SlideShare a Scribd company logo
Հայ մաթեմատիկոսներ
Ռաֆայել Ալեքսանդրյան
Կենսագրություն
  Ծնվել է Գյումրիում մարտ 29 1923թ: 1941-1945 թվականներին
  սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և
  մաթեմատիկայի ֆակուլտետում: 1948 թվականին Ս.Լ. Սոբոլևի
  ղեկավարությամբ Մոսկվայի պետական
  համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը: 1949-
  1960թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանում: 1954-
  1960թթ. ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դիֆերենցիալ
  հավասարումների ամբիոնի վարիչ, 1978-1988 նույն ֆակուլտետի
  դեկան: Մահացել է՝ մարտ 22 1988:
Հետազոտություններ
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս: Հիմնական
  հետազոտությունների բնագավառներն են Ֆունկցիոնալ անալիզ,
  Սոբոլևի դասի մասնական ածանցյալներով հավասարումներ,
  մաթ. ֆիզիկայի հավասարումներ, ընդհանուր տոպոլոգիա:
ԽՍՀՄ պետական մրցանակի (1986) դափնեկիր: Պարգևատրվել է
  Պատվո նշան շքանշանով:
Սերգեյ Մերգելյան
•   Սերգեյ Մերգելյան (մայիսի 19 1928 - օգոստոս 19 2008), հայ մաթեմատիկոս, գիտության և կրթության
    ականավոր գործիչֈ
•   Կենսագրությունը
    Ծնվել է 1928 թվականին Սիմֆերոպոլումֈ
    Թեկնածուական թեզը առնչվում էր ֆունկցիաների մոտավորության տեսությանըֈ 1951 թվականին
    Մերգելյանը ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմըֈ
    19 տարեկանում էքստերն ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետըֈ 21 տարեկան
    հասակում Մերգելյանը դառնում է գիտությունների դոկտոր, 25 տարեկանում ընտրվում ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԳԱ
    թղթակից անդամ, իսկ 28 տարեկանում՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսֈ
    Նա եղել է ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի
    հիմնադիրը և ղեկավարըֈ Հետագայում Հայաստանում հիմնել է մաթեմատիկական
    մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտը, իսկ հետագայում նաև արտադրական
    ձեռնարկություններֈ Այդպիսով սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության
    ստեղծմանը Հայաստանումֈ Շնորհիվ Մերգելյանի կազմակերպական տաղանդի՝ Հայաստանը դարձավ այդ
    ուղղությամբ ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկըֈ
    Ինստիտուտի տնօրենն է եղել 1956-1960 թվերինֈ
    Մերգելյանը ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան
    մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով նրան հանձնվել է Սուրբ Մեսրոպ
    Մաշտոցի անվան շքանշանֈ Մրցանակը նրան է տրվել Լոս Անջելեսում, քանի որ այդ ժամանակ Մերգելյանը
    մշտական բնակություն էր հաստատել ԱՄՆ-ումֈ
    Մերգելյանը մահացել է 2008 թվականին՝ Լոս Անջելեսում՝ երկարատև հիվանդությունից հետոֈ
Մխիթար Ջրբաշյան
•   Մխիթար Մկրտիչի Ջրբաշյան (11.09.1918 — 06.05.1994), հայ մաթեմատիկոս, ՀՀ
    Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս: Հիմնական
    հետազոտությունների բնագավառներն են ֆունկցիաների տեսություն,
    մոտավորությունների տեսություն և հարմոնիկ անալիզ կոմպլեքս տիրույթում:
•   Կենսագրություն
    1936—1941 թթ.ուսանել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և
    մաթեմատիկայի ֆակուլտետում: Սկսած 1942 թվականից աշխատել է Երևանի
    պետական համալսարանում և Գիտությունների Ազգային Ակադեմիայում:
    1945-ին Արտաշես Շահինյանի ղեկավարությամբ պաշտպանում է թեկնածուական
    ատենախոսությունը "Անալիտիկ ֆունկցիաների ներկայացման որոշ հարցեր"
    թեմայով: Դա մաթեմատիկայից առաջին թեկնածուական ատենախոսության
    պաշտպանությունն էր ԵՊՀ-ում: 1949-ին Մոսկվայի պետական համալսարանում
    պաշտպանում է դոկտորական աշխատանքը:
    1953-ին Ջրբաշյանն ընտրվում է թղթակից անդամ, իսկ 1956-ին` ՀՀ ԳԱԱ իսկական
    անդամ: 1964 −1978 թթ եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ընդ որում 1964—
    1973 թթ զբաղեցրել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բաժանմունքի
    ակադեմիկ-քարտուղարի պաշտոնը:
    1957—1960 եղել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1978—
    1994 թթ նույն ֆակուլտետի ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ:
    Ջրբաշյանը եղել է "Մաթեմատիկա"(ԳԱԱ Տեղեկագիր) ամսագրի գլխավոր խմբագիր
    դրա կազմավորման օրվանից - 1966թ: 1971-1989 թթ Ջրբաշյանը եղել է նոր
    կազմավորվածմաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն:
Էմիլ Արթին
•   Կենսագրություն
    Էմիլ Ալթունը ծնվել է 1898 թվականին Վիեննայում: Նրա հորը նույնպես
    անվանում էին Էմիլ, նա արվեստի գործերի վաճառական էր, մայրը` Էմմա
    Լաուրա-Արթինը,օպերային երգչուհի էր: Արթինի որդու` Մայքլի, խոսքով
    «Արթինը» հայկական Արթինյան ազգանվան կրճատ տարբերակն է:
    1904 թվականի սեպտեմբերին ընդունվեց դպրոց, հավանաբար`
    Վիեննայում: Երբ Էմիլն ութ տարեկան էր մահացավ նրա
    հայրը: 1907 թվականի հուլիսի 15-ին մայրն ամուսնացավ
    գերմանախոս Ռայխենբերգից (ներկայումս` Չեխիայի Լիբերեց քաղաք)
    հաջողակ գործարար Ռուդոլֆ Հուբների հետ: 1907 թվականի
    սեպտեմբերին Էմիլն ընդունվեց Ավստրիայի սահմանին մոտ
    հարավային Չեխոսլովակիայում գտնվող
    փոքրիկ Ստրոբնից քաղաքի դպրոց, որտեղ սովորելու համար ապրում է
    տնից հեռու, տեղական ագարակներից մեկում: Հաջորդ տարի նա
    վերադառձավ Ռայխենբերգ, որտեղի դպրոցում էլ սովորեց է
    մինչ 1916 թվականը:1916 թվականի հկտեմբերին Էմիլն
    ընդունվեց Վիեննայի
    համալսարան`կենտրոնանալով մաթեմատիկայի           վրա: 20-րդ դարի
    առաջատար հայազգի մաթեմատիկոս, Էմմի Նյոթերի հետ միասին
    համարվաում է ժամանակակից հանրահաշվի հիմնադիր:
Անանիա Շիրակացի
Անանիա Շիրակացի (ծն. և մահվան թթ. անհայտ), եղել է Անանիա գյուղից: 7-րդ
  դարի հայ գիտնականֈ Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ
  գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանու:
  Պահպանվել են Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի
  համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների
  մասին», « Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների
  (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին» և այլ
  աշխատություններ: Շիրակացին իր աշխատություններում բերում է
  եգիպտացիների, հրեաների, ասորիների, հույների, հռոմեացիների և հաբեշների
  մոտ ընդունված թվագրության սկզբունքները, խոսում
  է մոլորակների շարժման, Արևի և Լուսնի խավարումների և նրանց
  պարբերականության մասին և այլն: Ընդունելով երկրի գնդաձևությունը
  Շիրակացին գտնում է, որ արևը կարող է լուսավորել երկրի երկու կողմերը օրվա
  տարբեր ժամերին և երբ երկրի մի կողմում ցերեկ է` մյուսում գիշեր : Նա Ծիր
  Կաթինը համարում է խիտ և աղոտ աստղերի կուտակում”: Պաշտպանում է այն
  գիտնականների կարծիքը, որոնք գտնում են որ Լուսինը սեփական լույս չունի և
  լույս ստանում է Արևի միջոցով: Արևի խավարումը բացատրում է Լուսնի` Արևի և
  Երկրի միջև գտնվելով: Շիրակացին ուշագրավ բացատրություններ է տալիս
  անձրևի, ձյան, կարկուտի, ամպրոպի, հողմերի, երկրաշարժի և բնության զանազան
  այլ երևույթների մասին: Շիրակացու գրչին են պատկանում նաև մի շարք
  աշխարհագրական, պատմական աշխատություններ:մֈ
Իշխան Խաչատրյան
Իշխան Գվիդոնի Խաչատրյան (հունվարի 19 1947 - դեկտեմբերի 4 2010),
հայ մաթեմատիկոս, գիտության և կրթության ականավոր գործիչ:
Կենսագրությունը
     Ծնվել է 1947 թվականին Մարտունիումֈ 1964թ. ավարտել է
     ծննդավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1969թ. ԵՊՀ-ի
     ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը` մաթեմատիկա
     մասնագիտությամբ: 1977թ. շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական
     գիտությունների թեկնածուի, 1988թ. ֆիզիկամաթեմատիկական
     գիտությունների դոկտորի աստիճան, 1982թ. ավագ
     գիտաշխատողի, 1991թ. պրոֆեսորի կոչում:
     Խաչատրյանը 1971-1989թթ. աշխատել է Հայաստանի
     Գիտությունների Ակադեմիայի մաթեմատիկայի
     ինստիտուտում, 1989թ. սկսած` Երևանի պետական
     համալսարանում: Սկսած 1979թ. դասվանդել է ԵՊՀ մաթեմատիկայի
     ֆակուլտետում, մինչև 1989թ. համատեղության կարգով, այնուհետև
     որպես հիմնական աշխատող` դիֆերենցիալ հավասարումներ
     ամբիոնի վարիչ պաշտոնում:
     Հրատարակել է մեկ մենագրություն, համահեղինակ է մեկ
     ուսումնական ձեռնարկի, ունի 32 գիտական ձեռնարկ:
     Մահացե է դեկտեմբերի 4, 2010
Նորայր Առաքելյան
• Նորայր Հունանի Առաքելյան (ծն.է հուլիս 17 1936), հայ
  մաթեմատիկոս, ՀՀ Գիտությունների Ազգային
  Ակադեմիայի ակադեմիկոս: Հիմնական
  հետազոտությունների բնագավառներն են կոմպլեքս անալիզ
  և մոտավորությունների տեսություն:
• Կենսագրություն
  Ծնվել է Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղում: 1954-1958
  թվականներին սովորել է Երևանի պետական
  համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի
  ֆակուլտետում: 1989—1991,1997-2006թթ. եղել է ՀՀ ԳԱԱ
  մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, 1991—1993` Երևանի
  պետական համալսարանի ռեկտոր: 2006-ից ՀՀ
  գիտությունների ազգային
  ակադեմիայի մաթեմատիկայի, մեխանիկայի և
  ինֆորմատիկայի բաժանմունքի ակադեմիկ-քարտուղար, ՀՀ
  ԳԱԱ նախագահության անդամ:
Ալեքսանդր Թալալյան
•   ԱլեքսանդրԱնդրանիկիԹալալյան (սեպտեմբեր 17 1928) հայ
    մաթեմատիկոս, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս:
    Հիմնական հետազոտությունների բնագավառներն են հարմոնիկ անալիզ,
    օրթոգոնալ և եռանկյունաչափական շարքեր:
•   Կենսագրություն
    Ծնվել է Շիրակի շրջանի Գետք գյուղում: 1946-1951 թվականներին սովորել
    է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի
    ֆակուլտետում, որն ավարտելուց մեկ տարի անց` 1952 թվականին, որպես
    ասպիրանտ ընդունվել է Վ.Ստեկլովի անվան մաթեմատիկական
    ինստիտուտ: 1956 թվականին Դ.Մենշովի ղեկավարությամբ պաշտպանել
    է թեկնածուական թեզը, որը վերաբերում էր օրթոգոնալ շարքերի
    զուգամիտությանը: 1956 թվականից մինչ օրս աշխատում է Հայաստանի
    Հանրապետության Գիտությունների Ազգային
    Ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում, ընդ որում 1991-1997թթ.
    զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը: 1971 թվականից մինչ օրս
    Մաթեմատիկայի ինստիտուտի Իրական անալիզի բաժանմունքի
    ղեկավարն է: 1966-1968, 1970-1973 և 1988-1991 եղել է ԵՊՀ մաթեմատիկայի
    և մեխանիկայի ֆակուլտետի դեկան:
Արտաշես Շահինյան
• Արտաշես Լիպարիտի Շահինյանը (Դեկտեմբերի 19, 1906 -
  Մայիսի 14, 1978) ― հայ մաթեմատիկոս, ակադեմիկոս և
  մանկավարժ էրֈ Զբաղվել է մաթեմատիկական անալիզում
  ֆունկցիաների մոտավորության տեսությամբ, կոմպլեքս
  փոփոխական ֆունկցիաների տեսությամբֈ
• Կենսագրություն
  Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի)։
  Որդին, Արամ Շահինյանը, նույնպես հայտնի գիտնական
  է, հետազոտություններ է կատարում պոլիմերային
  պրոցեսների կինետիկայի, հեղուկ բյուրեղների ֆիզիկայի և
  քիմիայի, համակարգչային կենսաբանության և քիմիայի
  բնագավառներումֈ
  Երևանում գործում է ԵՊՀ-ին առընթեր Արտաշես
  Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցֈ
Նյութը՝ Գոհար և Լիա
  Մովսիսյանների

More Related Content

Similar to Gohar matem

Վիկտոր Համբարձումյան 12 4 դասարան
Վիկտոր Համբարձումյան 12 4 դասարանՎիկտոր Համբարձումյան 12 4 դասարան
Վիկտոր Համբարձումյան 12 4 դասարանsargis_1979
 
վիկտոր համբարձումյան
վիկտոր համբարձումյանվիկտոր համբարձումյան
վիկտոր համբարձումյան
Մանե Բարսեղյան
 
Մաթեմատիկան հին հայաստանում և մաթեմատիկան 7-րդ դարից հետո
Մաթեմատիկան հին հայաստանում և մաթեմատիկան 7-րդ դարից հետոՄաթեմատիկան հին հայաստանում և մաթեմատիկան 7-րդ դարից հետո
Մաթեմատիկան հին հայաստանում և մաթեմատիկան 7-րդ դարից հետո
EINavagyan
 
Վիկկտոր Համբարձումյան
Վիկկտոր ՀամբարձումյանՎիկկտոր Համբարձումյան
Վիկկտոր Համբարձումյան
ganyan
 
Վիկտոր Համբարձումյան
Վիկտոր ՀամբարձումյանՎիկտոր Համբարձումյան
Վիկտոր Համբարձումյանganyan
 
Ղուկաս Չուբարյան
Ղուկաս ՉուբարյանՂուկաս Չուբարյան
Ղուկաս ՉուբարյանErik Telunc
 
Հրանտ Մաթևոսյան
Հրանտ ՄաթևոսյանՀրանտ Մաթևոսյան
Հրանտ Մաթևոսյան
Նվարդ Սարգսյան
 
Martiros saryan
Martiros saryanMartiros saryan
Martiros saryan
HasmikPetrosyan
 
հետաքրքիր տեղեկություններ մաթեմատիկայից
հետաքրքիր տեղեկություններ մաթեմատիկայիցհետաքրքիր տեղեկություններ մաթեմատիկայից
հետաքրքիր տեղեկություններ մաթեմատիկայից
elladababayan
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանSona8
 
Ճանաչենք մաթեմատիկոսներին
Ճանաչենք մաթեմատիկոսներինՃանաչենք մաթեմատիկոսներին
Ճանաչենք մաթեմատիկոսներին
Victoria Mikail
 

Similar to Gohar matem (13)

Վիկտոր Համբարձումյան 12 4 դասարան
Վիկտոր Համբարձումյան 12 4 դասարանՎիկտոր Համբարձումյան 12 4 դասարան
Վիկտոր Համբարձումյան 12 4 դասարան
 
վիկտոր համբարձումյան
վիկտոր համբարձումյանվիկտոր համբարձումյան
վիկտոր համբարձումյան
 
Մաթեմատիկան հին հայաստանում և մաթեմատիկան 7-րդ դարից հետո
Մաթեմատիկան հին հայաստանում և մաթեմատիկան 7-րդ դարից հետոՄաթեմատիկան հին հայաստանում և մաթեմատիկան 7-րդ դարից հետո
Մաթեմատիկան հին հայաստանում և մաթեմատիկան 7-րդ դարից հետո
 
Վիկկտոր Համբարձումյան
Վիկկտոր ՀամբարձումյանՎիկկտոր Համբարձումյան
Վիկկտոր Համբարձումյան
 
Վիկտոր Համբարձումյան
Վիկտոր ՀամբարձումյանՎիկտոր Համբարձումյան
Վիկտոր Համբարձումյան
 
Վիկտոր Համբարձումյան
Վիկտոր ՀամբարձումյանՎիկտոր Համբարձումյան
Վիկտոր Համբարձումյան
 
Ղուկաս Չուբարյան
Ղուկաս ՉուբարյանՂուկաս Չուբարյան
Ղուկաս Չուբարյան
 
Հրանտ Մաթևոսյան
Հրանտ ՄաթևոսյանՀրանտ Մաթևոսյան
Հրանտ Մաթևոսյան
 
Աբրահամ Ալիխանով
Աբրահամ ԱլիխանովԱբրահամ Ալիխանով
Աբրահամ Ալիխանով
 
Martiros saryan
Martiros saryanMartiros saryan
Martiros saryan
 
հետաքրքիր տեղեկություններ մաթեմատիկայից
հետաքրքիր տեղեկություններ մաթեմատիկայիցհետաքրքիր տեղեկություններ մաթեմատիկայից
հետաքրքիր տեղեկություններ մաթեմատիկայից
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան
 
Ճանաչենք մաթեմատիկոսներին
Ճանաչենք մաթեմատիկոսներինՃանաչենք մաթեմատիկոսներին
Ճանաչենք մաթեմատիկոսներին
 

More from Lia Movsisyan

Եղիշե Չարենց
Եղիշե ՉարենցԵղիշե Չարենց
Եղիշե Չարենց
Lia Movsisyan
 
Մուլտֆիլմ...
Մուլտֆիլմ...Մուլտֆիլմ...
Մուլտֆիլմ...
Lia Movsisyan
 
English
English English
English
Lia Movsisyan
 
New презентация microsoft office power point
New презентация microsoft office power pointNew презентация microsoft office power point
New презентация microsoft office power pointLia Movsisyan
 
Sokrates pilisopayutyun
Sokrates pilisopayutyunSokrates pilisopayutyun
Sokrates pilisopayutyunLia Movsisyan
 
Sevan l ich ekologia
Sevan l ich ekologiaSevan l ich ekologia
Sevan l ich ekologiaLia Movsisyan
 
Pilisopayutyun anani shirakaci
Pilisopayutyun anani shirakaciPilisopayutyun anani shirakaci
Pilisopayutyun anani shirakaciLia Movsisyan
 
Miqelangelo arvest Gohar
Miqelangelo arvest GoharMiqelangelo arvest Gohar
Miqelangelo arvest GoharLia Movsisyan
 
Gohar English
Gohar EnglishGohar English
Gohar English
Lia Movsisyan
 
English
English English
English
Lia Movsisyan
 
Lia dialog
Lia dialogLia dialog
Lia dialog
Lia Movsisyan
 
English Pollution
English PollutionEnglish Pollution
English Pollution
Lia Movsisyan
 

More from Lia Movsisyan (19)

Եղիշե Չարենց
Եղիշե ՉարենցԵղիշե Չարենց
Եղիշե Չարենց
 
Մուլտֆիլմ...
Մուլտֆիլմ...Մուլտֆիլմ...
Մուլտֆիլմ...
 
Ջորջոնե
ՋորջոնեՋորջոնե
Ջորջոնե
 
English
English English
English
 
New презентация microsoft office power point
New презентация microsoft office power pointNew презентация microsoft office power point
New презентация microsoft office power point
 
Ekoligia gohar
Ekoligia goharEkoligia gohar
Ekoligia gohar
 
Hrom
Hrom Hrom
Hrom
 
Frensis bekon Lia
Frensis bekon LiaFrensis bekon Lia
Frensis bekon Lia
 
Sokrates pilisopayutyun
Sokrates pilisopayutyunSokrates pilisopayutyun
Sokrates pilisopayutyun
 
Sevan l ich ekologia
Sevan l ich ekologiaSevan l ich ekologia
Sevan l ich ekologia
 
Pilisopayutyun anani shirakaci
Pilisopayutyun anani shirakaciPilisopayutyun anani shirakaci
Pilisopayutyun anani shirakaci
 
Mtnolort ekologia
Mtnolort ekologiaMtnolort ekologia
Mtnolort ekologia
 
Miqelangelo arvest Gohar
Miqelangelo arvest GoharMiqelangelo arvest Gohar
Miqelangelo arvest Gohar
 
Sevan
SevanSevan
Sevan
 
Gohar arvest
Gohar arvestGohar arvest
Gohar arvest
 
Gohar English
Gohar EnglishGohar English
Gohar English
 
English
English English
English
 
Lia dialog
Lia dialogLia dialog
Lia dialog
 
English Pollution
English PollutionEnglish Pollution
English Pollution
 

Gohar matem

  • 2. Ռաֆայել Ալեքսանդրյան Կենսագրություն Ծնվել է Գյումրիում մարտ 29 1923թ: 1941-1945 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում: 1948 թվականին Ս.Լ. Սոբոլևի ղեկավարությամբ Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը: 1949- 1960թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանում: 1954- 1960թթ. ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչ, 1978-1988 նույն ֆակուլտետի դեկան: Մահացել է՝ մարտ 22 1988: Հետազոտություններ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս: Հիմնական հետազոտությունների բնագավառներն են Ֆունկցիոնալ անալիզ, Սոբոլևի դասի մասնական ածանցյալներով հավասարումներ, մաթ. ֆիզիկայի հավասարումներ, ընդհանուր տոպոլոգիա: ԽՍՀՄ պետական մրցանակի (1986) դափնեկիր: Պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով:
  • 3. Սերգեյ Մերգելյան • Սերգեյ Մերգելյան (մայիսի 19 1928 - օգոստոս 19 2008), հայ մաթեմատիկոս, գիտության և կրթության ականավոր գործիչֈ • Կենսագրությունը Ծնվել է 1928 թվականին Սիմֆերոպոլումֈ Թեկնածուական թեզը առնչվում էր ֆունկցիաների մոտավորության տեսությանըֈ 1951 թվականին Մերգելյանը ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմըֈ 19 տարեկանում էքստերն ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետըֈ 21 տարեկան հասակում Մերգելյանը դառնում է գիտությունների դոկտոր, 25 տարեկանում ընտրվում ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 28 տարեկանում՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսֈ Նա եղել է ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի հիմնադիրը և ղեկավարըֈ Հետագայում Հայաստանում հիմնել է մաթեմատիկական մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտը, իսկ հետագայում նաև արտադրական ձեռնարկություններֈ Այդպիսով սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը Հայաստանումֈ Շնորհիվ Մերգելյանի կազմակերպական տաղանդի՝ Հայաստանը դարձավ այդ ուղղությամբ ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկըֈ Ինստիտուտի տնօրենն է եղել 1956-1960 թվերինֈ Մերգելյանը ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով նրան հանձնվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշանֈ Մրցանակը նրան է տրվել Լոս Անջելեսում, քանի որ այդ ժամանակ Մերգելյանը մշտական բնակություն էր հաստատել ԱՄՆ-ումֈ Մերգելյանը մահացել է 2008 թվականին՝ Լոս Անջելեսում՝ երկարատև հիվանդությունից հետոֈ
  • 4. Մխիթար Ջրբաշյան • Մխիթար Մկրտիչի Ջրբաշյան (11.09.1918 — 06.05.1994), հայ մաթեմատիկոս, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս: Հիմնական հետազոտությունների բնագավառներն են ֆունկցիաների տեսություն, մոտավորությունների տեսություն և հարմոնիկ անալիզ կոմպլեքս տիրույթում: • Կենսագրություն 1936—1941 թթ.ուսանել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում: Սկսած 1942 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում և Գիտությունների Ազգային Ակադեմիայում: 1945-ին Արտաշես Շահինյանի ղեկավարությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը "Անալիտիկ ֆունկցիաների ներկայացման որոշ հարցեր" թեմայով: Դա մաթեմատիկայից առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունն էր ԵՊՀ-ում: 1949-ին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանում է դոկտորական աշխատանքը: 1953-ին Ջրբաշյանն ընտրվում է թղթակից անդամ, իսկ 1956-ին` ՀՀ ԳԱԱ իսկական անդամ: 1964 −1978 թթ եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ընդ որում 1964— 1973 թթ զբաղեցրել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկ-քարտուղարի պաշտոնը: 1957—1960 եղել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1978— 1994 թթ նույն ֆակուլտետի ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ: Ջրբաշյանը եղել է "Մաթեմատիկա"(ԳԱԱ Տեղեկագիր) ամսագրի գլխավոր խմբագիր դրա կազմավորման օրվանից - 1966թ: 1971-1989 թթ Ջրբաշյանը եղել է նոր կազմավորվածմաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն:
  • 5. Էմիլ Արթին • Կենսագրություն Էմիլ Ալթունը ծնվել է 1898 թվականին Վիեննայում: Նրա հորը նույնպես անվանում էին Էմիլ, նա արվեստի գործերի վաճառական էր, մայրը` Էմմա Լաուրա-Արթինը,օպերային երգչուհի էր: Արթինի որդու` Մայքլի, խոսքով «Արթինը» հայկական Արթինյան ազգանվան կրճատ տարբերակն է: 1904 թվականի սեպտեմբերին ընդունվեց դպրոց, հավանաբար` Վիեննայում: Երբ Էմիլն ութ տարեկան էր մահացավ նրա հայրը: 1907 թվականի հուլիսի 15-ին մայրն ամուսնացավ գերմանախոս Ռայխենբերգից (ներկայումս` Չեխիայի Լիբերեց քաղաք) հաջողակ գործարար Ռուդոլֆ Հուբների հետ: 1907 թվականի սեպտեմբերին Էմիլն ընդունվեց Ավստրիայի սահմանին մոտ հարավային Չեխոսլովակիայում գտնվող փոքրիկ Ստրոբնից քաղաքի դպրոց, որտեղ սովորելու համար ապրում է տնից հեռու, տեղական ագարակներից մեկում: Հաջորդ տարի նա վերադառձավ Ռայխենբերգ, որտեղի դպրոցում էլ սովորեց է մինչ 1916 թվականը:1916 թվականի հկտեմբերին Էմիլն ընդունվեց Վիեննայի համալսարան`կենտրոնանալով մաթեմատիկայի վրա: 20-րդ դարի առաջատար հայազգի մաթեմատիկոս, Էմմի Նյոթերի հետ միասին համարվաում է ժամանակակից հանրահաշվի հիմնադիր:
  • 6. Անանիա Շիրակացի Անանիա Շիրակացի (ծն. և մահվան թթ. անհայտ), եղել է Անանիա գյուղից: 7-րդ դարի հայ գիտնականֈ Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանու: Պահպանվել են Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», « Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին» և այլ աշխատություններ: Շիրակացին իր աշխատություններում բերում է եգիպտացիների, հրեաների, ասորիների, հույների, հռոմեացիների և հաբեշների մոտ ընդունված թվագրության սկզբունքները, խոսում է մոլորակների շարժման, Արևի և Լուսնի խավարումների և նրանց պարբերականության մասին և այլն: Ընդունելով երկրի գնդաձևությունը Շիրակացին գտնում է, որ արևը կարող է լուսավորել երկրի երկու կողմերը օրվա տարբեր ժամերին և երբ երկրի մի կողմում ցերեկ է` մյուսում գիշեր : Նա Ծիր Կաթինը համարում է խիտ և աղոտ աստղերի կուտակում”: Պաշտպանում է այն գիտնականների կարծիքը, որոնք գտնում են որ Լուսինը սեփական լույս չունի և լույս ստանում է Արևի միջոցով: Արևի խավարումը բացատրում է Լուսնի` Արևի և Երկրի միջև գտնվելով: Շիրակացին ուշագրավ բացատրություններ է տալիս անձրևի, ձյան, կարկուտի, ամպրոպի, հողմերի, երկրաշարժի և բնության զանազան այլ երևույթների մասին: Շիրակացու գրչին են պատկանում նաև մի շարք աշխարհագրական, պատմական աշխատություններ:մֈ
  • 7. Իշխան Խաչատրյան Իշխան Գվիդոնի Խաչատրյան (հունվարի 19 1947 - դեկտեմբերի 4 2010), հայ մաթեմատիկոս, գիտության և կրթության ականավոր գործիչ: Կենսագրությունը Ծնվել է 1947 թվականին Մարտունիումֈ 1964թ. ավարտել է ծննդավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1969թ. ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը` մաթեմատիկա մասնագիտությամբ: 1977թ. շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի, 1988թ. ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան, 1982թ. ավագ գիտաշխատողի, 1991թ. պրոֆեսորի կոչում: Խաչատրյանը 1971-1989թթ. աշխատել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում, 1989թ. սկսած` Երևանի պետական համալսարանում: Սկսած 1979թ. դասվանդել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում, մինչև 1989թ. համատեղության կարգով, այնուհետև որպես հիմնական աշխատող` դիֆերենցիալ հավասարումներ ամբիոնի վարիչ պաշտոնում: Հրատարակել է մեկ մենագրություն, համահեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի, ունի 32 գիտական ձեռնարկ: Մահացե է դեկտեմբերի 4, 2010
  • 8. Նորայր Առաքելյան • Նորայր Հունանի Առաքելյան (ծն.է հուլիս 17 1936), հայ մաթեմատիկոս, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս: Հիմնական հետազոտությունների բնագավառներն են կոմպլեքս անալիզ և մոտավորությունների տեսություն: • Կենսագրություն Ծնվել է Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղում: 1954-1958 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում: 1989—1991,1997-2006թթ. եղել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, 1991—1993` Երևանի պետական համալսարանի ռեկտոր: 2006-ից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի, մեխանիկայի և ինֆորմատիկայի բաժանմունքի ակադեմիկ-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ:
  • 9. Ալեքսանդր Թալալյան • ԱլեքսանդրԱնդրանիկիԹալալյան (սեպտեմբեր 17 1928) հայ մաթեմատիկոս, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս: Հիմնական հետազոտությունների բնագավառներն են հարմոնիկ անալիզ, օրթոգոնալ և եռանկյունաչափական շարքեր: • Կենսագրություն Ծնվել է Շիրակի շրջանի Գետք գյուղում: 1946-1951 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում, որն ավարտելուց մեկ տարի անց` 1952 թվականին, որպես ասպիրանտ ընդունվել է Վ.Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ: 1956 թվականին Դ.Մենշովի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, որը վերաբերում էր օրթոգոնալ շարքերի զուգամիտությանը: 1956 թվականից մինչ օրս աշխատում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում, ընդ որում 1991-1997թթ. զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը: 1971 թվականից մինչ օրս Մաթեմատիկայի ինստիտուտի Իրական անալիզի բաժանմունքի ղեկավարն է: 1966-1968, 1970-1973 և 1988-1991 եղել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան:
  • 10. Արտաշես Շահինյան • Արտաշես Լիպարիտի Շահինյանը (Դեկտեմբերի 19, 1906 - Մայիսի 14, 1978) ― հայ մաթեմատիկոս, ակադեմիկոս և մանկավարժ էրֈ Զբաղվել է մաթեմատիկական անալիզում ֆունկցիաների մոտավորության տեսությամբ, կոմպլեքս փոփոխական ֆունկցիաների տեսությամբֈ • Կենսագրություն Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի)։ Որդին, Արամ Շահինյանը, նույնպես հայտնի գիտնական է, հետազոտություններ է կատարում պոլիմերային պրոցեսների կինետիկայի, հեղուկ բյուրեղների ֆիզիկայի և քիմիայի, համակարգչային կենսաբանության և քիմիայի բնագավառներումֈ Երևանում գործում է ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցֈ
  • 11. Նյութը՝ Գոհար և Լիա Մովսիսյանների