Ամբերդ
• Քարեդարյան այս բնակավայրում Բրոնզի դարում կառուցվել է
Ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական
ամրության պատճառով։ Այն հայկական թագավորության կարևոր
ռազմապաշտպանական հենակետերից էր։ Որպես բերդ-ամրոց
Ամբերդը հատկապես հայտնի էր հռոմեական
ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն
կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար
վերանորոգվելով։
• Որոշ աղբյուրներ նշում են, որ դղյակը և պարսպի որոշ մասերը
կառուցվել են 7-րդ դ., Կամսարականների օրոք։ Այն եղել է հայոց
թագավորների ու իշխանների ամառային նստավայրը։
Միջնադարի հայ նշանավոր քաղաքական գործիչ և գիտնական
Գրիգոր Մագիստրոս Պահլավունու (նա նաև Անիի վարդապետն
էր) մոտ 1050 թ. գրած մի նամակում, նշվում է, որ 10-րդ դ. սկզբին
բերդը և մերձակա շինությունները պատկանում էին հզոր
Պահլավունի իշխաններին։
• Պահլավունիներն իշխանության համար մրցակցում էին
Բագրատունիների հետ և պատմական տևական մի ժամանակաշրջան
այս տոհմից էին նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսները։
Ամբերդը դարձավ նրանց նստավայրը` երբ 1026 թ. կառուցվեց
եկեղեցին` իշխան Վահրամ Պահլավունու կողմից (ինչպես վկայում է
հյուսիսային մուտքին պահպանված արձանագրությունը)։
Վահրամը
նաև ամրակայեց ամրոցի պատերը ու ավելացրեց պարսպին երեք
աշտարակներ` Արքաշեն գետի կիրճի կողմից։ 1070-ական թթ.
սելջուկները գրավեցին Ամբերդը և վերածեցին այն զորակայանի։
• 1196-ին հայ-վրացական միացյալ զորքերը ազատագրում են ամրոցը`
ամիրսպասալար Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ։ Այնուհետև
ամրոցը որպես սեփականություն հանձնվում է վերջինիս։
Զաքարյաններն ազատագրեցին Հայաստանի գրեթե ողջ
տարածքը, որին հաջորդեց խաղաղության և բարգավաճման
ժամանակաշրջանը, երբ ամենուր կառուցվեցին և ընդարձակվեցին
վանքեր, եկեղեցիներ և դղյակներ։ 12-13-րդ դարերում Ամբերդն
ամրացվեց կիսաբոլոր բուրգերով ամրացված հզոր պարսպով, իսկ
դղյակն ու այլ շինությունները` վերանորոգվեցին։
• 1215 թ. Ամբերդը դարձավ Զաքարյանների
գործակալ Վաչուտյանների վարչական
կենտրոնը։ 1236-ին ամրոցը գրավում և հիմնովին
ավերում են մոնղոլները, որից հետո այն կրկին
վերակառուցվել է 13-րդ դարի վերջին`
Վաչուտյանների կողմից։ Վաչե Վաչուտյանն ու
նրա կինը` Մամախաթունը մեծ գործունեություն
ծավալեցին ի նպաստ ամրոցի մերձակայքում
գտնվող Տեղերի վանքի, Սաղմոսավանքի և
Հովհանավանքի։
•
• Երբեմնի հզոր ամրոցը վերջնականապես ամայացել և
իր նշանակությունը կորցրել է 14-րդ դարի վերջին`
Լենկթեմուրի օրոք մինչև 20-րդ դարում ամրոցի
տարածքում իրականացված առաջին պեղումները։
Վերականգնման աշխատանքներ կատարվել են 70ականներին, հիմնականում նորոգվել է եկեղեցին։
Չնայած այն բանին, որ այժմ էլ շարունակվում են
ամրոցի ուսումնասիրման և ամրակայման
աշխատանքները, այնուամենայնիվ մասնավորապես
միջնաբերդն ու դղյակը, գնահատվում են որպես
վտանգվածության բարձր աստիճան ունեցող
հուշարձաններ։
• Նյութը Պատրաստեց
• 6-1 դասարանի
• Ատոմ Ոսկանյանը

Ամբերդ

  • 1.
  • 2.
    • Քարեդարյան այսբնակավայրում Բրոնզի դարում կառուցվել է Ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Այն հայկական թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից էր։ Որպես բերդ-ամրոց Ամբերդը հատկապես հայտնի էր հռոմեական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով։ • Որոշ աղբյուրներ նշում են, որ դղյակը և պարսպի որոշ մասերը կառուցվել են 7-րդ դ., Կամսարականների օրոք։ Այն եղել է հայոց թագավորների ու իշխանների ամառային նստավայրը։ Միջնադարի հայ նշանավոր քաղաքական գործիչ և գիտնական Գրիգոր Մագիստրոս Պահլավունու (նա նաև Անիի վարդապետն էր) մոտ 1050 թ. գրած մի նամակում, նշվում է, որ 10-րդ դ. սկզբին բերդը և մերձակա շինությունները պատկանում էին հզոր Պահլավունի իշխաններին։
  • 3.
    • Պահլավունիներն իշխանությանհամար մրցակցում էին Բագրատունիների հետ և պատմական տևական մի ժամանակաշրջան այս տոհմից էին նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսները։ Ամբերդը դարձավ նրանց նստավայրը` երբ 1026 թ. կառուցվեց եկեղեցին` իշխան Վահրամ Պահլավունու կողմից (ինչպես վկայում է հյուսիսային մուտքին պահպանված արձանագրությունը)։ Վահրամը նաև ամրակայեց ամրոցի պատերը ու ավելացրեց պարսպին երեք աշտարակներ` Արքաշեն գետի կիրճի կողմից։ 1070-ական թթ. սելջուկները գրավեցին Ամբերդը և վերածեցին այն զորակայանի։ • 1196-ին հայ-վրացական միացյալ զորքերը ազատագրում են ամրոցը` ամիրսպասալար Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ։ Այնուհետև ամրոցը որպես սեփականություն հանձնվում է վերջինիս։ Զաքարյաններն ազատագրեցին Հայաստանի գրեթե ողջ տարածքը, որին հաջորդեց խաղաղության և բարգավաճման ժամանակաշրջանը, երբ ամենուր կառուցվեցին և ընդարձակվեցին վանքեր, եկեղեցիներ և դղյակներ։ 12-13-րդ դարերում Ամբերդն ամրացվեց կիսաբոլոր բուրգերով ամրացված հզոր պարսպով, իսկ դղյակն ու այլ շինությունները` վերանորոգվեցին։
  • 4.
    • 1215 թ.Ամբերդը դարձավ Զաքարյանների գործակալ Վաչուտյանների վարչական կենտրոնը։ 1236-ին ամրոցը գրավում և հիմնովին ավերում են մոնղոլները, որից հետո այն կրկին վերակառուցվել է 13-րդ դարի վերջին` Վաչուտյանների կողմից։ Վաչե Վաչուտյանն ու նրա կինը` Մամախաթունը մեծ գործունեություն ծավալեցին ի նպաստ ամրոցի մերձակայքում գտնվող Տեղերի վանքի, Սաղմոսավանքի և Հովհանավանքի։ •
  • 5.
    • Երբեմնի հզորամրոցը վերջնականապես ամայացել և իր նշանակությունը կորցրել է 14-րդ դարի վերջին` Լենկթեմուրի օրոք մինչև 20-րդ դարում ամրոցի տարածքում իրականացված առաջին պեղումները։ Վերականգնման աշխատանքներ կատարվել են 70ականներին, հիմնականում նորոգվել է եկեղեցին։ Չնայած այն բանին, որ այժմ էլ շարունակվում են ամրոցի ուսումնասիրման և ամրակայման աշխատանքները, այնուամենայնիվ մասնավորապես միջնաբերդն ու դղյակը, գնահատվում են որպես վտանգվածության բարձր աստիճան ունեցող հուշարձաններ։
  • 6.
    • Նյութը Պատրաստեց •6-1 դասարանի • Ատոմ Ոսկանյանը