Արմեն Տիգրանյան
Սարգիս Մարգարյան
7-4 դասարան
 Կոմպոզիտոր, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն
Տիգրանյանը հայկական ազգային օպերայի հիմնադիրն է: Արմեն Տիգրանյանը
ծնվել Է 1879թ. դեկտեմբերի 26-ին Ալեքսանդրապոլում ժամագործի
ընտանիքում: Նրա երաժշտական հակումները երևան են եկել վաղ հասակից,
ինչին նպաստել են քաղաքի երաժշտական հարուստ կենցաղն ու ընտանեկան
միջավայրը: Երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո Ա.Տիգրանյանը
վերադառնում Է Ալեքսանդրապոլ և մանկավարժական ու երաժշտական-
հասարակական գործունեության լծվում՝ դպրոցներում երգեցողության դասեր
վարում, սիրողներից երգչախմբեր կազմակերպում և համերգներ տալիս
Ալեքսանդրապոլում ու Անդրկովկասի այլ քաղաքներում, հոդվածներ ու
գրախոսականներ գրում՝ նվիրված արվեստի հարցերին:
 Կոմպոզիտորի ստեղծագործական ուղու առաջին տարիներն ընթացան հայ
երաժշտության պատմության չափազանց կարևոր ժամանակաշրջանում, երբ
պրոֆեսիոնալ երաժշտության մեջ սկսվել էր եվրոպական երաժշտության
յուրացման ու ազգային ոճի ձևավորման բարդ, դժվարին գործնթացը:
Կոմպոզիտորը դիմեց օպերային ժանրին և այդ բնագավառում մեծ արդյունքի
հասավ: Նրա «Անուշը» աոաջին լիարժեք ազգային, ռեալիստական օպերան
դարձավ: Ա. Տիգրանյանը վախճանվել է 1950թ. փետրվարի 10-ին Թբիլիսիում:
«Դավիթ-Բեկ» օպերայի երաժշտությունը գրված էր, բայց գործիքավորումն
ավարտված չէր: Կոմպոզիտորի մահից հետո օպերան խմբագրեց դիրիժոր Գ.
Բուդաղյանը, իսկ գործիքավորումն իրականացրեց Լ. Խոջա-Էյնաթյանը: Օպերան
բեմադրվեց 1950թ. նոյեմբերին՝ արժանանալով հասարակության ամենաջերմ
վերաբերմունքին:

արմեն տիգրանյան

  • 1.
  • 2.
     Կոմպոզիտոր, խմբավար,ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Տիգրանյանը հայկական ազգային օպերայի հիմնադիրն է: Արմեն Տիգրանյանը ծնվել Է 1879թ. դեկտեմբերի 26-ին Ալեքսանդրապոլում ժամագործի ընտանիքում: Նրա երաժշտական հակումները երևան են եկել վաղ հասակից, ինչին նպաստել են քաղաքի երաժշտական հարուստ կենցաղն ու ընտանեկան միջավայրը: Երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո Ա.Տիգրանյանը վերադառնում Է Ալեքսանդրապոլ և մանկավարժական ու երաժշտական- հասարակական գործունեության լծվում՝ դպրոցներում երգեցողության դասեր վարում, սիրողներից երգչախմբեր կազմակերպում և համերգներ տալիս Ալեքսանդրապոլում ու Անդրկովկասի այլ քաղաքներում, հոդվածներ ու գրախոսականներ գրում՝ նվիրված արվեստի հարցերին:
  • 3.
     Կոմպոզիտորի ստեղծագործականուղու առաջին տարիներն ընթացան հայ երաժշտության պատմության չափազանց կարևոր ժամանակաշրջանում, երբ պրոֆեսիոնալ երաժշտության մեջ սկսվել էր եվրոպական երաժշտության յուրացման ու ազգային ոճի ձևավորման բարդ, դժվարին գործնթացը: Կոմպոզիտորը դիմեց օպերային ժանրին և այդ բնագավառում մեծ արդյունքի հասավ: Նրա «Անուշը» աոաջին լիարժեք ազգային, ռեալիստական օպերան դարձավ: Ա. Տիգրանյանը վախճանվել է 1950թ. փետրվարի 10-ին Թբիլիսիում: «Դավիթ-Բեկ» օպերայի երաժշտությունը գրված էր, բայց գործիքավորումն ավարտված չէր: Կոմպոզիտորի մահից հետո օպերան խմբագրեց դիրիժոր Գ. Բուդաղյանը, իսկ գործիքավորումն իրականացրեց Լ. Խոջա-Էյնաթյանը: Օպերան բեմադրվեց 1950թ. նոյեմբերին՝ արժանանալով հասարակության ամենաջերմ վերաբերմունքին: