Սողոմոն Սողոմոնյան
 Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել

է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին կամ հոկտեմբերի 8ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտա...
 Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն

Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի
Գևորգյան ճեմարան, որտեղ հատու...
 Նույն թվականի աշնանը նա

մեկնում է Թիֆլիս՝
երաժշտական
ուսումնարանում սովորելուֈ
Սակայն, հանդիպելով
Պետերբուրգի
կոնսերվատ...
 Կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ

խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝
Կոմիտասը մեկնում է Բեռլին,...
 Այսպիսով նա հավաքում է մոտավորապես 3000

երգ, նրանցից մեծ մասը հարմարեցրած էր երգչախմբով
երգելու համարֈ 1906 թ-ին հայ ժո...
 Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ

Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան
Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ
Սեմերճյ...
 Ես կարծում եմ, որ Կոմիտասը շատ լուրջ հետք թողեց հայ

մշակույթի և նրա հետագա զարգացման վրա: Նրա
աշխատանքը մնայուն է և շատ...
Komitas
Upcoming SlideShare
Loading in …5
×

Komitas

674 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
674
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
156
Actions
Shares
0
Downloads
2
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Komitas

  1. 1. Սողոմոն Սողոմոնյան
  2. 2.  Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին կամ հոկտեմբերի 8ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերենֈ Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորըֈ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համարֈ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համարֈ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրաֈ
  3. 3.  Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համարֈ Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արելֈ 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավարֈ 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա՝ VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ, 1895 թ-ին՝ վարդապետֈ
  4. 4.  Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելուֈ Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացըֈ
  5. 5.  Կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ձեռքի տակ 1896–99 թթ-ին. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավար ություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագելֈ Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգերֈ 1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի տղամարդկանց բազմաձայն երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվումֈ Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը, փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարերֈ
  6. 6.  Այսպիսով նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, նրանցից մեծ մասը հարմարեցրած էր երգչախմբով երգելու համարֈ 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզումֈ Կոմիտասը առաջին ոչ-եւրոպացին էր որն ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերությունֈ 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը, 300 անդամներով, և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդ րիայում և այլուրֈ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ է ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում, ներ կայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունըֈ
  7. 7.  Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»։ 1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը (նա աքսորվել է Չանղր, որտեղից հաջողվել է վերադառնալ Պոլիս մի քանի ամիս հետո)՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունըֈ 1919 թ. փոխադրվել է Փարիզ, և մինչև կյանքի վերջը (Հոկտեմբեր 22,1935) մնացել է հոգեբուժարաններումֈ Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունըֈ 1936 թ. նրա աճյունը փոխադրվեց Երևան, որտեղ թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնումֈ 1950-ական թվականներին իր ձեռագրերը նույնպես փոխադրվեցին Փարիզից Երևանֈ
  8. 8.  Ես կարծում եմ, որ Կոմիտասը շատ լուրջ հետք թողեց հայ մշակույթի և նրա հետագա զարգացման վրա: Նրա աշխատանքը մնայուն է և շատ մեծ դեր է կատարում մեր ներկայիս մշակույթի վրա: Նա իսկական մեծություն է, ում մասին խոսելիս մեծ ոգևորություն ես ապրում : Իզուր չեն, հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի հարգալից այս խոսքերը ուղղված Կոմիտասին: <<Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր.տարիներով ապրել ենք Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել,կատակել,ճամփորդել ենք միասին.եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում միասին: Բայց թվում է ինձ ոչ իրական. իսկական Կոմիտասը ինձ համար լեգենդ է, հեռավոր առասպել,և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում>>: Ես հպարտ եմ, որ ունեմ Կոմիտասի պես մեծանուն հայրենակից:

×