Ալեքսանդր Սպենդարյանի տուն-
թանգարան
1924թ., երբ Սպենդիարյանը Ղրիմից տեղափոխվեց Հայաստան, Երևանը
մի փոքրիկ, գավառական քաղաք էր` ցեխոտ, ծուռ ու մուռ փողոցներով,
կավաշեն տներով: Ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով
Նալբանդյան փողոցի №29 (այժմ` №21) նորակառույց շենքում 1926թ.
Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ բնակարան հատկացվեց Ալ.
Սպենդիարյանին, որտեղ նա ապրեց մինչև կյանքի վերջը՝ 1928թ.:
«…Մի անգամ` 1925թ. գարնանը, Ալեքսանդր Աֆանասևիչի մոտ եկավ
ճարտարապետ Թամանյանը և բերեց առաջին սովետական բնակելի տան
պլանը, որտեղ Սպենդիարյանին խոստացել էին բնակարան տալ: Նրանք
երկար ժամանակ զննում էին պլանը և, վերջապես, քառակուսիներից
մեկի վրա խաչ դրեցին. այս բնակարանը նայելու էր Արարատին…»
Մարինա Սպենդիարովա
1925-26թթ. կառուցված այս շենքը Խորհրդային Հայաստանի
առաջին բազմաբնակարան շենքերից է և ներկայումս ընդգրկված է
Երևանի պատմության ու մշակույթի հուշարձանների պետական
ցանկում` որպես հանրապետական նշանակության հուշարձան:
Մեծանուն կոմպոզիտորի մահից հետո նրա արխիվը կնքվեց և ի
պահ հանձնվեց Երևանի պետկոնսերվատորիային: Ղրիմում եղած
Սպենդիարյանի արխիվային նյութերն ու անձնական իրերը
կոմպոզիտորի դստեր` Մարինա Սպենդիարովայի ջանքերով 1940-
ական թթ. Հայաստան տեղափոխվեցին և պահպանության
հանձնվեցին երևանյան ծանոթներին: Դրանց մեծ մասը
պահպանում էր երաժշտագետ, կոմպոզիտոր Արամ Քոչարյանը, ով
հետագայում այդ նյութերն ի պահ է հանձնում Հայաստանի
գրականության և արվեստի թանգարանին:Ճակատագրի բերումով
Մ. Սպենդիարովան 1945թ. աքսորվում է:
1956թ. վերադառնալով նա կրկին ձեռնամուխ է լինում հորը
նվիրված թանգարան ստեղծելու գործին: Սպենդիարովների
Յալթայի առանձնատունը կամ Սուդակի ամառանոցը
թանգարանի վերածելու Մ. Սպենդիարովայի ծրագիրը չի
իրականանում, քանի որ երկու շենքերն էլ զբաղեցրել էին տարբեր
կազմակերպություններ:
1959թ. Մարինա և Տատյանա Սպենդիարովաները այցելելով
Հայաստան և տեսնելով հայ ժողովրդի ջերմ սերը կոմպոզիտորի
ստեղծագործությունների նկատմամբ, ցանկություն են հայտնում
հոր երևանյան բնակարանը վերածել տուն-թանգարանի:
Տուն-թանգարանը բացվում է 1967թ.: Հայաստանում առաջին
երաժշտական հուշային թանգարանն է:
«...Եվ ահա թանգարանը գոյություն ունի: Ես միշտ հավատացել եմ
դրան, քանզի չափազանց մեծ է երաժշտի հանդեպ հայ ժողովրդի
սերը` ում կոմպոզիտորը նվիրել է իր ողջ ուժն ու եռանդը… »
Մարինա Սպենդիարովա
Տուն-թանգարանի հավաքածուն սկզբում կազմում էր 400 միավոր,
որը ոչ միայն Մ. Սպենդիարովայի նվիրատվությունն էր, այլև Ե.
Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում
պահպանվող կոմպոզիտորի արխիվի զգալի մասը: Հետագայում
ֆոնդերը համալրվեցին և ներկայումս ֆոնդային հավաքածուն
կազմում է 1345 թանգարանային առարկա: Դրանք Սպենդիարյանի
անձնական իրերն են, ձեռագիր ու տպագիր նոտաներ, նամակներ,
Նյութը պատրաստեց՝Նազելի Տեր-
Պետրոսյան
6-3 դասարան

Ալեքսանդր Սպենդարյանի տուն-թանգարան

  • 1.
  • 2.
    1924թ., երբ ՍպենդիարյանըՂրիմից տեղափոխվեց Հայաստան, Երևանը մի փոքրիկ, գավառական քաղաք էր` ցեխոտ, ծուռ ու մուռ փողոցներով, կավաշեն տներով: Ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով Նալբանդյան փողոցի №29 (այժմ` №21) նորակառույց շենքում 1926թ. Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ բնակարան հատկացվեց Ալ. Սպենդիարյանին, որտեղ նա ապրեց մինչև կյանքի վերջը՝ 1928թ.: «…Մի անգամ` 1925թ. գարնանը, Ալեքսանդր Աֆանասևիչի մոտ եկավ ճարտարապետ Թամանյանը և բերեց առաջին սովետական բնակելի տան պլանը, որտեղ Սպենդիարյանին խոստացել էին բնակարան տալ: Նրանք երկար ժամանակ զննում էին պլանը և, վերջապես, քառակուսիներից մեկի վրա խաչ դրեցին. այս բնակարանը նայելու էր Արարատին…» Մարինա Սպենդիարովա
  • 3.
    1925-26թթ. կառուցված այսշենքը Խորհրդային Հայաստանի առաջին բազմաբնակարան շենքերից է և ներկայումս ընդգրկված է Երևանի պատմության ու մշակույթի հուշարձանների պետական ցանկում` որպես հանրապետական նշանակության հուշարձան: Մեծանուն կոմպոզիտորի մահից հետո նրա արխիվը կնքվեց և ի պահ հանձնվեց Երևանի պետկոնսերվատորիային: Ղրիմում եղած Սպենդիարյանի արխիվային նյութերն ու անձնական իրերը կոմպոզիտորի դստեր` Մարինա Սպենդիարովայի ջանքերով 1940- ական թթ. Հայաստան տեղափոխվեցին և պահպանության հանձնվեցին երևանյան ծանոթներին: Դրանց մեծ մասը պահպանում էր երաժշտագետ, կոմպոզիտոր Արամ Քոչարյանը, ով հետագայում այդ նյութերն ի պահ է հանձնում Հայաստանի գրականության և արվեստի թանգարանին:Ճակատագրի բերումով Մ. Սպենդիարովան 1945թ. աքսորվում է:
  • 4.
    1956թ. վերադառնալով նակրկին ձեռնամուխ է լինում հորը նվիրված թանգարան ստեղծելու գործին: Սպենդիարովների Յալթայի առանձնատունը կամ Սուդակի ամառանոցը թանգարանի վերածելու Մ. Սպենդիարովայի ծրագիրը չի իրականանում, քանի որ երկու շենքերն էլ զբաղեցրել էին տարբեր կազմակերպություններ: 1959թ. Մարինա և Տատյանա Սպենդիարովաները այցելելով Հայաստան և տեսնելով հայ ժողովրդի ջերմ սերը կոմպոզիտորի ստեղծագործությունների նկատմամբ, ցանկություն են հայտնում հոր երևանյան բնակարանը վերածել տուն-թանգարանի:
  • 5.
    Տուն-թանգարանը բացվում է1967թ.: Հայաստանում առաջին երաժշտական հուշային թանգարանն է: «...Եվ ահա թանգարանը գոյություն ունի: Ես միշտ հավատացել եմ դրան, քանզի չափազանց մեծ է երաժշտի հանդեպ հայ ժողովրդի սերը` ում կոմպոզիտորը նվիրել է իր ողջ ուժն ու եռանդը… » Մարինա Սպենդիարովա Տուն-թանգարանի հավաքածուն սկզբում կազմում էր 400 միավոր, որը ոչ միայն Մ. Սպենդիարովայի նվիրատվությունն էր, այլև Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող կոմպոզիտորի արխիվի զգալի մասը: Հետագայում ֆոնդերը համալրվեցին և ներկայումս ֆոնդային հավաքածուն կազմում է 1345 թանգարանային առարկա: Դրանք Սպենդիարյանի անձնական իրերն են, ձեռագիր ու տպագիր նոտաներ, նամակներ,
  • 7.