Սողոմոն Սողոմոնյան
 Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել

է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին կամ հոկտեմբերի 8ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի
ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերենֈ Նա մեկ
տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում
կորցնում է հորըֈ Ապրում է իր տատի հետ
մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի
առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու
համարֈ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ
նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում
կրթություն ստանալու համարֈ Նա գնում է Էջմիածին և
այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն
է թողնում կաթողիկոսի վրաֈ
 Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն

Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի
Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են
դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական
բացառիկ ընդունակությունների համարֈ Ուսման
տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու
հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական
երգեր և ստեղծագործական փորձեր արելֈ 1893 թ-ին
ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության
ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավարֈ 1894 թ-ին
ձեռնադրվել է կուսակրոն աբեղա՝ VII դարի
բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի
անվամբ, 1895 թ-ին՝ վարդապետֈ
 Նույն թվականի աշնանը նա

մեկնում է Թիֆլիս՝
երաժշտական
ուսումնարանում սովորելուֈ
Սակայն, հանդիպելով
Պետերբուրգի
կոնսերվատորիայում
կրթություն ստացած
կոմպոզիտոր Մակար
Եկմալյանին՝ փոխում է իր
մտադրությունը և վերջինիս
մոտ ուսումնասիրում ու
յուրացնում հարմոնիայի
դասընթացըֈ
 Կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ

խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝
Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր
Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական
ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ձեռքի
տակ 1896–99 թթ-ին. ուսումնասիրել է կոմպոզիցիայի
տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավար
ություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն
նվագելֈ Այդ տարիներին գրել է
երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգերֈ
1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի
տղամարդկանց բազմաձայն երգչախմբով համերգներ է տվել
Երևանում, Թիֆլիսում, Բաքվումֈ Ճամփորդում է երկրի
բոլոր շրջանները, գյուղերը, փնտրելու զանազան
ժողովրդական երգեր և պարերֈ
 Այսպիսով նա հավաքում է մոտավորապես 3000

երգ, նրանցից մեծ մասը հարմարեցրած էր երգչախմբով
երգելու համարֈ 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր
երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզումֈ
Կոմիտասը առաջին ոչ-եւրոպացին էր որն ընդունվեց
Միջազգային Երաժշտական Ընկերությունֈ 1910 թ-ին
տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել
է «Գուսան» երգչախումբը, 300 անդամներով, և
համերգներով շրջագայել
Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդ
րիայում և այլուրֈ Նա բազմաթիվ դասախոսություններ
և կատարումներ է ունենում
ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում, ներ
կայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված
հայկական երաժշտությունըֈ
 Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ

Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան
Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ
Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել
Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ
սաներ»։ 1915
թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի
մղձավանջը (նա աքսորվել է Չանղր, որտեղից հաջողվել է
վերադառնալ Պոլիս մի քանի ամիս հետո)՝ կորցրել է
մտավոր հավասարակշռությունըֈ 1919 թ. փոխադրվել է
Փարիզ, և մինչև կյանքի վերջը (Հոկտեմբեր 22,1935) մնացել է
հոգեբուժարաններումֈ Հիվանդության տարիներին զգալի
տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր
ժառանգությունըֈ 1936 թ. նրա աճյունը
փոխադրվեց Երևան, որտեղ թաղվել է Կոմիտասի անվան
պանթեոնումֈ 1950-ական թվականներին իր ձեռագրերը
նույնպես փոխադրվեցին Փարիզից Երևանֈ
 Ես կարծում եմ, որ Կոմիտասը շատ լուրջ հետք թողեց հայ

մշակույթի և նրա հետագա զարգացման վրա: Նրա
աշխատանքը մնայուն է և շատ մեծ դեր է կատարում մեր
ներկայիս մշակույթի վրա: Նա իսկական մեծություն է, ում
մասին խոսելիս մեծ ոգևորություն ես ապրում : Իզուր
չեն, հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի հարգալից
այս խոսքերը ուղղված Կոմիտասին: <<Կոմիտասը ինձ
ժամանակակից մարդ էր.տարիներով ապրել ենք Գևորգյան
ճեմարանում, նույն հարկի
տակ, խոսել,կատակել,ճամփորդել ենք միասին.եղել ենք
Եվրոպայում, Ստամբուլում միասին: Բայց թվում է ինձ ոչ
իրական. իսկական Կոմիտասը ինձ համար լեգենդ
է, հեռավոր առասպել,և նրա կյանքն ու փառապանծ գործը
մի չքնաղ հրաշապատում>>: Ես հպարտ եմ, որ ունեմ
Կոմիտասի պես մեծանուն հայրենակից:
Komitas

Komitas

  • 1.
  • 2.
     Սողոմոն ԳևորգիՍողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին կամ հոկտեմբերի 8ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերենֈ Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորըֈ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համարֈ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համարֈ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրաֈ
  • 3.
     Կոմիտասը (իսկականանուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համարֈ Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արելֈ 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավարֈ 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա՝ VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ, 1895 թ-ին՝ վարդապետֈ
  • 4.
     Նույն թվականիաշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելուֈ Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացըֈ
  • 5.
     Կաթողիկոսի բարեխոսությամբ՝թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ձեռքի տակ 1896–99 թթ-ին. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավար ություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագելֈ Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգերֈ 1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի տղամարդկանց բազմաձայն երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվումֈ Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը, փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարերֈ
  • 6.
     Այսպիսով նահավաքում է մոտավորապես 3000 երգ, նրանցից մեծ մասը հարմարեցրած էր երգչախմբով երգելու համարֈ 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզումֈ Կոմիտասը առաջին ոչ-եւրոպացին էր որն ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերությունֈ 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը, 300 անդամներով, և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդ րիայում և այլուրֈ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ է ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում, ներ կայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունըֈ
  • 7.
     Երգչախմբի միքանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»։ 1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը (նա աքսորվել է Չանղր, որտեղից հաջողվել է վերադառնալ Պոլիս մի քանի ամիս հետո)՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունըֈ 1919 թ. փոխադրվել է Փարիզ, և մինչև կյանքի վերջը (Հոկտեմբեր 22,1935) մնացել է հոգեբուժարաններումֈ Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունըֈ 1936 թ. նրա աճյունը փոխադրվեց Երևան, որտեղ թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնումֈ 1950-ական թվականներին իր ձեռագրերը նույնպես փոխադրվեցին Փարիզից Երևանֈ
  • 8.
     Ես կարծումեմ, որ Կոմիտասը շատ լուրջ հետք թողեց հայ մշակույթի և նրա հետագա զարգացման վրա: Նրա աշխատանքը մնայուն է և շատ մեծ դեր է կատարում մեր ներկայիս մշակույթի վրա: Նա իսկական մեծություն է, ում մասին խոսելիս մեծ ոգևորություն ես ապրում : Իզուր չեն, հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի հարգալից այս խոսքերը ուղղված Կոմիտասին: <<Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր.տարիներով ապրել ենք Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել,կատակել,ճամփորդել ենք միասին.եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում միասին: Բայց թվում է ինձ ոչ իրական. իսկական Կոմիտասը ինձ համար լեգենդ է, հեռավոր առասպել,և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում>>: Ես հպարտ եմ, որ ունեմ Կոմիտասի պես մեծանուն հայրենակից: