SlideShare a Scribd company logo
1 of 7
Կոմիտասի մասին
 Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝
Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել
է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ
ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և
երաժշտական բացառիկ ընդունակությունների
համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ
նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը,
հավաքել ժողովրդական երգեր և
ստեղծագործական փորձեր արել: 1893 թ-ին
ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության
ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին
ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի
բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի
անվամբ, 1895 թ-ին՝ վարդապետ: 1895 թ-ին
Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար
Եկմալյանից: 1896–99 թթ-ին ուսումը շարունակել է
Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր
կոնսերվատորիայում և Արքունական
համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի
տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն,
խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել
դաշնամուր ու երգեհոն նվագել:
 Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ,
խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր:
 1899 թ-ին վերադարձել է Էջմիածին.
ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել
Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1906 թ-ին
հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր
մշակումները ներկայացրել է Փարիզում: 1910
թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս.
ստեղծել է «Գուսան» երգչախումբը և
համերգներով շրջագայել Ադաբազարում,
Պարտիզակում, Կահիրեում,
Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի
քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը,
Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը,
Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը,
երաժշտության տեսության դասեր են առել
Կոմիտասից և հայտնի են որպես
«Կոմիտասյան հինգ սաներ»:
 1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի
մղձավանջը՝ կորցրել է մտավոր
հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը
մնացել է Փարիզի հոգեբուժարաններում:
Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև
նրա ազգագրական և գիտական ձեռագիր
ժառանգությունը:
 Անգնահատելի է Կոմիտասի հավաքչական ու
գիտական աշխատանքը: Նա ժողովրդական
երգերը գրառել է ազգագրագետի
վարպետությամբ, գեղագետի
պահանջկոտությամբ և գիտնականի
վերլուծական դիտողականությամբ:
Երաժշտական բանահյուսության մի շարք
հնագույն և բարձրարվեստ նմուշների
հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին
առնչվող հորովելների եղանակները,
«Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա»
վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր
տաղերը) համարվում է պատմամշակութային
խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած
ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ
ժողովրդական երգարվեստի անթոլոգիա:
 Կոմիտասը տեսական աշխատություններում
բացահայտել է ժողովրդական երաժշտության
կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի
գեղագիտական արժանիքները, վերլուծել
տեսակներն ու կառուցվածքային հատկանիշները:
Նա հիմնականում գրել է մեներգային և
խմբերգային երգեր, որոնք սերում են
ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրից. «Առ
գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Ո'ւր ես գալի, ա՜յ
գարուն» կանտատը (Հովհաննես Հովհաննիսյանի
խոսքերով), «Մութն էր երկինքը» ռոմանսը
(Հովհաննես Թումանյանի խոսքերով), «Կաքավի
երգը», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու
գութաներգ», «Անտունի», «Ծիրանի ծառ» երգերը,
նաև հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ
շարքեր:
 Կոմիտասը դիմել է նաև այլ ժանրերի. եզակի են
նրա «Դաշնամուրային պարերը», որտեղ կիրառել
է ժամանակի համաշխարհային երաժշտության
համար նոր և խիստ ինքնատիպ միջոցներ:
 Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի, Հակոբ
Պարոնյանի «Քաղաքավարության վնասներ»
կատակերգության, Հովհաննես Թումանյանի
«Անուշ» պոեմի հիման վրա նրա գրած
երաժշտական հատվածները և օպերային
էսքիզները: Իր անհուն խորությամբ առանձնանում
է «Պատարագը», որը կանտատ-օրատորիայի
դասական նմուշներից է:
 Կոմիտասին է նվիրված Պարույր Սևակի «Անլռելի
զանգակատուն» պոեմը, որը պատկերազարդել է
գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը:
 Կոմիտասի կերպարին ու ստեղծագործությանն
անդրադարձել են նաև մի շարք գիտնականներ,
գեղանկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ,
գրողներ և ուրիշներ:
 Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի
պետական լարային քառյակը, Երևանի
կոնսերվատորիան, Կամերային երաժշտության
տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի
երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում,
արձաններ են կանգնեցվել Երևանում,
Վաղարշապատում, Փարիզում և այլուր:
 Նյութը պատրաստեց՝Էմանուել Հարությունյանը

More Related Content

What's hot

գ.սունդուկյան
գ.սունդուկյանգ.սունդուկյան
գ.սունդուկյանTigranArtenyan
 
Ռոմանոս Մելիքյանի մասին
Ռոմանոս Մելիքյանի մասինՌոմանոս Մելիքյանի մասին
Ռոմանոս Մելիքյանի մասինisakhanyanemma
 
Aram Xachatryan...144
Aram Xachatryan...144Aram Xachatryan...144
Aram Xachatryan...144amta4
 
գոռ մարտիրոսյան, 4 2
գոռ մարտիրոսյան, 4 2գոռ մարտիրոսյան, 4 2
գոռ մարտիրոսյան, 4 2nordprocmskh
 
արմեն տիգրանյան
արմեն տիգրանյանարմեն տիգրանյան
արմեն տիգրանյանganyan
 
Aram Xachatryani masin
Aram Xachatryani masinAram Xachatryani masin
Aram Xachatryani masinanushtad
 
Արամ Խաչատրյան
Արամ ԽաչատրյանԱրամ Խաչատրյան
Արամ ԽաչատրյանSmbatpoxosyan
 
վահան տերյանի նամակները
վահան տերյանի նամակներըվահան տերյանի նամակները
վահան տերյանի նամակներըmovsesyanlilit
 
արամ խաչատրյան
արամ խաչատրյանարամ խաչատրյան
արամ խաչատրյանAslanian ZHora
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointsnikolyan
 
ֆրիդերիկ ֆրանսուա Շոպեն
ֆրիդերիկ ֆրանսուա Շոպենֆրիդերիկ ֆրանսուա Շոպեն
ֆրիդերիկ ֆրանսուա Շոպենlarisa9696
 
Ֆրեդերիկ Շոպեն
Ֆրեդերիկ ՇոպենՖրեդերիկ Շոպեն
Ֆրեդերիկ ՇոպենErik Telunc
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power pointanipoghosyann
 
յոհան սեբաստիան բախ
յոհան սեբաստիան բախյոհան սեբաստիան բախ
յոհան սեբաստիան բախTigran Serobyan
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power pointanipoghosyann
 
առնո բաբաջանյան
առնո բաբաջանյանառնո բաբաջանյան
առնո բաբաջանյանAstxik
 
տերյան
տերյանտերյան
տերյանJasmik
 

What's hot (19)

Komitas
KomitasKomitas
Komitas
 
գ.սունդուկյան
գ.սունդուկյանգ.սունդուկյան
գ.սունդուկյան
 
Ռոմանոս Մելիքյանի մասին
Ռոմանոս Մելիքյանի մասինՌոմանոս Մելիքյանի մասին
Ռոմանոս Մելիքյանի մասին
 
Aram Xachatryan...144
Aram Xachatryan...144Aram Xachatryan...144
Aram Xachatryan...144
 
գոռ մարտիրոսյան, 4 2
գոռ մարտիրոսյան, 4 2գոռ մարտիրոսյան, 4 2
գոռ մարտիրոսյան, 4 2
 
արմեն տիգրանյան
արմեն տիգրանյանարմեն տիգրանյան
արմեն տիգրանյան
 
Aram khachatrian
Aram khachatrianAram khachatrian
Aram khachatrian
 
Aram Xachatryani masin
Aram Xachatryani masinAram Xachatryani masin
Aram Xachatryani masin
 
Արամ Խաչատրյան
Արամ ԽաչատրյանԱրամ Խաչատրյան
Արամ Խաչատրյան
 
վահան տերյանի նամակները
վահան տերյանի նամակներըվահան տերյանի նամակները
վահան տերյանի նամակները
 
արամ խաչատրյան
արամ խաչատրյանարամ խաչատրյան
արամ խաչատրյան
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
ֆրիդերիկ ֆրանսուա Շոպեն
ֆրիդերիկ ֆրանսուա Շոպենֆրիդերիկ ֆրանսուա Շոպեն
ֆրիդերիկ ֆրանսուա Շոպեն
 
Ֆրեդերիկ Շոպեն
Ֆրեդերիկ ՇոպենՖրեդերիկ Շոպեն
Ֆրեդերիկ Շոպեն
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power point
 
յոհան սեբաստիան բախ
յոհան սեբաստիան բախյոհան սեբաստիան բախ
յոհան սեբաստիան բախ
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power point
 
առնո բաբաջանյան
առնո բաբաջանյանառնո բաբաջանյան
առնո բաբաջանյան
 
տերյան
տերյանտերյան
տերյան
 

Viewers also liked (6)

Ճանապարհորդություն դեպի Հնդկաստան
Ճանապարհորդություն դեպի ՀնդկաստանՃանապարհորդություն դեպի Հնդկաստան
Ճանապարհորդություն դեպի Հնդկաստան
 
մշակույթ
մշակույթմշակույթ
մշակույթ
 
english
englishenglish
english
 
Արտաշեսյաններ
Արտաշեսյաններ Արտաշեսյաններ
Արտաշեսյաններ
 
ձևավորում
ձևավորումձևավորում
ձևավորում
 
ռեֆերատ
ռեֆերատռեֆերատ
ռեֆերատ
 

Similar to Կոմիտաս

կոմիտասի թանգարան ինսիտուտ
կոմիտասի թանգարան ինսիտուտկոմիտասի թանգարան ինսիտուտ
կոմիտասի թանգարան ինսիտուտLiana Margaryan
 
Մխիթարյան միաբանություն
Մխիթարյան միաբանությունՄխիթարյան միաբանություն
Մխիթարյան միաբանությունManik_Poghosyan
 
արմեն տիգրանյան
արմեն տիգրանյանարմեն տիգրանյան
արմեն տիգրանյանElina Grigoryan
 
Մխիթարյաններ և Սեբաստացիներ
Մխիթարյաններ և ՍեբաստացիներՄխիթարյաններ և Սեբաստացիներ
Մխիթարյաններ և ՍեբաստացիներManeMkrtchyan10
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանAnulikGh
 
կոմիտաս
կոմիտասկոմիտաս
կոմիտասsertachki
 
Թարգմանչաց տոն
Թարգմանչաց տոնԹարգմանչաց տոն
Թարգմանչաց տոնAnn Isakhanyan
 
Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցAreg12
 
Առնո Բաբաջանյան
Առնո ԲաբաջանյանԱռնո Բաբաջանյան
Առնո Բաբաջանյանmanushak
 

Similar to Կոմիտաս (20)

Komitas
KomitasKomitas
Komitas
 
կոմիտասի թանգարան ինսիտուտ
կոմիտասի թանգարան ինսիտուտկոմիտասի թանգարան ինսիտուտ
կոմիտասի թանգարան ինսիտուտ
 
Թումանյան
ԹումանյանԹումանյան
Թումանյան
 
Մխիթարյան միաբանություն
Մխիթարյան միաբանությունՄխիթարյան միաբանություն
Մխիթարյան միաբանություն
 
Haytni Erevanciner
Haytni ErevancinerHaytni Erevanciner
Haytni Erevanciner
 
Avetiq Isahakyano
Avetiq IsahakyanoAvetiq Isahakyano
Avetiq Isahakyano
 
արմեն տիգրանյան
արմեն տիգրանյանարմեն տիգրանյան
արմեն տիգրանյան
 
Մխիթարյաններ և Սեբաստացիներ
Մխիթարյաններ և ՍեբաստացիներՄխիթարյաններ և Սեբաստացիներ
Մխիթարյաններ և Սեբաստացիներ
 
3
33
3
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան
 
վահան տերյան
վահան տերյանվահան տերյան
վահան տերյան
 
Bakh
BakhBakh
Bakh
 
կոմիտաս
կոմիտասկոմիտաս
կոմիտաս
 
Թարգմանչաց տոն
Թարգմանչաց տոնԹարգմանչաց տոն
Թարգմանչաց տոն
 
Anna xechoyan
Anna xechoyanAnna xechoyan
Anna xechoyan
 
Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ Մեծարենց
 
Առնո Բաբաջանյան
Առնո ԲաբաջանյանԱռնո Բաբաջանյան
Առնո Բաբաջանյան
 
կոմիտաս
կոմիտասկոմիտաս
կոմիտաս
 
Panteon
PanteonPanteon
Panteon
 
panteon
panteon panteon
panteon
 

More from Emanuel Arutunyan (20)

Սարդերի մասին
Սարդերի մասինՍարդերի մասին
Սարդերի մասին
 
Ձկների մասին
Ձկների մասինՁկների մասին
Ձկների մասին
 
Թիթեռների մասին
Թիթեռների մասինԹիթեռների մասին
Թիթեռների մասին
 
Հռոմեական մշակույթ
Հռոմեական մշակույթ Հռոմեական մշակույթ
Հռոմեական մշակույթ
 
Նեպտուն
Նեպտուն Նեպտուն
Նեպտուն
 
Ուրան
Ուրան Ուրան
Ուրան
 
Սատուռն
Սատուռն Սատուռն
Սատուռն
 
Յուպիտեր
Յուպիտեր Յուպիտեր
Յուպիտեր
 
Մարս
Մարս Մարս
Մարս
 
Երկիր
Երկիր Երկիր
Երկիր
 
Վեներա
Վեներա Վեներա
Վեներա
 
Մերկուրի
Մերկուրի Մերկուրի
Մերկուրի
 
Արեգակնային համակարգի կառուցվածքը
Արեգակնային համակարգի  կառուցվածքըԱրեգակնային համակարգի  կառուցվածքը
Արեգակնային համակարգի կառուցվածքը
 
Տափակ որդեր
Տափակ որդերՏափակ որդեր
Տափակ որդեր
 
Գիշատիչ բույսեր
Գիշատիչ բույսերԳիշատիչ բույսեր
Գիշատիչ բույսեր
 
мой друг
мой другмой друг
мой друг
 
Sebastaci
SebastaciSebastaci
Sebastaci
 
моя биография
моя биографиямоя биография
моя биография
 
Мой день
Мой деньМой день
Мой день
 
я могу
я могуя могу
я могу
 

Կոմիտաս

  • 2.  Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել: 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ, 1895 թ-ին՝ վարդապետ: 1895 թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1896–99 թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել:
  • 3.  Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր:  1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում: 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»:
  • 4.  1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը մնացել է Փարիզի հոգեբուժարաններում: Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը:  Անգնահատելի է Կոմիտասի հավաքչական ու գիտական աշխատանքը: Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական դիտողականությամբ: Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա:
  • 5.  Կոմիտասը տեսական աշխատություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի գեղագիտական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքային հատկանիշները: Նա հիմնականում գրել է մեներգային և խմբերգային երգեր, որոնք սերում են ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրից. «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Ո'ւր ես գալի, ա՜յ գարուն» կանտատը (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով), «Մութն էր երկինքը» ռոմանսը (Հովհաննես Թումանյանի խոսքերով), «Կաքավի երգը», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու գութաներգ», «Անտունի», «Ծիրանի ծառ» երգերը, նաև հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ շարքեր:  Կոմիտասը դիմել է նաև այլ ժանրերի. եզակի են նրա «Դաշնամուրային պարերը», որտեղ կիրառել է ժամանակի համաշխարհային երաժշտության համար նոր և խիստ ինքնատիպ միջոցներ:
  • 6.  Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի, Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասներ» կատակերգության, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները և օպերային էսքիզները: Իր անհուն խորությամբ առանձնանում է «Պատարագը», որը կանտատ-օրատորիայի դասական նմուշներից է:  Կոմիտասին է նվիրված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը պատկերազարդել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը:  Կոմիտասի կերպարին ու ստեղծագործությանն անդրադարձել են նաև մի շարք գիտնականներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, գրողներ և ուրիշներ:  Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր: