Ալյումին
Ալյումին քիմիական նշանը՝ Al (կարդացվում է՝
«ալյումին»), ատոմային թիվը 13 է,
ատոմային զանգվածը՝ 26.98154
Բնական ալյումինը բաղկացած է 27Al
մեկ նուկլիդից: Արտաքին էլեկտրական
շերտի դասավորվածությունն է 3s2p1:
Գործնականում բոլոր միացություններում
օքսիդացման աստիճանը +3 է
(եռավալենտ):: Ալյումին պարզ նյութը
փափուկ, թեթև արծաթասպիտակավուն
երանգով մետաղ է:
Ալյումինը սպիտակ, արծաթափայլ, փափուկ,
դյուրահալ մետաղ է: Ալյումինի
միացությունները հայտնի են վաղ անցյալից:
Դեռևս մ. թ. ա. I դարում ալյումինական
պաղլեղներն օգտագործվում էին
Եգիպտոսում՝ որպես կապակցող և աղաղող
նյութեր:
Հին հույներն ալյումինական պաղլեղներն
անվանել են “alumen”, որտեղից էլ ծագել է
ալյումին անվանումը: 1754 թ-ին գերմանացի
քիմիկոս Ա. Մարգրաֆը պաղլեղներից անջատել
է անգույն «պաղլեղային հող» (այդ
պատճառով ալյումինը հայերեն անվանել են
նաև «պաղլեղածին»), որն ավելի ուշ
հայտնաբերվել է նաև կավի մեջ և կոչվել
«արզնահող»:
Ալյումինի պարունակությունը
երկրակեղևում 8,8% է: Բնության մեջ
ազատ վիճակում չի հանդիպում: Կարևոր
բնական միացություններից են
ալյումինասիլիկատները, նաև
բոքսիտները, ալունիտը, նեֆելինները,
կորունդը, կրիոլիտը:
Ալյումինը ջերմության և էլեկտրականության լավ
հաղորդիչ է: Պլաստիկության շնորհիվ կռելի է և հեշտ
գլանվում է անգամ սառը վիճակում: Նրանից կարելի է
գլանել շատ բարակ փայլաթիթեղ («արծաթե թուղթ»)
և ձգել բարակ լար: Խառնուրդները մեծացնում են
ալյումինի կարծրությունը, փոքրացնում քիմիական
կայունությունը, ջերմահաղորդականությունը և
էլեկտրահաղորդականությունը: Ալյումինը քիմիապես
ակտիվ տարր է: Օդում օքսիդանում է և պատվում
օքսիդի կայուն պաշտպանիչ թաղանթով, որը
խանգարում է ալյումինի հետագա օքսիդացմանը:
Արդյունաբերության մեջ ալյումինը ստանում
են` հեղուկ կրիոլիտում լուծված կավահողը
(Al2O3) էլեկտրոլիզի ենթարկելով: Ալյումինն
ամենաշատ օգտագործվող մետաղներից է
Ալյումինն ու նրա համաձուլվածքներն
օգտագործվում են հաղորդալարեր,
կոնդենսատորներ, քիմիական
սարքավորումներ, օդանավեր, ստորջրյա
նավեր, արհեստական արբանյակներ, տարբեր
կենցաղային իրեր պատրաստելու համար:
Նյութը պատրաստեց` Գայանե
Ղարագյոզյանը

ալյումին

  • 1.
    Ալյումին Ալյումին քիմիական նշանը՝Al (կարդացվում է՝ «ալյումին»), ատոմային թիվը 13 է, ատոմային զանգվածը՝ 26.98154
  • 2.
    Բնական ալյումինը բաղկացածէ 27Al մեկ նուկլիդից: Արտաքին էլեկտրական շերտի դասավորվածությունն է 3s2p1: Գործնականում բոլոր միացություններում օքսիդացման աստիճանը +3 է (եռավալենտ):: Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն երանգով մետաղ է:
  • 3.
    Ալյումինը սպիտակ, արծաթափայլ,փափուկ, դյուրահալ մետաղ է: Ալյումինի միացությունները հայտնի են վաղ անցյալից: Դեռևս մ. թ. ա. I դարում ալյումինական պաղլեղներն օգտագործվում էին Եգիպտոսում՝ որպես կապակցող և աղաղող նյութեր:
  • 4.
    Հին հույներն ալյումինականպաղլեղներն անվանել են “alumen”, որտեղից էլ ծագել է ալյումին անվանումը: 1754 թ-ին գերմանացի քիմիկոս Ա. Մարգրաֆը պաղլեղներից անջատել է անգույն «պաղլեղային հող» (այդ պատճառով ալյումինը հայերեն անվանել են նաև «պաղլեղածին»), որն ավելի ուշ հայտնաբերվել է նաև կավի մեջ և կոչվել «արզնահող»:
  • 5.
    Ալյումինի պարունակությունը երկրակեղևում 8,8%է: Բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում: Կարևոր բնական միացություններից են ալյումինասիլիկատները, նաև բոքսիտները, ալունիտը, նեֆելինները, կորունդը, կրիոլիտը:
  • 6.
    Ալյումինը ջերմության ևէլեկտրականության լավ հաղորդիչ է: Պլաստիկության շնորհիվ կռելի է և հեշտ գլանվում է անգամ սառը վիճակում: Նրանից կարելի է գլանել շատ բարակ փայլաթիթեղ («արծաթե թուղթ») և ձգել բարակ լար: Խառնուրդները մեծացնում են ալյումինի կարծրությունը, փոքրացնում քիմիական կայունությունը, ջերմահաղորդականությունը և էլեկտրահաղորդականությունը: Ալյումինը քիմիապես ակտիվ տարր է: Օդում օքսիդանում է և պատվում օքսիդի կայուն պաշտպանիչ թաղանթով, որը խանգարում է ալյումինի հետագա օքսիդացմանը:
  • 7.
    Արդյունաբերության մեջ ալյումինըստանում են` հեղուկ կրիոլիտում լուծված կավահողը (Al2O3) էլեկտրոլիզի ենթարկելով: Ալյումինն ամենաշատ օգտագործվող մետաղներից է Ալյումինն ու նրա համաձուլվածքներն օգտագործվում են հաղորդալարեր, կոնդենսատորներ, քիմիական սարքավորումներ, օդանավեր, ստորջրյա նավեր, արհեստական արբանյակներ, տարբեր կենցաղային իրեր պատրաստելու համար:
  • 8.