2. Հայկական թագավորությունների անկախացումը
Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք. ա. 190 թ. տեղի ունեցած ճակատամարտում
Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից: Ստեղծված նպաստավոր միջազգային
իրադարձությունից օգտվելով՝ Ք. ա. 189 թ. Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում
վերականգնեցին անկախությունը: Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան
տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը:
Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվել է
Արտաշեսյան:
Նույն ժամանակ անկաղացավ նաև Փոքր Հայքը: Ք.ա. 180-ական թթ. Փոքր Հայքի արքան
Միհրդատ Երվանդականն էր: Քիչ ավելի ուշ՝ Ք.ա. 163 թ., անկախություն է ձեռք բերում
նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր: Այդպիսով՝ Ք.ա. II
դարից կային չորս հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և
Կոմմագենեն:
3.
4. Արտաշես I-ը և հայկական հողերի միավորումը
Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը:
Ք.ա. 201-190 թթ. Ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ
այլ շրջաններ ևս: Առիթից օգտվել էին նաև հարևան պետությունները՝ նվաճելով
հայկական մի շարք տարածքներ:
Արտաշես I-ի (Ք.ա. 189-160 թթ.) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված
տարածքները վերադարձնելը: Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից,
Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին
վերամիավորեց անջատված շրջանները:
Փաստորեն, Արտաշես I-ը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական
տարածքների մեծագույն մասը: Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան
անվանում է ,,Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ,,:
5.
6. Զարեհի մահվանից հետո Արտաշես I-ը փորձեց Մեծ Հայքին վերամիավորել նաև
Ծոփքի թագավորությունը: Դա, սակայն, չհաջողվեց: Այդ ծրագիրը հետագայում
իրականացրեց Արտաշես I-ի թոռը՝ Տիգրան II Մեծը:
Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես I-ը հասավ լուրջ ձեռքբերումների:
Ք.ա. 183-179 թթ. Փոքր Ասիայի տարածքում հինգ փոքր պետություններ պայքար էին
մղում միմյանց դեմ: Որպես տարածաշրջանի ազդեցիկ երկու ուժեր՝Հռոմեական
պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար:
Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես I-ը կարողացավ
ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին: Նրա նպատակը հեռանկարում
հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր:
Նա վարում էր իր գլխավոր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու
քաղաքականություն: Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց
Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաչես I-ն անմիջապես օգնեց
նրան զորքերով: