ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՔԵՄԵՆՅԱՆ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ
Երվանդ Սակավակյացի իշխանության ժամանակ հայերի դաշնակիցը
դարձան պարսիկները: Նրանց երկիրը` Պարսան, գտնվում էր այժմյան
Իրանի հարավային մասում, Պարսից ծոցի ափերին: Այդտեղ իշխում էին
Աքեմեն նահապետի ժառանգները: Աքեմենյան Կյուրոս թագավորը
անընդատ հզորացնում էր պարսից պետությունը: Նա գրավում էր հարևան
բոլոր երկրները: Մ.թ.ա. 547թ. Կյուրոսի զորքերը մտան Հայք:
Պարսկաստանի նպատակն էր գերիշխել նաև Հայաստանի վրա: Այդպես
Կյուրոս Մեծը հիմնեց Պարսկաստանի Աքեմենյան կայսրությունը: Նա
գրավեց նաև Բաբելոնը, ամբողջ Միջագետքը, ամբողջ Միջին Ասիան,
հասավ մինչև Հնդկաստան: Պարսից Աքեմենյան պետությունը դարձավ
ամենամեծն ու ամենահզորը ամբողջ աշխարհում: Հայաստանը դարձել էր
Աքեմենյան Պարսկաստանին հպատակ երկրներից մեկը: Այդ հպատակ
երկրները կոչվում էին սատրապություններ: Երվանդունիները շարունակում
էին իշխել, բայց Պարսկաստանից կախյալ վիճակում, նրանք Հայքում
սատրապներ էին:
Պարսկական զորքերի հրամանատարների մի մասը հայեր էին: Իրանյան
ազդեցությունը Հայքի վրա ուժեղանում էր: Հայերը նույնիսկ աստիճանաբար
սկսեցին մոռանալ իրենց հին աստվածների մի մասին: Նոր աստվածներ էին
հանդես գալիս` պարսկական աստվածների նման:
Պարսից թագավոր Կյուրոսի մահից հետո թագավոր դարձաց նա որդի Կամբիսը
արշավեց Եգիպտոս: Մ. թ. ա. 525 թվականին պարսկական զորքը գրավեց մբողջ
եգիպտոսը: Հետո Կամբիսը իր զորքով 3 տարի մնաց Եգիպտոսում: Նա հանկարծ
լուր ստացավ, որ Պարսկաստանում նոր թագավոր կա, իսկ իրեն գահից գցել են:
Կամբիսը շտապեց հայրենիք, բայց ճանապարհին մահացավ: Իրոք,
Պարսկաստանում ապստամբություն էր եղել, և թագավոր էր դարձել մոգ
Գաումատան: Պարսկաստանին հպատակ մի քանի երկրներ անջատվեցին
նրանցից: Հայերն օգտվելով այս խառնաշփոթությունից, մ. Թ. Ա. 522թ. Սկզբին
հայաստանը հայտարարեցին անկախ:
Շուտով Աքեմենյան տոհմի մի ներկայացուցիչ` Դարեհ անունով, իր վեց
օգնականների հետ սպանում է մոգ Գաումատային և դառնում թագավոր: Նա
կարգադրում է, որ Պարսկաստանից անջատված բոլոր երկրները նորից
անցնեն իր իշխանության տակ: Անջատվածներից մի քանիսը չեն
հնազանդվում: Դրանց մեջ էր Հայաստանը: Հայերը կարճ ժամանակում
հզորացրին ու մեծացրին իրենց բանակը: Դարեհ Առաջին թագավորը
տեսնելով, որ Հայքն իրեն չի հնազանդվում, մեծ զորաբանակներ ուղարկեց
հայերի դեմ: Այս բոլոր դեպքերի մասին մանրամասն պատմած է Դարեհի գրել
տված մեծ արձանագրության մեջ: Դա Բեհիսթունի արձանագրությունն է`
գրված երեք լեզվով` հին պարսկերեն, աքքադերեն և էլամերեն: Իր այս
արձանագրության մեջ Դարեհը մանրամասն պատմում է մոգ Գաումատայի
ապստամբության և նրան սպանելու մասին, նաև`անհնազանդ երկրների դեմ
իր զորավարների մղածպատերազմների վերաբերյալ: Շատ է գրված Հայքի
մասին: Պարզ երևում է, որն Դարեհին զայրացրել է հայերի անկախ դառնալը և
իրեն չհնազանդվելը:
Աղբյուր` Ռաֆայել Իշխանյան <<Պատկերազարդ պատմություն հայոց>>
գիրք առաջին:

Հայաստանը Աքեմենյան պետության կազմում

  • 1.
  • 2.
    Երվանդ Սակավակյացի իշխանությանժամանակ հայերի դաշնակիցը դարձան պարսիկները: Նրանց երկիրը` Պարսան, գտնվում էր այժմյան Իրանի հարավային մասում, Պարսից ծոցի ափերին: Այդտեղ իշխում էին Աքեմեն նահապետի ժառանգները: Աքեմենյան Կյուրոս թագավորը անընդատ հզորացնում էր պարսից պետությունը: Նա գրավում էր հարևան բոլոր երկրները: Մ.թ.ա. 547թ. Կյուրոսի զորքերը մտան Հայք: Պարսկաստանի նպատակն էր գերիշխել նաև Հայաստանի վրա: Այդպես Կյուրոս Մեծը հիմնեց Պարսկաստանի Աքեմենյան կայսրությունը: Նա գրավեց նաև Բաբելոնը, ամբողջ Միջագետքը, ամբողջ Միջին Ասիան, հասավ մինչև Հնդկաստան: Պարսից Աքեմենյան պետությունը դարձավ ամենամեծն ու ամենահզորը ամբողջ աշխարհում: Հայաստանը դարձել էր Աքեմենյան Պարսկաստանին հպատակ երկրներից մեկը: Այդ հպատակ երկրները կոչվում էին սատրապություններ: Երվանդունիները շարունակում էին իշխել, բայց Պարսկաստանից կախյալ վիճակում, նրանք Հայքում սատրապներ էին:
  • 3.
    Պարսկական զորքերի հրամանատարներիմի մասը հայեր էին: Իրանյան ազդեցությունը Հայքի վրա ուժեղանում էր: Հայերը նույնիսկ աստիճանաբար սկսեցին մոռանալ իրենց հին աստվածների մի մասին: Նոր աստվածներ էին հանդես գալիս` պարսկական աստվածների նման: Պարսից թագավոր Կյուրոսի մահից հետո թագավոր դարձաց նա որդի Կամբիսը արշավեց Եգիպտոս: Մ. թ. ա. 525 թվականին պարսկական զորքը գրավեց մբողջ եգիպտոսը: Հետո Կամբիսը իր զորքով 3 տարի մնաց Եգիպտոսում: Նա հանկարծ լուր ստացավ, որ Պարսկաստանում նոր թագավոր կա, իսկ իրեն գահից գցել են: Կամբիսը շտապեց հայրենիք, բայց ճանապարհին մահացավ: Իրոք, Պարսկաստանում ապստամբություն էր եղել, և թագավոր էր դարձել մոգ Գաումատան: Պարսկաստանին հպատակ մի քանի երկրներ անջատվեցին նրանցից: Հայերն օգտվելով այս խառնաշփոթությունից, մ. Թ. Ա. 522թ. Սկզբին հայաստանը հայտարարեցին անկախ:
  • 4.
    Շուտով Աքեմենյան տոհմիմի ներկայացուցիչ` Դարեհ անունով, իր վեց օգնականների հետ սպանում է մոգ Գաումատային և դառնում թագավոր: Նա կարգադրում է, որ Պարսկաստանից անջատված բոլոր երկրները նորից անցնեն իր իշխանության տակ: Անջատվածներից մի քանիսը չեն հնազանդվում: Դրանց մեջ էր Հայաստանը: Հայերը կարճ ժամանակում հզորացրին ու մեծացրին իրենց բանակը: Դարեհ Առաջին թագավորը տեսնելով, որ Հայքն իրեն չի հնազանդվում, մեծ զորաբանակներ ուղարկեց հայերի դեմ: Այս բոլոր դեպքերի մասին մանրամասն պատմած է Դարեհի գրել տված մեծ արձանագրության մեջ: Դա Բեհիսթունի արձանագրությունն է` գրված երեք լեզվով` հին պարսկերեն, աքքադերեն և էլամերեն: Իր այս արձանագրության մեջ Դարեհը մանրամասն պատմում է մոգ Գաումատայի ապստամբության և նրան սպանելու մասին, նաև`անհնազանդ երկրների դեմ իր զորավարների մղածպատերազմների վերաբերյալ: Շատ է գրված Հայքի մասին: Պարզ երևում է, որն Դարեհին զայրացրել է հայերի անկախ դառնալը և իրեն չհնազանդվելը:
  • 5.
    Աղբյուր` Ռաֆայել Իշխանյան<<Պատկերազարդ պատմություն հայոց>> գիրք առաջին: