ԳՈՇԱՎԱՆՔ
• Գոշավանքը միջնադարյանվանական համալիր է, որը XII–XIII դարերում եղել է Հայաստանի
հոգևոր ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում`
Գետիկ գետի աջ ափին:
• Գոշավանքն իր անունն ստացել է 1213 թ.-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ.-ին, իշխան
Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան,
համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ
ձեռագրեր:
• Ճարտարապետական համալիրում պահպանվել են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ
գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր
շինությունների հիմքեր: Ըստ արձանագրությունների և պատմիչ Կիրակոս Գանձակեցու
վկայության` կառույցների մի մասի՝ Սբ Աստվածածին եկեղեցու, գավթի և Սբ Հռիփսիմե
մատուռի ճարտարապետը Մխիթար Հյուսնն է:
6.
ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ
•Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին
տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին - XIII
դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես
ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII
դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։
• Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված),
սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր
խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում
գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական
մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է
պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը
նույնպես զարդարված են գեղարվեստորեն։
Ի՞ՆՉ Է ՕԲՍԻԴԻԱՆԸ
Օբսիդիանըբնական հրաբխային
ապակի է: գույնը հիմնականում մուգ է:
Քարե դարում օգտագործվում էր
դանակներ, մանգաղներ, գեղարդներ,
քերիչներ և այլ իրեր պատրաստելու
համար: Ավելի ուշ դրանից սկսեցին
պատրաստել դեկորաիվ իրեր և
տարբեր զարդեր: