2. Ֆրեդերիկ Շոպեն — լեհ կոմպոզիտոր։ Ծնվել է 1810 թվականին Վարշավայի մոտ գտնվող Ժելյազովա Վոլլյա գյուղում։ Նա մեծ երաժիշտ և վիրտուոզ դաշնակահար էր, թեև չէր սիրում համերգներ տալ։Նա համարվում է «ռոմանտիկ երաժշտության» մեծագույն վարպետներից և մանուկ հասակում համարվել էր օժտված դաշնակահար։ Նա հիմնականում ստեղծագործել է դաշնամուրի համար։ Նրա բազմաթիվ դաշնամուրային ստեղծագործությունները տարբեր ձևերով – մազուրկա, պոլոնեզ, բալլադա, վալս - բոլորի կողմից ճանաչված գլուխգործոցներ են։ Նրա ընկեր Շումանը ասում էր․
3. Նրա անունը պատկանում է այնպիսի տաղանդավոր երաժիշտների անվան շարքին, ինչպիսիք են Բախը, Մոցարտը, Բեթհովենը, Չայկովսկին։ Նրա երաժշտության հրաշալի հատկություններից է նրա հասանելիությունը։ Այն կարծես հոսում է «սրտից դեպի սիրտ»։ Նա օժտված էր բացառիկ մեղեդայնության զգացումով։ Նրա երաժշտությունը բխում էր ինչպես գյուղական հին մեղեդիներից, այնպես էլ իր ժամանակակից քաղաքի երգից ու ռոմանսից։ Նրա պարային ստեղծագործությունները՝ մազուրկաները, պոլոնեզները, վալսերը սերտ կապ ունեն ժողովրդական երաժշտության հետ։ Շոպենը մի անգամ ասել է որ իր երաժշտության ոգին մի բառով կարելի է արտահայտել Լեհերեն «Ժալ» բառով։