign-on systems
Drupal and diversity of Single sign-on systems
 
DGACV8
DGACV8DGACV8
DGACV8
 

Similar to գրիգոր գուրզադյան

Գրիգոր Գուրզադյան
Գրիգոր ԳուրզադյանԳրիգոր Գուրզադյան
Գրիգոր Գուրզադյանmarytelunc
 
Վիկտոր Համբարձումյան 12 4 դասարան
Վիկտոր Համբարձումյան 12 4 դասարանՎիկտոր Համբարձումյան 12 4 դասարան
Վիկտոր Համբարձումյան 12 4 դասարանsargis_1979
 
Վիկկտոր Համբարձումյան
Վիկկտոր ՀամբարձումյանՎիկկտոր Համբարձումյան
Վիկկտոր Համբարձումյանganyan
 
Վիկտոր Համբարձումյան
Վիկտոր ՀամբարձումյանՎիկտոր Համբարձումյան
Վիկտոր ՀամբարձումյանMarine Ishkhanyan
 

Similar to գրիգոր գուրզադյան (6)

Գրիգոր Գուրզադյան
Գրիգոր ԳուրզադյանԳրիգոր Գուրզադյան
Գրիգոր Գուրզադյան
 
Վիկտոր Համբարձումյան 12 4 դասարան
Վիկտոր Համբարձումյան 12 4 դասարանՎիկտոր Համբարձումյան 12 4 դասարան
Վիկտոր Համբարձումյան 12 4 դասարան
 
Վիկկտոր Համբարձումյան
Վիկկտոր ՀամբարձումյանՎիկկտոր Համբարձումյան
Վիկկտոր Համբարձումյան
 
Վիկտոր Համբարձումյան
Վիկտոր ՀամբարձումյանՎիկտոր Համբարձումյան
Վիկտոր Համբարձումյան
 
վիկտոր համբարձումյան
վիկտոր համբարձումյանվիկտոր համբարձումյան
վիկտոր համբարձումյան
 
патм 1
патм 1патм 1
патм 1
 

More from Gayane Karagyozyan (20)

արա սարգսյան
արա սարգսյանարա սարգսյան
արա սարգսյան
 
թթվածին
թթվածինթթվածին
թթվածին
 
երկաթ
երկաթերկաթ
երկաթ
 
ալյումին
ալյումինալյումին
ալյումին
 
ալկալիական մետաղները
ալկալիական մետաղներըալկալիական մետաղները
ալկալիական մետաղները
 
գրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանգրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյան
 
արամ մանուկյան
արամ մանուկյանարամ մանուկյան
արամ մանուկյան
 
արևի խավարում
արևի խավարումարևի խավարում
արևի խավարում
 
արեգակ
արեգակարեգակ
արեգակ
 
վանաձոր
վանաձորվանաձոր
վանաձոր
 
France
FranceFrance
France
 
կենաց ծառ
կենաց ծառկենաց ծառ
կենաց ծառ
 
France %281%29
France %281%29France %281%29
France %281%29
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
La tour eiffel
La tour eiffelLa tour eiffel
La tour eiffel
 
արեգակ
արեգակարեգակ
արեգակ
 
Gayane olimpiada erg
Gayane olimpiada ergGayane olimpiada erg
Gayane olimpiada erg
 
