Պատրաստեց Հրաչ Եղիազարյանը
 Մաշկը, նրա ածանցյալները (մազերն ու եղունգները) և
լորձաթաղանթները կազմում են ծածկույթային համակարգըֈ
Ծածկույթային համակարգը կատարում է պաշտպանական,
ջերմակարգավորման, արտազատման, ջրաաղային
փոխանակության և զգայական ֆունկցիաներֈ Մաշկն
ամուր, առաձգական թաղանթ է, որը պատում է մարդու
մարմնի մակերեսըֈ Մաշկը կազմված է երկու շերտերից՝
արտաքին (վերնամաշկ) և ներքին (բուն մաշկ) :Մաշկի տակ
գտնվում է ենթամաշկային ճարպային բջջանքի շերտըֈ
Վերնամաշկում չկան արյունատար անոթներ և նյարդեր,
այն կազմված է մի քանի շերտ բջիջներիցֈ Վերնամաշկի
մակերեսային շերտը կազմված է եղջրացած, մեռած
բջիջներից, որոնք անընդհատ փոխարինվում են ստորև
գտնվող շերտերի բջիջներովֈ Բուն մաշկում են գտնվում
մազարմատները, ճարպագեղձերը, քրտնագեղձերը,
արյունատար անոթները և նյարդերըֈ
 Մաշկը պաշտպանում է իր տակ գտնվող
հյուսվածքները վնասվածքներից և վարակի
արգելք է հանդիսանում՝ խոչընդոտելով
հիվանդության հարուցիչների մուտքըֈ Մաշկը
կարգավորում է մարմնից ջրի գոլորշիացումը
և դրանով մասնակցում
ջերմակարգավորմանըֈ Մարմնում
առաջացած ջերմության մոտ 80%-ը
արտազատվում է մաշկի միջոցովֈ

ծածկույթային հյուսվածք

  • 1.
  • 2.
     Մաշկը, նրաածանցյալները (մազերն ու եղունգները) և լորձաթաղանթները կազմում են ծածկույթային համակարգըֈ Ծածկույթային համակարգը կատարում է պաշտպանական, ջերմակարգավորման, արտազատման, ջրաաղային փոխանակության և զգայական ֆունկցիաներֈ Մաշկն ամուր, առաձգական թաղանթ է, որը պատում է մարդու մարմնի մակերեսըֈ Մաշկը կազմված է երկու շերտերից՝ արտաքին (վերնամաշկ) և ներքին (բուն մաշկ) :Մաշկի տակ գտնվում է ենթամաշկային ճարպային բջջանքի շերտըֈ Վերնամաշկում չկան արյունատար անոթներ և նյարդեր, այն կազմված է մի քանի շերտ բջիջներիցֈ Վերնամաշկի մակերեսային շերտը կազմված է եղջրացած, մեռած բջիջներից, որոնք անընդհատ փոխարինվում են ստորև գտնվող շերտերի բջիջներովֈ Բուն մաշկում են գտնվում մազարմատները, ճարպագեղձերը, քրտնագեղձերը, արյունատար անոթները և նյարդերըֈ
  • 3.
     Մաշկը պաշտպանումէ իր տակ գտնվող հյուսվածքները վնասվածքներից և վարակի արգելք է հանդիսանում՝ խոչընդոտելով հիվանդության հարուցիչների մուտքըֈ Մաշկը կարգավորում է մարմնից ջրի գոլորշիացումը և դրանով մասնակցում ջերմակարգավորմանըֈ Մարմնում առաջացած ջերմության մոտ 80%-ը արտազատվում է մաշկի միջոցովֈ