Թթվածին
Օզոն
Օզոնային շերտ
Պատրաստեց՝ Հրաչ Եղիազարյանը
Թթվածին
 Թթվածինը (լատիներեն՝ Oxygenium), պարբերական համակարգի 2-րդ
պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 8, ատոմական
զանգվածը՝ 15,9994։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը 1s22s22p4
է։ Սովորական պայմաններում (0 °C, 760 մմ սնդիկի սյուն) թթվածինը անգույն,
անհոտ և անհամ գազ է։
 Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։ Կապված
թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը (85,82 % ըստ
զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում,
պարունակությամբ երկրորդն է (23,15 % ըստ զանգվածի) ազոտից հետո։
Փոփոխությունը օդում 0,1 % -ից չի անցնում։ Մթնոլորտում թթվածնի կորուստը
օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով լրացվում է
ֆոտոսինթեզով։ Թթվածինը առաջին տեղն է առաջացրած միներալների թվով
(1364), որոնց մեջ թթվածնի պարունակությամբ գերակշռում են սիլիկատները,
քվարցը, երկաթի օքսիդները, կարբոնատները և սուլֆատները։
Թթվածնի հատկությունները
 Թթվածինն ազատ վիճակում քիմիապես ակտիվ պարզ նյութերից է ու
հեշտությամբ փոխազդում է մեծ թվով պարզ և բարդ նյութերի հետ։
Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են գրեթե բոլոր ոչ
մետաղները՝ ֆտորից (F2), քլորից (Cl2), բրոմից (Br2) և յոդից (J2) բացի։
 Փոխազդում է ածխի հետ։
 Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում
է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).
 Սենյակային ջերմաստիճանում ծծումբը նույնիսկ մաքուր թթվածնում չի
փոփոխվում, բայց օդում տաքացնելիս այրվում է թույլ երկնագույն բոցով։
 Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են նաև գրեթե բոլոր
մետաղները, օրինակ՝ ոսկին (Au)։ Այդպիսի ռեակցիաներն սկսելու համար
սովորաբար տաքացում է պահանջվում.
Օզոն
 Օզոնը կամ եռթթվածինը (O3) թթվածնի երեք ատոմներից բաղկացած
եռատոմ մոլեկուլ է։ Սովորական ջերմաստիճանում կապույտ գազ է։
Թթվածնի ալոտրոպ ձևափոխություն է և ավելի անկայուն է, քան թթվածնի
մոլեկուլը (երկատոմ թթվածինը O2)։
 Էլեկտրական մեքենաների մոտ օդի կայծեր բաց թողնելու ժամանակ
զգացվում է յուրահատուկ հոտ։ Այդպիսի հոտ է զգացվում նաև
ամպրոպային էլեկտրական պարպումների ժամանակ։ Այդ հոտը
պատկանում է օզոն գազին, որ հունարենից թարգմանաբար կնշանակի հոտ
ունեցող։
 Օզոնը ներկա է ցածր խտությամբ մթնոլորտի բոլոր շերտերում։ Երկրի
մակերևույթի օզոնը օդի աղտոտիչ է և վնասում է կենդանիների շնչառական
համակարգին։
Օզոնային շերտ
 Օզոնային շերտը օզոնից կազմված շերտ, որ գտնվում է վերնոլորտում,
մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում)
բարձրություններում և որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ
90%-ը։
 Հայտնաբերվել է ֆրանսիացի գիտնականներ Շարլ Ֆաբրիի և Անրի
Բուիսսոնի կողմից 1913 թվականին։
 Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8
կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ։ Վերնոլորտային օզոնը
ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում
օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է
Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների
հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի
օրգանիզմների վրա։

Թթվածին, Օզոն, Օզոնային Շերտ

  • 1.
  • 2.
    Թթվածին  Թթվածինը (լատիներեն՝Oxygenium), պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝ 15,9994։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը 1s22s22p4 է։ Սովորական պայմաններում (0 °C, 760 մմ սնդիկի սյուն) թթվածինը անգույն, անհոտ և անհամ գազ է։  Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։ Կապված թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը (85,82 % ըստ զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ երկրորդն է (23,15 % ըստ զանգվածի) ազոտից հետո։ Փոփոխությունը օդում 0,1 % -ից չի անցնում։ Մթնոլորտում թթվածնի կորուստը օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով լրացվում է ֆոտոսինթեզով։ Թթվածինը առաջին տեղն է առաջացրած միներալների թվով (1364), որոնց մեջ թթվածնի պարունակությամբ գերակշռում են սիլիկատները, քվարցը, երկաթի օքսիդները, կարբոնատները և սուլֆատները։
  • 3.
    Թթվածնի հատկությունները  Թթվածիննազատ վիճակում քիմիապես ակտիվ պարզ նյութերից է ու հեշտությամբ փոխազդում է մեծ թվով պարզ և բարդ նյութերի հետ։ Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են գրեթե բոլոր ոչ մետաղները՝ ֆտորից (F2), քլորից (Cl2), բրոմից (Br2) և յոդից (J2) բացի։  Փոխազդում է ածխի հետ։  Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).  Սենյակային ջերմաստիճանում ծծումբը նույնիսկ մաքուր թթվածնում չի փոփոխվում, բայց օդում տաքացնելիս այրվում է թույլ երկնագույն բոցով։  Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են նաև գրեթե բոլոր մետաղները, օրինակ՝ ոսկին (Au)։ Այդպիսի ռեակցիաներն սկսելու համար սովորաբար տաքացում է պահանջվում.
  • 4.
    Օզոն  Օզոնը կամեռթթվածինը (O3) թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է։ Սովորական ջերմաստիճանում կապույտ գազ է։ Թթվածնի ալոտրոպ ձևափոխություն է և ավելի անկայուն է, քան թթվածնի մոլեկուլը (երկատոմ թթվածինը O2)։  Էլեկտրական մեքենաների մոտ օդի կայծեր բաց թողնելու ժամանակ զգացվում է յուրահատուկ հոտ։ Այդպիսի հոտ է զգացվում նաև ամպրոպային էլեկտրական պարպումների ժամանակ։ Այդ հոտը պատկանում է օզոն գազին, որ հունարենից թարգմանաբար կնշանակի հոտ ունեցող։  Օզոնը ներկա է ցածր խտությամբ մթնոլորտի բոլոր շերտերում։ Երկրի մակերևույթի օզոնը օդի աղտոտիչ է և վնասում է կենդանիների շնչառական համակարգին։
  • 5.
    Օզոնային շերտ  Օզոնայինշերտը օզոնից կազմված շերտ, որ գտնվում է վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում և որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։  Հայտնաբերվել է ֆրանսիացի գիտնականներ Շարլ Ֆաբրիի և Անրի Բուիսսոնի կողմից 1913 թվականին։  Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ։ Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա։