SlideShare a Scribd company logo
1 of 5
Էդվարդ Գրիգ
Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, հասարակական
գործիչ Էդվարդ Գրիգը նորվեգական կոմպոզիտորական
դպրոցի
խոշորագույն ներկայացուցիչներից է:
Է․ Գրիգի հուշարձանը Տրոլհաուգենում
• Էդվարդ Գրիգի նախնիները գաղթել են Շոտլանդիայից. հայրը՝ Ալեքսանդրը,
աշխատել է բրիտանական հյուպատոսարանում, մայրը՝ Գեսինան, որդու
դաշնամուրի առաջին ուսուցիչն էր:
• Գրիգը 1862 թ-ին ավարտել է Լայպցիգի կոնսերվատորիայի դաշնամուրի և
ստեղծագործական բաժինները: 1863–66 թթ-ին ապրել է Կոպենհագենում և դասեր
առել դանիացի կոմպոզիտոր Նիլս Գադեից: 1866 թ-ին տեղափոխվել է
Քրիստիանիա (այժմ` Օսլո), եղել տեղի ֆիլհարմոնիայի դիրիժոր, ապա հիմնել է
երաժշտական ակադեմիա (Յուհան Սվենսենի հետ), «Եվտերպե» համերգային
կազմակերպությունը (մի խումբ դանիացի կոմպոզիտորների հետ), երաժշտական
ընկերություն:
• 1870-ական թվականների վերջից կնոջ՝ երգչուհի Նինա Հագերուպի հետ Գրիգը, որպես
դաշնակահար և դիրիժոր, համերգներով շրջագայել է Եվրոպայի մի շարք երկրներում:
1880–82 թթ-ին Բերգենում ղեկավարել է «Հարմոնիա» երաժշտական ընկերությունը,
որպես դաշնակահար և դիրիժոր՝ ելույթներ է ունեցել Գերմանիայում, Դանիայում ու
Հոլանդիայում:
• 1885 թ-ից մինչև կյանքի վերջը կոմպոզիտորն ապրել և ստեղծագործել է Տրոլհաուգենի
իր առանձնատանը:
• Գրիգի արվեստում արտացոլվել են հայրենի երկրի բնությունն ու կենցաղը,
ժողովրդական դյուցազներգությունն ու բանահյուսությունը: Գրիգի պարզ, մարդամոտ,
կենսունակ արվեստը հուզել է ոչ միայն հայրենակիցներին, այլև աշխարհի
երաժշտասեր հասարակայնությանը: Նա ստեղծել է ինչպես փոքր, այնպես էլ
մեծածավալ ժանրերի գործեր:
• Հանրաճանաչ են Գրիգի Դաշնամուրի կոնցերտը, Լարային կվարտետը,
դաշնամուրի և լարային գործիքների համար գրված սոնատները, 2 սյուիտները
(Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ» դրամայի համար գրած երաժշտությունից),
«Նորվեգական պարերը», նվագախմբային «Սիմֆոնիկ պարերը», բազմաբնույթ
երգերը («Սոլվեյգի երգը» և այլն) ու ռոմանսները, խմբերգերը, դաշնամուրային
«Քնարական պիեսները» (շուրջ 70):
• Գրիգը Ֆրանսիայի ակադեմիայի անդամ էր, Բեռլինի ակադեմիայի պատվավոր
անդամ, Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարանների երաժըշտության դոկտոր:
• Կտակի համաձայն՝ Գրիգի աճյունն ամփոփվել է Տրոլհաուգենի առանձնատան
(1925 թ-ից՝ տուն-թանգարան) մերձակա ծովահայաց ժայռախորշում:

More Related Content

What's hot (13)

Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան
 
Շառլ Ազնավուր
Շառլ ԱզնավուրՇառլ Ազնավուր
Շառլ Ազնավուր
 
ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյան
 
Ալեքսանդր Սպենդարյան
Ալեքսանդր ՍպենդարյանԱլեքսանդր Սպենդարյան
Ալեքսանդր Սպենդարյան
 
խաչատուր աբովյան
խաչատուր աբովյանխաչատուր աբովյան
խաչատուր աբովյան
 
գոռ մարտիրոսյան, 4 2
գոռ մարտիրոսյան, 4 2գոռ մարտիրոսյան, 4 2
գոռ մարտիրոսյան, 4 2
 
Komitas
KomitasKomitas
Komitas
 
ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյան
 
Ռոմանոս Մելիքյանի մասին
Ռոմանոս Մելիքյանի մասինՌոմանոս Մելիքյանի մասին
Ռոմանոս Մելիքյանի մասին
 
արմեն տիգրանյան
արմեն տիգրանյանարմեն տիգրանյան
արմեն տիգրանյան
 
Արշիլ Գորկի
Արշիլ ԳորկիԱրշիլ Գորկի
Արշիլ Գորկի
 
Իսահակյան
ԻսահակյանԻսահակյան
Իսահակյան
 
H.tumanyan
H.tumanyanH.tumanyan
H.tumanyan
 

Viewers also liked (13)

Practica final
Practica finalPractica final
Practica final
 
Amar
AmarAmar
Amar
 
Acantonamiento Educación Física
Acantonamiento Educación Física  Acantonamiento Educación Física
Acantonamiento Educación Física
 
CV_Mimouni
CV_MimouniCV_Mimouni
CV_Mimouni
 
գիտագործնական հավաք
գիտագործնական հավաքգիտագործնական հավաք
գիտագործնական հավաք
 
Social Growth CAF 2016
Social Growth CAF 2016Social Growth CAF 2016
Social Growth CAF 2016
 
Programa de graduacion
Programa de graduacionPrograma de graduacion
Programa de graduacion
 
ORTOGRAFIA - EMPREGO SC
ORTOGRAFIA - EMPREGO SCORTOGRAFIA - EMPREGO SC
ORTOGRAFIA - EMPREGO SC
 
Trump.ceremonia2017
Trump.ceremonia2017Trump.ceremonia2017
Trump.ceremonia2017
 
Shs implementation-updates-for-ncr
Shs implementation-updates-for-ncrShs implementation-updates-for-ncr
Shs implementation-updates-for-ncr
 
առողջագիտություն
առողջագիտությունառողջագիտություն
առողջագիտություն
 
El absolutismo-europeo
El absolutismo-europeoEl absolutismo-europeo
El absolutismo-europeo
 
Bandas seguridad
Bandas seguridad Bandas seguridad
Bandas seguridad
 

էդվարդ գրիգ

  • 1. Էդվարդ Գրիգ Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, հասարակական գործիչ Էդվարդ Գրիգը նորվեգական կոմպոզիտորական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է:
  • 2. Է․ Գրիգի հուշարձանը Տրոլհաուգենում
  • 3. • Էդվարդ Գրիգի նախնիները գաղթել են Շոտլանդիայից. հայրը՝ Ալեքսանդրը, աշխատել է բրիտանական հյուպատոսարանում, մայրը՝ Գեսինան, որդու դաշնամուրի առաջին ուսուցիչն էր: • Գրիգը 1862 թ-ին ավարտել է Լայպցիգի կոնսերվատորիայի դաշնամուրի և ստեղծագործական բաժինները: 1863–66 թթ-ին ապրել է Կոպենհագենում և դասեր առել դանիացի կոմպոզիտոր Նիլս Գադեից: 1866 թ-ին տեղափոխվել է Քրիստիանիա (այժմ` Օսլո), եղել տեղի ֆիլհարմոնիայի դիրիժոր, ապա հիմնել է երաժշտական ակադեմիա (Յուհան Սվենսենի հետ), «Եվտերպե» համերգային կազմակերպությունը (մի խումբ դանիացի կոմպոզիտորների հետ), երաժշտական ընկերություն:
  • 4. • 1870-ական թվականների վերջից կնոջ՝ երգչուհի Նինա Հագերուպի հետ Գրիգը, որպես դաշնակահար և դիրիժոր, համերգներով շրջագայել է Եվրոպայի մի շարք երկրներում: 1880–82 թթ-ին Բերգենում ղեկավարել է «Հարմոնիա» երաժշտական ընկերությունը, որպես դաշնակահար և դիրիժոր՝ ելույթներ է ունեցել Գերմանիայում, Դանիայում ու Հոլանդիայում: • 1885 թ-ից մինչև կյանքի վերջը կոմպոզիտորն ապրել և ստեղծագործել է Տրոլհաուգենի իր առանձնատանը: • Գրիգի արվեստում արտացոլվել են հայրենի երկրի բնությունն ու կենցաղը, ժողովրդական դյուցազներգությունն ու բանահյուսությունը: Գրիգի պարզ, մարդամոտ, կենսունակ արվեստը հուզել է ոչ միայն հայրենակիցներին, այլև աշխարհի երաժշտասեր հասարակայնությանը: Նա ստեղծել է ինչպես փոքր, այնպես էլ մեծածավալ ժանրերի գործեր:
  • 5. • Հանրաճանաչ են Գրիգի Դաշնամուրի կոնցերտը, Լարային կվարտետը, դաշնամուրի և լարային գործիքների համար գրված սոնատները, 2 սյուիտները (Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ» դրամայի համար գրած երաժշտությունից), «Նորվեգական պարերը», նվագախմբային «Սիմֆոնիկ պարերը», բազմաբնույթ երգերը («Սոլվեյգի երգը» և այլն) ու ռոմանսները, խմբերգերը, դաշնամուրային «Քնարական պիեսները» (շուրջ 70): • Գրիգը Ֆրանսիայի ակադեմիայի անդամ էր, Բեռլինի ակադեմիայի պատվավոր անդամ, Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարանների երաժըշտության դոկտոր: • Կտակի համաձայն՝ Գրիգի աճյունն ամփոփվել է Տրոլհաուգենի առանձնատան (1925 թ-ից՝ տուն-թանգարան) մերձակա ծովահայաց ժայռախորշում: