Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ,
հասարակական գործիչ,
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր
Սպենդիարյանը
հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է:

 Ալեքսանդր Սպենդիարյանը երաժշտական ունակությունները ժառանգել
է դաշնակահար մորից. 7 տարեկանից ստեղծագործել է, 9 տարեկանից
նվագել է դաշնամուր, իսկ ավելի ուշ՝ ջութակ: 1890 թ-ին ավարտել է
Սիմֆերոպոլի գիմնազիան, 1895 թ-ին՝ Մոսկվայի համալսարանի
իրավաբանության ֆակուլտետը: Ստեղծագործական առաջին փորձերն
արել է այդ տարիներին, եղել է ուսանողական նվագախմբի
կոնցերտմայստեր: 1892–94 թթ-ին կոմպոզիցիայի տեսություն է
ուսումնասիրել Նիկոլայ Կլենովսկու (Մոսկվա), 1896–1900 թթ-ին՝
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի (Սանկտ Պետերբուրգ) ղեկավարությամբ,
միաժամանակ ավարտել իր առաջին խոշոր ստեղծագործությունը՝
«Կոնցերտային նախերգանքը»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար:
 1901 թ-ից Սպենդիարյանը մշտապես բնակվել է Ղրիմում, որտեղ
ծավալել է դիրիժորական գործունեություն, մշակել ժողովրդական երգեր
և պարեղանակներ: Յալթայի նրա տանը հաճախ հավաքվել են
ժամանակի խոշոր գրողներ և արվեստագետներ Լև Տոլստոյը, Ֆեոդոր
Շալյապինը, Մաքսիմ Գորկին, Անտոն Չեխովը, Ալեքսանդր Գլազունովը
և ուրիշներ:
Կենսագրություն

 Որպես կոմպոզիտոր՝ Սպենդիարյանը ձևավորվել է
ռուսական և հայկական մշակույթների համատեղ
ազդեցությամբ: 1894 թ-ին գրել է «Այ վարդ» (ըստ
Ալեքսանդր Ծատուրյանի) ռոմանսը, 1902 թ-ին՝
«Ձկնորսն ու փերին» բալլադը՝ ձայնի (բաս) և
նվագախմբի համար, 1911 թ-ին՝ «Էդելվեյս»
մելոդեկլամացիան (համերգային-էստրադային ժանր,
գրական երկի ընթերցումը՝ նվագակցությամբ)՝ Մ.
Գորկու տեքստերով: Կոմպոզիտորը մտերիմ է եղել
Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Թումանյանի,
Ավետիք Իսահակյանի, Վարդգես Սուրենյանցի,
Ռոմանոս Մելիքյանի, Ալեքսանդր Թամանյանի հետ:
Որպես կոմպոզիտոր

 1905 թ-ին բաց նամակով բողոքել է Սանկտ Պետերբուրգի
կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմից Ն. Ռիմսկի-
Կորսակովին հեռացնելու համար:
 Ժողովրդական ստեղծագործության հիմքի վրա
Սպենդիարյանն ստեղծել է ծրագրային երաժշտություն: Նրա
գործերն աչքի են ընկնում մեղեդայնությամբ, հարմոնիկ ու
նվագախմբային արտահայտչամիջոցների ցայտունությամբ,
բանաստեղծականությամբ և քնարականությամբ: Նրա
«Այնտեղ, այնտեղ, դեպի վեր այն դաշտը» հերոսական երգը՝
ձայնի (տենոր) և նվագախմբի համար (Խաչատուր Աբովյանի
«Վերք Հայաստանի» վեպի մոտիվներով), «Առ Հայաստան»
կոնցերտային արիան (Հովհաննես Հովհաննիսյանի
խոսքերով) տոգորված են ազատության համար պայքարի
կոչով:
Գործունեություն

 «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերի (ըստ
Միխայիլ Լերմոնտովի), «Բեդա քարոզիչը» լեգենդի
(Յակով Պոլոնսկու խոսքերով) և «Մենք
կհանգստանանք» մելոդեկլամացիայի (ըստ Անտոն
Չեխովի «Քեռի Վանյա» պիեսի Սոնյայի
մենախոսության) համար Սպենդիարյանն
արժանացել է Գլինկայի անվան մրցանակների
(1908, 1910 և 1912 թթ.): Ռուս բալետմայստեր
Միխայիլ Ֆոկինը «Երեք արմավենու»
երաժշտությամբ ստեղծել է բալետ, որի առաջին
ներկայացումը տեղի է ունեցել Բեռլինում (1911 թ.):
Ստեղծագործություննե
րը

 1917 թ-ից Սպենդիարյանը Ղրիմում ղեկավարել է
ինքնագործ երգչախմբեր, օժանդակել երաժշտական
դպրոցի կազմակերպմանը, մշակել ժողովրդական և
հեղափոխական երգեր («Վարշավյանկա», «Անվախ
ընկեր...», «Կարմիր դրոշ» և այլն): Մոսկվայում,
Պետրոգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) և այլ
քաղաքներում հանդես է եկել հեղինակային
համերգներով: 1924 թ-ին Խորհրդային Հայաստանի
կառավարության հրավերով կոմպոզիտորը
տեղափոխվել է Երևան, մասնակցել
կոնսերվատորիայում օպերային դասարանի, սիմֆոնիկ
նվագախմբի, երաժշտական հրատարակչության
կազմակերպմանը, հանդես եկել որպես դիրիժոր:
Կենսագրություն

 Հայաստանի շրջաններում լսել և ձայնագրել է ժողովրդական
երգեր ու պարեղանակներ, մշակել է նաև Սայաթ-Նովայի
«Ղարիբ բլբուլ» երգը: Սպենդիարյանը գրել է խորհրդահայ
առաջին դասական` «Ալմաստ» օպերան (ըստ Հովհաննես
Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, լիբրետոյի
հեղինակ՝ բանաստեղծուհի Սոֆյա Պառնոկ): «Ալմաստը»
հայկական օպերային արվեստի բացառիկ նմուշներից է. աչքի
է ընկնում ազգային ինքնատիպությամբ, ծավալուն
զանգվածային տեսարաններով՝ խմբերգեր, պարեր,
դրամատիկական դրվագներ: Օպերայի առաջին
բեմադրությունը տեղի է ունեցել 1930 թ-ին՝ Մոսկվայի Մեծ
թատրոնում, ապա՝ Օդեսայում և Թիֆլիսում: Երևանի
օպերայի և բալետի թատրոնը 1933 թ-ին բացվել է «Ալմաստ»
օպերայի ներկայացումով:
Գործերը

 Սպենդիարյանը մեծ դեր է խաղացել հայկական
կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների,
ոճական առանձնահատկությունների ձևավորման մեջ: Նա
ընդարձակել է հայկական երաժշտության ժանրերի
արտահայտչամիջոցները, հիմք դրել հայկական ազգային
սիմֆոնիզմին: Սպենդիարյանի «Ղրիմի էսքիզները» (2 սյուիտ),
«Երևանյան էտյուդները» և այլ գործեր հայկական սիմֆոնիկ
երաժշտության դասական նմուշներից են:
 Երևանում գործում է Սպենդիարյանի տուն-թանգարանը, նրա
անունով են կոչվել Երևանի օպերայի և բալետի թատրոնը, որի
առջև տեղադրված է նրա արձանը, երաժշտական դպրոց, որի
առջև կանգնեցված է նրա կիսանդրին:
 Հրատարակվել է Սպենդիարյանի երկերի լիակատար
ժողովածուն՝ 11 հատորով:

Սպենդիարյանի երկերը

Ալեքսանդր Սպենդիարյան

  • 1.
    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակականգործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է:
  • 2.
      Ալեքսանդր Սպենդիարյանըերաժշտական ունակությունները ժառանգել է դաշնակահար մորից. 7 տարեկանից ստեղծագործել է, 9 տարեկանից նվագել է դաշնամուր, իսկ ավելի ուշ՝ ջութակ: 1890 թ-ին ավարտել է Սիմֆերոպոլի գիմնազիան, 1895 թ-ին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Ստեղծագործական առաջին փորձերն արել է այդ տարիներին, եղել է ուսանողական նվագախմբի կոնցերտմայստեր: 1892–94 թթ-ին կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Նիկոլայ Կլենովսկու (Մոսկվա), 1896–1900 թթ-ին՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի (Սանկտ Պետերբուրգ) ղեկավարությամբ, միաժամանակ ավարտել իր առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Կոնցերտային նախերգանքը»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար:  1901 թ-ից Սպենդիարյանը մշտապես բնակվել է Ղրիմում, որտեղ ծավալել է դիրիժորական գործունեություն, մշակել ժողովրդական երգեր և պարեղանակներ: Յալթայի նրա տանը հաճախ հավաքվել են ժամանակի խոշոր գրողներ և արվեստագետներ Լև Տոլստոյը, Ֆեոդոր Շալյապինը, Մաքսիմ Գորկին, Անտոն Չեխովը, Ալեքսանդր Գլազունովը և ուրիշներ: Կենսագրություն
  • 3.
      Որպես կոմպոզիտոր՝Սպենդիարյանը ձևավորվել է ռուսական և հայկական մշակույթների համատեղ ազդեցությամբ: 1894 թ-ին գրել է «Այ վարդ» (ըստ Ալեքսանդր Ծատուրյանի) ռոմանսը, 1902 թ-ին՝ «Ձկնորսն ու փերին» բալլադը՝ ձայնի (բաս) և նվագախմբի համար, 1911 թ-ին՝ «Էդելվեյս» մելոդեկլամացիան (համերգային-էստրադային ժանր, գրական երկի ընթերցումը՝ նվագակցությամբ)՝ Մ. Գորկու տեքստերով: Կոմպոզիտորը մտերիմ է եղել Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Վարդգես Սուրենյանցի, Ռոմանոս Մելիքյանի, Ալեքսանդր Թամանյանի հետ: Որպես կոմպոզիտոր
  • 4.
      1905 թ-ինբաց նամակով բողոքել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմից Ն. Ռիմսկի- Կորսակովին հեռացնելու համար:  Ժողովրդական ստեղծագործության հիմքի վրա Սպենդիարյանն ստեղծել է ծրագրային երաժշտություն: Նրա գործերն աչքի են ընկնում մեղեդայնությամբ, հարմոնիկ ու նվագախմբային արտահայտչամիջոցների ցայտունությամբ, բանաստեղծականությամբ և քնարականությամբ: Նրա «Այնտեղ, այնտեղ, դեպի վեր այն դաշտը» հերոսական երգը՝ ձայնի (տենոր) և նվագախմբի համար (Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մոտիվներով), «Առ Հայաստան» կոնցերտային արիան (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով) տոգորված են ազատության համար պայքարի կոչով: Գործունեություն
  • 5.
      «Երեք արմավենի»սիմֆոնիկ պատկերի (ըստ Միխայիլ Լերմոնտովի), «Բեդա քարոզիչը» լեգենդի (Յակով Պոլոնսկու խոսքերով) և «Մենք կհանգստանանք» մելոդեկլամացիայի (ըստ Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» պիեսի Սոնյայի մենախոսության) համար Սպենդիարյանն արժանացել է Գլինկայի անվան մրցանակների (1908, 1910 և 1912 թթ.): Ռուս բալետմայստեր Միխայիլ Ֆոկինը «Երեք արմավենու» երաժշտությամբ ստեղծել է բալետ, որի առաջին ներկայացումը տեղի է ունեցել Բեռլինում (1911 թ.): Ստեղծագործություննե րը
  • 6.
      1917 թ-իցՍպենդիարյանը Ղրիմում ղեկավարել է ինքնագործ երգչախմբեր, օժանդակել երաժշտական դպրոցի կազմակերպմանը, մշակել ժողովրդական և հեղափոխական երգեր («Վարշավյանկա», «Անվախ ընկեր...», «Կարմիր դրոշ» և այլն): Մոսկվայում, Պետրոգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) և այլ քաղաքներում հանդես է եկել հեղինակային համերգներով: 1924 թ-ին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով կոմպոզիտորը տեղափոխվել է Երևան, մասնակցել կոնսերվատորիայում օպերային դասարանի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության կազմակերպմանը, հանդես եկել որպես դիրիժոր: Կենսագրություն
  • 7.
      Հայաստանի շրջաններումլսել և ձայնագրել է ժողովրդական երգեր ու պարեղանակներ, մշակել է նաև Սայաթ-Նովայի «Ղարիբ բլբուլ» երգը: Սպենդիարյանը գրել է խորհրդահայ առաջին դասական` «Ալմաստ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, լիբրետոյի հեղինակ՝ բանաստեղծուհի Սոֆյա Պառնոկ): «Ալմաստը» հայկական օպերային արվեստի բացառիկ նմուշներից է. աչքի է ընկնում ազգային ինքնատիպությամբ, ծավալուն զանգվածային տեսարաններով՝ խմբերգեր, պարեր, դրամատիկական դրվագներ: Օպերայի առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1930 թ-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնում, ապա՝ Օդեսայում և Թիֆլիսում: Երևանի օպերայի և բալետի թատրոնը 1933 թ-ին բացվել է «Ալմաստ» օպերայի ներկայացումով: Գործերը
  • 8.
      Սպենդիարյանը մեծդեր է խաղացել հայկական կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների, ոճական առանձնահատկությունների ձևավորման մեջ: Նա ընդարձակել է հայկական երաժշտության ժանրերի արտահայտչամիջոցները, հիմք դրել հայկական ազգային սիմֆոնիզմին: Սպենդիարյանի «Ղրիմի էսքիզները» (2 սյուիտ), «Երևանյան էտյուդները» և այլ գործեր հայկական սիմֆոնիկ երաժշտության դասական նմուշներից են:  Երևանում գործում է Սպենդիարյանի տուն-թանգարանը, նրա անունով են կոչվել Երևանի օպերայի և բալետի թատրոնը, որի առջև տեղադրված է նրա արձանը, երաժշտական դպրոց, որի առջև կանգնեցված է նրա կիսանդրին:  Հրատարակվել է Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուն՝ 11 հատորով:  Սպենդիարյանի երկերը