Հայոց թագավոր մ.թ.ա. 95-55թթ .: Հայոց թագավոր, մ.թ.ա. 96/95 –ից պետական ու ռազմական գործիչ: Տիգրան 1-ի որդին: Մ.թ.ա. մոտ 112-111-ին Պարթևաստանի ներխուժման դեմ Հայաստանի անհաջող պայքարից հետո գահաժառանգ Տիգրան Բ-ն տրվել է պատանդ: Մ.թ.ա. 95-ին, Պարթևստանի արքա Միհրդատ 2-րդ Արշակունուն զիջելով Հայաստանի հարավ-արևելյան գավառները(70 հովիտները), նա ազատվել է պատանդությունից և ժառանգել հայոց գահը: Առաջավոր Ասիայում հռոմեական և պարթևական աշխարհակալությունների առաջխաղացման իրապայմաններում Տիգրան Բ-ն վարել է երկիրը երկուստեք շրջափակումից զերծ պահելու հետևողական քաղաքականությունը: Միհրդատ 2-րդ
3.
Մ.թ.ա 94 թվականին ին Ծոփքի թագավորությունը միացրել է Մեծ Հայքին հիմնականում ավարտոլով իր նախորդների սկսած հայկական հողորի միավորումը: Ռազմական ընդհարման ժամանակ սպանվում է տիղի թագավոր `Արտանեսը: Ծոփքի միավորումից հետո օրակարգի հարց է դառնում Մեծ Հայքի հարավարևմտյան սահմանային նահանգ Կոդրուքի և Եփրատից արևմուտք ու Սև ծով ձգվող Փոքր Հայքի միավորումը: Կոդրուքի միացումը տեղի է ունենումնույն մ.թ.ա. 94 թվականին : Ի տարբերություն Ծոփքի` տեղի թագավորը մնում է գահին` պարտավորվելով կատարել վասալական տարբեր պարտականություններ: Ավելի բարդ էր Փոքր Հայքի հարցը: Հայկական այս թագավորությունը դեռևս մ.թ.ա. 112 թ. ռազմակալվել է հարևան Պոնտոսի կողմից: Բնականաբար, Փոքր Հայքի միավորումը կարելի էր լուծել միայն Պոնտոսի հետ ռազմական բախման ժամանակ: Դա շատ լավ էր հասկանում նաև Պոնտոսի թագավոր, տաղանդավոր զորավար Միհրդատ 6-րդը: Վերջինս Փոքր Ասիայի բոլոր երկրները գրավելու և մի մեծ հելլենիստական պետություն ստեղծելու ծրագիր ուներ:
4.
Այդ ծրագրի գլխավորխոչնդոտը Հռոմն էր : Եվ պատահական չէ, որ հակահռոմեական իր պայքարում Միհրդատ Եվրոպատը որոշեց դաշնակցել Տիգրան 2-րդի հետ: Ճիշտ է այդ շրջանում Տիգրանը Հռոմի հետ որևէ վիճելի խնդիր չուներ, սակայն հետապնդելով աշխարհակալ ծրագրեր` կողմնակից էր Պոնտոսի հետ քաղաքական մերձեցման: Բացի այդ, Հայաստանին հարևան Կապադովկիան, որ Հռոմի հնազանդ դաշնակիցն էր, վերջինիս համար հիանալի ռազմական հենակետ էր` ապագայում Հայաստանի դեմ մարտնչելու համար: Ահա թե ինչու Միհրդատ Պոնտացին և Տիգրան 2-րդը արագ համաձայնության եկան: Բանականբար, Փոքր Հայքի հարցը մղվեց հետին պլան: Միհրդատ 6-րդ Եվպատոր
5.
Գործողությունների ազատություն էրստանում հյուսիսում, հարավում, արևելքում, իսկ Պոնտոսը`արևմուտքում: Կողմերը միացյալ ուժերով հարձակվում էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքը և բնակչությունը`Հայաստանը: Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեոպատրային կնության տվեց Տիգրան Բ-ին:
6.
Տիգրան Բ-ն վճռականորեն պայքարել է Կապադովկիայի նվաճման և դրանով իսկ Հայաստանին արևմուտքից սպառնալու հռոմեական փորձերի դեմ: Այդ նպատակով մ.թ.ա. 93-ին նա արշավել է Կապադովկիա գահընկեց արել Հռոմի դրածո Արիոբարզանին և¸ընդառաջելով տեղական ավագանու ցանկությանը գահին հաստատել Կապադովկիական առաջնորդ Գորդիոսին: Բայց հռոմեական զորքերը` Սուլլայի գլխավորությամբ, մ.թ.ա 92-ին ներխուժել են Կապադովկիա, պարտության մատնել հայկական զերաբանակին և վերականգնել Արիոբարզանին գահի վրա: Սակայն Տիգրանն այստեղ ձեռք է բերում հսկայական ավար և մեծ թվով գերիներ: Սուլլա
7.
Մ.թ.ա 92-ին Եփրատի մոտ կայացած հռոմեա-պարթևական բանակցությունները ուղղված էին Հայաստանի դեմ: Եփրատը ճանաչվել է երկու տերությունների ազդեցությունների սահման: Մ.թ.ա. 88թ. մահացավ Միհրդատ 2-րդը , և գահ բարձրացավ Գոդերձ 2-րդը: Այս իրադարձությունը Տիգրանի համար ռազմական գործողություններ սկսելու ազդանշան դարձավ: Մ.թ.ա. 88թ. Հ այկական բանակը ներխուժեց Պարթևստանի դաշնակից Մարաստան, գրավվեց առանց դժվարության: Տեղի Միհրդատ թագավորը հավատարմության երդում տվեց հայոց թագավորին և փոխարենը հետ ստացավ ոչ միայն գահը, այլև ամուսնացավ Տիգրան 2-րդի դստեր հետ: Շարժվելով հարավ-արևելք` հայկական բանակը գլխովին ջաղջախեց պարթևների զորքը, գրավեց թագավորանիստ Էկբատանը: Գոդերձ 2-րդը ստիպված էր հաշտություն խնդրել, որը կնքվեց մ.թ.ա. 87 թվականին:
8.
1.Պարթևստանը վերադարձնում էՀայաստանից խլված 70 հովիտները: 2. Հօգուտ Հայաստանի` պարթևները հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից: 3. Պարթևների արքան կորցնում է <<արքայից արքա>> տիտղոսը, որն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները:
9.
Հռոմի տիրապետության հաստատումըԱռաջավոր Ասիայում կանխելու համար, Տիգրան Բ-ն սերտ կապեր է հաստատել Ասորիքի հելլենիստական քաղաքների (Անտիոք,Լաոդիկեա, Ապամեա և այլն) իշխող վերնախավերի հետ, որոնք մ.թ.ա. 84-ին Ասորիքի թագավորության գահը հանձնել են նրան:Երկրի մայրաքաղաք Անտիոքը լայնորեն բացեց իր դարպասները հայոց արքայի առջև: Տիգրանը բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց 17 տարի: Դրանով Հայաստանն ու Ասորիքը միավորվել են ընդհանուր միապետի իշխանության ներքո: Այդ նույն ժամանակաշրջանում Տիգրան Բ-ն տիրել է Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային: Հայկական բանակը մ.թ.ա. 71 թ. բավականին դժվարությամբ կարողացավ գրավել Միջերկրական ծովի ափին գտնվող Եգիպտոսին սահմանակից Պտղոմայիս քաղաքը:
10.
Տիգրան Մեծի նվաճումներիհետևանքով Առաջավոր Ասիայի քաղաքական քարտեզը փոխվեց: Նախորդ գերտերությունները` սելևկյան Ասորիքն ու Պարթևստանը, իրենց դիրքերն ու տարածաշրջանում խաղացած դերը զիջեցին հայակական տերությանը: Վերջինս տարածվում էր Եգիպտոսից և Կարմիր ծովի ափերից մինչև Կովկասյան մեծ լեռները, Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Հայակական տերությունը բազմազգ երկիր էր: Ինչպես հույն պատմիչն է հավաստում, Տիգրան 2-րդի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով: Այլ կազմված էր երեք կարգի հատվածներից: Առաջինը բուն հայկական հողերն էին ( Մեծ Հայք, Կոմմագենե ) ` շուրջ 360 հազ. քառ. կմ տարածքով:Երկրորդ հպատակ թագավորություններն էին ( Վիրք, Աղվանք, Մարաստան, Ադիաբենե, Օսրոյենե, Պալմիրա, Փյունիկիա, Ասորիք, Կիլիկիա ) ` շուրջ 400 հազ. քառ.կմ տարածքով: Երրորդը Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող երկրներն ու ցեղերն էին` շուրջ 2 մլն. քառ. կմ: Այսպիսով`Տիգրան 2-րդը դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Հայոց տերության տարածքը ` ենթական երկրներով հանդերձ, կազմում էր շուրջ 3 մլն քառ. Կ մ, որը գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը տասն անգամ : Հայկական տերությունը հելլենիստական պետություն էր` նման Ալեքսանդր Մակեդոնացու և Սելևկյանների տերություններին: Այն զարգացման ամենատարբեր աստիճանների վրա գտնվող երկրների մի ամբողջություն էր: Տերության միջուկը, բնականաբար, կազմում էր Մեծ Հայքը, որտեղ ապրում էին հայ ժողովրդի հիմնական զանգվածը, գտնվում էին տերության հիմնական տնտեսական ու քաղաքական նշանավոր կենտրոնները: Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը` Ասորիքն էր Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կենտրոններ էին Փյունիկիայի Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ քաղաքները: Հարուստ ու հռչակավոր էին`Դամասկոսը, Հալեպը, ինչպես նաև Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքներ:
11.
Տիգրան 2-րդը ասորիքիթագավորական իշխանությունն կենտրոնացել էր իր ձեռքում: այդ երկիրը կառավարվում էր հատուկ փոխարքայի կողմից, որի նստավայրը անտիոքն էր: այստեղ փոխարքա-կառավարիչ նշանակվեց տիգրանի մերձավորագույն զինակիցներից բագագարատը: տիգրանի կրտսեր եղբայր գուրասը նշանակվեց հյուսիսային միջագետքի փոխարքա , որի նստավայրն էր մծբին քաղաքը: այս երկրամասը երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոններից էր և լիովին բավարարում էր տերության հացահատիկի պահանջարկը: Տերության կազմում գտնվող երկրների մի մասը` Վիրք, Աղվանք, Ադիաբենե, Մարաստան և այլք, վերածվեցին ենթակա թագավորությունների : Ինչպես այդ երկրները, այնպես էլ մյուսները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել: Պլուտարքոսի մի արժեքավոր վկայությունից իմանում ենք , որ հայ-հռոմեական պատերազմի ժամանակ հայկական բանակը համալրվել էր աղվաններից, վրացիներից, մարաստանցիներից,ադիաբենցիներից, արաբներից, սկյութներից կազմված զորամասերով: Հսկայական տերության ծայրամասերը կենտրոնի հետ կապելու համար Տիգրան 2-րդը զարկ է տվել ճանապարհաշինությանը, որի շնորհիվ ստեղծվել է կենտրոնական ամուր հաղորդակցական կապ: Նա կառուցել է <<Արքունի պողոտան>> , որ միմյանց հետ կապում էր տերության երեք մայրաքաղաքները` Արտաշատը, Տիգրանակերտը և Անտիոքը:
12.
13.
Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով կարիք ուներ նոր մայրաքաղաքի: Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյոսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն: Ահա թե ինչու նոր մայրաքաղաքի կառուցումը դարձավ օրակարգի հարց: Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին: Մայրաքաղաքը կառուցվեց 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ`ի պատիվ հայոց հզոր արքայի: Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան: Հույն պատմից Ապիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300հազար մարդ, մոտանավորապես 10հազար մարդ էլ` Կիլիկիայի 12 քաղաքներից: Անշուշտ, Հայաստան տեղափոխված ամբողջ բնակչությունը չի բնակեցվել միայն Տիգրանակերտում: Նրա մեծ մասը հաստատվել է Արտաշատ, Արմավիր, Երվանդաշատ, Վան և այլ քաղաքներում:
14.
15.
Հույն պատմիչ Պլուտարքոսիխոսքերով Տիգրանակերտը լի էր գանձերով և Աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները, ցանկանալով հաճոյանալ թագավորին, միմյանց հետ մրցում էին քաղաքի շենության և ընդարձակման համար: <<…Նա այստեղ հրավիրում է հայերից լավագույններին և սպառնում էր բռնագրավելայն ամենը, ինչ իրենց հետ Տիգրանակերտ չէին տանելու>>: Այսպիսով, կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք: Քաղաքը շրջապատված է եղել 25մ բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ: Հետաքրքիր է, որ թագավորական պալատը կառուցվել է քաղաքից դուրս, որը շրջապատված ք եղել պարտեզներով, այգիներով և որսատեղիներով: Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր, արհեստագործության, առևտրի մշակույթի խոշոր կենտրոն: Քղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ ու թատերգություններ են բեմադրել: Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից, Տիգրանակերտ անվանումով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում:
16.
Հայ- հ ռոմեական պ ատերազմը (Ք.ա. 69-66 թթ.) Հռոմեական հանրապետության արևելյան քաղաքականությունը: Լուկուլլլոսի արշավանքը Հայաստան: Ք.ա. 1-ին դարի սկզբներին Հռոմեական Հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց: Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ: Տիգրան Բ-ն իր նվաճեւմներով Հռոմի առջև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները: Լրջորեն անհանգստացած դրանից` Հռոմն սկսում է նախապատրաստվել պատերազմի ընդդեմ Հայոց տերության: Ռազմաքաղաքական իրադրությունը նպաստավոր էր Ք.ա.71-թ. Հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն: Հայոց արքան, բնականաբար, մերժեց հռոմեացիների պահանջը, ասելով` <<Ես Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա … հակահարված կտա նրանց>>: Անշուշտ, միամիտ կլինի կարծել, որ եթե Տիգրանը հանձներ Միհրդատին, ապա կարելի էր խուսափել պատերազմից:
Մ.թ.ա. 69 թվականիգարնանը հռոմեկական բանակները`անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Հայաստան: Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը: Պատերազմն ընթացել է երկու փուլով` 69-65 թվականներին: Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով: Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներ էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը: Սակայն այն իրագործվեց միայն մասամբ:Հռոմեկական բանակի ներխուժումը մ.թ.ա. 69 թվականին Հայաստան իրոք, որ անսպասելի էր: Առանց որևէ դժվարության Լուկուլլոսը գրավեց Ծոփքը, և սրընթաց շարժվեց Աղձնիք` գրավելու Տիգրանակերտը: Անհրաժեշտ է նշել, որ այս ծրագիրը կազմված էր հայկական բանակի հնարավորությունները թերագնահատելու, իսկ հռոմեկանինը` գերագնահատելու սխալ հաշվարկով: Տիգրանակերտն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց:
19.
Կայազորը, հայ տաղանդավորզորավար Մանկայոսի հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ: Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսը ստիպված եղավ պաշարել այն: Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել: Կայծակնային պատերազմի ծրագիրը տապալվեց: Հռոմեական բանակի Հայաստան ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը: Տիգրանը թագավորական գնդով շտապ վերադարձավ Հայաստան, իսկ բանակի հիմնական ուժերը` Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային: ՄինչևՀայաստան հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը:Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանը զոհվեց:
20.
Սեպտեմբերի կեսերին Տիգրանիգլխավորած հայկական բանակը մոտոցավ պաշարված Տիգրանակերտին: Այստեղ էին գտնվում նրա ընտանիքը: Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով ներս գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը: Այս իրադարձությունն, անշուշտ, բարձրացրեց պաշարվածների ոգին և հավատ ներշնչեց հաղթանակի նկատմամբ: Ժամանեցին հայկական բանակի նորանոր զորամասեր: Ըստ Ապիանոսի, Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները`Ատրպատականը, Աղվաքը, ՎԻրքը, Կորդուքը, ԱԴիաբենեն և անգամ Պարսից ծոցի արաբները: Հայկական բանակի թիվը, նույն պատմիչի վկայությամբ, 300հազ. զինվոր էր: Անշուշտ սա իրականությանը չհամապատասխանող թվաքանակ է: Այլ պատմիչներ խոսում են ընդհամենը 70-80 հազ. զինվորների մասին, այսինքն` մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր` դաշնակից զորաբանակների հետ միասին:
21.
Հոկտեմբերի 6-ին վաղառավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը: Լուկուլլոսը հիանալի օգտագործեց հայկական հրամանատարության թույլ տված ռազմավարական սխալներն ու տեղանքի առանձնահատկությունները: Շրջանցելով Տիգրանի բանակը` նա հայոց զորքի թիկունքում կենտրենացրեց նշանակալից ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը: Ենթարկվելով երկկողմանի հարձակման և տալով զգալի կորուստներ, հայկական բանակը ստիպված էր նահանջել երկրի խորքը: Հռոմեացիների հաղթանակը, որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը: Կայազորի հույն վարձկալները` կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջին ապստամբություն բարձրացնելով, քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև: Նորակառույց և հարուստ քաղաքը քարուքանդ եղավ և թալանվեց:
Տիգրանը չվստահվեց,չկորցրեց հավատըհաղթանակի նկատմաբ:Նա ձեռնամուխ եղավ բանակը կարգի բերելու,նոր զորամասեր հավաքագրելու և վարժեցնելու գործին:Դեռ ավելին հայկական 10-հազարանոց մի զորամսով նա Միհրադտին ուղարկեց Պոնտոս այնտեղ տեղակայված հռոմեական կայազորերի դեմ մարտնչելու և ռազմական գործողությունների ճակատն ընդարձակելու հեռագնա մտադրությամբ,որը նրան լիովին հաջողվեց:Հայաստանի տնտեսական հարողություններն ու մարդկային պաշարները հնարավոր դարձրին ընդամենը մի քանի ամսվա ընթացքում միանգամայն նոր բանակի ստեղծումը,որն իր մարտարվեստով շուտով գերազանց հռոմեացիներին: Իսկ Լուկուլոսը Տիգրանակերտը գրավելուց հետո չհամարձակվեց շարունակել ռազմական գործողությունները և ծանր կորուստներ կրած հռոմեական լեգոնները տեղափոխվեց հարավ` Կորդւքի տաք շրջաններում ձմեռելու և ուժերը վերականգնելու նպատակով:Հարաբերական այս դադարից հիանալիորեն օգտվեց հայկական կողմը:
24.
Մ . թ. ա .ա68թ.գարնաը Լուկոլոսի բանակը դուրս եկավ կորդուքից և անցնելով հայկական Տավրոսը Արածանիի գետի ափերով շարժվեց դեպի Արտաշատ:Խուսափելով գլխավոր ճակատամարտից Տիգրան2-ը Լուկոլոսին,որքան հնարավոր է,ներքաշում էր երկրի խորքերը կտրելով նրան թիկունքից և ռազմամթերքի մատակարարումներից:Միաժամանակ հանկարծակի,այդ թվում գիշերային հարձակումներով հայերը ջլատում էին հակառակորդի ուժերը նրանց պատճառով նշակելի կորուստներ:Տիգրանի այս մարտավարությունը լինելով արդարացրեց իրեն:Առանց գլխավոր ճակատամարտ տալու նա հյուծել էր հակառակորդի բանակը,պատճառել նյութական ու մարդկային հսկայական կորուստներ:Հռոմեական բանակը կորցրել էր մարտունակությունն ու կարգապահությունը:Չհավատալով հաջողությանը զինվորները պահանջում էին հետ դառնալ:Սակայն Լուկուլլոսն անմտորեն շարունակում էր նրանց ոգևորել Արտաշատի անբավ հարստություններին տիրանալու հեռանկարով:
25.
Սեպտեմբերի 26-ին հռոմեականբանակը մոտեցավ արածանիի գետանցին:Առջևում հայկական Պար լեռնաշղթան էր,իսկ նրանից քիչ այնկողմ Արտաշատն էր:այս վճռական պահին էլ հայկական բանակն անցավ շեշտակի հարձակման:Արածանիի ճակատամարտում հռոմեական բանակը լիակատար պարտություն կրեց:Հույն պատմիչ Դիոն Կասիսոսը վկայում է,որ<<Հայերը.նետահարելով հռոմեացիներին,շատերին իսկույն սպանեցին,իսկ շատ շատերին էլ վիրավորեցին:ՈՒ վիրքը ծանր էին և դժվարբուժվելի,քանզի հայերը գործածում էին երկծայր նետեր,որոնց ծայրերն այնպես էին իրար ագուցված,որ նետերը մարմնի որևէ մասում մնալու և թե դուրս քաշելու դեպքում արագորեն սպանում էին… Այնժամ լուկոլլոսը,քանզի շատերը վիրավորվել էին,և մի մասն էլ մահանում էր,իսկ հաշմվածները հեծեծում էին,և միաժամանակ պարենամթերքը պակասում էր,նահանջվեց>>:Արածանից հետո Լուկոլլոսը ստիպված էր թողնել Հայաստանի Սահմանները,Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը:Իսկ Միհրդատ ԵՎպատորը սկսել էր Պոնտոսի ազատագրումբը:
26.
Լուկոլլոսը պարտության հետևանքովվերականգնվեց Հայկական տերության հեղինակությունը:Արդեն Մ . թ .ա67թ. կեսերին հայկական բանակներըբ ազատագրեցին Ծոպքը,մտան Կապադովկիա:Պոնտոսի Զելա քաղաքի մոտ հայ-պոնտական ուժերը փայլուն հաղթանակ տարան հռոմեացիների նկատմամբ:Հայկական գերիշխանությունը վերականգնվեց Ասորիքում և Միջերկրական ծովի ափերին: Այսպիսով Հռոմի առաջին գրոհը դեպի Հայ ա ստան լինելով ձախողվեց,իսկ Լուկուլլոսը պաշտոնանկ եղավ:Արևելքում հռոմեական զորքերի նոր գլխավոր հրամանատար նշանակվեց Գնեոս Պոմպեոսը:
27.
Հայ- հ ռոմեականպատերազմի երկրորդ փուլը Պոմեպեոսն Արևելք ժամանեց մ . թ .ա.66 թ. գարնանը:Նա պարթևներին առաջարկեց ընդեմ Հայաստանի կնքել ռազմական համագործակցության պայմանագիր խոստանալով Տիգրանի պարտության դեպքում նրանց վերադարձնել Մարաստանը, Հյուսիսային Միջագետքն ու Կոդրուքը: Պարթևները համաձայնվեցին: Այնուհետև Պոմպեոսը ռազմական գործողություններ սկսեց Միհրդատ Պոնտացու դեմ: Նրան հաջողվեց պարտության մատնել ՄԻհրդատին և ռազմակալել Պոնտոսը: Միհրդատ Եվպատորը նահանջեց իր տերության հյուսիսային երկրամասերը , որտեղ էլ մ . թ . ա . 63- ին ինքնասպանությամբ վերջ տվեց իր կյանքին :
28.
Զրկված լինելով իր գլխավոր դաշնակցից ` Տիգրանը հայտնվեց Պարթևստանի և Հռոմի ռազմական սպառնալիքների առջև : Նման պայմաններում պետք է գործել չափազանց զգույշ և ճշգրիտ : Հավատարիմ մ . թ . ա . 66 թ . հռոմա - պարթևական համաձայնագրի ոգուն , պարթևների թագավոր Հրահատ 3- րդը մտավ Հայաստան և պաշարեց Արտաշատը : Ստեղծված իրադրությունում Սիգրան 2- րդը ստիպված եղավ հայկական զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Հայաստան : Տիգրանն արագ ռազմերթով հակահարված տվեց պարթևներին , որոնք ստիպված եղան նահանջել իրենց երկիրը : Հենց այս պահին էլ Հայաստան ներխուժեց Պոմպեոսի հռոմեական բանակը : Հայոց ավագանու մեջ տարաձայնություններ էին խմորվում Հայաստանի հետագա քայլերի շուրջ : Եթե Տիգրան 2- րդը իր համախոհներով կողմնակից էր Հռոմի դեմ պայքարը շարունակելու քաղաքականությունը , ապա թագաժառանգ Տիգրան Կրթսերն ու մերձավորները կողմնակից էին Հռոմի հետ բանակցությունների սկսուն և առանց պատերազմին վիճելի հարցերը կարգավորելուն :
29.
Կողմերի այս հակադիրկեցվածքն ու քայլերը առաջացրին քաղաքական ճգնաժամ, որը կարող էր վտանգել հայկական պետականության գոյությունը:Թագաժառանգ Տիգրան Կրտսերը ներկայացավ Պոմպեոսին և առաջարկեց իր ծառայությունները` հայ-հռոմեական հաշտության բանակցությունները սկսելու համար: Բնականաբար, Տիգրան Կրտսերի այս կեցվածքը լիովին բավարարում էր Պոմպեոսին, որն իր հովանավորության ներքո վերցրեց արկածախնդին արքայազնին: Այս վերջին իրադարձությունները` պարթևական և հռոմեական ներխուժումները, ներքաղաքական պայքարը, բավականին թուլացրել էին Տիգրան Մեծի դիրքերը: Ուստի անհրաժեշտ էր ոչ կենսական խնդիրներում գնալ զիջումների`գլխավորը`պետական անկախությունը պահպանելու համար:
Ք.ա. 66թ. սեպտեմբերինՊոմպեոսի զորքը մոտեցավ Արտաշատին և բանակեց քաղաքից ոչ հեռու: Նախապես կայացած պայմանավորվության համաձայն` Տիգրան 2-ը ժամանեց Պոմպեոսի ճամբար, որտեղ արժանացավ պատշած ու հարգալից ընդունելության, ինչպես գրում է Պլուտարքոսը. <<Հռոմեացիները նրան ողջունեցին արքայավայել>>: Ըստ հաշտության պայմանագրի` 1. Մեծ Հայքը հօգուտ Հռոմեական Հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն` Միջերկրական ծովի առափնյա երկրներից: 2. Հայկական պետությունը պահպանում էր իր նվաճումները Հյուսիսային Միջագետքում: 3. Հայաստանից անջատվելու էր Ծոփքն ու Կորդուքը, այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը` պայմանով, որ Տիգրան 2-ի մահից հետո դրանք միավորվելու էին Մեծ Հայքի հետ որպես մեկ պետություն` Տիգրան Կրտսերի գահակալությամբ: 4. Մեծ Հայքը Հռոմին պետք է վճարեր վեց հազար տաղանդ ռազմատուգանք: 5. Հայաստանը հայտարարվում էր <<Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից>>:
32.
Չափազանց հատկանշական է,որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից, որոնք իրավականորեն արդեն պատկանում էին Տիգրան Կրտսերին: Բնական է, որ թագաժառանգը խիստ դժգոհ մնաց պայմանագրից: Նա թագավոր էր հայտարարվում Ծոփքի, որն առանց Պոմպեոսի էլ վաղուց տրվել էր իրեն` որպես փոխարքայություն: Ուրեմն` նա ոչինչ էլ չէր ստացել, դրան ավելանում էր նաև Ծոփքի գանձարանների թալանումը: Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը` Տիգրան Կրտսերը ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը: Ի պատասխան այդ հանդուգն ելույթի` Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ:
33.
Արտաշատի պայմանագրից չափազանցդժգոհ մնացին Հռոմի դաշնակից պարթևները: Նրանք չստացան Պոմպեոսի խոստացած Հյուսիսային Միջագետքն ու Կորդուքը:Դրանք ոչ միայն մնացին մեծ Հայքի կազմում , այլև Պոմպեոսը ճանաչեց Տիգրան Մեծի <<արքայից արքա>> տիտղոսը, որ օգտվելով Հայաստանի ժամանակավոր դժվարություններից` պարթևներն իրենց էին վերադարձրել: Այսպես վարվելով` Հռոմը մտադիր էր թուլացնելու Պարթևաստանին: Արևելքում ուժերի հավասարակշռութունը պահանջում էր պաշտպանել Տիգրան 2-ին: Կնքված պայմանագիրը դիվանագիտական հաջողություն էր Հայաստանի համար: Ամենակարևորը` Հայաստանը պահպանում էր իր տարածքային ամբողջականությունը` հայոց հայրենիքը` Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային միջագետքից մինչև Կուր գետ: Պահպանվեց նաև Հայաստանի պետական անկախությունը` հայ ժողովրդի հարատևման այդ կարևորագույն երաշխիքը: Ահա սա էր Արտաշատի պայմանագրի պատմական նշանակությունը: Տիգրան 2-ի կյանքի վեջին տասը տարիները Հայաստանի համար խաղաղության ու տնտեսական բարգավաճման տարիներ էին:
34.
Տիգրան Մեծը` սերունդներիհիշողության մեջ Տիգրան Մեծը հայոց մեջ հերոսացվել և ժողովրդական զրույցներում վերածնվել դյուցազնական կերպարի: Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ, գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները: Տիգրան Մեծից ավելի քան 500 տարի անց Մովսես Խորենացին գրի է առել ժողովրդական բանահյուսության այդ անգին գոհարները և փոխանցել սերունդներին: Պատահական չէ, որ Պատմահայրը Տիգրան Մեծին դնում է հայերի ամենանշանավոր նախնիների կողքին: Թեև պատմահայրը նույնացրել է Տիգրաններին և Տիգրան Մեծի գործերը վերագրել է Ք.ա. 6-րդ դարում ապրած Տիգրան Երվանդյանին, այնուհանդերձ, նրա գնահատականները մեծ արժեք ունեն. <<…Նա ամեն բանի մեջ արդարադատ էր…, չէր նախանձում լավագույններին, չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես ամենքի վրա տարածել իր խնամքը>>: Անգամ հռոմեացի պատմիչներն էին ստիպված խոստովանել, որ հանձնի Տիգրանի` Հռոմը գործ է ունեցել <<Վսեմ քաջությամբ օժտված հակառակորդի հետ>>: Իսկ մեկ այլ պատմիչ էլ նրան անվանել է <<մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով>>:
35.
Հատկանշական է այնհանգամանքը, որ եվրոպական օպերային երաժշտության պատմությունն արձանագրել է Տիգրան Մեծին նվիրված ավելի քան 20 օպերա` Իտալերեն, Իսպաներեն, Գերմաներեն, Ռուսերեն: <<Տիգրան Մեծ>> վերտառությամբ օպերաների հեղինակներն են աշխարհահռչակ երգահաններ Անտոնիո Վիլվալդին, Նիկոլո Պուչինին, Ալեքսանդրո և Դոմենիկո, Սկառլատիները, Քրիստոֆ Գլյուկը, Գեորգ Հենդելը, Ալեքսեյ Արտամոնովը և շատ ուրիշներ: Տիգրան Մեծի կերպարին է անդրադարձել նաև հանճարեղ Վ.Ա. Մոցարտն իր <<Միհրդատ. Պոնտոսի արքա>> օպերայում: Տիգրան Մեծի կերպարի գրական-գեղարվեստական մարմնավորմանն են ձեռնամուխ եղել նշանավոր գրողներ Ղ. Ալիշանը, Պ. Դուրյանը, Խ. Դաշտենցը, Հ. Շիրազը, Հ. Խաչատրյան, Պ. Զեյթունցյանը և այլոք: Հայ անվանի պատմաբան Նիկողայոս Ադոնցը դիպուկ է բնութագրել Տիգրան 2-ին. <<Տիգրան Մեծն իր արժանավոր տեղն է զբաղեցնում Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում: Նա արժանացել է <<Մեծ>> տիտղոսին` պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին>>: