2. Կենաց ծառ
Կենաց կամ տիեզերական ծառը
դիցապաշտամունքային խորը
իմաստ ունի: Այս աստվածային
ծառը խորհրդանշում էր
ստորերկրյա
թագավորությունը:Երկիրը և
երկինքը, ըստ այդմ էլ
համապատասխանաբար ծառի
արմատները գտնվում են երկրի
ընդերքում, ծառի բունը՝ երկրի
վրա, իսկ ճյուղերը՝ երկնքում:
3. Կենաց ծառը հանդես է
գալիս բազմաթիվ
անուններով`
աշխարհածառ,
տիեզերական ծառ (arbor
mundi),
բեղմնավորության ծառ,
երկնային ծառ, բարու
ծառ, աշխարհի առանցք
ևն: Լինում է եռամաս,
քառամաս, առկա է
գրեթե բոլոր
դիցաբանություններում:
4. Արարատյան թագավորությունում
(Ուրարտու) որմնանկարներում
և տաճարական ծիսական
արվեստում արդեն Կենաց
ծառի կողքերին պատկերվել են
անմորուք և մորուքավոր քրմեր
(Էրեբունիի որմնանկարներում)
և անթև պատանիներ, թևավոր
աստվածություններ` հովանի
ունենալով պահպանիչ օձեր
(Արգիշտիի սաղավարտի վրա):
5. Կենաց ծառը հին ժողովուրդների՝
հայերի, հին եգիպտացիների,
շումերների, աքքադացիների,
հին իրանցիների, ասորա-
բաբելոնական
հավատալիքային
համակարգում շատ մեծ տեղ է
գրավել: Այն մեծապես կապված
է եղել նստակեցության,
երկրագործության զարգացման
և պտղաբերության
ավանդույթների հետ:
6. Տարբեր ժողովուրդների կյանքում
տարբեր են եղել կենաց ծառի
մասին պատկերացումները:
Աստվածաշնչի համաձայն կենաց
ծառը եղել է այն բարու և չարի
իմացության կամ ճշմարտության
ծառը, որի պտուղները Աստծո
կամքին հակառակ ճաշակեցին
Ադամն ու Եվան, Իրանում ըստ
առասպելի կենաց ծառը տնկել է
գլխավոր աստված
Ահուրամազդան, որը ծառի միջով
հետ է մղել չար ուժերին:
7. Ինչպես տեսանք տարբեր
պատկերացումներ են եղել կենաց
ծառի մասին, սակայն խորհուրդը
ենթագիտակցորեն նույնն է մնում:
Այն խորհրդանշում է կյանքի
աստիճանական զարգացումը, որը
բացատրվում է ծառի
արմատակալումից մինչև մեծանալու,
ճյուղակալման ու պտղաբերման
ընթացքով: Եվ ի վերջո ծառի
հիմնական գաղափարը
հավերժությունն էր: Արևելքի
ժողովուրդների պատկերացմամբ՝
կենաց ծառը տալիս էր տասներկու
պտուղ, որոնք խորհրդանշել են
տարվա տասներկու ամիսները:
8. Որպես կենաց ծառ ընկալվել են
ուռենին, թթենին, արմավենին,
թզենին, խնձորենին, իսկ հայոց մեջ՝
ծիրանենին և նռնենին: Նման
ծառերի պատկերներ են
պահպանվել հին հայոց ձեռագիր
մատյանների լուսանցքներում,
մեդալիոնների վրա, հին
շումերական սալիկների վրա,
աքեմենյան արքաների պալատների
որմնաքանդակներում, հին
արևելյան դրամներում: Ծառի
մասին շատ են խոսել նաև Գրիգոր
Նարեկացին, Ներսես Շնորհալին,
Գրիգոր Տաթևացին և այլք:
9. Հայկական պատկերացումների
համաձայն կենաց ծառ կարող
են համարվել միայն նռնենին
և ծիրանենին: Այս երկուսից
թերևս վճռորոշ դերը
պատկանում է ծիրանենուն
բազմաթիվ պատճառներով:
10. Ծիրան բառը միանգամայն
հայկական ծագում ունի և
նշանակում է տիեզերական պտուղ,
այստեղից էլ այն, որ ծիրանենին
ստանում է պետական և
արքայական իմաստ:Ծիրանանալ
հայոց լեզվում նշանակում է
թագավոր դառնալ, թագադրվել,
արքայանալ: Իսկ ծիրանածնունդ
կամ ծիրանածին նշանակում է
արքայազն, թագավորածին: Հարկ է
նշել նաև ծիրանակիր բառը, որը
նշանակում է արքա և ծիրանի գոտի,
որը նշանակում է երկնքի յոթ
կամար կամ ծիածան:
11. Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն
Ամանորին զարդարել են
ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ
որում զարդերը եղել են բնության
պարգևներ և բացարձակապես՝
բնական:Նոր տարվա երեկոյան
ձիթենու համեմատաբար հաստ
ճյուղը խրել են նախապես թխված
մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ
ճյուղը «Կաղանդի ծառ» է կոչվում:
Տան անդամները նախ
ընկուզեղենով զարդարում էին
ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը
տանում էր եկեղեցի, քահանային
օրհնել տալիս,հետ բերում տուն և
ամրացնում գերանին:
12. Տոնածառի խաղալիքները հասկերից,
ընկույզներից (թվով` յոթ)
պատրաստված զարդարանքներ
էին, որոնց վրա կախվում էին
չարխափաններ, ինչպես նաև
մարդակերպ և կենդանակերպ
թխվածքներ էին:Նոր Տարվա
ծառը զարդարում էին խնձորով,
որը խորհրդանշում է
պտղաբերություն, ցորենի
հասկերով՝ ի նշան առատության,
ինչպես նաև լոբու պատիճներով,
որոնք ավանդաբար խորհրդանշում
են ընտանիքի ամրությունը:
13. Կենաց ծառի կողքին կա ևս մեկ,
սակայն ավելի փոքր ծառ, որի վրա
մոմեր են դրված:
Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ: Այն
պարտադիր ամեն տարի Կենաց
ծառի կողքին պետք է դրված լինի:
Չաթալ ծառի վրա ընտանիքի
յուրաքանչյուր անդամ պետք է իր
համար մոմ վառի: Իսկ տան մեծ
մամիկի մոմը պետք է
առաձնահատուկ լինի:
14. Հին ժամանակներում Ամանորի
գիշերը, երբ հավաքվում են
երեխաները, սկսում են մամիկից
չիր ու չամիչ ուզել: Սակայն եթե
մամիկի տվածը բավական չէր
երեխաների համար, նրանք ցորենի
հատիկներ էին գցում մամիկի
վառած մոմի վրա` փորձելով
հանգցնել: Իսկ մամիկն էլ ստիպված
նրանց կրկին տալիս էր անուշեղեն:
15. Կենաց ծառի կողքին դրված են լինում
նաև բլիթներ:Այդ բլիթները կոչվում
են կլկալներ: Դեռ հին
ժամանակներում տարեմուտի
գիշերը մարդիկ հազարավոր
գուշակություններ էին անում:
Բլիթների միջոցով կարող ես
իմանալ` արդյոք նոր տարին հաջող
է լինելու, թե ոչ: Ամանորի գիշերը
այս բլիթները պետք է եփել, իսկ եթե
եփելիս դրանք ուռչեն, ապա հաջող
տարի կլինի: Կա նաև մեկ այլ
ավանդույթ. բլիթը թխում էին հարսի
տեսքով: Այս դեպքում էլ եթե եփես և
բլիթից պատրաստած հարսի փորը
ուռչի, ապա այդ տարում հարսը
զավակ կունենա: