ՕԴ
ՕԴ
•   Օդը Երկրի մթնոլորտը կազմող գազային խառնուրդն է: Օդի` գազային
    խառնուրդ լինելու հանգամանքն առաջինը պարզել է ֆրանսիացի
    քիմիկոս Անտուան Լավուազիեն 1774 թ-ին. փակ անոթում զետեղված
    մետաղի փոշին շիկացնելիս՝ նկատել է, որ մետաղի հետ միանում է օդի
    միայն մի մասը՝ մի բաղադրիչը: 1777 թ-ին նա պարզել է նաև, որ օդի այդ
    բաղադրիչը պիտանի է շնչառության համար, ուստի այն անվանել է
    «շնչառությանը պիտանի օդ»՝ թթվածին, մյուսը՝ ոչ պիտանին՝ ազոտ, որը
    հունարենից թարգմանաբար նշանակում է անկենդան:
•   XIX դարում օդում հայտնաբերեցին նաև ածխածնի երկօքսիդ, իներտ
    գազեր, մեթանի, ծծմբային գազի, ածխածնի
    մոնօքսիդի, օզոնի, ջրածնի, ամոնիակի և ազոտի այլ միացությունների
    հետքեր:
•   Թթվածնի պարունակությունն օդում առաջինը որոշել են ֆրանսիացի
    քիմիկոսներ Ժան Բատիստ Անդրե Դյուման և Ժան Բատիստ Բոսենկոն
    1841 թ-ին: Ավելի ուշ օդը հեղուկացվեց և բաժանվեց իր երկու հիմնական
    բաղադրիչների՝ ազոտի և թթվածնի: 1896–97 թթ-ին անգլիացի քիմիկոս
    Վիլյամ Ռամզայը հեղուկ օդի կոտորակային թորմամբ ստացավ նաև 4 նոր
    իներտ գազեր:
Օդի երկրամերձ շերտի
                   բաղադրությունը
•   Ենթադրում են, որ Երկրի նախնական մթնոլորտը կազմված է եղել ամոնիակ-ջրածնային խառնուրդից.
    նրանում թթվածինն սկզբում հայտնվել է ջրի դիսոցման ճանապարհով, այնուհետև՝ բույսերի, կենդանիների և
    միկրոօրգանիզմների գործունեությամբ՝ լուսասինթեզով:
•   Կյանքի համար առավել կարևոր նշանակություն ունի թթվածինը, որի ընդհանուր զանգվածը Երկրի վրա
    5,13.1015տ է, իսկ Երկրի մթնոլորտը պարունակում է մոտ 1,18.1015 տ, որի պաշարները լրացվում են բույսերի
    կողմից: Որքան շատ բույսեր են լինում շրջապատում, այնքան ավելի մաքուր և թթվածնով հարուստ է տվյալ
    տեղանքի օդը:
•   Մթնոլորտում իներտ գազերը հայտնվել են Երկրի հրաբխային գործունեության հետևանքով, իսկ CO2-ը՝
    օրգանական վառելիքի այրման և լուսասինթեզի միջոցով:
•   Վերջին հարյուրամյակում CO2-ի և մյուս ջերմոցային գազերի բաղադրությունն օդում աննախադեպ աճել է
    և դարձել մեծամասշտաբ կլիմայական փոփոխությունների պատճառ: Իսկ էներգետիկայի և ծանր
    արդյունաբերության հսկայածավալ աճի հետևանքով փոխվում է ոչ միայն օդի բաղադրությունը, այլև
    մթնոլորտում կուտակվում են նաև պինդ գոյացություններ՝ փոշի, մուր և այլն, որոնք դառնում են ծխամշուշների
    (սմոգ) և նման այլ երևույթների առաջացման պատճառ: Օդի վրա վնասակար ազդեցություն են թողնում նաև
    տրանսպորտային միջոցների արտանետումները: Օդում կարող են հայտնվել նաև տարբեր միկրոօրգանիզմներ
    ևս, այդ թվում՝ ախտածին, և վարակի պատճառ դառնալ:
•   Մթնոլորտային օդում մշտապես կան ջրային գոլորշիներ, որոնց միջին պարունակությունը կոչվում է օդի
    խոնավություն: Բարձր խոնավության դեպքում դժվար տանելի են ինչպես շոգը, այնպես էլ ցուրտը: Մարդու
    բնականոն ջերմընկալման համար կարևոր է նաև օդի շարժումը: Շարժման առավել բարենպաստ
    արագությունը ձմռանը 0,15 մ/վ է, ամռանը՝ 0,2–0,3 մ/վ:
•   Փակ տարածությունների օդը կարող է որոշ վարակիչ հիվանդությունների, հատկապես՝ օդակաթիլային
    վարակների (գրիպ, դիֆթերիա, կարմրուկ, քութեշ, կապույտ հազ և այլն) տարածման պատճառ դառնալ: Ուստի
    դրանք անհրաժեշտ է մշտապես օդափոխել:
•   Երկրի մթնոլորտում առանձնացված են տարբեր շերտեր, որոնցից յուրաքանչյուրն ունի օդի բաղադրության ու
    վիճակի իր առանձնահատկությունները:
•   25–30 կմ բարձրություններում գտնվում է օզոնային շերտը, որը կենսական նշանակություն ունի, կլանում է
    Արեգակի՝ կյանքի համար վնասակար անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը:
•   100 կմ բարձրություններում օդի բաղադրությունը գրեթե չի փոխվում:
• Նյութը պատրաստեց Նոնան և Լիլիթը

օդ

  • 1.
  • 2.
    ՕԴ • Օդը Երկրի մթնոլորտը կազմող գազային խառնուրդն է: Օդի` գազային խառնուրդ լինելու հանգամանքն առաջինը պարզել է ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն 1774 թ-ին. փակ անոթում զետեղված մետաղի փոշին շիկացնելիս՝ նկատել է, որ մետաղի հետ միանում է օդի միայն մի մասը՝ մի բաղադրիչը: 1777 թ-ին նա պարզել է նաև, որ օդի այդ բաղադրիչը պիտանի է շնչառության համար, ուստի այն անվանել է «շնչառությանը պիտանի օդ»՝ թթվածին, մյուսը՝ ոչ պիտանին՝ ազոտ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է անկենդան: • XIX դարում օդում հայտնաբերեցին նաև ածխածնի երկօքսիդ, իներտ գազեր, մեթանի, ծծմբային գազի, ածխածնի մոնօքսիդի, օզոնի, ջրածնի, ամոնիակի և ազոտի այլ միացությունների հետքեր: • Թթվածնի պարունակությունն օդում առաջինը որոշել են ֆրանսիացի քիմիկոսներ Ժան Բատիստ Անդրե Դյուման և Ժան Բատիստ Բոսենկոն 1841 թ-ին: Ավելի ուշ օդը հեղուկացվեց և բաժանվեց իր երկու հիմնական բաղադրիչների՝ ազոտի և թթվածնի: 1896–97 թթ-ին անգլիացի քիմիկոս Վիլյամ Ռամզայը հեղուկ օդի կոտորակային թորմամբ ստացավ նաև 4 նոր իներտ գազեր:
  • 3.
    Օդի երկրամերձ շերտի բաղադրությունը • Ենթադրում են, որ Երկրի նախնական մթնոլորտը կազմված է եղել ամոնիակ-ջրածնային խառնուրդից. նրանում թթվածինն սկզբում հայտնվել է ջրի դիսոցման ճանապարհով, այնուհետև՝ բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների գործունեությամբ՝ լուսասինթեզով: • Կյանքի համար առավել կարևոր նշանակություն ունի թթվածինը, որի ընդհանուր զանգվածը Երկրի վրա 5,13.1015տ է, իսկ Երկրի մթնոլորտը պարունակում է մոտ 1,18.1015 տ, որի պաշարները լրացվում են բույսերի կողմից: Որքան շատ բույսեր են լինում շրջապատում, այնքան ավելի մաքուր և թթվածնով հարուստ է տվյալ տեղանքի օդը: • Մթնոլորտում իներտ գազերը հայտնվել են Երկրի հրաբխային գործունեության հետևանքով, իսկ CO2-ը՝ օրգանական վառելիքի այրման և լուսասինթեզի միջոցով: • Վերջին հարյուրամյակում CO2-ի և մյուս ջերմոցային գազերի բաղադրությունն օդում աննախադեպ աճել է և դարձել մեծամասշտաբ կլիմայական փոփոխությունների պատճառ: Իսկ էներգետիկայի և ծանր արդյունաբերության հսկայածավալ աճի հետևանքով փոխվում է ոչ միայն օդի բաղադրությունը, այլև մթնոլորտում կուտակվում են նաև պինդ գոյացություններ՝ փոշի, մուր և այլն, որոնք դառնում են ծխամշուշների (սմոգ) և նման այլ երևույթների առաջացման պատճառ: Օդի վրա վնասակար ազդեցություն են թողնում նաև տրանսպորտային միջոցների արտանետումները: Օդում կարող են հայտնվել նաև տարբեր միկրոօրգանիզմներ ևս, այդ թվում՝ ախտածին, և վարակի պատճառ դառնալ: • Մթնոլորտային օդում մշտապես կան ջրային գոլորշիներ, որոնց միջին պարունակությունը կոչվում է օդի խոնավություն: Բարձր խոնավության դեպքում դժվար տանելի են ինչպես շոգը, այնպես էլ ցուրտը: Մարդու բնականոն ջերմընկալման համար կարևոր է նաև օդի շարժումը: Շարժման առավել բարենպաստ արագությունը ձմռանը 0,15 մ/վ է, ամռանը՝ 0,2–0,3 մ/վ: • Փակ տարածությունների օդը կարող է որոշ վարակիչ հիվանդությունների, հատկապես՝ օդակաթիլային վարակների (գրիպ, դիֆթերիա, կարմրուկ, քութեշ, կապույտ հազ և այլն) տարածման պատճառ դառնալ: Ուստի դրանք անհրաժեշտ է մշտապես օդափոխել: • Երկրի մթնոլորտում առանձնացված են տարբեր շերտեր, որոնցից յուրաքանչյուրն ունի օդի բաղադրության ու վիճակի իր առանձնահատկությունները: • 25–30 կմ բարձրություններում գտնվում է օզոնային շերտը, որը կենսական նշանակություն ունի, կլանում է Արեգակի՝ կյանքի համար վնասակար անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը: • 100 կմ բարձրություններում օդի բաղադրությունը գրեթե չի փոխվում:
  • 4.
    • Նյութը պատրաստեցՆոնան և Լիլիթը