ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ
Արշիլ
Գորկի (հայկական անունը՝
Ոստանիկ Սեդրակի
Ադոյան) ապրիլի 15 1904 –
հուլիսի 21 1948:
Աշխարհահռչակ
ամերիկահայ նկարիչ, ծնվել
է արևմտյան
Հայաստանում՝ Վանի Հայոց
ձոր
նահանգի Խորգոմ գյուղում։
Նախնական կրթություն ստացել է Խորգոմի
և Վանի հայկական դպրոցներում։ 1914 թ.
մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք
քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա
տեղափոխվում Երևան։ Ոստանիկը
սովորում է Երևանի թեմական դպրոցում,
որտեղ ուսանում է նկարչություն և փայտի
փորագրություն։ 1916 թ. մեծ քույրերը
մեկնում են ԱՄՆ, 1919 թ. մահանում է
մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում
են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թ.
մեկնում են ԱՄՆֈ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1939 թ.մասնակցում է Նյու
Յորքի համաշխարհային
ցուցահանդեսի դեկորատիվ
աշխատանքներին։ 1941 թ.
ամուսնանում է Ագնես
Մակգրոդերի հետ։ 1945 թ.
տեղափոխվում է Ռոքբուրի
Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է
Ջուլիան Լևի պատկերասրահում
բացվելիք ցուցահանդեսին.
սակայն 1946 թ. այրվում են
արվեստանոցը, 36 նկար և
գրադարանը։ Նույն թվականին
տանում է քաղցկեղի
վիրահատություն։
 1948 թ. ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով
աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի
տարիների դժվարություններին 1948 Գորկին ինքնասպան է
լինում։
Հավանաբար բոլորն արդեն գիտեն, որ
Հայաստանի ազգային պատկերասրահում
հուլիսի 7-ին բացվել ու մինչև հոկտեմբերի
15-ը կգործի Սալվադոր Դալիի օֆորտների
ցուցահանդեսը, սակայն քչերն են երևի
տեղյակ, որ ցուցահանդեսի
շրջանակներում ցուցադրվում է Արշիլ
Գորկու գրաֆիկայի մեկ բնօրինակ: Նկարը
պատկերասրահին տրամադրել է մասնավոր
կոլեկցիոներ: Ազգային պատկերասրահի
ֆոնդերում Գորկի առհասարակ չկա, ինչպես
նաև չկան սյուրռեալիզմի ու իմպրեսիոնիզմի
ուղղությունները ներկայացնող նկարիչների
աշխատանքներ: Մայր Աթոռ սուրբ
Էջմիածնում մի քանի տարի է, ինչ գործում է
Արշիլ Գորկու թանգարան, որտեղ առայժմ
ցուցադրվում են Գորկու աշխատանքների
վերատպություններ. դրանցից երկուսը
ցուցադրված էին այս շարքում:
 Ցուցահանդեսում ներկայացված է 160
աշխատանք, որից 120-ը Դալիի օֆորտների
հավաքածուն են: Կան նաև մի քանի Կանդինսկի,
Հանս Բելմեր, Լեոնոր Ֆինին և Ջորջո դե Կիրիկո:
Ցուցահանդեսը կրում է «Սյուրռեալիզմը և հայ
նկարիչները» խորագիրը. մշակույթի
նախարարությունը որոշել է սյուրռեալիզմի
կարկառուն ներկայացուցիչների համատեքստում
ցուցադրել նաև սյուրռեալիզմի ազդեցությունը
կրող հայ նկարիչներին: Առանձին սրահով
ներկայացված են Քոչար, Թութունջյան,
Հակոբյան, Փարաջանով և այլք:
 Սյուրռեալիզմը արվեստի ուղղություն է, որը
ձևավորվել է 1920-ականներին Ֆրանսիայում:
Հիմնադիրը համարվում է գրող, բանաստեղծ
Անդրե Բրետոնը: Այս ուղղության հիմքում ընկած
է ռեալիզմի և աբսուրդի համադրությունը:Բացի
հայ նկարիչների աշխատանքներից, որոնք
բերված են Հայաստանի տարբեր
թանգարաններից, ողջ հավաքածուն
պատկերասրահին տրամադրել է Լոս Անջելեսում
բնակվող Քրիստին Արժիլեն, որի ամուսինը հայ
է: Նրանք մի քանի անգամ եղել են Հայաստանում,
և Քրիստինը միտք է հայտնել, թե լավ կլիներ, որ
Հայաստանում ևս բացվեր Դալիի ցուցահանդես:
ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ
Անահիտ
Հարությունյանը
10-1
Դասարան
Գեղարվեստի
ավագ դպրոց

Արշիլ Գորկի

  • 1.
  • 2.
    Արշիլ Գորկի (հայկական անունը՝ ՈստանիկՍեդրակի Ադոյան) ապրիլի 15 1904 – հուլիսի 21 1948: Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ, ծնվել է արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում։
  • 3.
    Նախնական կրթություն ստացելէ Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։ 1914 թ. մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916 թ. մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919 թ. մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թ. մեկնում են ԱՄՆֈ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • 5.
    1939 թ.մասնակցում էՆյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941 թ. ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։ 1945 թ. տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946 թ. այրվում են արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։
  • 7.
     1948 թ.ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժվարություններին 1948 Գորկին ինքնասպան է լինում։
  • 8.
    Հավանաբար բոլորն արդենգիտեն, որ Հայաստանի ազգային պատկերասրահում հուլիսի 7-ին բացվել ու մինչև հոկտեմբերի 15-ը կգործի Սալվադոր Դալիի օֆորտների ցուցահանդեսը, սակայն քչերն են երևի տեղյակ, որ ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվում է Արշիլ Գորկու գրաֆիկայի մեկ բնօրինակ: Նկարը պատկերասրահին տրամադրել է մասնավոր կոլեկցիոներ: Ազգային պատկերասրահի ֆոնդերում Գորկի առհասարակ չկա, ինչպես նաև չկան սյուրռեալիզմի ու իմպրեսիոնիզմի ուղղությունները ներկայացնող նկարիչների աշխատանքներ: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մի քանի տարի է, ինչ գործում է Արշիլ Գորկու թանգարան, որտեղ առայժմ ցուցադրվում են Գորկու աշխատանքների վերատպություններ. դրանցից երկուսը ցուցադրված էին այս շարքում:
  • 9.
     Ցուցահանդեսում ներկայացվածէ 160 աշխատանք, որից 120-ը Դալիի օֆորտների հավաքածուն են: Կան նաև մի քանի Կանդինսկի, Հանս Բելմեր, Լեոնոր Ֆինին և Ջորջո դե Կիրիկո: Ցուցահանդեսը կրում է «Սյուրռեալիզմը և հայ նկարիչները» խորագիրը. մշակույթի նախարարությունը որոշել է սյուրռեալիզմի կարկառուն ներկայացուցիչների համատեքստում ցուցադրել նաև սյուրռեալիզմի ազդեցությունը կրող հայ նկարիչներին: Առանձին սրահով ներկայացված են Քոչար, Թութունջյան, Հակոբյան, Փարաջանով և այլք:  Սյուրռեալիզմը արվեստի ուղղություն է, որը ձևավորվել է 1920-ականներին Ֆրանսիայում: Հիմնադիրը համարվում է գրող, բանաստեղծ Անդրե Բրետոնը: Այս ուղղության հիմքում ընկած է ռեալիզմի և աբսուրդի համադրությունը:Բացի հայ նկարիչների աշխատանքներից, որոնք բերված են Հայաստանի տարբեր թանգարաններից, ողջ հավաքածուն պատկերասրահին տրամադրել է Լոս Անջելեսում բնակվող Քրիստին Արժիլեն, որի ամուսինը հայ է: Նրանք մի քանի անգամ եղել են Հայաստանում, և Քրիստինը միտք է հայտնել, թե լավ կլիներ, որ Հայաստանում ևս բացվեր Դալիի ցուցահանդես:
  • 11.