Վարդգես Սուրենյանց(Փետրվարի 27, 1860,
Ախալցխա - Ապրիլի 6, 1921, Յալթա) ― հայտնի հայ
նկարիչֈ Հայ կերպարվեստի պատմության մեջ նա
համարվում է ազգային պատմանկարչության
հիմնադիրըֈ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Վարդգես Սուրենյանցըծնվել է 1860 թվականին
Ախալցխայում, հոգևորականի ընտանիքումֈ
Նախնական կրթությունը ստացել է Լազարյան
ճեմարանում, այնուհետև ուսումը շարունակել
Մոսկվայի խոշոր հեղինակություն ունեցող
գեղանկարչության, քանդակագործության և
ճարտարապետության ուսումնարանի
ճարտարապետության բաժնումֈ Իբրև նկարիչ
ձևավորվել է Մյունխենի կայսերական
ակադեմիայումֈ
Տիրապետելով տասլեզուների՝ Սուրենյանցը
ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու
գրականությունըֈ Ժամանակակիցների վկայությամբ
նա պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր արտասանում,
անգլերենից Վիլյամ Շեքսպիր ու Օսկար Ուալդ
թարգմանում, իտալերեներով զեկուցումներ կարդում,
գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ:
1892 թ-իցմասնակցել է Մոսկվայի, Սանկտ
Պետերբուրգի, Թիֆլիսի ու Բաքվի հասարակական
և մշակութային կյանքին, նաև նկարիչների
մոսկովյան, Լեոնարդո դա Վինչիի, Կուինջիի
անվան ընկերությունների ցուցահանդեսներին,
մտերիմ էր ռուս նշանավոր արվեստագետների
(նկարիչներ Իլյա Ռեպին, Ալեքսանդր Գոլովին,
քանդակագործ Ալեքսանդր Մատվեև և ուրիշներ)
հետ:
Սուրենյանցը 1890-ականթվականներին ստեղծել է
Հայաստանի պատմությունն ու ներկան, XIX դարի
հայ ազգային գեղարվեստական-գաղափարական
մտածելակերպն արտացոլող կտավներ: