 Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի
սեպտեմբեր 26-ին կամ հոկտեմբերի 8-ին Թուրքիայի
Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում,
ուր խոսում էին միայն թուրքերեն։Նա մեկ տարեկանում
զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է
հորը։Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը,
երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է
Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։12
տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան
ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել
նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ
ընդունակությունների համար: Ուսման տարիներին
յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր
երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և
ստեղծագործական փորձեր արել:
 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության
ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է
կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս
Կոմիտասի անվամբ: 1895 թվականին Կոմիտասին տրվում է
վարդապետի աստիճան։Նույն թվականի աշնանը նա մեկնում է
Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։Սակայն,
հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն
ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր
մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում
հարմոնիայի դասընթացը։1896–99 թթ-ին ուսումը շարունակել է
Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և
Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի
տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն,
մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել: 1899 թ-ին
վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է
տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում:
 Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը,
փնտրելու զանազան ժողովրդական երգեր և
պարեր։Այսպիսով նա հավաքում է
մոտավորապես 3000 երգ, նրանցից մեծ մասը
հարմարեցրած էր երգչախմբով երգելու
համար։1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր
երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում:
1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս.
ստեղծել է «Գուսան» երգչախումբը և համերգներով
շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում,
Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր:
Կոմիտասը առաջին ոչ-եվրոպացին էր որ
ընդունվեց Միջազգային Երաժշտական
Ընկերություն։Նա բազմաթիվ
դասախոսություններ և կատարումներ էր
ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և
Եգիպտոսում, ներկայացնելով մինչև այդ
ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական
երաժշտությունը։ 1910թվից հետո նա
ապրել և աշխատել է Պոլսում1915 թվականի
Ապրիլ 24-ին, երբ Հայոց Եղեռնը սկսվեց, նա
շատ ուրիշ հայ մտավորականների պես,
ձերբակալվել է և հարկադրվել քայլել աքսորի
ճամփան դեպի Արաբիայի
անապատները։1915թ-ին ապրելով Մեծ
եղեռնի և աքսորի մղձավանջը՝ կորցրել է
մտավոր հավասարակշռությունը և մինչև
կյանքի վերջը մնացել է Փարիզի
հոգեբուժարաններում: Կոմիտասին է
նվիրված Պարույր Սևակի «Անլռելի
զանգակատուն» պոեմը, որը
պատկերազարդել է գեղանկարիչ Գրիգոր
Խանջյանը:
 Կոմիտասի կերպարին ու ստեղծագործությանն
անդրադարձել են նաև մի շարք գիտնականներ,
գեղանկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ,
գրողներ և ուրիշներ:
 Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի
պետական լարային քառյակը, Երևանի
կոնսերվատորիան, Կամերային երաժշտության
տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի
երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում,
արձաններ են կանգնեցվել Երևանում,
Վաղարշապատում, Փարիզում և այլուր:
Komitas

Komitas

  • 2.
     Սողոմոն ԳևորգիՍողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին կամ հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերեն։Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել:
  • 3.
     1893 թ-ինավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ: 1895 թվականին Կոմիտասին տրվում է վարդապետի աստիճան։Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։1896–99 թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել: 1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում:
  • 5.
     Ճամփորդում էերկրի բոլոր շրջանները, գյուղերը, փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։Այսպիսով նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, նրանցից մեծ մասը հարմարեցրած էր երգչախմբով երգելու համար։1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում: 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր:
  • 6.
    Կոմիտասը առաջին ոչ-եվրոպացինէր որ ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերություն։Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում, ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում1915 թվականի Ապրիլ 24-ին, երբ Հայոց Եղեռնը սկսվեց, նա շատ ուրիշ հայ մտավորականների պես, ձերբակալվել է և հարկադրվել քայլել աքսորի ճամփան դեպի Արաբիայի անապատները։1915թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը մնացել է Փարիզի հոգեբուժարաններում: Կոմիտասին է նվիրված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը պատկերազարդել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը:
  • 7.
     Կոմիտասի կերպարինու ստեղծագործությանն անդրադարձել են նաև մի շարք գիտնականներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, գրողներ և ուրիշներ:  Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր: