SlideShare a Scribd company logo
1 of 7
Ուրանի մասին
Введите здесь название проекта
Ваше имя
Имя преподавателя
Школа
Ուրանը Արեգակից հեռավորությամբ`
յոթերորդ, և մեծությամբ Արեգակնային
համակարգի երրորդ մոլորակն է: Այն
տրամագծով 4 անգամ մեծ է Երկրից և այնքան
հեռու է նրանից, որ անզեն աչքով շատ
հազվադեպ է երևում: Ուրանը հայտնաբերել է
անգլիացի աստղագետ Վ. Հերշելը 1781 թ-ին:
Մոլորակն իր անվանումն ստացել է հին
հունական դիցաբանության մեջ երկինքն
անձնավորող աստվածության՝ Ուրանոսի
անունից:
Ի տարբերություն մյուս մոլորակների՝ Ուրանի
պտտման առանցքն այնքան է թեքված, որ
գտնվում է գրեթե նրա ուղեծրային
հարթության մեջ: Այնպիսի տպավորություն է
ստեղծվում՝ ասես Ուրանը «պառկած» է կողքի
վրա: Այդ պատճառով ուղեծրով շարժվելիս
Ուրանի բևեռները տարիներ շարունակ
ուղղված են դեպի Արեգակը, և այդ ժամանակ
տվյալ բևեռում ավելի տաք է, քան մոլորակի
մյուս մասերում: Սրանով Ուրանը
տարբերվում է մյուս մոլորակներից, որոնց
բևեռներում մշտապես ցուրտ է:
Աստղագետները ենթադրում էին, որ օղակներ ունի
միայն Սատուռնը, սակայն 1977 թ-ին
հայտնաբերեցին Ուրանի` մինչև 1 մ չափերի
քարաբեկորներից կազմված 11 օղակներ: Ուրանի
օղակները դժվար է աստղադիտակով տեսնելը,
որովհետև դրանք շատ նեղ են (մեծամասնության
լայնությունը 10 կմ-ից փոքր է), իսկ նյութն
ամենամութն է Արեգակնային համակարգում:
Քանի որ Ուրանը շատ հեռու է Երկրից, անհնար է
աստղադիտակների միջոցով մանրամասն
տեղեկություններ ստանալ. Ուրանի մասին
տվյալներն ստացվել են տիեզերական զոնդերից:
Այդ տվյալների մեծ մասը հաղորդել է 1986 թ-ին Ուրանի
մոտով անցած «Վոյաջեր-2» տիեզերական սարքը, որն
ավելի վաղ՝ 1979 թ-ին, անցել էր նաև Յուպիտերի, իսկ
1981 թ-ին` Սատուռնի մոտով: Այժմ այդ սարքը շատ հեռու
է վերոհիշյալ մոլորակներից և դուրս է եկել Արեգակնային
համակարգից:
Երկրից երևում են Ուրանի միայն 5 խոշոր արբանյակները՝
Միրանդան, Արիելը, Ումբրիելը, Տիտանիան, Օբերոնը:
1986 թ-ին Ուրանի մոտով անցած «Վոյաջեր-2»-ը
հայտնաբերեց ևս 10 փոքր արբանյակներ: Ուրանի խոշոր
արբանյակները քարաբեկորների և սառույցի վիթխարի
գնդեր են, որոնք ծածկված են խառնարաններով և
երկարավուն ճեղքերով: Ուրանի ամենամեծ արբանյակը՝
Տիտանիան, ունի մոտ 1600 կմ տրամագիծ:
Ուրանի խիտ մթնոլորտը կազմված է ջրածնից, հելիումից
և մեթանից, իսկ նրա միջնապատյանը՝ ջրից, ամոնիակից և
մեթանի սառույցից: Ուրանի կենտրոնում երկաթաքարե
միջուկն է:
Միրանդան Ուրանի` Երկրից երևացող ամենափոքր՝ 500
կմ տրամագծով արբանյակն է: Մոտ տարածությունից
արված լուսանկարները վկայում են, որ այն երբևէ
հայտնաբերված ամենաբազմադեմ արբանյակն է. նրա
մակերևույթը ամենաբազմատեսակ լանդշաֆտների
հավաքածու է, որտեղ կան խառնարաններ, կիրճեր,
ուղղաբերձ ժայռեր և հարթավայրեր: Աստղագետները
ենթադրում են, որ ինչ- որ ժամանակ Միրանդան բախվել է
մեկ այլ երկնային մարմնի և կտոր-կտոր եղել: Հետագայում
այդ կտորները միացել են իրար և կազմել ներկայումս
դիտվող լանդշաֆտը:
Նյութը պատրաստեցին՝
Էմանուել Հարությունյանը,
Արսեն Խաչատրյանը և
Գագիկ Մադոյանը

