SlideShare a Scribd company logo
1 of 9
Թարգմանչաց տոն
Ի՞նչ տոն է թարգմանչաց տոնը
Թարգմանչաց տոն
Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը
պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում,
Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ: Տոնի առթիվ
լավագույն թարգմանիչներին շնորհվում է Հայաստանի գրողների միության Եղիշե Չարենցի
անվան մրցանակ: 2005 թ-ից կազմակերպվում է թարգմանիչների ամենամյա միջազգային
գիտաժողով:
Թարգմանչաց շարժումը ծավալվել է հայ գրերի ստեղծումից անմիջապես հետո՝ 405 թ-ին, որի
նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու,
քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը
հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով: Շարժումը նաև
պետական շահեր էր հետապնդում. հայոց գրերի ստեղծմամբ Արշակունիների թուլացած գահի
պաշտոնական գրագրությունը հունարենից և ասորերենից պետք է անցներ հայերենի, իսկ
հայալեզու դպրոցն ու գրականությունը հայալեզու եկեղեցու միջոցով պետք է նեցուկ դառնային
հայոց պետականության ու ժողովրդի ինքնության պահպանմանը: Վռամշապուհ արքայի
աջակցությամբ թարգմանչաց շարժումը գլխավորել են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու
նրանց աշակերտները՝ Մովսես Խորենացին, Եղիշեն, Կորյունը, Եզնիկ Կողբացին, Դավիթ
Անհաղթը, Հովսեփ Պաղնացին, Ղևոնդ Վանանդեցին, Մամբրե Վերծանողը, Ղազար Փարպեցին և
ուրիշներ:
Թարգմանական գործի կարևորությունն ու նշանակությունը
հայ ժողովրդի կյանքում
Դա կապվում է Մեսրոպ Մաշտոցի աշակերտների հետ: Հայ
թարգմանական գրականության հնագույն,
պատմամշակութային և գիտական տեսակետից
ամենակարևոր հուշարձանի՝ Աստվածաշնչի
թարգմանությունը Մաշտոցն իր աշակերտների և Սահակ
Պարթևի հետ ավարտեցին 431-439թթ.՝ դառնալով
թարգմանական գրականության սկզբնավորողները և
թարգմանչաց գործի հիմնադիրները։ Այն ժամանակ հայերեն
գրի և խոսքի կարևորությունը հսկայական էր, քանզի չկար
հայկական պետություն, և լեզուն էր այն զենքը, որը պետք է
պահպաներ հայի ինքնությունը։
Հայ առաջին թարգմանիչները
Սահակ-Մեսրոպյան շրջանում և
հետագայում հունարենից և ասորերենից հայերեն են թարգմանվել Բարսեղ
Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու, Աթանաս
Ալեքսանդրացու, Գրիգոր Նազիանզացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր
Նյուսացու և մյուսների մեկնողական, աստվածաբանական, դավանական
երկերը, ինչպես նաև՝ Արիստիդես Աթենացու, Հիպպոլիտի, Մեթեդիոս
Ոլիմպիացու, Եպիփան Կիպրացու և այլոց ջատագովական բնույթի երկերը։ 5-
դարի Առաջին կեսին կատարված թարգմանությունները խմբավորվում են ըստ
հետևյալ բաժինների. լիտուրգիկա՝ ծիսական երկեր, պատրիստիկա՝
հայրախոսական գրականություն, մարտիրոլոգիա և
հագիոգրաֆիա՝ վկայաբանություն և վարքագրություն, կանոնական,
պատմական բնույթի երկեր։ Հայ գրերի գյուտից մինչև 440-ական թվականները
հիմնականում թարգմանվել են.
Նրանց թարգմանությունները
Աստվածաշունչ (405-408 թվականին և 430-ական թվականներին),
Խորհրդատետր-Պատարագամատույցներ (թրգմ. հունարենից և ասորերենից),
Աթանաս Ալեքսանդրացու 15 ճառերը (հունարենից),
Ժամագիրք (հունարենից),
Հովհան Ոսկեբերանի ճառերը, քարոզները և մեկնությունները,
Կյուրեղ Ալեքսանդրացու մեկնությունները՝ նվիրված Ծննդոց գրքին և Պողոս առաքյալի թղթերին, «Ճառ Ս.
Երրորդության մասին», նամակներ Նեստորին և 12 նզովքները (հունարենից),
Եվթաղի «Նախաբաններ և մեկնություններ»-ը՝ նվիրված Գործք առաքելոցին և Պողոս առաքյալի թղթերին
(հունարենից),
Հիերոնիմոսի մեկնությունը,
Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն»-ը (416-420 թվականներին, հունարենից),
Եպիփան Կիպրացու «Մարգարեների վախճանի մասին» (հունարենից),
Սեբերիանոս (Սեվերիանոս) Գաբաղացու ճառերը (հունարենից),
Եվագր Պոնտացու ճառերն ու մեկնությունները (հունարենից),
Եվսեբիոս Եմեսացու ճառերը (հունարենից),
Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան»-ը (հունարենից),
Բարսեղ Կեսարացու «Վեցօրյա արարչության մասին», նաև՝ ճառեր, մեկնություններ, խրատներ
(հունարենից),
Արիստիդես Աթենացու «Քրիստոնեական հավատի ջատագովությունը» (420–430 թվականին հունարենից, ընդ
որում հունարեն բնագիրը չի պահպանվել),
Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնը» (430-ական թվականներին, հունարենից, հունարեն բնագիրը չի
պահպանվել),
Պրոկղ եպիսկոպոսի թղթերը՝ ուղղված Սահակ Ա Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին (430-ական թվականներին,
հունարենից),
Ակակիոս Մելիտենացու երկու թղթերը (430-ական թվականներ, հունարենից),
Եփրեմ Ասորու ճառերը, աղոթքները և Սուրբ Գրքի մասերին նվիրված մեկնություններ (ասորերենից),
Սուրբ Թադեոսի և սուրբ Սանդուխտի վկայաբանությունը (430 թվականին, ասորերենից),
Մեթոդիոս Օլիմպիացու «Անձնիշխանության մասին» երկը (հունարենից, հունարեն բնագիրը չի պահպանվել,
երկի զգալի մասն օգտագործվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում),՛
Եպիփան Կիպրացու «Ընդդեմ աղանդոց» երկը (հունարենից, որոշ հատվածներ միայն պահպանվել են Եզնիկ
Կողբացու «Եղծ աղանդոց»ում),
Հիպպոլիտոս Բոստրացու ճառերն ու մեկնությունները, «Բոլոր աղանդների հերքումը» (430–440-ական
թվականներ, հունարենից, պահպանվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում),
Գրիգոր Սքանչելագործի «Քրիստոսի ծննդյան մասին» (հունարենից),
Զենոբ Ամիդացու ճառը (ասորերենից),
Այիթալա Եդեսացու ճառը (ասորերենից),
Գրիգոր Նազիանզացու ճառերը (հունարենից),
Անտիոքի, Գանգրայի, Լաոդիկեի, Նեոկեսարիայի ժողովների և Նիկիայի տիեզերական ժողովի կանոնները
(430–440-ական թվականներ, հունարենից)։
5-րդ դարի առաջին կեսին են թարգմանվել նաև անվավեր կամ պարականոն ճանաչված բնագրեր.
«Պիղատոսի նամակը Տիբերիոս կայսեր», «Եդեսիա քաղաքի թագավոր Աբգարի նամակը», «Հակոբի ուղերձը
Կոնդրատիոսին», «Քրիստոս Պոնտիոս Պիղատոսի առջև», «Առաքյալների վարդապետությունը»։
Թարգմանվել են նաև բազմաթիվ վկայաբանություններ և վարքագրություններ՝ և՛ հունարենից, և՛
ասորերենից։ Ողջ թարգմանական գրականությունը հիմքեր է ստեղծել հայ ինքնուրույն՝ մեկնողական,
աստվածաբանական-դավանական, իմաստասիրական, պատմական և այլաբնույթ գրականության
ստեղծման համար՝ Գրիգոր Ա Լուսավորչի «Հաճախապատում ճառերը», Ագաթանգեղոսի «Հայոց
պատմությունը», Կորյունի «Վարք Մաշտոցի»-ն, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը», Մովսես
Խորենացու «Հայոց պատմությունը» և այլ երկեր։ Հայալեզու թարգմանական գրականությունը չեզոքացրել է
հունարենի և ասորերենի գերիշխանությունը, թուլացրել հունական և
ասորական եկեղեցիների ազդեցությունը, իսկ միջնորդավորված կերպով՝ նաև այդ եկեղեցիների թիկունքին
կանգնած տերությունների գաղափարաքաղաքական նկրտումները։

More Related Content

Similar to թարգմանչաց տոն

շնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըշնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըkarinemkhitaryan
 
թարգմանչանց տոն
թարգմանչանց տոնթարգմանչանց տոն
թարգմանչանց տոնastghikg
 
Հայաստանի մշակույթը 5-9 դարերում
Հայաստանի մշակույթը 5-9 դարերումՀայաստանի մշակույթը 5-9 դարերում
Հայաստանի մշակույթը 5-9 դարերում093224445
 
Թարգմանչաց տոն
Թարգմանչաց տոնԹարգմանչաց տոն
Թարգմանչաց տոնLusiAnn1
 
Պատմիչ Կորյուն
Պատմիչ ԿորյունՊատմիչ Կորյուն
Պատմիչ ԿորյունMark Hovsepyan
 
Hay_azgagrutyunma.docx
Hay_azgagrutyunma.docxHay_azgagrutyunma.docx
Hay_azgagrutyunma.docxssusere559b2
 
Խորենացի
ԽորենացիԽորենացի
Խորենացիham19977991
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցHasmikPetrosyan
 
Մերսոպ Մաշտոց
Մերսոպ ՄաշտոցՄերսոպ Մաշտոց
Մերսոպ Մաշտոցbagrat bgo
 
Քրիստինա Պետրոսյան Թարգմանչաց տոն
Քրիստինա Պետրոսյան Թարգմանչաց տոնՔրիստինա Պետրոսյան Թարգմանչաց տոն
Քրիստինա Պետրոսյան Թարգմանչաց տոնarmine-p87
 
Հայ Պատմիչների մասին․․․
Հայ Պատմիչների մասին․․․Հայ Պատմիչների մասին․․․
Հայ Պատմիչների մասին․․․Goharik21
 
Արսեն Միքայելյան Թարգմանչաց տոն
Արսեն Միքայելյան Թարգմանչաց տոնԱրսեն Միքայելյան Թարգմանչաց տոն
Արսեն Միքայելյան Թարգմանչաց տոնarmine-p87
 
Գոռ Կնյազյան Թարգմանչաց տոն
Գոռ Կնյազյան Թարգմանչաց տոնԳոռ Կնյազյան Թարգմանչաց տոն
Գոռ Կնյազյան Թարգմանչաց տոնarmine-p87
 
Մխիթարյաններ և Սեբաստացիներ
Մխիթարյաններ և ՍեբաստացիներՄխիթարյաններ և Սեբաստացիներ
Մխիթարյաններ և ՍեբաստացիներManeMkrtchyan10
 
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.sargis_1979
 

Similar to թարգմանչաց տոն (20)

շնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըշնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերը
 
թարգմանչանց տոն
թարգմանչանց տոնթարգմանչանց տոն
թարգմանչանց տոն
 
Հայաստանի մշակույթը 5-9 դարերում
Հայաստանի մշակույթը 5-9 դարերումՀայաստանի մշակույթը 5-9 դարերում
Հայաստանի մշակույթը 5-9 դարերում
 
Թարգմանչաց տոն
Թարգմանչաց տոնԹարգմանչաց տոն
Թարգմանչաց տոն
 
Պատմիչ Կորյուն
Պատմիչ ԿորյունՊատմիչ Կորյուն
Պատմիչ Կորյուն
 
Գրեր
ԳրերԳրեր
Գրեր
 
Hay_azgagrutyunma.docx
Hay_azgagrutyunma.docxHay_azgagrutyunma.docx
Hay_azgagrutyunma.docx
 
Խորենացի
ԽորենացիԽորենացի
Խորենացի
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոց
 
Մերսոպ Մաշտոց
Մերսոպ ՄաշտոցՄերսոպ Մաշտոց
Մերսոպ Մաշտոց
 
Mmmm
MmmmMmmm
Mmmm
 
Mmmm
MmmmMmmm
Mmmm
 
Քրիստինա Պետրոսյան Թարգմանչաց տոն
Քրիստինա Պետրոսյան Թարգմանչաց տոնՔրիստինա Պետրոսյան Թարգմանչաց տոն
Քրիստինա Պետրոսյան Թարգմանչաց տոն
 
Հայ Պատմիչների մասին․․․
Հայ Պատմիչների մասին․․․Հայ Պատմիչների մասին․․․
Հայ Պատմիչների մասին․․․
 
Գրողներ
ԳրողներԳրողներ
Գրողներ
 
Արսեն Միքայելյան Թարգմանչաց տոն
Արսեն Միքայելյան Թարգմանչաց տոնԱրսեն Միքայելյան Թարգմանչաց տոն
Արսեն Միքայելյան Թարգմանչաց տոն
 
Գոռ Կնյազյան Թարգմանչաց տոն
Գոռ Կնյազյան Թարգմանչաց տոնԳոռ Կնյազյան Թարգմանչաց տոն
Գոռ Կնյազյան Թարգմանչաց տոն
 
Մխիթարյաններ և Սեբաստացիներ
Մխիթարյաններ և ՍեբաստացիներՄխիթարյաններ և Սեբաստացիներ
Մխիթարյաններ և Սեբաստացիներ
 
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.
Պատմագրություն / գործնական աշխատանք 10-5 դաս.
 
Abaka 08 12-2014
Abaka 08 12-2014Abaka 08 12-2014
Abaka 08 12-2014
 

More from Lilit Sahakyan

More from Lilit Sahakyan (20)

Համակարգչային մասեր
Համակարգչային մասերՀամակարգչային մասեր
Համակարգչային մասեր
 
Քիմիական տարր
Քիմիական տարրՔիմիական տարր
Քիմիական տարր
 
բարեկենդան
բարեկենդանբարեկենդան
բարեկենդան
 
Christmas tree
Christmas treeChristmas tree
Christmas tree
 
Santa Claus
Santa ClausSanta Claus
Santa Claus
 
Christmas
ChristmasChristmas
Christmas
 
Earth
EarthEarth
Earth
 
Mkhitar sebastatsi
Mkhitar sebastatsiMkhitar sebastatsi
Mkhitar sebastatsi
 
метеориты
метеоритыметеориты
метеориты
 
звездный дождь
звездный дождьзвездный дождь
звездный дождь
 
луна ...
луна                                                                         ...луна                                                                         ...
луна ...
 
մովսես խորենացի
մովսես խորենացիմովսես խորենացի
մովսես խորենացի
 
7 малих
7 малих7 малих
7 малих
 
Ֆիզիկական երևույթներ
Ֆիզիկական երևույթներՖիզիկական երևույթներ
Ֆիզիկական երևույթներ
 
My name
My nameMy name
My name
 
Teachers day
Teachers dayTeachers day
Teachers day
 
բակտերիաների կառուցվածքը
բակտերիաների կառուցվածքըբակտերիաների կառուցվածքը
բակտերիաների կառուցվածքը
 
քիմիան և սնունդը
քիմիան և սնունդըքիմիան և սնունդը
քիմիան և սնունդը
 
քիմիան և սնունդը
քիմիան և սնունդըքիմիան և սնունդը
քիմիան և սնունդը
 
12 months of the year
12 months of the year12 months of the year
12 months of the year
 

թարգմանչաց տոն

  • 2. Ի՞նչ տոն է թարգմանչաց տոնը
  • 3. Թարգմանչաց տոն Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ: Տոնի առթիվ լավագույն թարգմանիչներին շնորհվում է Հայաստանի գրողների միության Եղիշե Չարենցի անվան մրցանակ: 2005 թ-ից կազմակերպվում է թարգմանիչների ամենամյա միջազգային գիտաժողով: Թարգմանչաց շարժումը ծավալվել է հայ գրերի ստեղծումից անմիջապես հետո՝ 405 թ-ին, որի նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով: Շարժումը նաև պետական շահեր էր հետապնդում. հայոց գրերի ստեղծմամբ Արշակունիների թուլացած գահի պաշտոնական գրագրությունը հունարենից և ասորերենից պետք է անցներ հայերենի, իսկ հայալեզու դպրոցն ու գրականությունը հայալեզու եկեղեցու միջոցով պետք է նեցուկ դառնային հայոց պետականության ու ժողովրդի ինքնության պահպանմանը: Վռամշապուհ արքայի աջակցությամբ թարգմանչաց շարժումը գլխավորել են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց աշակերտները՝ Մովսես Խորենացին, Եղիշեն, Կորյունը, Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթը, Հովսեփ Պաղնացին, Ղևոնդ Վանանդեցին, Մամբրե Վերծանողը, Ղազար Փարպեցին և ուրիշներ:
  • 4. Թարգմանական գործի կարևորությունն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում Դա կապվում է Մեսրոպ Մաշտոցի աշակերտների հետ: Հայ թարգմանական գրականության հնագույն, պատմամշակութային և գիտական տեսակետից ամենակարևոր հուշարձանի՝ Աստվածաշնչի թարգմանությունը Մաշտոցն իր աշակերտների և Սահակ Պարթևի հետ ավարտեցին 431-439թթ.՝ դառնալով թարգմանական գրականության սկզբնավորողները և թարգմանչաց գործի հիմնադիրները։ Այն ժամանակ հայերեն գրի և խոսքի կարևորությունը հսկայական էր, քանզի չկար հայկական պետություն, և լեզուն էր այն զենքը, որը պետք է պահպաներ հայի ինքնությունը։
  • 5. Հայ առաջին թարգմանիչները Սահակ-Մեսրոպյան շրջանում և հետագայում հունարենից և ասորերենից հայերեն են թարգմանվել Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու, Աթանաս Ալեքսանդրացու, Գրիգոր Նազիանզացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Նյուսացու և մյուսների մեկնողական, աստվածաբանական, դավանական երկերը, ինչպես նաև՝ Արիստիդես Աթենացու, Հիպպոլիտի, Մեթեդիոս Ոլիմպիացու, Եպիփան Կիպրացու և այլոց ջատագովական բնույթի երկերը։ 5- դարի Առաջին կեսին կատարված թարգմանությունները խմբավորվում են ըստ հետևյալ բաժինների. լիտուրգիկա՝ ծիսական երկեր, պատրիստիկա՝ հայրախոսական գրականություն, մարտիրոլոգիա և հագիոգրաֆիա՝ վկայաբանություն և վարքագրություն, կանոնական, պատմական բնույթի երկեր։ Հայ գրերի գյուտից մինչև 440-ական թվականները հիմնականում թարգմանվել են.
  • 7. Աստվածաշունչ (405-408 թվականին և 430-ական թվականներին), Խորհրդատետր-Պատարագամատույցներ (թրգմ. հունարենից և ասորերենից), Աթանաս Ալեքսանդրացու 15 ճառերը (հունարենից), Ժամագիրք (հունարենից), Հովհան Ոսկեբերանի ճառերը, քարոզները և մեկնությունները, Կյուրեղ Ալեքսանդրացու մեկնությունները՝ նվիրված Ծննդոց գրքին և Պողոս առաքյալի թղթերին, «Ճառ Ս. Երրորդության մասին», նամակներ Նեստորին և 12 նզովքները (հունարենից), Եվթաղի «Նախաբաններ և մեկնություններ»-ը՝ նվիրված Գործք առաքելոցին և Պողոս առաքյալի թղթերին (հունարենից), Հիերոնիմոսի մեկնությունը, Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն»-ը (416-420 թվականներին, հունարենից), Եպիփան Կիպրացու «Մարգարեների վախճանի մասին» (հունարենից), Սեբերիանոս (Սեվերիանոս) Գաբաղացու ճառերը (հունարենից), Եվագր Պոնտացու ճառերն ու մեկնությունները (հունարենից), Եվսեբիոս Եմեսացու ճառերը (հունարենից), Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան»-ը (հունարենից), Բարսեղ Կեսարացու «Վեցօրյա արարչության մասին», նաև՝ ճառեր, մեկնություններ, խրատներ (հունարենից),
  • 8. Արիստիդես Աթենացու «Քրիստոնեական հավատի ջատագովությունը» (420–430 թվականին հունարենից, ընդ որում հունարեն բնագիրը չի պահպանվել), Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնը» (430-ական թվականներին, հունարենից, հունարեն բնագիրը չի պահպանվել), Պրոկղ եպիսկոպոսի թղթերը՝ ուղղված Սահակ Ա Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին (430-ական թվականներին, հունարենից), Ակակիոս Մելիտենացու երկու թղթերը (430-ական թվականներ, հունարենից), Եփրեմ Ասորու ճառերը, աղոթքները և Սուրբ Գրքի մասերին նվիրված մեկնություններ (ասորերենից), Սուրբ Թադեոսի և սուրբ Սանդուխտի վկայաբանությունը (430 թվականին, ասորերենից), Մեթոդիոս Օլիմպիացու «Անձնիշխանության մասին» երկը (հունարենից, հունարեն բնագիրը չի պահպանվել, երկի զգալի մասն օգտագործվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում),՛ Եպիփան Կիպրացու «Ընդդեմ աղանդոց» երկը (հունարենից, որոշ հատվածներ միայն պահպանվել են Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»ում), Հիպպոլիտոս Բոստրացու ճառերն ու մեկնությունները, «Բոլոր աղանդների հերքումը» (430–440-ական թվականներ, հունարենից, պահպանվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում), Գրիգոր Սքանչելագործի «Քրիստոսի ծննդյան մասին» (հունարենից), Զենոբ Ամիդացու ճառը (ասորերենից), Այիթալա Եդեսացու ճառը (ասորերենից), Գրիգոր Նազիանզացու ճառերը (հունարենից), Անտիոքի, Գանգրայի, Լաոդիկեի, Նեոկեսարիայի ժողովների և Նիկիայի տիեզերական ժողովի կանոնները (430–440-ական թվականներ, հունարենից)։
  • 9. 5-րդ դարի առաջին կեսին են թարգմանվել նաև անվավեր կամ պարականոն ճանաչված բնագրեր. «Պիղատոսի նամակը Տիբերիոս կայսեր», «Եդեսիա քաղաքի թագավոր Աբգարի նամակը», «Հակոբի ուղերձը Կոնդրատիոսին», «Քրիստոս Պոնտիոս Պիղատոսի առջև», «Առաքյալների վարդապետությունը»։ Թարգմանվել են նաև բազմաթիվ վկայաբանություններ և վարքագրություններ՝ և՛ հունարենից, և՛ ասորերենից։ Ողջ թարգմանական գրականությունը հիմքեր է ստեղծել հայ ինքնուրույն՝ մեկնողական, աստվածաբանական-դավանական, իմաստասիրական, պատմական և այլաբնույթ գրականության ստեղծման համար՝ Գրիգոր Ա Լուսավորչի «Հաճախապատում ճառերը», Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը», Կորյունի «Վարք Մաշտոցի»-ն, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը», Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և այլ երկեր։ Հայալեզու թարգմանական գրականությունը չեզոքացրել է հունարենի և ասորերենի գերիշխանությունը, թուլացրել հունական և ասորական եկեղեցիների ազդեցությունը, իսկ միջնորդավորված կերպով՝ նաև այդ եկեղեցիների թիկունքին կանգնած տերությունների գաղափարաքաղաքական նկրտումները։