Արմեն Տիգրանյան
• Արմեն Տիգրանյանը ծնվել է
Ալեքսանդրապոլում: Վաղ տարիքից նվագել
է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային
նվագախմբի համերգներին։ 1894 թ-ին
Տիգրանյանն ընտանիքի հետ տեղափոխվել
է Թիֆլիս։ 1902 թ-ին ավարտել է
երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի և
երաժշտության տեսության (դասատու՝
Նիկոլայ Կլենովսկի) դասարանները,
միաժամանակ կոմպոզիցիայի դասեր առել
Մակար Եկմալյանից։
• Նույն թվականին Տիգրանյանը վերադարձել է
Ալեքսանդրապոլ, կազմակերպել դպրոցական և
ժողովրդական քառաձայն երգչախմբեր.
վերջինիս հետ համերգներով շրջագայել է
Թիֆլիսում, Բաքվում, Կարսում։ Այդ շրջանին են
վերաբերում նրա առաջին
ստեղծագործությունները՝ «Հովերն առան սար ու
դարեր», «Ախ իմ ճամփեն», «Սև աչերեն»
(Ավետիք Իսահակյանի խոսքերով), «Սիրտ իմ
լռիր», «Մնաք բարով» (Հովհաննես
Հովհաննիսյանի խոսքերով) երգերը և հայկական
ժողովրդական երգերի խմբերգային
մշակումները։
• 1908 թ-ին Տիգրանյանն սկսել է գրել իր առաջին՝
«Անուշ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի),
որը հայկական երաժշտական թատրոնում հիմք է
դրել ոճական նոր ուղղության։ Նույն թվականին
օպերայի առանձին հատվածներ ներկայացվել են
Թիֆլիսում։ «Անուշն» առաջին անգամ բեմադրվել
է 1912 թ-ին, Ալեքսանդրապոլում։ Հետագա 30
տարիների ընթացքում կոմպոզիտորը բազմիցս
անդրադարձել է «Անուշ» օպերային. կատարել է
որոշ փոփոխություններ, հավելումներ,
վերանայել է գործիքավորումը։
• Երևանի օպերայի և բալետի թատրոնում
«Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1935
թ-ին, իսկ 1939 թ-ին ներկայացվել է
Մոսկվայում՝ հայ արվեստի և
գրականության տասնօրյակին։ Օպերան
աչքի է ընկնում ժողովրդական տոների և
ծեսերի վառ ու գունեղ տեսարաններով,
քնարական երգերով, զուգերգերով ու
խմբերգերով։ Կոմպոզիտորի ստեղծած
մեղեդիները տարածվել են և ըստ էության
դարձել ժողովրդական։
• 1913 թ-ից Տիգրանյանը բնակվել է
Թիֆլիսում. մասնակցել է Հայոց
երաժշտական ընկերության (1912–1921 թթ.)
աշխատանքներին, դասավանդել
Հովնանյան դպրոցում, հանդես եկել
համերգներով։ Կոմպոզիտորը գրել է նոր
ստեղծագործություններ. երաժշտություն՝
«Լեյլի և Մեջնուն» դրամայի (բեմադրվել է
1918 թ-ին, Թիֆլիսում), «Արևելյան պար»՝
սիմֆոնիկ նվագախմբի համար, խմբերգեր,
մշակել ժողովրդական երգեր։
• Արմեն Տիգրանյանի հուշարձանը
Երևանում
1920–30-ական թվականներին
Տիգրանյանն ստեղծել է մի շարք երգեր,
կանտատներ, խմբերգային երկեր,
դաշնամուրային պիեսներ՝ «Պարերգ»,
«Հայկական պարերի սյուիտ», «Արևելյան
ֆանտազիա», «Շիրակ զմրուխտի»,
«Մանկական ալբոմ» («Իրիկնային»,
«Սրինգ», «Օրորոցի երգ» և այլն)։

արմեն տիգրանյան

  • 1.
  • 2.
    • Արմեն Տիգրանյանըծնվել է Ալեքսանդրապոլում: Վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին։ 1894 թ-ին Տիգրանյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս։ 1902 թ-ին ավարտել է երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի և երաժշտության տեսության (դասատու՝ Նիկոլայ Կլենովսկի) դասարանները, միաժամանակ կոմպոզիցիայի դասեր առել Մակար Եկմալյանից։
  • 3.
    • Նույն թվականինՏիգրանյանը վերադարձել է Ալեքսանդրապոլ, կազմակերպել դպրոցական և ժողովրդական քառաձայն երգչախմբեր. վերջինիս հետ համերգներով շրջագայել է Թիֆլիսում, Բաքվում, Կարսում։ Այդ շրջանին են վերաբերում նրա առաջին ստեղծագործությունները՝ «Հովերն առան սար ու դարեր», «Ախ իմ ճամփեն», «Սև աչերեն» (Ավետիք Իսահակյանի խոսքերով), «Սիրտ իմ լռիր», «Մնաք բարով» (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով) երգերը և հայկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումները։
  • 5.
    • 1908 թ-ինՏիգրանյանն սկսել է գրել իր առաջին՝ «Անուշ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի), որը հայկական երաժշտական թատրոնում հիմք է դրել ոճական նոր ուղղության։ Նույն թվականին օպերայի առանձին հատվածներ ներկայացվել են Թիֆլիսում։ «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1912 թ-ին, Ալեքսանդրապոլում։ Հետագա 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը բազմիցս անդրադարձել է «Անուշ» օպերային. կատարել է որոշ փոփոխություններ, հավելումներ, վերանայել է գործիքավորումը։
  • 6.
    • Երևանի օպերայիև բալետի թատրոնում «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1935 թ-ին, իսկ 1939 թ-ին ներկայացվել է Մոսկվայում՝ հայ արվեստի և գրականության տասնօրյակին։ Օպերան աչքի է ընկնում ժողովրդական տոների և ծեսերի վառ ու գունեղ տեսարաններով, քնարական երգերով, զուգերգերով ու խմբերգերով։ Կոմպոզիտորի ստեղծած մեղեդիները տարածվել են և ըստ էության դարձել ժողովրդական։
  • 7.
    • 1913 թ-իցՏիգրանյանը բնակվել է Թիֆլիսում. մասնակցել է Հայոց երաժշտական ընկերության (1912–1921 թթ.) աշխատանքներին, դասավանդել Հովնանյան դպրոցում, հանդես եկել համերգներով։ Կոմպոզիտորը գրել է նոր ստեղծագործություններ. երաժշտություն՝ «Լեյլի և Մեջնուն» դրամայի (բեմադրվել է 1918 թ-ին, Թիֆլիսում), «Արևելյան պար»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր։
  • 8.
    • Արմեն Տիգրանյանիհուշարձանը Երևանում 1920–30-ական թվականներին Տիգրանյանն ստեղծել է մի շարք երգեր, կանտատներ, խմբերգային երկեր, դաշնամուրային պիեսներ՝ «Պարերգ», «Հայկական պարերի սյուիտ», «Արևելյան ֆանտազիա», «Շիրակ զմրուխտի», «Մանկական ալբոմ» («Իրիկնային», «Սրինգ», «Օրորոցի երգ» և այլն)։