grakanutyun
grakanutyungrakanutyun
grakanutyun
 
grakanu
grakanugrakanu
grakanu
 
grakanutyun
grakanutyungrakanutyun
grakanutyun
 

գրիգոր գուրզադյան

  • 1.
  • 2. Գրիգոր Գուրզադյան Երբ 1922-ի հոկտեմբերի 15-ին Բաղդադում բնակվող Գուրզադյանների ընտանիքում ծնվեց Արամի եւ Մարիամի Գրիգոր անվանակոչված առաջնեկը, ոչ ոք չէր կարող մտովի ուրվագծել այն ուղին, որով նա շարունակելու էր իր հետագա կյանքը: Նրա կյանքի համար առաջին բախտորոշ փոփոխությունը տեղի ունեցավ ծննդից ընդամենը երկու տարի անց, երբ Գուրզադյանների ընտանիքն Իրաքից տեղափոխվեց Հայաստան եւ հաստատվեց հայրենիքում, որտեղ էլ ձեւավորվեց ապագա գիտնականը գիտության, մարդկանց ու հասարակության հանդեպ իր վերաբերմունքով, հետաքրքրությունների իր լայն շրջանակով:
  • 3. Գրիգոր Գուրզադյանի առաջին մասնագիտական կրթությունն ինժեներական էր: Քանի որ 30-ականներին հանրապետությունում ինժեներների մեծ պահանջարկ կար, նա 1944-ին ավարտեց Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ինստիտուտն ավարտելու տարին, մյուս կողմից, գրեթե համընկավ Հայաստանի Գիտությունների ակադեմիան ստեղծելու տարեթվի հետ (1943), երբ այստեղ մեծ արժեք էին ստանում նաեւ հիմնարար հետազոտությունները: Նորաստեղծ ակադեմիայի փոխպրեզիդենտ էր ընտրվել Լենինգրադից Հայաստան տեղափոխված արդեն հայտնի աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, որը նպատակ ուներ պայմաններ ստեղծել հանրապետությունում ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների մակարդակը բարձրացնելու համար: Նա նաեւ տաղանդավոր երիտասարդներ էր փնտրում, որոնք կարող էին վերաորակավորվել եւ զբաղվել աստղաֆիզիկական հետազոտություններով: Թերեւս դա երկրորդ լուրջ եւ անսպասելի փոփոխությունն էր Գրիգոր Գուրզադյանի կյանքում, երբ նա որոշեց ասպիրանտուրա ընդունվել Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ:
  • 4. Ուստի, երբ 1946 թ. ստեղծվեց ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, Գրիգոր Գուրզադյանն արդեն ամբողջապես նվիրվել էր աստղաֆիզիկային եւ դարձավ այդ կենտրոնի հիմնադիր աշխատակիցներից մեկը: Նրա գիտական հետազոտությունների առաջին բնագավառը դարձավ մոլորակաձեւ միգամածությունների ուսումնասիրությունը: Գիտական աշխատանքի իմաստով դա բավականին հետաքրքիր բնագավառ էր, քանի որ միգամածությունների այդ դասը գազային միջավայրում ճառագայթման տեղափոխման, ինչպես նաեւ դրա հետեւանքով այդ միջավայրի դինամիկային վերաբերող խնդիրների ուսումնասիրությունների լայն տիրույթ էր բացում: Այդ տարիների սեփական հետազոտությունների եւ այլ հեղինակների հայտնի տվյալների ու տեսական ընդհանրացումների հիման վրա տարիներ անց նա հրատարակեց «Մոլորակաձեւ միգամածությունների դինամիկան» (1954) եւ «Մոլորակաձեւ միգամածություններ» (1962, 1970) մենագրությունները, որոնք բավականին արագ դարձան աստղագետների տարբեր սերունդների կողմից փնտրվող տեղեկատուներ: Այս բնագավառում ստացած արդյունքներն էլ հենց հիմք դարձան դոկտորական ատենախոսության համար, որ նա 1955 թ. պաշտպանեց Լենինգրադի համալսարանում: Այդ տարիներին էր նա կանխատեսել նաեւ մոլորակաձեւ միգամածություններում մագնիսական դաշտի առկայությունը, ինչը դիտումների միջոցով հայտնաբերվել է միայն վերջերսՙ 2005-ին:
  • 5. 1960-ական թվականներին աստղաֆիզիկոս-գիտնականին զուգահեռ նրա մեջ կրկին գլուխ բարձրացրին նաեւ ինժեներական հակումները, եւ նա սկսեց ակտիվորեն զբաղվել արտամթնոլորտային դիտումների համար նախատեսված աստղադիտարանների ստեղծմամբ, որոնք հրթիռներով պետք է հանվեին մթնոլորտի խիտ շերտերից դուրս եւ թույլ տային դիտել տիեզերական օբյեկտների ճառագայթումը կարճալիք տիրույթում: Հետազոտությունների այդ շարքի առաջին օբյեկտը, բնականաբար, Արեգակն էր, քանի որ սեփական ճառագայթումով օժտված մյուս մարմինների թվում այն ամենամերձավորն էր եւ, այդ իսկ պատճառով, կարճալիք տիրույթում առավել դյուրին գրանցվողը: Այդ դիտումների շնորհիվ նոր տվյալներ ստացվեցին Արեգակի ուլտրամանուշակագույն եւ ռենտգենյան ճառագայթման վերաբերյալ, ըստ որում խոսքը վերաբերում էր ոչ միայն հանգիստ Արեգակին, այլ նաեւ կարճալիք բռնկումներին: Հետազոտությունների այս ոլորտը հանրապետությունում զարգացնելու նպատակով Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ նախ ստեղծվեց Բյուրականի աստղադիտարանի մասնաճյուղ, ապա դրա հիման վրաՙ Գառնու տիեզերական հետազոտությունների լաբորատորիան, որն ավելի ուշ վերակազմավորվեց Տիեզերական հետազոտությունների Գառնու ինստիտուտի:
  • 6. Տիեզերագնացության արագ զարգացմանը զուգընթաց երկու գերտերություններՙ ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ը սկսեցին լուրջ ուշադրություն դարձնել նաեւ երկրաշուրջ ուղեծրում աստղադիտարաններ ստեղծելու խնդրին: Ի տարբերություն հրթիռային դիտումների, ուղեծրային աստղադիտարանները կարող էին տեւական դիտումներ իրականացնել եւ դրա շնորհիվ շատ ավելի ծավալուն ու որակյալ աստղագիտական ինֆորմացիա ընձեռել: Խորհրդային հաջողված նախագծի հեղինակ դարձավ 1965 թվականից արդեն ԳԱԱ թղթակից- անդամ Գրիգոր Գուրզադյանը, որի ղեկավարած կոնստրուկտորային բյուրոյի ստեղծած «Օրիոն 1» եւ «Օրիոն 2» ուղեծրային աստղադիտակները այդ ասպարեզի առաջնեկներից էին: Դրանցից առաջինը տեղակայված էր «Սալյուտ» ուղեծրային կայանի վրա, եւ թույլ տվեց ստանալ պայծառ աստղերի կարճալիք սպեկտրներ, որոնց վերաբերյալ հեղինակավոր միջազգային գիտական հանդեսներում տպագրված առաջին իսկ գիտական հաղորդումները լայն ուշադրության արժանացան: Դրան հաջորդած «Օրիոն 2» աստղադիտակը տեղակայվեց «Սոյուզ 13» տիեզերանավում, որն արձակվեց 1973 թ.:
  • 7. Երկրորդ «Օրիոնի» դիտողական հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ էին. այն թույլ էր տալիս ստանալ մինչեւ 13-րդ աստղային մեծության (աչքով տեսանելի ամենաթույլ աստղերից ավելի քան 600 անգամ ավելի թույլ) հազարավոր աստղերի կարճալիք սպեկտրները: Ստացվեցին նաեւ մոլորակաձեւ միգամածությունների սպեկտրներ նույն տիրույթում: Հետաքրքիր է, որ այդ դիտումների շնորհիվ հնարավոր եղավ քանակական տվյալներ ստանալ ջրածնի ռեզոնանսային Լայման-ալֆա գծում երկֆոտոն ճառագայթման վերաբերյալ, ինչը հաստատում էր մոլորակաձեւ միգամածությունների անընդհատ սպեկտրի առաջացման այդ կարեւոր մեխանիզմի առկայությունը:
  • 8. Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս (1996 թվականից) Գրիգոր Գուրզադյանը, որ այսօր տոնում է իր ծննդյան 85-րդ տարելիցը, գիտության մեջ շարունակում է մնալ որպես գիտությանն ամբողջապես նվիրված եռանդուն ու բեղմնավոր գիտնականի կերպար: Նրա աստղագետ ուսանողները մինչեւ օրս հիշում են «Տեսական աստղաֆիզիկա» եւ «Երկնային մեխանիկա» դասընթացների նրա կարդացած դասախոսությունները, որոնք ոչ միայն ինֆորմատիվ էին, այլ նաեւ զարմանալիորեն հրապուրիչՙ չնայած գրատախտակաչափ բանաձեւերի առատությանը: Մեկ տասնյակի հասնող նրա գիտական մենագրությունները, որոնք նվիրված են ժամանակակից տիեզերագիտության տարբեր բնագավառներիՙ մոլորակաձեւ միգամածությունների ֆիզիկայից մինչեւ բռնկվող աստղերի ու աստղային գունոլորտների ֆիզիկա, տիեզերական դինամիկայից մինչեւ միջմոլորակային թռիչքների տեսություն, նույնպես աչքի են ընկնում մատուցվող նյութի տեղեկատվական բազմազանությամբ ու գրավիչ լեզվով:
  • 9. Որպես տեղեկատու աղբյուրներ դրանք մասնագետներին ծառայել են ու շարունակում են ծառայել ոչ միայն նախկին Խորհրդային միության ռուսալեզու տարածքում, այլ նաեւ արտասահմանի այլ երկրներում, քանի որ դրանց մեծ մասը թարգմանվել եւ հրատարակվել է նաեւ անգլերեն:
  • 10. Լայն հասարակությանը ակադեմիկոս Գուրզադյանը լավ հայտնի է նաեւ իր բազմաթիվ էսսեներով, որոնք նվիրված են ինչպես գիտությանը, այնպես էլ արվեստին: Նրա «Տիեզերքն ափի մեջ» էսսեների ժողովածուն վաղուց արդեն դարձել է գիտության եւ գիտական գաղափարների ու հայտնագործությունների պատմությամբ հետաքրքրվող ընթերցողի սիրելի գրքերից մեկը: Գրելով գիտնական Գրիգոր Գուրզադյանի մասին, չի կարելի չհիշել նրա հետաքրքրությունների եւս մեկ տիրույթըՙ գեղանկարչությունը, որով նույնպես նա զբաղվում է նույնքան նվիրվածությամբ, որքան աստղագիտությամբ, որտեղ նա գույների լեզվով է արտահայտում այն ամենն, ինչ անհնար է արտահայտել բանաձեւերի, գրաֆիկների ու բառերի միջոցով:
  • 11. Շնորհավորելով ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, ցանկանում ենք նրան երիտասարդական եռանդ ու ավյուն, որպեսզի նա կարողանա ավարտուն տեսքի հասցնել իր բազմաթիվ, այդ թվումՙ նաեւ այսօր ծնվող գաղափարներն ու նախագծերը: