ՋՈՒԽՏԱԿ
Ջուխտակ միջնադարյան վանքային
համալիրը գտնվում է Դիլիջանից 3կմ հյուսիս-
արևմուտք, անտառապատ լեռնալանջին։
Կազմված է առանձին կանգնած երկու
եկեղեցիներից (այստեղից էլ «Ջուխտակ»
անվանումը)` Սուրբ Աստվածածին և Սուրբ
Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից։
Ջուխտակ վանքը հիմնադրվել է 11-12 դարերում։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է
11-րդ դարում։ Կենտրոնագմբեթ, որմնամույթերի
վրա հենվող 4 կամարով, սրբատաշ քարերով,
միջին մեծության (9,7X7,5 մ) շինություն է։
Գտնվում է Աստվածածին եկեղեցուց 15 մ արևելք։
Նրա ավանդատները ձևավորված են
նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով։
Վարպետորեն կերտված եկեղեցու արևմտյան
մուտքի բարավորին փորագրված գրերից կարելի
է ենթադրել, որ Սուրբ Գրիգորը ավելի վաղ է
կառուցվել քան Սուրբ Աստվածածինը։
Սուրբ Աստվածածինը ճարտարապետ
Սարգսի մտահղացմամբ կառուցվել է
1201թ.-ին վանքի առաջնորդ Հայրապետի
նախաձեռնությամբ։ Այն դեղնավուն,
բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարերով
շինված քառանկյունի հատակագծով,
միանավ բազիլիկի տիպի թաղակապ,
երկթեք տանի֊քով շինություն է(8,6X6,4 մ)։
Եկեղեցիների վրա կան քանդակներ,
վիմագրեր։
<<Մխիթար Սեբաստացի>>
Վիկտորիա Միակիլ
5-2

Ջուխտակ

  • 1.
  • 2.
    Ջուխտակ միջնադարյան վանքային համալիրըգտնվում է Դիլիջանից 3կմ հյուսիս- արևմուտք, անտառապատ լեռնալանջին։ Կազմված է առանձին կանգնած երկու եկեղեցիներից (այստեղից էլ «Ջուխտակ» անվանումը)` Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից։
  • 3.
    Ջուխտակ վանքը հիմնադրվելէ 11-12 դարերում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 11-րդ դարում։ Կենտրոնագմբեթ, որմնամույթերի վրա հենվող 4 կամարով, սրբատաշ քարերով, միջին մեծության (9,7X7,5 մ) շինություն է։ Գտնվում է Աստվածածին եկեղեցուց 15 մ արևելք։ Նրա ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով։ Վարպետորեն կերտված եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին փորագրված գրերից կարելի է ենթադրել, որ Սուրբ Գրիգորը ավելի վաղ է կառուցվել քան Սուրբ Աստվածածինը։
  • 4.
    Սուրբ Աստվածածինը ճարտարապետ Սարգսիմտահղացմամբ կառուցվել է 1201թ.-ին վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ։ Այն դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարերով շինված քառանկյունի հատակագծով, միանավ բազիլիկի տիպի թաղակապ, երկթեք տանի֊քով շինություն է(8,6X6,4 մ)։ Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր։
  • 5.