Սպիտակ Բվեր
Վիկտորիա Միկաիլ | թարգմանված է իմ կողմից
Սպիտակ Բվեր
Սպիտակ բվերը իրենց անունը
ստացել են իրենց տեսքից.
իրենք ձյան պես սպիտակ են:
Արուները ընդհանրապես
ավելի սպիտակ են լինում, քան
էգերը: Ինչքան արուները
մեծանում են, այնքան
սպիտակում են: Էգերը երբեք
լրիվ սպիտակ չեն դառնում:
Նրանք մնում են դարչնագույն՝
մուգ նախշերով: Այս բվերը
գլխավորապես ապրում են
Արկտիկայի բաց
տարածությունում:
Սպիտակ Բվեր
Սպիտակ բվերը կանգնում են գետնին
կամ կարճ ճյուղերին: Այնտեղից նրանք
համբերատար սպասում են իրենց
որսին: Իրենց սիրած որսը փոքր, մկան
նման կրծողներն են, բայց նրանք նաև
որսում են ուրիշ փոքր կրծողներ,
ճագարներ, թռչուններ և ձկներ:
Սպիտակ բվերը ունեն գերազանց
տեսողություն, բայց նրանք չեն կարող
տեսնել իրենց որսին, երբ այն ձյան կամ
բույսերի հաստ շերտի տակ է: Այդ որսը
բռնելու համար նրանք օգտագործում են
իրենց մյուս լավ զգայարանը՝
լսողությունը:
Սպիտակ Բվեր
Թռիչքի ժամանակ սպիտակ բվերը
սովորաբար թռնում են գետնին
մոտիկ: Երբ տեսնում են իրենց
որսին, նրանք մոտենում են դրան
օդից և իրենց ոտքերի վրայի
ճանկերով բռնում այն: Բվերի
մեծնամասնությունը քնում է օրվա
ընթացքում և որսում է գիշերը, բայց
սպիտակ բվերը ցերեկը ակտիվ են,
հատկապես ամռանը: Նրանք
սովորաբար ամենաակտիվն են
լինում լուսաբացին ու մթնշաղին:
Բվերը իրենց բները դնում են
գետնին:
Սպիտակ Բվեր
Էգ բվերը բնի մեջ դնում են 3-11 ձու:
Սպիտակ բվերը սովորաբար ավելի
շատ ձվեր են դնում, երբ սնունդը շատ
է, քան երբ ավելի քիչ է լինում: Երբեմն,
որբ ծագերին կերակրելու սնունդը չի
հերիքում, բվերը ընդհանրապես ձու
չեն դնում մինչև սննդի քանակը
շատանա: Էգ սպիտակ բուն նստում է
ձվերի վրա մինչև ծագերը դուրս գան:
Մոտավորապես մեկ ամիս անց
ծագերը դուրս են գալիս ձվերից:
Սկզբում նրանք սպիտակ են, հետո
դարչնագույն: Մեկ ամսից քիչ
ժամանակում ծագերը թողնում են
բույնը:

Սպիտակ բվեր

  • 1.
    Սպիտակ Բվեր Վիկտորիա Միկաիլ| թարգմանված է իմ կողմից
  • 2.
    Սպիտակ Բվեր Սպիտակ բվերըիրենց անունը ստացել են իրենց տեսքից. իրենք ձյան պես սպիտակ են: Արուները ընդհանրապես ավելի սպիտակ են լինում, քան էգերը: Ինչքան արուները մեծանում են, այնքան սպիտակում են: Էգերը երբեք լրիվ սպիտակ չեն դառնում: Նրանք մնում են դարչնագույն՝ մուգ նախշերով: Այս բվերը գլխավորապես ապրում են Արկտիկայի բաց տարածությունում:
  • 3.
    Սպիտակ Բվեր Սպիտակ բվերըկանգնում են գետնին կամ կարճ ճյուղերին: Այնտեղից նրանք համբերատար սպասում են իրենց որսին: Իրենց սիրած որսը փոքր, մկան նման կրծողներն են, բայց նրանք նաև որսում են ուրիշ փոքր կրծողներ, ճագարներ, թռչուններ և ձկներ: Սպիտակ բվերը ունեն գերազանց տեսողություն, բայց նրանք չեն կարող տեսնել իրենց որսին, երբ այն ձյան կամ բույսերի հաստ շերտի տակ է: Այդ որսը բռնելու համար նրանք օգտագործում են իրենց մյուս լավ զգայարանը՝ լսողությունը:
  • 4.
    Սպիտակ Բվեր Թռիչքի ժամանակսպիտակ բվերը սովորաբար թռնում են գետնին մոտիկ: Երբ տեսնում են իրենց որսին, նրանք մոտենում են դրան օդից և իրենց ոտքերի վրայի ճանկերով բռնում այն: Բվերի մեծնամասնությունը քնում է օրվա ընթացքում և որսում է գիշերը, բայց սպիտակ բվերը ցերեկը ակտիվ են, հատկապես ամռանը: Նրանք սովորաբար ամենաակտիվն են լինում լուսաբացին ու մթնշաղին: Բվերը իրենց բները դնում են գետնին:
  • 5.
    Սպիտակ Բվեր Էգ բվերըբնի մեջ դնում են 3-11 ձու: Սպիտակ բվերը սովորաբար ավելի շատ ձվեր են դնում, երբ սնունդը շատ է, քան երբ ավելի քիչ է լինում: Երբեմն, որբ ծագերին կերակրելու սնունդը չի հերիքում, բվերը ընդհանրապես ձու չեն դնում մինչև սննդի քանակը շատանա: Էգ սպիտակ բուն նստում է ձվերի վրա մինչև ծագերը դուրս գան: Մոտավորապես մեկ ամիս անց ծագերը դուրս են գալիս ձվերից: Սկզբում նրանք սպիտակ են, հետո դարչնագույն: Մեկ ամսից քիչ ժամանակում ծագերը թողնում են բույնը: