 Աշոտ Բ Երկաթ (ծն. թ. անհայտ–929), Հայոց
 թագավոր 914–իցֈ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա
 Բագրատունունֈ Աշոտ Բ–ի գահակալության
 սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակֈ
 Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը
 ներխուժել էր Հայաստան և սպառնում էր
 վերացնել երկրի անկախությունըֈ Հայ ժողովուրդը
 ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համարֈ Իր
 եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ
 ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում
 գլխավորել հայոց բանակըֈ Հոր եղերական մահից
 հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից
 ազատագրեց Հայաստանի մի շարք մասերֈ 915 թ.
 Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ
 մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին VII
 կայսեր հետֈ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց
 թագավոր և տվեց օգնական զորքֈ
   Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հուն.՝ Τιγρανης ο Μέγας,
    լատ.՝ Tigranes Magnus) (մ. թ. ա. 140-մ. թ. ա. 55), Մեծ
    Հայքի թագավոր մ. թ. ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և
    Փյունիկիայի թագավոր (մ. թ. ա. 83-մ. թ. ա. 69), մ. թ.
    ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսըֈ Հանդիսացել
    է Արտաշեսյան հարստության հզորագույն
    ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ինֈ
    Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը
    հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության
    մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով
    Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով
    դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը.
    Տիգրան Մեծի տիրությունը տարածվում էր Կասպից
    ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից
    մինչև Միջագետքի անապատը
 Ռուբեն Ա
 Ռուբեն Ա (Ռուբեն Առաջին) (1025 - 1095)՝
  Կիլիկիայի Հայոց իշխան (1080 - 1095), Կիլիկիայի
  Հայոց Թագավորության Ռուբինյան հարստության
  հիմնադիրըֈ Որոշ հայ պատմիչների համաձայն,
  նա ազգակից էր Արծրունիներին և
  Բագրատունիներին, սակայն այդ ենթադրյալ
  ազգակցությունը գիտականորեն ճշտված չիֈ 1080-
  ին ապստամբել է Բյուզանդիայի դեմ և Լեռնային
  Կիլիկիայում ստեղծել անկախ
  իշխանապետություն, որը հետագայում հայկական
  գերիշխան պետության (Կիլիկիայի Հայոց
  Թագավորության) հիմքը հանդիսացավֈ Ռուբենի
  գահը ժառանգեց իր որդին՝ Կոստանդինը
  (Կոստանդին Ա)։
   Պապ
   Պապ (մոտ 353-374), Հայոց Արշակունի թագավոր 370-իցֈ 17
    տարեկանում հաջորդել է Հայոց նախավերջին Մեծ
    Արքային` Արշակ Բ–ինֈ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ
    իշխանի հայրենասեր դուստրը` Փառանձեմ թագուհին:
    Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության
    օժանդակությամբ՝ հայ–հռոմեական միացյալ բանակով
    ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական
    զորքերըֈ Չնայած Պապը իշխել է երկրի համար արտաքին և
    ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել
    Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել
    եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը,
    փորձել է ազատվել Հռոմեական կայսրության
    գերիշխանությունիցֈ Պապը ստեղծել է մեծաքանակ` 90.000-
    անոց բանակ, եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել
    զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը,
    վանական զանազան հաստատություններից քշել
    ձրիակերներին, կուսանոցներից իրենց տներն ուղարկել
    կույսերին, որպեսզի ազգի համար զինվո...
   Երվանդ Ա Սակավակյաց
   Երվանդ Ա Սակավակյաց (ծն. և մահվան թթ. անհայտ),
    Հայոց թագավոր մ.թ.ա. 570-560–ական թվականներինֈ
    Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են
    հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնըֈ Խորենացին
    նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա
    թագավորելու կարճատևությունըֈ Երվանդը ունեցել է
    ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ
    հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար
    հեծելակային զինվորական ուժֈ Երվանդը իր արքունիքը
    շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝
    «պատվավոր հայերով»։Ելնելով Երվանդունիք գավառի
    տեղադրությունից՝ ուսումնասիրողները ենթադրում են, որ
    Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը
    եղել է Տուշպա– Վանըֈ Մ.թ.ա. 585-550 Աժդահակ
    թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է
    նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ
    հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց
    արշավանքներինֈ
Նյութը պատրաստեց Տաթևը,Ազատը, Նոնան,Շուշանը և Լիլիթը
Դասավար Գայանե Վարդանյան

աշոտ բ երկաթ

  • 2.
     Աշոտ ԲԵրկաթ (ծն. թ. անհայտ–929), Հայոց թագավոր 914–իցֈ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունունֈ Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակֈ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունըֈ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համարֈ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակըֈ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասերֈ 915 թ. Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին VII կայսեր հետֈ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորքֈ
  • 4.
    Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հուն.՝ Τιγρανης ο Μέγας, լատ.՝ Tigranes Magnus) (մ. թ. ա. 140-մ. թ. ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ. թ. ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ. թ. ա. 83-մ. թ. ա. 69), մ. թ. ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսըֈ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ինֈ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տիրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատը
  • 6.
     Ռուբեն Ա Ռուբեն Ա (Ռուբեն Առաջին) (1025 - 1095)՝ Կիլիկիայի Հայոց իշխան (1080 - 1095), Կիլիկիայի Հայոց Թագավորության Ռուբինյան հարստության հիմնադիրըֈ Որոշ հայ պատմիչների համաձայն, նա ազգակից էր Արծրունիներին և Բագրատունիներին, սակայն այդ ենթադրյալ ազգակցությունը գիտականորեն ճշտված չիֈ 1080- ին ապստամբել է Բյուզանդիայի դեմ և Լեռնային Կիլիկիայում ստեղծել անկախ իշխանապետություն, որը հետագայում հայկական գերիշխան պետության (Կիլիկիայի Հայոց Թագավորության) հիմքը հանդիսացավֈ Ռուբենի գահը ժառանգեց իր որդին՝ Կոստանդինը (Կոստանդին Ա)։
  • 8.
    Պապ  Պապ (մոտ 353-374), Հայոց Արշակունի թագավոր 370-իցֈ 17 տարեկանում հաջորդել է Հայոց նախավերջին Մեծ Արքային` Արշակ Բ–ինֈ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ իշխանի հայրենասեր դուստրը` Փառանձեմ թագուհին: Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ՝ հայ–հռոմեական միացյալ բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերըֈ Չնայած Պապը իշխել է երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունիցֈ Պապը ստեղծել է մեծաքանակ` 90.000- անոց բանակ, եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, վանական զանազան հաստատություններից քշել ձրիակերներին, կուսանոցներից իրենց տներն ուղարկել կույսերին, որպեսզի ազգի համար զինվո...
  • 10.
    Երվանդ Ա Սակավակյաց  Երվանդ Ա Սակավակյաց (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. 570-560–ական թվականներինֈ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնըֈ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունըֈ Երվանդը ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժֈ Երվանդը իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։Ելնելով Երվանդունիք գավառի տեղադրությունից՝ ուսումնասիրողները ենթադրում են, որ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա– Վանըֈ Մ.թ.ա. 585-550 Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներինֈ
  • 11.
    Նյութը պատրաստեց Տաթևը,Ազատը,Նոնան,Շուշանը և Լիլիթը Դասավար Գայանե Վարդանյան