2. Արամ Խաչատրյանը հայ խոշորագույն
կոմպոզիտոր է, XX դարի երաժշտական
մշակույթի ականավոր գործիչ։ Նա
ժամանակակից իրականության
ինքնօրինակ երաժիշտներից մեկն է։
3. Խաչատրյանի վառ, առաջադեմ
գաղափարներով, փայլուն հմտությամբ և
գեղարվեստական մարմնավորմամբ աչքի
ընկնող ստեղծագործությունները
համաշխարհային երաժշտական
գրականության ոսկե ֆոնդի մի մասն են
կազմում։
4. Կոմպոզիտորի 100-ամյակի
կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՈ-ն 2003
թվականը հայտարարել է
Ա.Ի.Խաչատրյանի տարի:
«Ամենից առաջ դա երաժշտության տոն է։
Կյանքի հաճույքը վայելող մեղեդու և
նվագախմբային հնչյունների ճոխության
մեջ ռուբենսյան ոգի է նկատվում։