SlideShare a Scribd company logo
1 of 17
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ
ԶԱՏԿԻ ՏԱՂԱՎԱՐ ՏՈՆ
№ 198 դպրոցի
112 դասարանի աշակերտուհի
Հակոբյան Անահիտ
ՍԲ. ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև
Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում
մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ
Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան,
բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին
վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո`
կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ
Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին
գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը,
սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը
հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք
տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին.
«Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ
Հարություն առավ»:
ԶԱՏԻԿ
Զատկին հունարեն «փասկա» են ասում, որը
նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի
«փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-
ով և «պասքա» վերանվանել:
Զատիկները չորսն են, և բոլորն էլ Աստված է
սահմանել: Առաջինը կոչվում է Արարչական
զատիկ, երկրորդը՝ Օրինադրական, երրորդը՝
Փրկական, իսկ չորրորդը՝ Նորոգման:
ԱՐԱՐՉԱԿԱՆ ԶԱՏԻԿ
• Արարչական զատիկն այն է, որ Աստված
գարնանային գիշերահավասարից երկու օր
անց՝ ուրբաթ օրը, արարեց Ադամին և նրան,
որպես եռակի պարգև, տվեց զատկական
հանդերձները. քահանայությունը,
մարգարեությունը և թագավորությունը: Եվ
որպեսզի զատկական ուրախությունը
կատարյալ լինի, տվեց նաև երկինքը՝ իր
լուսատուներով, Դրախտը՝ իմանալի
տնկիներով, օդը՝ քաղցրանվագ թռչուններով,
երկիրը՝ զանազան կենդանիներով, և ծովի
ջրերը՝ իրենց բնակիչներով: Աստված այդ
մշտնջենավոր Զատիկը տվեց Ադամին,
որպեսզի նրա ուրախությունը վախճան
չունենա, ինչպես հրեշտակների
ուրախությունն է անվախճան: Սակայն Ադամն
այն իսկույն կորցրեց, այդ պատճառով էլ
Աստված չուրախացավ առաջին Զատկով:
ՕՐԻՆԱԴՐԱԿԱՆ
ԶԱՏԻԿ
• Սա եղավ այն ժամանակ, երբ Աստված Իսրայելի
որդիներին, Մովսեսի առաջնորդությամբ,
մարմնավոր ու ժամանակավոր գերությունից
ազատեց և առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր:
Օրինադրական զատիկն ուներ Արարչական
զատկի չորս առանձնահատկությունները, քանի
որ կատարվեց գիշերահավասարից հետո, երբ
արեգակը գտնվում էր Խոյի
համաստեղությունում, նիսան ամսին, լիալուսնի
օրը: Այս զատկով Աստված Իսրայելի որդիներին
ազատեց չորս արհավիրքներից. նախ՝
փարավոնի գերությունից, երկրորդ՝ ծովից,
քանզի նրանք չխորտակվեցին ծովում, իսկ
փարավոնը իր զորքերով խորտակվեց, երրորդ՝
անապատի ահագնությունից, ուր օձերն ու
կարիճները խայթում ու կծոտում էին նրանց, և
չորրորդ՝ յոթ հզոր ազգերից, որոնց հրեաները
հաղթեցին և տիրացան նրանց ժառանգությանը:
• Եգիպտական գերությունից Իսրայելի
մարմնավոր ազատությունը
խորհրդանշում է ամբողջ մարդկության
հոգևոր ազատությունը, ինչը կատարվեց
Քրիստոսով՝ Փրկական զատկին: Այստեղ
Մովսեսը խորհրդանշում է Քրիստոսին,
նրա գավազանը՝ Քրիստոսի խաչը,
Կարմիր ծովը՝ դժոխքը, ծովի ճեղքվելը՝
դժոխքի ավերվելը, ծովից Իսրայելի
որդիների դուրս ելնելը՝ մարդկանց
հոգիների դժոխքից դուրս ելնելը,
փարավոնի՝ ծովում ընկղմվելը՝
սատանայի կործանումը, իսկ Իսրայելի
որդիների գնալը դեպի Քորեբ լեռը՝
հոգիների երկինք բարձրանալը:
ՓՐԿԱԿԱՆ ԶԱՏԻԿ
• Մեր Փրկչի Փրկական զատիկն է, երբ Տերը կամովին մատնեց Իր Անձը չարչարանքների,
բևեռվեց խաչին և Իր մահվամբ ու հրաշափառ հարությամբ ազատեց մեզ: Փրկական
զատիկը ևս ունի Արարչական զատկի չորս առանձնահատկությունները, քանի որ Տիրոջ
չարչարանքները եղան գիշերահավասարից հետո, երբ արեգակը գտնվում էր Խոյի
համաստեղությունում, ամիսը նիսան էր, և լուսինը հասել էր իր լրմանը: Այս զատկով
Քրիստոս Ադամի որդիներին ազատեց չորս արհավիրքներից. նախ Իր մահվամբ ու
հրաշափառ հարությամբ՝ մեղքերի մահից, ինչը թագավորել էր մեր բնության վրա
Ադամից մինչև Մովսես: Երկրորդ՝ հոգիներին ազատեց դժոխքից ու սատանայի
իշխանությունից, իսկ արժանավորներին բարձրացրեց դեպի արքայության լույսը:
Երրորդ՝ մեզ ազատեց Օրենքի անեծքից և տվեց Շնորհի օրենքը: Չորրորդ՝ ազատեց
անգիտության խավարից ու անհուսությունից և տվեց աստվածպաշտության լույսը: Քանի
որ Քրիստոսի Վերջին ընթրիքը, մատնությունը, խաչելությունը, թաղումը և հարությունը
տեղի ունեցան հրեական, այսինքն՝ Օրինադրական զատկի տոնին, այդ պատճառով էլ
Քրիստոնեական, այսինքն՝ Փրկական զատիկը փոխարինեց նախորդին:
ՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ԶԱՏԻԿ
• Նորոգության զատկին, ըստ առաքյալի խոսքի, Տերը նորոգելու է մեր խոնարհ մարմինը,
որպեսզի այն կերպարանակից լինի Իր փառավոր Մարմնին (տե՜ս Փիլիպ. Գ 21): Ապա
մեր հոգին ազատվելու է տգիտությունից ու ատելությունից և անխզելիորեն կապվելու է
Իր սիրույն. ինչպես մարմնի անդամներն են սիրով միացած մարմնին, այդպես էլ մենք
սիրով միանալու ենք Քրիստոսին: Ազատելու է մեզ մարմնի բազմաթիվ կրքերից և
հանգչեցնելու է անհոգս հանգստում՝ ըստ այս խոսքի. «Եկե՜ք Ինձ մոտ, բոլոր
հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ»։ Ազատելու է
տրտմությունից և ուրախացնելու է երկնային փառքում՝ ըստ այս խոսքի. «Ձեր
ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի»: Մեր մարմնին տալու է ազատություն ու
զորություն՝ ազատելով թանձր ծանրությունից և դարձնելով նուրբ ու թեթև: Ազատելու է
խավար մարմնից և տալու է լուսավոր մարմին: Ազատելու է ապականությունից և տալու
է անապակ մարմին, ինչպես ասում է առաքյալը. «Այսպես է նաև մեռելների հարությունը.
սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում առանց ապականության.
սերմանվում է անարգությամբ և հարություն է առնում փառքով. սերմանվում է
տկարությամբ և հարություն է առնում զորությամբ. սերմանվում է շնչավոր մարմին և
հարություն է առնում հոգևոր մարմին»։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
• Հարության խորհուրդը մեծապատիվ է ու
հրաշալի, քանզի գլուխն է բոլոր
տնօրինական խորհուրդների:
Անժամանակ Որդին, փառքերի Լույսը և
Հոր Էության նկարագիրը, անճառելի ու
անհասանելի Բանն Աստված, Ով Իր
անսկիզբ Էությամբ ի սկզբանե Հոր մոտ էր
և Համագո է Սուրբ Հոգուն, կամեցավ
գտնել կորսվածներին, ժողովել
ցրվածներին, դարձի բերել մոլորյալներին,
կանգնեցնել գլորվածներին և
օտարացածներին վերընծայել Փառքերի
Հորը: Այդ պատճառով Քաջ Հովիվն Իր
մոլորված ոչխարների համար Իր անձը
տվեց: Եվ այսօր Քրիստոս հարություն
առնելով մեռելներից՝ Իր հետ հարություն
տվեց նաև մեր մեղքերի ու մահվան մեջ
ընկած բնությանը: Այսօր երկիրը երկինք
դարձավ: Ներքին աշխարհի բնակիչները
դարձան երգակից վերին հոգեղեններին:
ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
• Զատիկը շարժական տոն է,
այսինքն յուրաքանչյուր տարի նրա
նշման օրը փոխվում է։ Հայ
առաքելական եկեղեցին այն նշում
է գարնան գիշերհավասարին
հաջորդող լուսնի լրման առաջին
կիրակի օրը, որն ընկնում է մարտի
22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35
օր) ժամանակահատվածի վրա։
• Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։
Զատկի հետ առնչվող գլխավոր
արարողությունները սկսվում են Ավագ
շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում
երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան
մատուցվում է Քրիստոսի հարության
ճրագալույցի կամ ճրագալույսի
պատարագ, որով վերջանում է Զատկին
նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի
շրջանը։ Պատարագի ավարտին
հավատացյալները միմյանց ողջունում են
«Քրիստոս հարյավ ի մեռելոց»
ավետիսով և ստանում «Օրհնյալ է
հարությունը Քրիստոսի» պատասխանը։
ԶԱՏԿԻ
ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԸ
Ներկված ձուն,
Գինին,
Բրնձով, չամիչով
փլավը
Ձուկը,
Պասխա կոչվող
թխվածքը։
ՆԵՐԿՎԱԾ ՁՈՒՆ
• Այն համարվում է Հարության և նոր
կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը
խորհրդանշում է խաչյալ Հիսուսի
կենդանարար արյունը, որ թափվեց
մարդկության փրկության համար: Ըստ ս.
Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք
ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է
աշխարհի», և ինչպես իմաստուններն են
ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին,
թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին,
դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը
խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ
մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ
առնելով` հռչակում ենք մեր
փրկությունը»:
ՆԵՐԿՎԱԾ ՀԱՎԿԻԹՆԵՐԻ
ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ
• Հայկական ավանդույթում, սույն
հավկիթներով հավկթախաղ է տեղի
ունենում երկու հոգու միջև՝ մեկը
պահում է հավկիթի մի ծայրը, և
մյուսը համապատասխան ծայրով
զարնում նրան։ Հետո շրջում են
հավկիթները և նույնը փորձում մյուս
կողմով՝ այս անգամ երկրորդը
պահելով ծայրը և մյուսը զարնելով։
Կոտրող հավկիթը հաղթող է
ճանաչվում և ուտում են կոտրված
հավկիթը։
• Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն
ուտել թարխունով, աղով և լավաշով։
Արևմտյան երկրների ավանդույթում,
հավկիթները թաքցվում են խոտերի կամ
կանաչների միջև և երեխաները փորձում են
դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատվա
հավկթաորս»։ Հայերի մոտ տոնվել է ապրիլ
ամսին՝ շատ ավելի վաղ, քան
քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել
ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։
Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում
այն եղել է անշարժ տոն և համընկել է
մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝
գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։
Հետագայում, կապվելով լուսնային
օրացույցի հետ, դառնում է շարժական և
տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին
լիալուսնին հաջորդող օրը:
ԳԻՆԻՆ և ՁՈՒԿԸ
• Գինին այն խմիչքն է , որը
Հիսուսը խմել է իր
աշակերտների հետ և որով
թրջել է հացը և բաժանել
նրանց:
• Խորհրդանիշ է նաև ձուկը,
որովհետև Հիսուսը իր
աշակերտների հետ նաև
ձուկ է կերել:
ԲՐՆՁՈՎ, ՉԱՄԻՉՈՎ ՓԼԱՎԸ
• Չամչով փլավի մեջ բրինձը մարդիկ են
, իսկ չամիչը Հիսուսի աշակերտներն
են, որոնք պետք է տարածեն Հիսուսի
խոսքը:
• Զատիկի չամիչով փլավի բրինձը
խորհրդանշում է ժողովրդին, իսկ
չամիչը` հոգևորականներին:
• Պասխա կոչվող թխվածքը նույնպես
դնում են զատկի սեղանին, այն
խորհրդանշում է Հիսուսի փշե պսակը,
այս թխվածքի վրա սովորաբար
քունջութ են լցնում , որ փշի տեսք տա:

More Related Content

What's hot (17)

Սերյոժա Մանուկյան
Սերյոժա ՄանուկյանՍերյոժա Մանուկյան
Սերյոժա Մանուկյան
 
Սուրբ Զատիկ
Սուրբ ԶատիկՍուրբ Զատիկ
Սուրբ Զատիկ
 
զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 
զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 
զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 
Zatik.ton.
Zatik.ton.Zatik.ton.
Zatik.ton.
 
Զատիկ.Փյունիկ
Զատիկ.ՓյունիկԶատիկ.Փյունիկ
Զատիկ.Փյունիկ
 
Զատիկ
ԶատիկԶատիկ
Զատիկ
 
zatik
zatikzatik
zatik
 
Zatik vanik
Zatik  vanikZatik  vanik
Zatik vanik
 
Զատիկ.Րաֆֆի
Զատիկ.ՐաֆֆիԶատիկ.Րաֆֆի
Զատիկ.Րաֆֆի
 
Զատիկ.Վահե
Զատիկ.ՎահեԶատիկ.Վահե
Զատիկ.Վահե
 
Սուրբ Զատիկ_Մանվել
Սուրբ Զատիկ_ՄանվելՍուրբ Զատիկ_Մանվել
Սուրբ Զատիկ_Մանվել
 
Հարություն_Սուրբ Զատիկ
Հարություն_Սուրբ ԶատիկՀարություն_Սուրբ Զատիկ
Հարություն_Սուրբ Զատիկ
 
Զատիկ կամ Սուրբ Հարություն (1)
Զատիկ կամ Սուրբ Հարություն (1)Զատիկ կամ Սուրբ Հարություն (1)
Զատիկ կամ Սուրբ Հարություն (1)
 
Նանե Գևորգյան, զատիկ
Նանե Գևորգյան, զատիկՆանե Գևորգյան, զատիկ
Նանե Գևորգյան, զատիկ
 
Հայոց եկեղեցու խորհուրդները
Հայոց եկեղեցու խորհուրդներըՀայոց եկեղեցու խորհուրդները
Հայոց եկեղեցու խորհուրդները
 

Viewers also liked (20)

զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 
198 ավագ դպրոց
198 ավագ դպրոց198 ավագ դպրոց
198 ավագ դպրոց
 
пасхаPptx (1)
пасхаPptx (1)пасхаPptx (1)
пасхаPptx (1)
 
սուրբ զատիկ դավթյան գայանե 9 2
սուրբ զատիկ դավթյան գայանե 9 2սուրբ զատիկ դավթյան գայանե 9 2
սուրբ զատիկ դավթյան գայանե 9 2
 
զատիկ3 (1)
զատիկ3 (1)զատիկ3 (1)
զատիկ3 (1)
 
սուրբ զատիկ
սուրբ զատիկսուրբ զատիկ
սուրբ զատիկ
 
Pasxaeda
PasxaedaPasxaeda
Pasxaeda
 
Pasxa
PasxaPasxa
Pasxa
 
Receptner zatki hamar
Receptner zatki hamarReceptner zatki hamar
Receptner zatki hamar
 
սուրբ զատիկ
սուրբ զատիկսուրբ զատիկ
սուրբ զատիկ
 
Manual de Radiologia - Maria Bethânia Ribeiro Corrêa
Manual de Radiologia - Maria Bethânia Ribeiro CorrêaManual de Radiologia - Maria Bethânia Ribeiro Corrêa
Manual de Radiologia - Maria Bethânia Ribeiro Corrêa
 
Armen atanyan hash
Armen atanyan hashArmen atanyan hash
Armen atanyan hash
 
Zatik
ZatikZatik
Zatik
 
Zatik
ZatikZatik
Zatik
 
Zatik
ZatikZatik
Zatik
 
սուրբ զատիկ
սուրբ զատիկսուրբ զատիկ
սուրբ զատիկ
 
զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 
սուրբ հարություն կամ զատիկ
սուրբ հարություն կամ զատիկսուրբ հարություն կամ զատիկ
սուրբ հարություն կամ զատիկ
 
զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 
արուս հարությունյան
արուս հարությունյանարուս հարությունյան
արուս հարությունյան
 

Similar to սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

Similar to սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն (9)

Զատիկ
ԶատիկԶատիկ
Զատիկ
 
զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 
զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 
զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 
զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 
համբարձում
համբարձումհամբարձում
համբարձում
 
Զատիկի մասին
Զատիկի մասինԶատիկի մասին
Զատիկի մասին
 
Աստծուն ընդառաջ
Աստծուն ընդառաջԱստծուն ընդառաջ
Աստծուն ընդառաջ
 
Իսլամը հասկանալու բանալին
Իսլամը հասկանալու բանալինԻսլամը հասկանալու բանալին
Իսլամը հասկանալու բանալին
 

More from karinemkhitaryan

հին աշխարհի կրոնն ու հավատալիքները
հին աշխարհի կրոնն ու հավատալիքներըհին աշխարհի կրոնն ու հավատալիքները
հին աշխարհի կրոնն ու հավատալիքներըkarinemkhitaryan
 
շնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըշնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըkarinemkhitaryan
 
Բարձրաձայն ընթերցանություն
Բարձրաձայն ընթերցանությունԲարձրաձայն ընթերցանություն
Բարձրաձայն ընթերցանությունkarinemkhitaryan
 
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը
մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտըմեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտըkarinemkhitaryan
 
Հոգևոր- կրթական հաստատություններ
Հոգևոր- կրթական հաստատություններՀոգևոր- կրթական հաստատություններ
Հոգևոր- կրթական հաստատություններkarinemkhitaryan
 
մեթոդմիավորում
մեթոդմիավորումմեթոդմիավորում
մեթոդմիավորումkarinemkhitaryan
 
презентация Microsoft office power point (1)
презентация Microsoft office power point (1)презентация Microsoft office power point (1)
презентация Microsoft office power point (1)karinemkhitaryan
 
հիմնարար արժեքներ
հիմնարար արժեքներհիմնարար արժեքներ
հիմնարար արժեքներkarinemkhitaryan
 

More from karinemkhitaryan (14)

պաշտամունք
պաշտամունքպաշտամունք
պաշտամունք
 
հին աշխարհի կրոնն ու հավատալիքները
հին աշխարհի կրոնն ու հավատալիքներըհին աշխարհի կրոնն ու հավատալիքները
հին աշխարհի կրոնն ու հավատալիքները
 
շնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերըշնորհանդես հայոց գրերը
շնորհանդես հայոց գրերը
 
Բարձրաձայն ընթերցանություն
Բարձրաձայն ընթերցանությունԲարձրաձայն ընթերցանություն
Բարձրաձայն ընթերցանություն
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոց
 
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը
մեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտըմեսրոպ  մաշտոցը  և գրերի  գյուտը
մեսրոպ մաշտոցը և գրերի գյուտը
 
Հոգևոր- կրթական հաստատություններ
Հոգևոր- կրթական հաստատություններՀոգևոր- կրթական հաստատություններ
Հոգևոր- կրթական հաստատություններ
 
մեթոդմիավորում
մեթոդմիավորումմեթոդմիավորում
մեթոդմիավորում
 
презентация Microsoft office power point (1)
презентация Microsoft office power point (1)презентация Microsoft office power point (1)
презентация Microsoft office power point (1)
 
հեպ
հեպհեպ
հեպ
 
անահիտ 11-2
անահիտ  11-2անահիտ  11-2
անահիտ 11-2
 
հիմնարար արժեքներ
հիմնարար արժեքներհիմնարար արժեքներ
հիմնարար արժեքներ
 
Haykakan harc
Haykakan harcHaykakan harc
Haykakan harc
 
Meri darbinyan hep
Meri darbinyan hepMeri darbinyan hep
Meri darbinyan hep
 

սուրբ հարության կամ զատկի տաղավար տոն

  • 1. ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԶԱՏԿԻ ՏԱՂԱՎԱՐ ՏՈՆ № 198 դպրոցի 112 դասարանի աշակերտուհի Հակոբյան Անահիտ
  • 2. ՍԲ. ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»:
  • 3. ԶԱՏԻԿ Զատկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»- ով և «պասքա» վերանվանել: Զատիկները չորսն են, և բոլորն էլ Աստված է սահմանել: Առաջինը կոչվում է Արարչական զատիկ, երկրորդը՝ Օրինադրական, երրորդը՝ Փրկական, իսկ չորրորդը՝ Նորոգման:
  • 4. ԱՐԱՐՉԱԿԱՆ ԶԱՏԻԿ • Արարչական զատիկն այն է, որ Աստված գարնանային գիշերահավասարից երկու օր անց՝ ուրբաթ օրը, արարեց Ադամին և նրան, որպես եռակի պարգև, տվեց զատկական հանդերձները. քահանայությունը, մարգարեությունը և թագավորությունը: Եվ որպեսզի զատկական ուրախությունը կատարյալ լինի, տվեց նաև երկինքը՝ իր լուսատուներով, Դրախտը՝ իմանալի տնկիներով, օդը՝ քաղցրանվագ թռչուններով, երկիրը՝ զանազան կենդանիներով, և ծովի ջրերը՝ իրենց բնակիչներով: Աստված այդ մշտնջենավոր Զատիկը տվեց Ադամին, որպեսզի նրա ուրախությունը վախճան չունենա, ինչպես հրեշտակների ուրախությունն է անվախճան: Սակայն Ադամն այն իսկույն կորցրեց, այդ պատճառով էլ Աստված չուրախացավ առաջին Զատկով:
  • 5. ՕՐԻՆԱԴՐԱԿԱՆ ԶԱՏԻԿ • Սա եղավ այն ժամանակ, երբ Աստված Իսրայելի որդիներին, Մովսեսի առաջնորդությամբ, մարմնավոր ու ժամանակավոր գերությունից ազատեց և առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր: Օրինադրական զատիկն ուներ Արարչական զատկի չորս առանձնահատկությունները, քանի որ կատարվեց գիշերահավասարից հետո, երբ արեգակը գտնվում էր Խոյի համաստեղությունում, նիսան ամսին, լիալուսնի օրը: Այս զատկով Աստված Իսրայելի որդիներին ազատեց չորս արհավիրքներից. նախ՝ փարավոնի գերությունից, երկրորդ՝ ծովից, քանզի նրանք չխորտակվեցին ծովում, իսկ փարավոնը իր զորքերով խորտակվեց, երրորդ՝ անապատի ահագնությունից, ուր օձերն ու կարիճները խայթում ու կծոտում էին նրանց, և չորրորդ՝ յոթ հզոր ազգերից, որոնց հրեաները հաղթեցին և տիրացան նրանց ժառանգությանը:
  • 6. • Եգիպտական գերությունից Իսրայելի մարմնավոր ազատությունը խորհրդանշում է ամբողջ մարդկության հոգևոր ազատությունը, ինչը կատարվեց Քրիստոսով՝ Փրկական զատկին: Այստեղ Մովսեսը խորհրդանշում է Քրիստոսին, նրա գավազանը՝ Քրիստոսի խաչը, Կարմիր ծովը՝ դժոխքը, ծովի ճեղքվելը՝ դժոխքի ավերվելը, ծովից Իսրայելի որդիների դուրս ելնելը՝ մարդկանց հոգիների դժոխքից դուրս ելնելը, փարավոնի՝ ծովում ընկղմվելը՝ սատանայի կործանումը, իսկ Իսրայելի որդիների գնալը դեպի Քորեբ լեռը՝ հոգիների երկինք բարձրանալը:
  • 7. ՓՐԿԱԿԱՆ ԶԱՏԻԿ • Մեր Փրկչի Փրկական զատիկն է, երբ Տերը կամովին մատնեց Իր Անձը չարչարանքների, բևեռվեց խաչին և Իր մահվամբ ու հրաշափառ հարությամբ ազատեց մեզ: Փրկական զատիկը ևս ունի Արարչական զատկի չորս առանձնահատկությունները, քանի որ Տիրոջ չարչարանքները եղան գիշերահավասարից հետո, երբ արեգակը գտնվում էր Խոյի համաստեղությունում, ամիսը նիսան էր, և լուսինը հասել էր իր լրմանը: Այս զատկով Քրիստոս Ադամի որդիներին ազատեց չորս արհավիրքներից. նախ Իր մահվամբ ու հրաշափառ հարությամբ՝ մեղքերի մահից, ինչը թագավորել էր մեր բնության վրա Ադամից մինչև Մովսես: Երկրորդ՝ հոգիներին ազատեց դժոխքից ու սատանայի իշխանությունից, իսկ արժանավորներին բարձրացրեց դեպի արքայության լույսը: Երրորդ՝ մեզ ազատեց Օրենքի անեծքից և տվեց Շնորհի օրենքը: Չորրորդ՝ ազատեց անգիտության խավարից ու անհուսությունից և տվեց աստվածպաշտության լույսը: Քանի որ Քրիստոսի Վերջին ընթրիքը, մատնությունը, խաչելությունը, թաղումը և հարությունը տեղի ունեցան հրեական, այսինքն՝ Օրինադրական զատկի տոնին, այդ պատճառով էլ Քրիստոնեական, այսինքն՝ Փրկական զատիկը փոխարինեց նախորդին:
  • 8. ՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ԶԱՏԻԿ • Նորոգության զատկին, ըստ առաքյալի խոսքի, Տերը նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպեսզի այն կերպարանակից լինի Իր փառավոր Մարմնին (տե՜ս Փիլիպ. Գ 21): Ապա մեր հոգին ազատվելու է տգիտությունից ու ատելությունից և անխզելիորեն կապվելու է Իր սիրույն. ինչպես մարմնի անդամներն են սիրով միացած մարմնին, այդպես էլ մենք սիրով միանալու ենք Քրիստոսին: Ազատելու է մեզ մարմնի բազմաթիվ կրքերից և հանգչեցնելու է անհոգս հանգստում՝ ըստ այս խոսքի. «Եկե՜ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ»։ Ազատելու է տրտմությունից և ուրախացնելու է երկնային փառքում՝ ըստ այս խոսքի. «Ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի»: Մեր մարմնին տալու է ազատություն ու զորություն՝ ազատելով թանձր ծանրությունից և դարձնելով նուրբ ու թեթև: Ազատելու է խավար մարմնից և տալու է լուսավոր մարմին: Ազատելու է ապականությունից և տալու է անապակ մարմին, ինչպես ասում է առաքյալը. «Այսպես է նաև մեռելների հարությունը. սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում առանց ապականության. սերմանվում է անարգությամբ և հարություն է առնում փառքով. սերմանվում է տկարությամբ և հարություն է առնում զորությամբ. սերմանվում է շնչավոր մարմին և հարություն է առնում հոգևոր մարմին»։
  • 9. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ • Հարության խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների: Անժամանակ Որդին, փառքերի Լույսը և Հոր Էության նկարագիրը, անճառելի ու անհասանելի Բանն Աստված, Ով Իր անսկիզբ Էությամբ ի սկզբանե Հոր մոտ էր և Համագո է Սուրբ Հոգուն, կամեցավ գտնել կորսվածներին, ժողովել ցրվածներին, դարձի բերել մոլորյալներին, կանգնեցնել գլորվածներին և օտարացածներին վերընծայել Փառքերի Հորը: Այդ պատճառով Քաջ Հովիվն Իր մոլորված ոչխարների համար Իր անձը տվեց: Եվ այսօր Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ Իր հետ հարություն տվեց նաև մեր մեղքերի ու մահվան մեջ ընկած բնությանը: Այսօր երկիրը երկինք դարձավ: Ներքին աշխարհի բնակիչները դարձան երգակից վերին հոգեղեններին:
  • 10. ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ • Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։
  • 11. • Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։
  • 13. ՆԵՐԿՎԱԾ ՁՈՒՆ • Այն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
  • 14. ՆԵՐԿՎԱԾ ՀԱՎԿԻԹՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ • Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։
  • 15. • Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։ Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատվա հավկթաորս»։ Հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:
  • 16. ԳԻՆԻՆ և ՁՈՒԿԸ • Գինին այն խմիչքն է , որը Հիսուսը խմել է իր աշակերտների հետ և որով թրջել է հացը և բաժանել նրանց: • Խորհրդանիշ է նաև ձուկը, որովհետև Հիսուսը իր աշակերտների հետ նաև ձուկ է կերել:
  • 17. ԲՐՆՁՈՎ, ՉԱՄԻՉՈՎ ՓԼԱՎԸ • Չամչով փլավի մեջ բրինձը մարդիկ են , իսկ չամիչը Հիսուսի աշակերտներն են, որոնք պետք է տարածեն Հիսուսի խոսքը: • Զատիկի չամիչով փլավի բրինձը խորհրդանշում է ժողովրդին, իսկ չամիչը` հոգևորականներին: • Պասխա կոչվող թխվածքը նույնպես դնում են զատկի սեղանին, այն խորհրդանշում է Հիսուսի փշե պսակը, այս թխվածքի վրա սովորաբար քունջութ են լցնում , որ փշի տեսք տա: