Եղիշե Չարենցը ( Եղիշե Սողոմոնյան ) ծնվել է 1897 թ . մարտի 13- ին , Կարսում :Ի ր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում : 1908-12 թթ . պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում : 1912 թ . Թիֆլիս ում լույս տեսնող « Պատանի » ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը : Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր : Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին . «… Հայրը ` Աբգար աղան , փող էր տվել , որ Եղիշեն կոշիկ առնի , իսկ որդին , առանց երկար - բարակ մտածելու , այդ գումարով գրքեր առած եկավ տուն : — Տո , դու խելքդ հացի հետ ես կերե՞լ ,— զայրացավ հայրը : — Բոբի՞կ պիտի ման գաս : Եղիշեն ձայն չհանեց , բայց հետո , երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն , ճանապա ր հին ասաց . — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի , քան թե ` խելքից »:1914 թ . լույս է տեսնում պատանի Չարենցի ` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված « Երեք երգ տխրադալուկ աղջկան » բանաստեղծությունների ժողովածուն ( Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5- րդ դասարանի աշակերտուհի էր , որին սիրահարված էր պատանի Եղիշեն ):
3.
1914 թ . սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը , որը թուրքերն օգտագործում են Հայկական հարցը հայ ժողովրդի բնաջնջումով լուծելու համար : 1915 թ . ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները , որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների : Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր « Դանթեական առասպել » պոեմում : 1916 թ . կեսերին Չարենցը հեռանում է բանակից և գնում Թիֆլիս , այնտեղից ` Կարս , հետո ` Մոսկվա : Պարտվելով համաշխարհային պատերազմում 1918 թ . հոկտեմբերին թուրքական բանակը սկսում է նահանջել : Դա հույսի նոր ուժ է հաղորդում աշխարհասփյուռ հայությանը , որոնք սկսում են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը :: Չարենցը գնում է ծննդավայրը ` ուսուցչությամբ զբաղվելու : Կարսի շրջանում բացվում է 75 դպրոց , որոնց կեսը հայկական էր : Չարենցն դասավանդում է Բաշքյադիքլարի դպրոցում : Գյուղը աղքատ էր , դպրոցի շենքը ` կիսավեր , պատուհանները ծածկված էին թիթեղներով : 1920 թ . սեպտեմբերին , թուրքական արշավանքի հետևանքով փակվում է Բաշքյակիքլարի դպրոցը :
4.
1919 թ . աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը , որի անդամներն էին Լեռ Կամսարը , Համբարձում Մազմանյանը , Հայկ Աճեմյանը , Դավիթ Անանունը , Վեսպերը , Արտաշես Աբեղյանը և ուրիշներ : Ընկերության պատվավոր նախագահն էր Նիկոլ Աղբալյանը : Հայ գրական միությունը գրականության զարգացման ը նվիրված երեկոներ էր կազմակերպում , որոնցից մեկի ժամանակ Ն . Աղբալյանը հայտարարում է նոր բանաստեղծի ` Եղիշե Չարենցի ծնունդը : Դեռ 1917 թ . Աղբալյանը ծանոթացել էր Չարենցի բանաստեղծություններին ու « Դանթեական առասպել » պոեմին և նկատել երիտասարդ բանաստեղծիտաղանդը :
5.
1924 թ . նոյեմբերին Չարենցը մեկնում է ճանապարհորդության : Այցելում է Թուրքիա , Իտալիա , Ֆրանսիա , Հունաստան : Հետաքրքիր է Չարենցի և Իսահակյանի առաջին հանդիպումը : Մի անգամ , երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում , պատանի Եղիշեն տեսնում է նրան և կախարդվածի պես , հիացած նայում է նրան : Վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը և նա մի ուժգին ապտակ է հասցնում Չարենցին : 1925 թ . Չարենցը Վենետիկում հանդիպում է Իսահակյանին և , մտերմիկ զրույցի ժամանակ , հիշեցնում է միջադեպը : Վարպետը ծիծաղելով պատասխանում է . — Դե , ոչինչ , Եղիշե ջան , դա ուստա – սիլլասի է եղել : Ապտակս ուժգին է եղել , դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել :
6.
1925 թ . հուլիսին Չարենցը վերադառնում է Երևան և աշխատանքի է անցնում « Խորհրդային Հայաստան » թերթում , այնուհետև ` « Նորք » ամսագրում : 1926 թ . սեպտեմբերին նա ատրճանակով կրակում և թեթևակի վիրավորում է մի աղջկա , որի պատճառով էլ հայտնվում է բ անտում : 1927 թ . հունվարին մահանում է Չարենցի կինը ` Արփենիկը և Չարենցին վաղաժամ բաց են թողնում ուղղիչ տնից : 1928-35 թթ . Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում : Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի , գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ գրատպությունը մեծ զարգացում է ապրում : Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին , Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր , թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր : 1935 թ .- ին լույս է տեսնում « Սասնա ծռերի » Ա հատորը ` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ : Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի , Սպենդիարյանի , Տիգրանյանի , Ռոմանոս Մելիքյանի , Վ . Տիգրանյանի , Ա . Սաթյանի և ուրիշներիստեղծագործությունները :
7.
1931 թ . Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ . 1932 թ . ծնվում է նրա ավագ դուստրը ` Արփիկը , իսկ 1935- ին ` Անահիտը : 1930- ական թթ . սկսվում են հալածանքները գրողների , մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ : Դրանից չի խուսափում նաև Չարենցը . 1936 թ . սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում , իսկ շուտով նաև ` ձերբակալում են : Մեղադրանքները նույն էին , ինչ որ բոլորինը ` նացիոնալիզմ , հակահեղափոխականություն , ահաբեկչություն , պետական դավաճանույթուն … Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը : 1937 թ . աշնանը ձերբակալում են նաև կնոջը ` Իզաբելլային : Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում ` 1937 թ . նոյեմբերի 7- ին : Գերեզմանի տեղը հայտնի չէ:
8.
Երեք երգ տխրադալուկաղջկան Կապուտաչյա հայրենիք Դանթեական առասպել Ամբոխները խելագարված Երկիր Նաիրի Գիրք ճանապարհի Սոմա Պոեզոզուռնա Ռոմանս անսեր Մաճկալ Սաքոյի պատմությունը Լենինն ու Ալին Հիշողություններ Երևանի ուղղիչ տնից ………… Չարենցի ստեղծագործություններ ը