Օրգանական քիմիանածխածնի միացությունների
քիմիան է։ Ածխածնից բացի օրգանական նյութերի
բաղադրության մեջ կա՝ ջրածին(H), թթվածին(O),
ազոտ(N), ֆոսֆոր(P), ծծումբ(S):
3.
1) Ածխածնիատոմը կարող է միանալ իր` ածխածնի
ատոմին, առաջացնել ուղիղ շղթաներ, ճյուղավորված
շղթաներ, օղակներ:Օրգանական նյութերի
բազմաթվության պատճառներից են իզոմերիա և
հոմոլոգիա երևույթները։
4.
2) Իզոմերիաերևույթ. Այս երևույթը իր
բացատրությունը գտավ Բուտլերովի օրգանական
միացությունների կառուցվածքային տեսության մեջ և
պայմանավորված է ածխածնի յուրահատուկ
կառուցվածքով և կապեր հաստատելու
ունակությամբ։ Հաստատվեց միևնույն մոլեկուլային
բանաձև ունեցող, բայց ատոմների և կապերի
հաջորդականությամբ տարբերվող միացությունների
գոյության հնարավորությունը։ Այդպիսի
միացությունները կոչվեցին իզոմերներ։
5.
3)Հոմոլոգիա երևույթ.Օրգանական
միացությունների բազմազանության մեջ կարելի է
առանձնացնել նյութերի խմբեր, որոնք քիմիական
հատկություններով նման են և մեկը մյուսից
տարբերվում են CH2 խմբով։ Քիմիական
հատկություններով համանման և մեկը մյուսից CH2
խմբով տարբերվող միացությունները կոչվում են
հոմոլոգներ։ Հարաբերական մոլեկուլային զանգվածի
աճման կարգով դասավորված հոմոլոգները
առաջացնում են հոմոլոգիական շարք։CH2 խումբը
կոչվում է հոմոլոգիական տարբերություն։
Ցանկացած հաջորդհոմոլոգի բանաձև կարելի է
ստանալ նախորդ ածխաջրածնի բանաձևին
ավելացնելով հոմոլոգիական տարբերությունը։
Հոմոլոգիական շարքի բոլոր անդամների մոլեկուլների
բաղադրությունը կարելի է արտահայտել միասնական
ընդհանուր բանաձևով։ Սահմանային
ածխաջրածինների դիտարկված հոմոլոգիական
շարքի համար այդ բանաձևն է՝ CnH2n+2,որտեղ n-ը
ածխածնի ատոմների թիվն է։
8.
Հոմոլոգիական շարքկարելի է կառուցել օրգանական
միացությունների տարբեր դասերի համար։
Իմանալով հոմոլոգիական շարքի որևէ անդամի
բաղադրությունը կարելի է հետևություն անել այդ
շարքի ներկայացուցիչների հատկությունների մասին։
Դա պայմանավորված է հոմոլոգ հասկացության
կարևորությունը՝ օրգանական քիմիան
ուսումնասիրելիս։