2. Ժամացույցը
Կար-չկար մի շատակեր
ժամացույց կար: Այդ
ժամացույցը շատ էր սիրում
խաղալ և շատ ուտել: Մի օր էլ
նա շատ-շատ կերավ և պայթեց:
Սանթրոսյան Միլենա
Կար չկար մի թռչող ժամացույց:
Այդ ժամացույցն ուզում էր թռչել
և պատից կախվել: Նրան
անընդհատ դնում էին
սեղանինի, իսկ նա թռնում և
կախվում էր պատից:
Մնացականյան Վլադիմիր
3. Կար –չկար մի կամակոր
ժամացույց կար: Այդ ժամացույցը
կարմիր էր, բայց ուզում էր դառնալ
գունավոր: Մի օր էլ ժամացույցն
ընկավ ջրաներկի մեջ և դարձավ
գունավոր:
Մանթաշյան Լիլի
Կար-չկար մի երգող ժամացույց
կար: Այդ ժամացույցը սիրում էր
երգել` տիկ-տակ, տիկ-տակ: Նա
ամբողջ օրը երգում էր և մոռանում
ժամերը ցուց տալ:
Խաչատրյան Աստղիկ
4. Կար-չկար մի կամակոր
ժամացուց կար: Ժամացույցը
սիրում էր նկարվել: Ժամերը
ցույց տալու փոխարեն ուղիղ
կանգնում էր ու նկարվում:
Յասին Ռաշիդի
Կար –չկար մի ուրախ
ժամացույց կար: Այդ
ժամացույցը միշտ ուզում էր
խաղալ: Նա ամբողջ օրը
խաղում էր և ժամերը ցույց չէր
տալիս:
Շահնազարյան Էլեն
5. Կար-չկար մի կամակոր
ժամացույց կար: Նա շատ էր
սիրում անձրև: Նա այնքան
մնաց անձրևի տակ, որ
փչացավ:
Միկիչյան Սևակ
Կար-չկար մի կամակոր
ժամացույց: Այդ ժամացույցը
շատ էր սիրում ընկնել ու
ջարդվել:
Ալոյան Վահագն
6. Կար- չկար մի կամակոր
ժամացույց կար: Այդ
ժամացույցը սիրում է նայել
աստղերին: Նա նայում էր
աստղերին և մոռանում էր
ժամերը ցուց տալ: Եվ բոլոր
երեխաները ուշանում էին
դպրոցից:
Գրիգորյան Տաթև
Կար-չկար մի կամակոր
ժամացույց կար: Մի օր այդ
ժամացույցի սլաքներն իրար հետ
վիճեցին, նեղացան ու էլ
չաշխատեցին:
Մնացականյան Արմեն