More Related Content

What's hot

արեգակի և լուսնի մասին
արեգակի և լուսնի մասինարեգակի և լուսնի մասին
արեգակի և լուսնի մասինTatev Melkonyan
 
Ադրիանա Յայլոյան. Երկիրը Տիեզերքում
Ադրիանա Յայլոյան. Երկիրը ՏիեզերքումԱդրիանա Յայլոյան. Երկիրը Տիեզերքում
Ադրիանա Յայլոյան. Երկիրը ՏիեզերքումLusiAnn1
 
Յուպտեր
ՅուպտերՅուպտեր
Յուպտերmanushak
 
երկիր մոլորակ
երկիր  մոլորակերկիր  մոլորակ
երկիր մոլորակLusiAnn1
 
արեգակնային համակարգ
արեգակնային համակարգարեգակնային համակարգ
արեգակնային համակարգwww.mskh.am
 
նեպտուն
նեպտուննեպտուն
նեպտունganyan
 
Հանրակրթական Դիջիտեք Արեգակնային համակարգ
Հանրակրթական Դիջիտեք Արեգակնային համակարգՀանրակրթական Դիջիտեք Արեգակնային համակարգ
Հանրակրթական Դիջիտեք Արեգակնային համակարգnordprocmskh
 
Bnagitutyun
BnagitutyunBnagitutyun
Bnagitutyunganyan
 
մանե մանուկյան և մարիամ մայիլյան
մանե մանուկյան և մարիամ մայիլյանմանե մանուկյան և մարիամ մայիլյան
մանե մանուկյան և մարիամ մայիլյանMariam Mayilyan
 

What's hot (18)

Տիեզերք
ՏիեզերքՏիեզերք
Տիեզերք
 
անուլիկ
անուլիկանուլիկ
անուլիկ
 
արեգակի և լուսնի մասին
արեգակի և լուսնի մասինարեգակի և լուսնի մասին
արեգակի և լուսնի մասին
 
Tiezerq
TiezerqTiezerq
Tiezerq
 
Ադրիանա Յայլոյան. Երկիրը Տիեզերքում
Ադրիանա Յայլոյան. Երկիրը ՏիեզերքումԱդրիանա Յայլոյան. Երկիրը Տիեզերքում
Ադրիանա Յայլոյան. Երկիրը Տիեզերքում
 
արեգակ
արեգակարեգակ
արեգակ
 
Յուպտեր
ՅուպտերՅուպտեր
Յուպտեր
 
երկիր մոլորակ
երկիր  մոլորակերկիր  մոլորակ
երկիր մոլորակ
 
Յուպիտեր
Յուպիտեր Յուպիտեր
Յուպիտեր
 
արեգակնային համակարգ
արեգակնային համակարգարեգակնային համակարգ
արեգակնային համակարգ
 
Վեներա
Վեներա Վեներա
Վեներա
 
մարս
մարսմարս
մարս
 
Saturn
SaturnSaturn
Saturn
 
նեպտուն
նեպտուննեպտուն
նեպտուն
 
Հանրակրթական Դիջիտեք Արեգակնային համակարգ
Հանրակրթական Դիջիտեք Արեգակնային համակարգՀանրակրթական Դիջիտեք Արեգակնային համակարգ
Հանրակրթական Դիջիտեք Արեգակնային համակարգ
 
մարս
մարսմարս
մարս
 
Bnagitutyun
BnagitutyunBnagitutyun
Bnagitutyun
 
մանե մանուկյան և մարիամ մայիլյան
մանե մանուկյան և մարիամ մայիլյանմանե մանուկյան և մարիամ մայիլյան
մանե մանուկյան և մարիամ մայիլյան
 

Viewers also liked

գոհար եղոյան
գոհար եղոյանգոհար եղոյան
գոհար եղոյանwww.mskh.am
 
Интеллектуальная транспортная система "Умный перекресток"
Интеллектуальная транспортная система "Умный перекресток"Интеллектуальная транспортная система "Умный перекресток"
Интеллектуальная транспортная система "Умный перекресток"Vitaliy Eremeev
 
EMERGING RIVER CRUISE DESTINATIONS
EMERGING RIVER CRUISE DESTINATIONSEMERGING RIVER CRUISE DESTINATIONS
EMERGING RIVER CRUISE DESTINATIONSAlbert Aird
 
La comunicación José Pérez
La comunicación José Pérez La comunicación José Pérez
La comunicación José Pérez José Pérez
 
Examen leah cutts
Examen leah cuttsExamen leah cutts
Examen leah cuttsLeah Cutts
 
1. paparan ketua aps tpi - malang 23 sept 2016 ok
1. paparan ketua aps tpi - malang 23 sept 2016 ok1. paparan ketua aps tpi - malang 23 sept 2016 ok
1. paparan ketua aps tpi - malang 23 sept 2016 oksupermen12
 
Reporte de lectura diferencias de educación física y deporte
Reporte de lectura diferencias de educación física y deporteReporte de lectura diferencias de educación física y deporte
Reporte de lectura diferencias de educación física y deporteAlfredo Banda Jr.
 

Viewers also liked (14)

գոհար եղոյան
գոհար եղոյանգոհար եղոյան
գոհար եղոյան
 
Tarek cv
Tarek cvTarek cv
Tarek cv
 
Интеллектуальная транспортная система "Умный перекресток"
Интеллектуальная транспортная система "Умный перекресток"Интеллектуальная транспортная система "Умный перекресток"
Интеллектуальная транспортная система "Умный перекресток"
 
EMERGING RIVER CRUISE DESTINATIONS
EMERGING RIVER CRUISE DESTINATIONSEMERGING RIVER CRUISE DESTINATIONS
EMERGING RIVER CRUISE DESTINATIONS
 
Ամառ
ԱմառԱմառ
Ամառ
 
La comunicación José Pérez
La comunicación José Pérez La comunicación José Pérez
La comunicación José Pérez
 
Examen leah cutts
Examen leah cuttsExamen leah cutts
Examen leah cutts
 
geo479termpaper
geo479termpapergeo479termpaper
geo479termpaper
 
1. paparan ketua aps tpi - malang 23 sept 2016 ok
1. paparan ketua aps tpi - malang 23 sept 2016 ok1. paparan ketua aps tpi - malang 23 sept 2016 ok
1. paparan ketua aps tpi - malang 23 sept 2016 ok
 
Գորտ
ԳորտԳորտ
Գորտ
 
Ոսկի
ՈսկիՈսկի
Ոսկի
 
Reporte de lectura diferencias de educación física y deporte
Reporte de lectura diferencias de educación física y deporteReporte de lectura diferencias de educación física y deporte
Reporte de lectura diferencias de educación física y deporte
 
Actividad 4, lenguaje
Actividad 4, lenguajeActividad 4, lenguaje
Actividad 4, lenguaje
 
տրամաբանակն 2
տրամաբանակն 2տրամաբանակն 2
տրամաբանակն 2
 

Similar to Ուրան

Արեգակնային համակարգ
Արեգակնային համակարգԱրեգակնային համակարգ
Արեգակնային համակարգLusiAnn1
 
Արևը աստղ է։ Արևը պտտվում է մեր.pptx
Արևը աստղ է։ Արևը պտտվում է մեր.pptxԱրևը աստղ է։ Արևը պտտվում է մեր.pptx
Արևը աստղ է։ Արևը պտտվում է մեր.pptxssuserea7eb3
 
լուսնի և արեգակի խավարումներ
լուսնի և արեգակի խավարումներլուսնի և արեգակի խավարումներ
լուսնի և արեգակի խավարումներՄանե Բարսեղյան
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentationGor123
 
արեգակնային համակարգ
արեգակնային համակարգարեգակնային համակարգ
արեգակնային համակարգganyan
 
մոլորակներ
մոլորակներմոլորակներ
մոլորակներwww.mskh.am
 
Random 110204140137-phpapp01
Random 110204140137-phpapp01Random 110204140137-phpapp01
Random 110204140137-phpapp01Ara Bakunts
 
Տիեզերք նախագիծ, Արեգակ
Տիեզերք նախագիծ, ԱրեգակՏիեզերք նախագիծ, Արեգակ
Տիեզերք նախագիծ, ԱրեգակLusiAnn1
 

Similar to Ուրան (18)

ՄՈԼՈՐԱԿՆԵՐ.pptx
ՄՈԼՈՐԱԿՆԵՐ.pptxՄՈԼՈՐԱԿՆԵՐ.pptx
ՄՈԼՈՐԱԿՆԵՐ.pptx
 
Յուպիտեր
ՅուպիտերՅուպիտեր
Յուպիտեր
 
Արեգակնային համակարգ
Արեգակնային համակարգԱրեգակնային համակարգ
Արեգակնային համակարգ
 
Արևը աստղ է։ Արևը պտտվում է մեր.pptx
Արևը աստղ է։ Արևը պտտվում է մեր.pptxԱրևը աստղ է։ Արևը պտտվում է մեր.pptx
Արևը աստղ է։ Արևը պտտվում է մեր.pptx
 
Lուսին
LուսինLուսին
Lուսին
 
Նեպտուն
Նեպտուն Նեպտուն
Նեպտուն
 
լուսնի և արեգակի խավարումներ
լուսնի և արեգակի խավարումներլուսնի և արեգակի խավարումներ
լուսնի և արեգակի խավարումներ
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
 
Tiezerq (3).pptx
Tiezerq (3).pptxTiezerq (3).pptx
Tiezerq (3).pptx
 
արեգակնային համակարգ
արեգակնային համակարգարեգակնային համակարգ
արեգակնային համակարգ
 
Mars1
Mars1Mars1
Mars1
 
Tiezerq.pptx
Tiezerq.pptxTiezerq.pptx
Tiezerq.pptx
 
Tiezerq.pptx
Tiezerq.pptxTiezerq.pptx
Tiezerq.pptx
 
մոլորակներ
մոլորակներմոլորակներ
մոլորակներ
 
շրջակա
շրջակաշրջակա
շրջակա
 
Random 110204140137-phpapp01
Random 110204140137-phpapp01Random 110204140137-phpapp01
Random 110204140137-phpapp01
 
Areg
AregAreg
Areg
 
Տիեզերք նախագիծ, Արեգակ
Տիեզերք նախագիծ, ԱրեգակՏիեզերք նախագիծ, Արեգակ
Տիեզերք նախագիծ, Արեգակ
 

More from Emanuel Arutunyan (17)

Կոմիտաս
ԿոմիտասԿոմիտաս
Կոմիտաս
 
Սարդերի մասին
Սարդերի մասինՍարդերի մասին
Սարդերի մասին
 
Ձկների մասին
Ձկների մասինՁկների մասին
Ձկների մասին
 
Թիթեռների մասին
Թիթեռների մասինԹիթեռների մասին
Թիթեռների մասին
 
Հռոմեական մշակույթ
Հռոմեական մշակույթ Հռոմեական մշակույթ
Հռոմեական մշակույթ
 
Մարս
Մարս Մարս
Մարս
 
Երկիր
Երկիր Երկիր
Երկիր
 
Մերկուրի
Մերկուրի Մերկուրի
Մերկուրի
 
Արեգակնային համակարգի կառուցվածքը
Արեգակնային համակարգի  կառուցվածքըԱրեգակնային համակարգի  կառուցվածքը
Արեգակնային համակարգի կառուցվածքը
 
Տափակ որդեր
Տափակ որդերՏափակ որդեր
Տափակ որդեր
 
Գիշատիչ բույսեր
Գիշատիչ բույսերԳիշատիչ բույսեր
Գիշատիչ բույսեր
 
мой друг
мой другмой друг
мой друг
 
Sebastaci
SebastaciSebastaci
Sebastaci
 
моя биография
моя биографиямоя биография
моя биография
 
Мой день
Мой деньМой день
Мой день
 
я могу
я могуя могу
я могу
 
Mоя биография
Mоя биографияMоя биография
Mоя биография
 

Ուրան

  • 1. Ուրանի մասին Введите здесь название проекта Ваше имя Имя преподавателя Школа
  • 2. Ուրանը Արեգակից հեռավորությամբ` յոթերորդ, և մեծությամբ Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է: Այն տրամագծով 4 անգամ մեծ է Երկրից և այնքան հեռու է նրանից, որ անզեն աչքով շատ հազվադեպ է երևում: Ուրանը հայտնաբերել է անգլիացի աստղագետ Վ. Հերշելը 1781 թ-ին: Մոլորակն իր անվանումն ստացել է հին հունական դիցաբանության մեջ երկինքն անձնավորող աստվածության՝ Ուրանոսի անունից:
  • 3. Ի տարբերություն մյուս մոլորակների՝ Ուրանի պտտման առանցքն այնքան է թեքված, որ գտնվում է գրեթե նրա ուղեծրային հարթության մեջ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ ասես Ուրանը «պառկած» է կողքի վրա: Այդ պատճառով ուղեծրով շարժվելիս Ուրանի բևեռները տարիներ շարունակ ուղղված են դեպի Արեգակը, և այդ ժամանակ տվյալ բևեռում ավելի տաք է, քան մոլորակի մյուս մասերում: Սրանով Ուրանը տարբերվում է մյուս մոլորակներից, որոնց բևեռներում մշտապես ցուրտ է:
  • 4. Աստղագետները ենթադրում էին, որ օղակներ ունի միայն Սատուռնը, սակայն 1977 թ-ին հայտնաբերեցին Ուրանի` մինչև 1 մ չափերի քարաբեկորներից կազմված 11 օղակներ: Ուրանի օղակները դժվար է աստղադիտակով տեսնելը, որովհետև դրանք շատ նեղ են (մեծամասնության լայնությունը 10 կմ-ից փոքր է), իսկ նյութն ամենամութն է Արեգակնային համակարգում: Քանի որ Ուրանը շատ հեռու է Երկրից, անհնար է աստղադիտակների միջոցով մանրամասն տեղեկություններ ստանալ. Ուրանի մասին տվյալներն ստացվել են տիեզերական զոնդերից:
  • 5. Այդ տվյալների մեծ մասը հաղորդել է 1986 թ-ին Ուրանի մոտով անցած «Վոյաջեր-2» տիեզերական սարքը, որն ավելի վաղ՝ 1979 թ-ին, անցել էր նաև Յուպիտերի, իսկ 1981 թ-ին` Սատուռնի մոտով: Այժմ այդ սարքը շատ հեռու է վերոհիշյալ մոլորակներից և դուրս է եկել Արեգակնային համակարգից: Երկրից երևում են Ուրանի միայն 5 խոշոր արբանյակները՝ Միրանդան, Արիելը, Ումբրիելը, Տիտանիան, Օբերոնը: 1986 թ-ին Ուրանի մոտով անցած «Վոյաջեր-2»-ը հայտնաբերեց ևս 10 փոքր արբանյակներ: Ուրանի խոշոր արբանյակները քարաբեկորների և սառույցի վիթխարի գնդեր են, որոնք ծածկված են խառնարաններով և երկարավուն ճեղքերով: Ուրանի ամենամեծ արբանյակը՝ Տիտանիան, ունի մոտ 1600 կմ տրամագիծ:
  • 6. Ուրանի խիտ մթնոլորտը կազմված է ջրածնից, հելիումից և մեթանից, իսկ նրա միջնապատյանը՝ ջրից, ամոնիակից և մեթանի սառույցից: Ուրանի կենտրոնում երկաթաքարե միջուկն է: Միրանդան Ուրանի` Երկրից երևացող ամենափոքր՝ 500 կմ տրամագծով արբանյակն է: Մոտ տարածությունից արված լուսանկարները վկայում են, որ այն երբևէ հայտնաբերված ամենաբազմադեմ արբանյակն է. նրա մակերևույթը ամենաբազմատեսակ լանդշաֆտների հավաքածու է, որտեղ կան խառնարաններ, կիրճեր, ուղղաբերձ ժայռեր և հարթավայրեր: Աստղագետները ենթադրում են, որ ինչ- որ ժամանակ Միրանդան բախվել է մեկ այլ երկնային մարմնի և կտոր-կտոր եղել: Հետագայում այդ կտորները միացել են իրար և կազմել ներկայումս դիտվող լանդշաֆտը: