Մթնոլորտը երկնային մարմին գազային ծածկ
է, որը նրա շուրջը պահպանվում է
ձգողականության շնորհիվ: Քանի որ մթնոլորտի
և միջմոլորակային տարածությունների միջև չկա
հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ
համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է
մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ
ամբողջություն: Մի շարք մոլորակների
մթնոլորտային շերտը, որը հիմնականում
բաղկացած է գազերից (գազային
մոլորակներ ), կարող է չափազանց հաստ լինել:
Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու
համար, որը սկսվում է
ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային
մթնոլորտ հասկացությունը: Երկիր մոլորակի
մթնոլորտը ներառում է թթվածին, որն
օգտագործվում է կենդանի օրգանիզմների
շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն
օգտագործում
են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները
ֆոտոսինթեզի համար: Մթնոլորտը հանդես է
գալիս նաև որպես մոլորակը
արևիուլտրամանուշակագույն ճառագայթներ ից
պաշտպանող շերտ:
Մթնոլորտը առկա է մեծ
զանգված ունեցող բոլոր
մարմինների մոտ, ինչպիսիք
են օրինակ երկրանման
մոլորակները կամ գազային
հսկաները: Աստղերը
նույնպես զուրկ չեն
մթնոլորտից, օրինակ Արևը:
Մթնոլորտային ճնշումը
մթնոլորտի հիդրոստատիկ ճնշումն է նրա
բաղադրության մեջ մտնող բոլոր մարմինների վրա:
Մթնոլորտային ճնշումը ձևավորվում է
օդի` գրավիտացիոն ձգողականությամբ դեպի
մոլորակը: Ճնշման չափման միավորը, որը կոչվում
է նաև մթնոլորտ, որոշված է 101325 Պա կամ 760 մմ
սնդիկի սյուն: Մթնոլորտային ճնշումը նվազում է
բարձրադիր վայրերում` պայմանավորված գազի
շերտի ծավալի նվազմամբ:
Մթնոլորտի բաղադրությունը
 Մոլորակի մթնոլորտի սկզբնական բաղադրությունը
կախված է մոլորակի ձևավորման փուլում արևի
քիմիական և ջերմային հատկություններից , ինչպես
նաև հետագա փուլում մթնոլորտային շերտ այլ գազերի
մուտքով: Հետո գազային ծածկի բաղադրությունը
էվոլյուցիայի է ենթարկվում տարբեր գործոնների
ազդեցության հետևանքով: Վեներայի (Արուսյակ)
և Մարսիմթնոլորտը հիմնականում բաղկացած է
ածխածնի երկօքսիդից, ինչպես նաև
ազոտի, արգոնի, թթվածնի և այլ գազերի աննշան
չափաբաժնից: Երկիր մոլորակի մթնոլորտը մեծ
մասամբ հանդիսանում է կենդանի օրգանիզմների
կենսագործունեության նախապայման:
Երկրի մթնոլորտային օդի մոտավոր
 բաղադրությունը. ազոտ` 78,08%, թթվածին`
 20,95%, արգոն` 0,93%,ածխածնի երկօքսիդ`
 0,038%, ջրային գոլորշի` մոտ 1%: Բացի այս
 չնչին քանակությամբ պարունակվում է
 նաև ջրածին, հելիում, մի շարք այլ ՙազնիվ
 գազեր՚ և աղտոտիչներ: Ցածր
 ջերմաստիճան ունեցող գազային
 հսկաները, ինչպիսիք
 են Յուպիտերը,Սատուրնը, Ուրանը և Նեպտ
 ունը, հիմնականում ունակ են իրենց շուրջը
 պահպանել փոքր մոլեկուլային զանգված
 ունեցող գազեր` ջրածին և հելիում: Բարձր
 ջերմաստճանային հսկաները, օրինակ
 Օսիրիսը կամ Պեգաս 51 b –
 ն, ընդհակառակը, չեն կարողանում պահել
 այն և նրանց մթնոլորտային գազերի
 մոլեկուլները ցրվում են տարածության մեջ:
 Այս գործընթացը դանդաղ և անընդհատ
 շարունակական բնույթ ունի:
Mtnolort

Mtnolort

  • 2.
    Մթնոլորտը երկնային մարմինգազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ: Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն: Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից (գազային մոլորակներ ), կարող է չափազանց հաստ լինել:
  • 3.
    Աստղերի արտաքին միջավայրըբնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը: Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար: Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևիուլտրամանուշակագույն ճառագայթներ ից պաշտպանող շերտ:
  • 4.
    Մթնոլորտը առկա էմեծ զանգված ունեցող բոլոր մարմինների մոտ, ինչպիսիք են օրինակ երկրանման մոլորակները կամ գազային հսկաները: Աստղերը նույնպես զուրկ չեն մթնոլորտից, օրինակ Արևը:
  • 5.
    Մթնոլորտային ճնշումը մթնոլորտի հիդրոստատիկճնշումն է նրա բաղադրության մեջ մտնող բոլոր մարմինների վրա: Մթնոլորտային ճնշումը ձևավորվում է օդի` գրավիտացիոն ձգողականությամբ դեպի մոլորակը: Ճնշման չափման միավորը, որը կոչվում է նաև մթնոլորտ, որոշված է 101325 Պա կամ 760 մմ սնդիկի սյուն: Մթնոլորտային ճնշումը նվազում է բարձրադիր վայրերում` պայմանավորված գազի շերտի ծավալի նվազմամբ:
  • 6.
    Մթնոլորտի բաղադրությունը Մոլորակիմթնոլորտի սկզբնական բաղադրությունը կախված է մոլորակի ձևավորման փուլում արևի քիմիական և ջերմային հատկություններից , ինչպես նաև հետագա փուլում մթնոլորտային շերտ այլ գազերի մուտքով: Հետո գազային ծածկի բաղադրությունը էվոլյուցիայի է ենթարկվում տարբեր գործոնների ազդեցության հետևանքով: Վեներայի (Արուսյակ) և Մարսիմթնոլորտը հիմնականում բաղկացած է ածխածնի երկօքսիդից, ինչպես նաև ազոտի, արգոնի, թթվածնի և այլ գազերի աննշան չափաբաժնից: Երկիր մոլորակի մթնոլորտը մեծ մասամբ հանդիսանում է կենդանի օրգանիզմների կենսագործունեության նախապայման:
  • 7.
    Երկրի մթնոլորտային օդիմոտավոր բաղադրությունը. ազոտ` 78,08%, թթվածին` 20,95%, արգոն` 0,93%,ածխածնի երկօքսիդ` 0,038%, ջրային գոլորշի` մոտ 1%: Բացի այս չնչին քանակությամբ պարունակվում է նաև ջրածին, հելիում, մի շարք այլ ՙազնիվ գազեր՚ և աղտոտիչներ: Ցածր ջերմաստիճան ունեցող գազային հսկաները, ինչպիսիք են Յուպիտերը,Սատուրնը, Ուրանը և Նեպտ ունը, հիմնականում ունակ են իրենց շուրջը պահպանել փոքր մոլեկուլային զանգված ունեցող գազեր` ջրածին և հելիում: Բարձր ջերմաստճանային հսկաները, օրինակ Օսիրիսը կամ Պեգաս 51 b – ն, ընդհակառակը, չեն կարողանում պահել այն և նրանց մթնոլորտային գազերի մոլեկուլները ցրվում են տարածության մեջ: Այս գործընթացը դանդաղ և անընդհատ շարունակական բնույթ ունի: