Կյանքը…
O Եղիշե Չարենց(Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897, մարտ
13 (նոր տոմարով՝ մարտ 25), Կարս - 1937,նոյեմբերի
27, Երևան), 20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ։
O Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն
դեմքերից մեկն է և իր պատմական նշանակությամբ
համարվում է նորագույն շրջանի հայ գրականության
հիմնադիրը։Կարծես ամբողջ հայ գրական միտքը,
հինգերորդ դարից սկսած, հասունացել էր, որպեսզի իր
խոսքերից ծնունդ տար այս հանճարին։Սա նշանակում է,
որ Չարենցը՝ որպես բանաստեղծ, ծնունդ է առել հայ
գրականության ընդերքից, առասպելական եղեգան
փողից՝ որպես բանաստեղծության մի նոր «հուրհեր
պատանեկիկ»։ Դեռ
3.
…
O Դեռ մարդիկկան, ովքեր առասպելներ են
պատմում Չարենցի մասին։Իր կյանքի օրոք
նա վերածվեց լեգենդի։ Չարենցն իվիճակի էր
ոգևորության պահերին հասնել
ստեղծագործական հզոր շիկացման, նա
գրում էր միանգամից, մեկ բռնկումով։ Թեև
դժվար կյանք վիճակվեց նրան, բայց նա իր
կյանքի ճանապարհն անցավ հերոսի պես,
բարձր պահեց թե՛ գրողի, թե՛ իր մարդկային
առժանապատվությունը և երբեք
չխոնարհվեց ժամանակի իշխանավորների
առջև։
4.
Հետաքրքիր դեպք…
O ԵղիշեՉարենց
O Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե
Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող,
թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով`
ասում է.
O - Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
O - Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ
թղթապանակը,- հարցնում է Չարենցը…
O - Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը
հանճարեղ մտքեր կան,- շարունակում է
կատակել գրողը:
O - Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են
լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,-
պատասխանում է բանաստեղծը:
5.
Չարենցի օրագրից…
«14.03.1934
Մահվան մեջմիշտ կա ինչ-որ
խայտառակ, ստորացուցիչ,
ամոթալի բան: Գոնե այսպիսի
տպավորություն է միշտ թողել ինձ
վրա ինձ անձամբ ծանոթ
մարդկանց մահը: Երբ տեսել եմ
ինձ ծանոթ մարդկանց դագաղում'
միշտ այս է եղել իմ առաջին
զգացմունքը: Կարծես մեռնողը մի
ինչ-որ ծայր աստիճանի, աններելի,
քստմնելի, կեղտոտ հանցանք է
կատարել – թե մեր, այսինքն
կենդանի մնացողների, թե,
մանավանդ, իր հանդեպ: Թե ինչից
է գալիս այս տպավորությունը,
չգիտեմ: Երևի կյանքի հանդեպ
ամենամեծ հանցանքը նրա
բացասումն է, հերքումը:
6.
Տարօրինակն այն է,որ քո ողջ գիտակցությամբ զգում ես, որ
ամենից քիչ այդ բանում մեղավոր է մահացողը, բայց- արդեն
ամենից շատ նրա դեմ ես դառնանում-… լցվում քստմնելի
վախով ու զզվանքով: Այդ զգացմունքը մի փոքր նման է այն
արգահատելի զզվանքի ու արհամարհանքի զգացմունքին, որ
մարդու մեջ առաջացնում է թղթախաղում անաջողակ մարդը.
տարվում է, տարվում է վերջին ունեցածը, պարզապես թուղթը չի
գալիս,- փոխանակ խղճալու,- արհամարհանք ես զգում- զզվանք
դեպի նա… Կենդանի, առողջ, նորմալ մարդը առհասարակ չի
սիրում դժբախտությունն ու անաջողականությունը:
Իսկ ինչ է մահը – եթե ոչ ամենածանր, ամենամեծ «տանուլ
տալը», անաջողությունը:- Եվ այս չէ՞ պատճառը, որ առողջ,
լիարյուն ազգերը… չեն սիրում հայերին, որ հանճարեղ տանուլ
տվող դժբախտներ-անաջողներ են, քստմնելի լինելու աստիճան
թշվառ ու անաջողակ… Եվ ինչ մոլորություն, որ իբր
թշվառությունը վեհ է ու ազնիվ… Արգահատելի է
թշվառությունը, ինչպես մահը -ուրիշ ոչինչ…»