Ա - արարիչ
Բ- բովանդակ
Գ - գոյութեանց,
Դ - դատավոր
Ե - երկնից,
Զ - զորավոր
Է - էություն
Ը - ըստհուն,
Թ - թագավոր
Ժ - ժամանակաց,
Ի - իրաց,
Լ - լուսո,
Խ - խավարի,
Ծ - ծովուց,
Կ - կենսականաց,
Հ - համայնից,
Ձ - ձայն
Ղ - ղողանջական,
Ճ – ճեմարան
4.
Մ - մտաց,
Յ- Հիսուս
Ն - Նազովրեցի,
Շ - շնորհ
Ո - ոգեշունչ,
Չ - չարեաց
Պ - պատաղիշ,
Ջ - ջանադիր
Ռ - ռաբբի,
Ս - սրբոց
Վ - վկայարան,
Տ - տեր
Ր - մեՐ
Ց - ցանկալի
Ու- ու
Փ - փառք
Ք - Քրիստոսիդ
5.
Թարգմանչաց տոնը 2001թ-ից ՀՀ-ում
սահմանված է որպես պետական տոն: Տոնը
նվիրված է հայ գրերի գյուտին, Թարգմանչաց
շարժմանը և մշակույթի նշանավոր
գործիչներին:
6.
Հայ Առաքելական Սուրբեկեղեցին
թարգմանիչ վարդապետների տոնը տարվա
մեջ երկու անգամ է տոնում: Առաջինը կոչվում
է «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և
Մեսրովբայ» և տոնվում է Հոգեգալուստից
հետո երեսուներեքերորդ օրը, որը միշտ
հինգշաբթի է պատահում և տատանվում է
հունիսի 11-ից մինչև հուլիսի 16-ը: Այդ օրը
համարվում է սուրբ Սահակի և սուրբ
Մեսրոպի հանդիպման օրը Ռահ գետի ափին:
Այս տոնը ուղեկցվում է ուխտագնացությամբ
դեպի Օշական, դեպի սուրբ Մեսրոպի
գերեզմանը: Իսկ երկրորդ տոնը կոչվում է «Տոն
մեր սուրբ թարգմանչաց վարդապետների`
Սահակի ու Մեսրոպի, և նրանց սուրբ
աշակերտների` Եղիշեի, Մովսես Քերթողի,
Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր
Նարեկացու և Ներսես Կլայեցու», և
տատանվում է հոկտեմբերի 3-ից մինչև
նոյեմբերի 7-ը:
7.
Մեր լուսավորիչները և
Ընդհանրականեկեղեցու
լուսատու պայծառ ջահերը` սուրբ
Սահակ Պարթև Հայրապետը և
սքանչելագործ Մեսրոպ
վարդապետը, սահմանեցին
Հայաստանյայց եկեղեցու համար
բազմաթիվ կանոններ և օրենքներ,
ստեղծեցին հայերեն լեզվի գրերը,
հունարենից և ասորերենից
թարգմանեցին Սուրբ Գրքի Հին և
Նոր Կտակարանները, ապա
հիմնեցին դպրոցներ և կրթեցին
մեր ողջ Հայոց աշխարհը:
8.
Մեսրոպ Մաշտոցը՝ ՍահակՊարթևի
օգնությամբ ձեռնամուխ եղավ հայոց
տառերի ստեղծմանը: Հայ գրերի
ստեղծումից անմիջապես հետո 405
թվականին ծավալվեց Թարգմանչաց
շարժումը, որի նպատակը երկիրը
հունական ազդեցությունից
ազատելն էր ՝ հայոց դպրոցներ
հիմնելու, քրիստոնեական կարևոր
գրքերը և այլ երկեր հայարեն
թարգմանելու , ինքնուրույն
հայալեզու դպրություն
սկզբնավորելու միջոցով:
9.
Հայաստանի քրիստոնեացումից մինչև5-
րդ դար հայ եկեղեցին տակավին չէր
հայացել, որովհետև չուներ սեփական գիր
ու գրականություն: Եկեղեցիներում
կատարում էին արարողություններ,
ընթերցվում էր սուրբ գիրքը, որը
անհասկանալի էր, քանի որ եկեղեցական
լեզուն ասորերենն էր:
Առաջինը թարգմանվել է
Աստվածաշունչը և
այնքան կատարյալ, որ
Ֆրանսիացի գիտնական
Լա Կրոզը այն համարել է
թարգմանություններ
թագուհի:
10.
Առաջին նախադասությունը, որթարգմանվել է հայերեն լեզվով՝
Առակաց>>-ից է:
«Ճանաչել զիմաստութիւն
և զխրատ , իմանալ զբանս
հանճարոյ »
Հայ գրերի գյուտով և
Աստվածաշնչի թարգմանությամբ
հիմք դրվեց հայ հոգևոր-
մշակութային նոր շարժման, որը
մեր ազգի Ոսկե Դարը դարձավ:
Մեսրոպ Մաշտոց (361կամ 362 Հացեկաց - փետրվարի
17, 440, Վաղարշապատ, թաղված Օշականում), հայկական գրի
ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության
սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր
դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ,
մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ,
Հայաստանի եկեղեցու վարդապետ]։
Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևորագույն դեր
ունեցավ հայ ազգի ազգային ինքնության հետագա պահպանման
համար։
Համաձայն գերակշռող գիտական տեսակետների՝ վրացերեն և
աղվաներեն [ այբուբենների ստեղծողն է։
13.
Սահակ Պարթև(348 թ. սեպտեմբերի 29 - 439 թ. սեպտեմբերի 7, գ.
Բլուր, Բագրևանդ գավառ), Հայ Առաքելական եկեղեցու 10-
րդ կաթողիկոս (Ամենայն հայոց կաթողիկոս 387 թ. ընդմիջումներով),
եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ,
քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-
հասարակական գործիչ։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ։
Նրա օրոք ստեղծվել են հայկական գրերը և հայերեն է
թարգմանվել Աստվածաշունչը։ Աջակցել է Մեսրոպ Մաշտոցին հայ
գրերի ստեղծման և տարածման գործում։ Սահակի անունով մեզ են
հասել կանոնական գրվածքներ և թղթեր։ Ներդրում է
ունեցել շարականագրության մեջ։
14.
Կորյուն (380 -450), հայ պատմիչ, վարդապետ, թարգմանչաց
շարժման գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից։
15.
Մովսես Խորենացի (մոտ410 թ. - մոտ 490 թ.), Ոսկեդարի գրող-պատմիչ է,
մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան,
պատմահայր։ Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում
եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական
դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Հայ սերունդները
ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան
«Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր», «Տիեզերահռչակյալ» և
այլ պատվանուններով։
16.
Սուրբ Ներսես Շնորհալի(Ներսես Դ (Կլայեցի, Երգեցող)) (1102-
օգոստոսի 13, 1173), հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան,
բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166-ից՝ Ամենայն
Հայոց Կաթողիկոս։ Իր բազմատաղանդության համար
ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի։
17.
Գրիգոր Նարեկացի(մոտ 951-1003),
հայ միջնադարյան
հոգևորական, քրիստոնյա աստվածա
բան, բանաստեղծ, երաժիշտ
և փիլիսոփա։ Գրիգոր Նարեկացին
համարվում է հայ գրականության
վերածնության հիմնադիր, Հայ
վերածնության փիլիսոփայական
մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու
ստեղծագործություններից
հատկապես հայտնի է և մեծ
ժողովրդայնություն է վայելում
«Մատյան ողբերգության»
ողբերգութեան», ժողովրդի մեջ
տարածում է ստացել երկի՝ «Նարեկ»
անվանումը) չափածո աղոթքների
ժողովածուն։ 2015 թվականի
փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս
պապը Գրիգոր Նարեկացուն դասել
է Եկեղեցու ուսուցիչների շարքում։
18.
Դավիթ Անհաղթ (ծն.և մահ. թթ. անհայտ), V–VI
դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության
հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության
աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունաբան
դպրոցի գլխավոր գործիչներից։
Ըստ հին հայկական աղբյուրների նա ծնվել է
Տարոնի գավառի Ներգին գյուղում։ Այդ պատճառով
էլ նա ձեռագրերում հաճախ հիշատակվում է, որպես
Դավիթ Ներգինցի։ Սեն Արևշատյան «Դավիթ
Անհաղթը՝ հին Հայաստանի ականավոր
փիլիսոփա», «Հայաստան» հրատ. Երևան, 1980,.
Ըստ հետազոտությունների, Դավիթ Անհաղթը ծնվել
է 5-րդ դարի 70-ական թվականներին, և մահացել է
6-րդ դարի կեսերին։ Երիտասարդ տարիներին
Դավիթ Անհաղթը մեկնում է Հունաստան՝ ուսման։
Ստույգ ճշտված է, որ Անհաղթը Հունաստանում
աշակերտում է Օլիպիոդորոս Կրտսերին, որը 5-րդ
դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին
ղեկավարում էր Ալեքսանդրիայի փիլիսոփայական
դպրոցը։ Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է
գիտական և մանկավարժական գործունեություն։
Մեծ հռչակ է վայելել նաև հունական աշխարհում։
«Անհաղթ փիլիսոփայի» փառքը նա ձեռք է բերում
իր գիտելիքների և ամենից առաջ բանավիճական
ձիրքերի համար։ Արևմտյան գրականության մեջ
Դավիթ Անհաղթը հայտնի է նաև «Դավիթ
Արմենիոս»՝ Դավիթ Հայ, անունով։
19.
Հայաստանում թարգմանության ակունքները
սկիզբեն առնում հայոց այբուբենի ստեղծման
տարիներից։ Հայ առաջին թարգմանիչը հենց
ինքը՝ հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ
Մաշտոցն էր։ Հայ թարգմանական գրականության
հնագույն, պատմամշակութային և գիտական
տեսակետից ամենակարևոր հուշարձանի՝
Աստվածաշնչի թարգմանությունը Մաշտոցն իր
աշակերտների և Սահակ Պարթևի հետ
ավարտեցին 431-439թթ.՝ դառնալով
թարգմանական գրականության
սկզբնավորողները և թարգմանչաց գործի
հիմնադիրները։