Օզոն
Օզոնային շերտի նշանակությունը
Հետազոտական աշխատանք քիմիայից
Ուսուցչուհի՝
Սուսան Սահակյան
Նյութը պատրաստեց
Քրիստինա Մեսրոպյանը
Ցանկ
• Օզոն
• Օզոնային շերտ
• Օզոնային շերտի բնութագիր
• Օզոնի ստացումը
• Ֆիզիկական հատկությունները
• Քիմիական հատկությունները
Օզոն
Օզոն կամ եռթթվածին (O3) թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է։
Սովորական ջերմաստիճանում կապույտ գազ է։ Թթվածնի ալոտրոպ ձևափոխություն է և ավելի
անկայուն է, քան թթվածնի մոլեկուլը (երկատոմ թթվածինը O2)։
Էլեկտրական մեքենաների մոտ օդի կայծեր բաց թողնելու ժամանակ զգացվում է յուրահատուկ հոտ։
Այդպիսի հոտ է զգացվում նաև ամպրոպային էլեկտրական պարպումների ժամանակ։ Այդ հոտը
պատկանում է օզոն գազին, որ հունարենից թարգմանաբար կնշանակի հոտ ունեցող։
Օզոնը ներկա է ցածր խտությամբ մթնոլորտի բոլոր շերտերում։ Երկրի մակերևույթի օզոնը օդի
աղտոտիչ է և վնասում է կենդանիների շնչառական համակարգին։
Երկրի մակերևույթից 20-30 կմ բարձրության վրա գտնվող 8 մլ/մ3 խտության օզոնի շերտը կլանում
է Արեգակի արձակած վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթները։
Օզոնային շերտ
Օզոնային շերտ, օզոնից կազմված շերտ, որ գտնվում
է վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-
25 կմ սահմաններում) բարձրություններում և որտեղ գտնվում է
ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։
Օզոնային շերտի բնութագիր
Գտնվում է վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում)
բարձրություններում։
Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է
մինչև 17–18 կմ։ Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում
օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք
անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի
օրգանիզմների վրա։
Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների և քայքայող այլ նյութերի
ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով։
Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման
սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական
ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման,
իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն։
Օզոնի ստացումը
Լաբորատորիայում օզոնը ստացվում է օզոնատորում, որտեղ թթվածինը ենթարկվում է առկայծող էլեկտրական
պարպման։
3 O2 = 2 O3
Օզոնը շատ անկայուն նյութ է։ Ժամանակի ընթացքում նա փոխարկվում է սովորական թթվածնի՝
2 O3 = 3 O2
Օզոնի փոխարկումը թթվածնի միանգամից չի լինում։ Սկզբում օզոնի մոլեկուլից պոկվում է թթվածնի մեկ ատոմ՝
O3 = O2 + O
Այնուհետև առաջացած թթվածնի ատոմները զույգական միանում են և կազմում մոլեկուլներ՝
2 O = O2
3BaO2+3H2SO4խիտ=3BaSO4+O3+3H2O դառնում ամիրանիում
Ֆիզիկական հատկությունները
Սովորական պայմաններում օզոնը կապտավուն, յուրահատուկ հոտով, ջրում վատ լուծվող գազ է։ 0
°С-ում լուծվողականությունը 0,494 լ/կգ է՝ թթվածնից տասն անգամ բարձր։ Մոլեկուլն ունի
անկյունային կառուցվածք, ΔOOO=116,5°։ Հեղուկ օզոնը մուգ մանուշակագույն է, -183 °C-ի դեպքում
ունի 1,71 գ/դմ3 խտություն։ Եռման ջերմաստիճանը՝ tեռ=-112°С։
Երկրի մակերևույթի 20-25 կմ բարձրության վրա օզոն նոսր լայն շերտ կա, որը սեղմելիս 2-3 մմ է
ընդամենը, որը կլանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները
Հոտը սուր է, յուրահատուկ «մետաղական» (Դմիտրի Մենդելեևի բնորոշմամբ՝ խեցգետնի), մեծ
խտացումների դեպքում նման է քլորի հոտի։ Հոտն զգացվում է նույնիսկ 1։100 000 նոսրացնելու
դեպքում։
Մոլեկուլային զանգվածը՝ 48 զ.ա.մ.
Գազի խտությունը՝ 2.1445 գ/դմ3
Քիմիական հատկություններ
Օզոնն իր հատկություններով խիստ տարբերվում է թթվածնից․ նա թթվածնից շատ
ավելի արագ քայքայում է ռետինը, ախտահանում է ջուրը, ճերմակացնում է ճարպերը,
յուղերն ու թուղթը։ Օզոնի մոլեկուլներից պոկվող թթվածնի ատոմները քիմիապես
շատ ավելի ակտիվ են, քան թթվածնի մոլեկուլները։ Դրա համար էլ հենց օզոնը
հայտաբերում է ավելի ուժեղ օքսիդիչ հատկություններ, քան թթվածինը։
2KJ+O3+H2O=J2+O2+2KOH
3PbS+4O3=3PbSO4
3H2S+4O3=3H2SO4
2Ag+O3=Ag2O+O2

Օզոն

  • 1.
  • 2.
    Հետազոտական աշխատանք քիմիայից Ուսուցչուհի՝ ՍուսանՍահակյան Նյութը պատրաստեց Քրիստինա Մեսրոպյանը
  • 3.
    Ցանկ • Օզոն • Օզոնայինշերտ • Օզոնային շերտի բնութագիր • Օզոնի ստացումը • Ֆիզիկական հատկությունները • Քիմիական հատկությունները
  • 4.
    Օզոն Օզոն կամ եռթթվածին(O3) թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է։ Սովորական ջերմաստիճանում կապույտ գազ է։ Թթվածնի ալոտրոպ ձևափոխություն է և ավելի անկայուն է, քան թթվածնի մոլեկուլը (երկատոմ թթվածինը O2)։ Էլեկտրական մեքենաների մոտ օդի կայծեր բաց թողնելու ժամանակ զգացվում է յուրահատուկ հոտ։ Այդպիսի հոտ է զգացվում նաև ամպրոպային էլեկտրական պարպումների ժամանակ։ Այդ հոտը պատկանում է օզոն գազին, որ հունարենից թարգմանաբար կնշանակի հոտ ունեցող։ Օզոնը ներկա է ցածր խտությամբ մթնոլորտի բոլոր շերտերում։ Երկրի մակերևույթի օզոնը օդի աղտոտիչ է և վնասում է կենդանիների շնչառական համակարգին։ Երկրի մակերևույթից 20-30 կմ բարձրության վրա գտնվող 8 մլ/մ3 խտության օզոնի շերտը կլանում է Արեգակի արձակած վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթները։
  • 5.
    Օզոնային շերտ Օզոնային շերտ,օզոնից կազմված շերտ, որ գտնվում է վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22- 25 կմ սահմաններում) բարձրություններում և որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։
  • 6.
    Օզոնային շերտի բնութագիր Գտնվումէ վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում։ Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ։ Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա։ Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով։ Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն։
  • 7.
    Օզոնի ստացումը Լաբորատորիայում օզոնըստացվում է օզոնատորում, որտեղ թթվածինը ենթարկվում է առկայծող էլեկտրական պարպման։ 3 O2 = 2 O3 Օզոնը շատ անկայուն նյութ է։ Ժամանակի ընթացքում նա փոխարկվում է սովորական թթվածնի՝ 2 O3 = 3 O2 Օզոնի փոխարկումը թթվածնի միանգամից չի լինում։ Սկզբում օզոնի մոլեկուլից պոկվում է թթվածնի մեկ ատոմ՝ O3 = O2 + O Այնուհետև առաջացած թթվածնի ատոմները զույգական միանում են և կազմում մոլեկուլներ՝ 2 O = O2 3BaO2+3H2SO4խիտ=3BaSO4+O3+3H2O դառնում ամիրանիում
  • 8.
    Ֆիզիկական հատկությունները Սովորական պայմաններումօզոնը կապտավուն, յուրահատուկ հոտով, ջրում վատ լուծվող գազ է։ 0 °С-ում լուծվողականությունը 0,494 լ/կգ է՝ թթվածնից տասն անգամ բարձր։ Մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք, ΔOOO=116,5°։ Հեղուկ օզոնը մուգ մանուշակագույն է, -183 °C-ի դեպքում ունի 1,71 գ/դմ3 խտություն։ Եռման ջերմաստիճանը՝ tեռ=-112°С։ Երկրի մակերևույթի 20-25 կմ բարձրության վրա օզոն նոսր լայն շերտ կա, որը սեղմելիս 2-3 մմ է ընդամենը, որը կլանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները Հոտը սուր է, յուրահատուկ «մետաղական» (Դմիտրի Մենդելեևի բնորոշմամբ՝ խեցգետնի), մեծ խտացումների դեպքում նման է քլորի հոտի։ Հոտն զգացվում է նույնիսկ 1։100 000 նոսրացնելու դեպքում։ Մոլեկուլային զանգվածը՝ 48 զ.ա.մ. Գազի խտությունը՝ 2.1445 գ/դմ3
  • 9.
    Քիմիական հատկություններ Օզոնն իրհատկություններով խիստ տարբերվում է թթվածնից․ նա թթվածնից շատ ավելի արագ քայքայում է ռետինը, ախտահանում է ջուրը, ճերմակացնում է ճարպերը, յուղերն ու թուղթը։ Օզոնի մոլեկուլներից պոկվող թթվածնի ատոմները քիմիապես շատ ավելի ակտիվ են, քան թթվածնի մոլեկուլները։ Դրա համար էլ հենց օզոնը հայտաբերում է ավելի ուժեղ օքսիդիչ հատկություններ, քան թթվածինը։ 2KJ+O3+H2O=J2+O2+2KOH 3PbS+4O3=3PbSO4 3H2S+4O3=3H2SO4 2Ag+O3=Ag2O+O2