Հայոց պատմության էջերում իրենց բազում 
սխրագործություններով հռչակված 
Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը` 
Համազասպյանները X-XI դարերում Տարոնից 
գաղթել և բնակություն են հաստատել Լոռում 
մասնավորապես Դսեղում և նրա շրջակայքում: 
Ըստ տոհմական ավանդության 
Թումանյանները սերել են Լոռու 
Մամիկոնյաններից: Այդ մասին պահպանվել են 
վավերագրեր: Թումանյանը նույնպես իրեն 
համարել է Մամիկոնյաններից սերված և 80- 
90-ականների նրա նամակների մի մասը կրում 
է «Հովհաննես Թումանյանց - Մամիկոնյան» 
կնքադրոշմը:
Ասլան (1839-1898)- տոհմի շառավիղներից 
նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի 
վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց 
հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է 
քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին 
աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: 
Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է 
նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի 
կրթալուսավորական գործերի: 
Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր 
Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա 
հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու 
որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, 
աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի 
հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի 
առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր 
արևելյան եղանակներ, ժամանակի տարածված 
ժողովրդական և հայրենասիրական երգեր: 
Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել 
են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:
Կրթությունը 
Հովհ. Թումանյանը խիստ կանոնավոր կրթություն երբևէ չի ստացել: 
Նախնական գրաճանաչություն սովորել է հորից: Ութ տարեկան 
հասակում մի խումբ գյուղացիների հետ գրել-կարդալ է սովորում 
հորեղբոր` Գրիշկա բիձու նորաբաց «դպրոցում», որտեղ մատիտները 
արճիճից էին, թանաքը` կակաչ ծաղկից, որ աշակերտներն իրենք էին 
պատրաստում: Մի քանի ամիս այդտեղ սովորելուց հետո, 1877 թ. Սկսում 
է հաճախել գյուղում բացված Սահակ վարժապետի դպրոցը, որն իր 
«Ինքնակենսագրության» մեջ Թումանյանը շատ վառ ու պատկերավոր 
ձևով է նկարագրում: Դպրոցը Տեր-Թոդիկյան տիպի էր, որտեղ 
գործադրվող «մանկավարժական մեթոդներն» էին ծեծը 
վիրավորանքները` գիտելիքների չնչին պաշարի դիմաց: Տեր Սահակը 
երեխաներին «կառավարում էր գավազանավ երկաթյավ»: Դաժան ծեծից 
Թումանյանը զերծ է մնացել, քանի որ «վարժապետը քաշվում էր հորիցս, 
մանավանդ մորիցս էր վախենում»: 
1879 թ. Տեր Թադևոսը որդուն տանում է Էջմիածին` Գևորգյան 
ճեմարանում ուսման տալու, սակայն տեսնելով սաների դեղնած դեմքերը, 
Հովհաննեսին ետ է բերում գյուղ: Նույն թվականի աշնանը, տեր Թադևոսը 
լսելով Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցի 
մասին, նրան փոքր եղբոր հետ ընդունել է տալիս այդտեղ`ուսումը 
շարունակելու:
1883 թ. ամռանը ցարական կառավարության հրամանով Փակվում են հայկական 
դպրոցները, և Թումանյանը վերադառնում է Դսեղ: Նույն թվականի սեպտեմբերին 
հայրը նրան տանում է Թիֆլիս, որն այդ ժամանակ խոշոր մշակութային կենտրոն 
էր 
և հայտնի էր հայկական դպրոցներով ու արվեստի օջախներով: 
Սկզբում Տեր-Թադևոսը որդուն տալիս է կադետական դպրոց (Միջնակարգ 
զինվորական դպրոց ցարական Ռուսաստանում), որովհետև շատ էր ուզում, որ նա 
իր 
պապի նման հայտնի զինվորական դառնա, բայց շատ չանցած, չդիմանալով 
գիշերօթիկի փակ ու ծանր կյանքին, Թումանյանը թողնում է այն: 
Այնուհետև ընդունվում է Ներսիսյան դպրոցի 2-րդ դասարան: Ուսումնառությունը 
տևում է մոտ երեք տարի, որի ընթացքում նա ձեռք է բերում գիտելիքների 
հարուստ 
պաշար` հատկապես հումանիտար գիտությունների ասպարեզում: Թումանյանի 
ուսուցիչներից էին ժամանակի հայտնի մտավորականներ. Վիպասան Ծերենցը (Հ. 
Շիշմանյան), Գ. Բարխուդարյանը (Շիլլերի թարգմանիչ), բանասեր Կ. Կոստանյանը, 
ճանաչված թարգմանիչ և մանկավարժ Փ. Վարդանյանը և շատ ուրիշ հայտնի 
դեմքեր: 
Պատանի բանաստեղծի աշխարհայացքի ձևավորման գործում կարևոր 
նշանակություն են ունենում Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի», Րաֆֆու «Սամվել» 
վեպերը, Մ. Նալբանդյանի գեղարվեստական ստեղծագործություններն ու 
հոդվածները:
Ամուսնությունը 
Ծանոթությունը Օլգա Մաճկալյանի 
1888 թ. հունվարի 1-ին առավոտյան մայրս մեր խոհանոցում մի ծիտ է տեսնում, 
բռնում է ու բերում սենյակ: Ծիտը դրինք վանդակում: Մայրս ասաց, որ դա լավ 
նշան է, Նոր տարվա բերած բախտը: 
Երեկոյան Օհանեսը եկավ մեր տուն Նոր տարին շնորհավորելու: Մայրս 
ընդունեց նրան, բերեց սեղանատուն, սկսեցինք զրուցել: Օհանեսը հարցրեց. 
-Էդ ի՞նչ ծիտ եք բռնել, տեսնենք ի՞նչ թռչուն է: 
Մայրս ցույց տվեց: 
Օհանեսը մի երկու ժամ նստեց, խոսեցինք դեսից-դենից ու գնաց: 
Մի քանի ժամանակ անց մայրս ասաց, որ ուզում են մեզ նշանել: 
...Երկու ամսից մեզ նշանեցին: Հայրը` Տեր-Թադևոսը, եկավ գյուղից մի 
քահանայի և մի վարդապետի հետ: Մեզ մոտ էլ երկու քահանա կային, էնպես որ 
չորս քահանա և մի վարդապետ մեզ նշանեցին` 1888 թ. մարտի 24-ին : 
Նշանվելուց հետո Օհանեսը համարյա ամեն օր մեզ մոտ էր լինում ճաշերին և 
գնում էր ուշ երեկոյան: Մի օր Զատկին եկավ, ինձ համար մի զույգ գեղեցիկ 
կոշիկներ բերեց, նոր ձևի: 
Կոշիկներից հետո առաջին նվերը, որ ստացել եմ իմ նշանածից, Հոմերոսի 
«Իլիականն» ու «Ոդիսականն» էին և «Վերք Հայաստանին»: 
Աբովյանի գիրքն ինձ ծանոթ էր արդեն, իսկ Հոմերոսը չէի կարդացել: Օհանեսն 
ինձ հետ կարդում էր և բացատրություններ տալիս: 
Օհանեսը գյուղից եկավ 1888-ի սեպտեմբերի 20-ին: Երկու ամսից, դեկտեմբերի 
1-ին պսակվեցինք: Ես տասնյոթ տարեկան էի, Օհանեսը` տասնինը:
ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938 թթ. 
ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918 թթ. 
ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938 թթ. 
ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939 թթ.
ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1892-1957 թթ. 
ԱՐՓԵՆԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1899-1981 թթ. 
ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1898-1927 թթ.
ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1891-1968 թթ. 
ՍԵԴԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1905-1988 թթ. 
ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1907-1989 թթ.
1881-1886 թթ. 
Այս շրջանը ընդգրկում է բանաստեղծի ուսումնառության տարիները 
նախ Ջալալօղլում, ապա Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Բացառելով 
«Հոգուս հատորի» անմիջական տողերը` նշենք որ այդ 
ժամանակահատվածում գրված մեզ հասած սակավաթիվ 
բանաստեղծությունները կրում են նախորդ հեղինակների թե մտքի, 
թե արտահայտման ձևերի ազդեցության կնիքը: Պահպանվել են 
Ջալալօղլում գրված «Օրորք», «Հայ վաճառական», «Երբ որ կանցնի 
ձմեռն սաստիկ…» և Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներին 
ստեղծված «Նահապետի ողբը», «Ինչո՞ւ ես տըխուր…»,«Թող փչե 
քամին» երգի եղանակով», «Մարշ», «Մի խրատ 
տաճկահայաստանցուն» սևագիր բանաստեղծությունները, որոնք 
հանդիսանում են ավանդական պոետիկայի անմիջական 
ազդեցության արտացոլում: Բայց դրանց հետ միաժամանակ գրվել են 
նաև «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները» : 
Թումանյանը հետագայում գրել է. « Մի ժամանակ (1885-1887) էդ 
տեսակ բաներ, ժողովըրդական առակներ ու լեգենդներ շատ էի գրում 
բարբառով ու շատ էլ ունեի, բայց, որովհետև չէի պահում, դես դեն 
կորան, նրանցից մնացին «Շունն ու Կատուն» և «Անբախտ 
վաճառականները
1887-1892 թթ. 
Սա հասարակության առջև հանդես գալու և ճանաչման շրջանն է: 
Առաջին հրապարակումները («Նոր-Դար» լրագրում) անստորագիր էին. 
«Գրասեր պատանին, ըստ երևույթին, դեռ վստահ չէր իր 
ստեղծագործական ուժերի և կոչման նկատմամբ, ուստի և վախենում 
էր բացահայտորեն հանդես գալ հասարակության առջև»(Էդ. 
Ջրբաշյան): Բայց շուտով նա` լսելով ընկերներին , հասարակության 
դատին է հանձնում իր ստեղծագործությունների առաջին ժողովածուն: 
1890 թ. Մոսկվայում տպագրվում է Թումանյանի 
«Բանաստեղծությունների» առաջին հատորը, իսկ 1892 թ. լույս է 
տեսնում նաև երկրորդը. մի շարք քնարական բանաստեղծություններ, 
վեց պոեմ («Լոռեցի Սաքոն», «Մեհրի», «Ալեք», «Մերժած օրենք», 
«Անուշ», «Մարոն»), երեք բալլադ («Արև և Լուսին», «Շունն ու Կատուն», 
«Ախթամար»), թարգմանություններ: Այս շրջանը նշանավորված է 
ստեղծագործական որոնումներով, ազդեցությունների 
հաղթահարմամբ, ինքնուրույն ոճի և ձևի հստակեցմամբ: :
1893-1900 թթ. 
Ընդգրկում են երրորդ շրջանը, որ պայմանականորեն կարելի է անվանել 
«նախապատրաստական»` հաջորդ փուլում կայացած ստեղծագործական մեծ 
թռիչքից առաջ: Եթե դատենք տպագրված նյութերի քանակով, ապա այս 
շրջանը հարուստ չէ: Այս թվացյալ դադարը իրականում լարված որոնումների 
և աշխատանքի շրջան էր, ինչի արդյունքն եղավ ստեղծագործական այն 
զարգացումը, որն ի հայտ եկավ դարասկզբի նվաճումներում: Նա շարունակել 
է աշխատել մի շարք պոեմների վրա. 
•գրել է բալլադներ («Անիծած հարսը», «Պողոս-Պետրոս», «Արծիվն ու 
Կաղնին»), 
•ստեղծում է գեղարվեստական արձակի փայլուն նմուշներ («Գիքորը», 
«Աղքատի պատիվը», «Քաջերի կյանքից», «Արջաորս» և ուրիշ 
պատմվածքներ, «Անխելք մարդը» հեքիաթը), 
•հանդես է գալիս որպես հրապարակախոս («Բորչալվում»), տպագրում է իր 
առաջին գրական-քննադատական հոդվածներն ու ելույթները:
1901-1905 թթ. 
Այս կարճատև ժամանակաշրջանը Թումանյանի ստեղծագործական կյանքի 
բարձրակետն է: Լ. Հախվերդյանը գրում է. «Թե ով էր Թումանյանը` երևաց 
1903-ին, երբ լույս տեսավ նրա «Բանաստեղծություններ» գիրքը 
բովանդակությամբ ամենահարուստ, արվեստով ամենաբարձր, 
հրատարակությամբ ամենաշքեղ գիրքը, որ երբևէ տպագրվել է հեղինակի 
կենդանության օրոք: Այդ լարված և ոգեշունչ աշխատանքի արդյունքն էին 
վերամշակված և կատարելության հասցրած «Անուշը», «Լոռեցի Սաքոյի» 
երրորդ և «Մարոյի» երկրորդ տարբերակները, «Պոետն ու Մուսան»,«Դեպի 
Անհունը», «Սասունցի Դավիթը», «Թմկաբերդի առումը», «Փարվանան», 
քնարերգության մի շարք փայլուն նմուշներ, որ զետեղվեցին վերը նշված 1903 
թ. ժողովածուի մեջ` հրատարակված իշխանուհի Մարիամ Թումանյանի 
կողմից: Թումանյանը հասակով մեկ կանգնեց հայ գրականության մեջ իր 
ստեղծագործությանը բնորոշ բոլոր կողմերով. ազգային և համամարդկային, 
արդիական և հավերժական, դրամատիզմով հագեցած և երգիծական: 
Կատարելության հասցրեց իր ոճը` պարզ, սեղմ և փիլիսոփայական 
խորությամբ հագեցված, հյութեղ և հարուստ լեզվով: Այս շրջանում ձեռք 
բերված նվաճումներով են պայմանավորված Թումանյանի 
ստեղծագործական կյանքի հետագա փուլերը:
1906-1914 թթ. 
«Այս շրջանի ժամանակագրական սահմանները որոշվում են ոչ այնքան 
ստեղծագործական, որքան հասարակական-քաղաքական իրողություններով, 
առաջին ռուսական հեղափոխությունից մինչև համաշխարհային 
պատերազմի սկիզբը» (Էդ. Ջրբաշյան): Թումանյանի հասարական ճանաչման 
հաստատման նոր նվաճումը եղավ 1908 թ. Բաքվում տպագրված 
«Բանաստեղծություններ» ժողովածուն: Բացի դրանից, այս շրջանում 
բանաստեղծը հանդես եկավ իր մանկական ստեղծագործություններով, որոնք 
տպագրվեցին «Հասկեր» մանկական հանդեսում, «Լուսաբեր» դասագրքում և 
իշխանուհի Մարիամ Թումանյանի հրատարակած « Հովհ. Թումանյանի 
մանկական գրադարանը» մատենաշարի գրքույկներում:
1915-1922 թթ. 
Թումանյանի կյանքի և ստեղծագործության վերջին շրջանն է: Առաջին 
հանաշխարհային պատերազմը, Մեծ եղեռնը, հեղափոխությունը, այդ 
տարիների նրա անձնուրաց բուռն հասարակական գործունեությունը, իր 
անձնական ողբերգությունը. որդու` Արտավազդի և երկու եղբայրների մահը, 
անցան բանաստեղծի սրտի միջով և արտացոլվեցին նրա ստեղծագործության 
մեջ: Իր մտորումները հայ ժողովրդին բաժին հասած դաժան 
փորձությունների, նրա պատմական անցյալի, ներկայի, իր հավատը նրա 
լուսավոր ապագայի վերաբերյալ Թումանյանը կիսեց ընթերցողների հետ մի 
շարք հրապարակախոսական հոդվածներում և ելույթներում. «Վան և 
Երևան»… Նշված ժամանակահատվածում չափածո և արձակ էպիկական 
տեսակները պակասում են` զիջելով քնարերգությանը: Թումանյանի 
ստեղծագործական ուղին տարբեր փուլերում զարգացել է յուրովի` սերտորեն 
կապված լինելով նրա կյանքի և հայ ժողովրդի պատմական ճակատագրի 
հետ: Թումանյանի ստեղծագործական կյանքը սկսվեց 1881 թ. «Հոգուս 
հատոր…» գողտրիկ բանաստեղծությամբ և ավարտվեց «Էս է, որ կա… ճիշտ ես 
ասում, թասըդ բե´ր» փայլուն քառյակով` նվիրված բժիշկ Գրիգոր Սաղյանին:
Թոթովենցը Թումանյանին առաջին անգամ տեսել է Էջմիածնի վանքի բակում, որտեղ 
հավաքվել էին մեծ թվով գաղթականներ:Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը սովից կամ 
հիվանդություններից... 
Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և 
հեղհեղում է գետինը:Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր 
գաղթականներ դրսում էին և Թումանյանը ստիպված գաղթականների առաջ բացում է նոր 
կառուցվող վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր: Դա զայրացնում է Կաթողիկոսին 
(Գևորգ Ե): Ասում էին, որ երեկոյան Վեհափառը կանչել է Թումանյանին և հանդիմանել 
նրան այդ «բռնի» գործողությունների համար: Վեհափառը պատվիրել է, որ Թումանյանը 
այլևս այդպիսի բան չանի, սակայն Թումանյանը պատասխանել է, որ պիտի անի, եթե 
անհրաժեշտություն լինի:Հայոց հայրապետը կանգնել է ոտքի և հայտարարել. 
-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ: 
Գրողը նրան պատասխանել 
-Իսկ դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ: 
*** 
Մի օր, սեղանի շուրջը Թումանյանը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում. 
-Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու 
կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՜ իմ «Շունն ու կատուն» և 
Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՜ Անդրանիկի կենացը: Հովհ.Թումանյանի 
հումորով արված այդ գեղեցիկ և իմաստալից համեմատությունը շատ աշխույժ ծիծաղ է 
առաջացնում: Անդրանիկը դրան պատասխանում է. 
-Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու 
կատուն», խմենք նրա կենացը:
*** 
Թումանյանը և Ահարոնյանը իրար չէին սիրում:Մի օր թումայանը 
ինձ(Վ.Թոթովենց) ցույց տվեց մի այցետոմս:Ահարոնյանը գրում 
էր.«Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»: 
Թումանյանը ծիծաղեց և ասաց. 
-Շատ լավ, եթե իմ՝ տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապա եթե 
մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞ որ 
«անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս...ֆլա՛ն- 
ֆստա՛ն... 
*** 
Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում 
և Թումանյանը կլանված լսում էր. -Թուրս քաշեցի...,- ասաց Անդրանիկը և 
կանգ առավ: 
Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս 
որպեսզի լսողը ընդգրկի պահը: Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց 
գոռալ. 
-Խփի՛ր, Խփի՛ր... 
*** 
Թումանյանի տիկինը, տասը երեխաների մայրը, բարեմտորեն 
գանգատվելիս է եղել, որ Հովհաննեսն իսկի տուն չի գալիս: 
Թումանյանը նրան պատասխանել է. 
-Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն 
անգամ էլ չեմ եկել:
Աննա Ավագյան 
ԱՅԲ Ավագ դպրոց, 11Դ դասարան

Թումանյան

  • 2.
    Հայոց պատմության էջերումիրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը` Համազասպյանները X-XI դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Լոռում մասնավորապես Դսեղում և նրա շրջակայքում: Ըստ տոհմական ավանդության Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից: Այդ մասին պահպանվել են վավերագրեր: Թումանյանը նույնպես իրեն համարել է Մամիկոնյաններից սերված և 80- 90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց - Մամիկոնյան» կնքադրոշմը:
  • 3.
    Ասլան (1839-1898)- տոհմիշառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի կրթալուսավորական գործերի: Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:
  • 4.
    Կրթությունը Հովհ. Թումանյանըխիստ կանոնավոր կրթություն երբևէ չի ստացել: Նախնական գրաճանաչություն սովորել է հորից: Ութ տարեկան հասակում մի խումբ գյուղացիների հետ գրել-կարդալ է սովորում հորեղբոր` Գրիշկա բիձու նորաբաց «դպրոցում», որտեղ մատիտները արճիճից էին, թանաքը` կակաչ ծաղկից, որ աշակերտներն իրենք էին պատրաստում: Մի քանի ամիս այդտեղ սովորելուց հետո, 1877 թ. Սկսում է հաճախել գյուղում բացված Սահակ վարժապետի դպրոցը, որն իր «Ինքնակենսագրության» մեջ Թումանյանը շատ վառ ու պատկերավոր ձևով է նկարագրում: Դպրոցը Տեր-Թոդիկյան տիպի էր, որտեղ գործադրվող «մանկավարժական մեթոդներն» էին ծեծը վիրավորանքները` գիտելիքների չնչին պաշարի դիմաց: Տեր Սահակը երեխաներին «կառավարում էր գավազանավ երկաթյավ»: Դաժան ծեծից Թումանյանը զերծ է մնացել, քանի որ «վարժապետը քաշվում էր հորիցս, մանավանդ մորիցս էր վախենում»: 1879 թ. Տեր Թադևոսը որդուն տանում է Էջմիածին` Գևորգյան ճեմարանում ուսման տալու, սակայն տեսնելով սաների դեղնած դեմքերը, Հովհաննեսին ետ է բերում գյուղ: Նույն թվականի աշնանը, տեր Թադևոսը լսելով Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցի մասին, նրան փոքր եղբոր հետ ընդունել է տալիս այդտեղ`ուսումը շարունակելու:
  • 6.
    1883 թ. ամռանըցարական կառավարության հրամանով Փակվում են հայկական դպրոցները, և Թումանյանը վերադառնում է Դսեղ: Նույն թվականի սեպտեմբերին հայրը նրան տանում է Թիֆլիս, որն այդ ժամանակ խոշոր մշակութային կենտրոն էր և հայտնի էր հայկական դպրոցներով ու արվեստի օջախներով: Սկզբում Տեր-Թադևոսը որդուն տալիս է կադետական դպրոց (Միջնակարգ զինվորական դպրոց ցարական Ռուսաստանում), որովհետև շատ էր ուզում, որ նա իր պապի նման հայտնի զինվորական դառնա, բայց շատ չանցած, չդիմանալով գիշերօթիկի փակ ու ծանր կյանքին, Թումանյանը թողնում է այն: Այնուհետև ընդունվում է Ներսիսյան դպրոցի 2-րդ դասարան: Ուսումնառությունը տևում է մոտ երեք տարի, որի ընթացքում նա ձեռք է բերում գիտելիքների հարուստ պաշար` հատկապես հումանիտար գիտությունների ասպարեզում: Թումանյանի ուսուցիչներից էին ժամանակի հայտնի մտավորականներ. Վիպասան Ծերենցը (Հ. Շիշմանյան), Գ. Բարխուդարյանը (Շիլլերի թարգմանիչ), բանասեր Կ. Կոստանյանը, ճանաչված թարգմանիչ և մանկավարժ Փ. Վարդանյանը և շատ ուրիշ հայտնի դեմքեր: Պատանի բանաստեղծի աշխարհայացքի ձևավորման գործում կարևոր նշանակություն են ունենում Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի», Րաֆֆու «Սամվել» վեպերը, Մ. Նալբանդյանի գեղարվեստական ստեղծագործություններն ու հոդվածները:
  • 7.
    Ամուսնությունը Ծանոթությունը ՕլգաՄաճկալյանի 1888 թ. հունվարի 1-ին առավոտյան մայրս մեր խոհանոցում մի ծիտ է տեսնում, բռնում է ու բերում սենյակ: Ծիտը դրինք վանդակում: Մայրս ասաց, որ դա լավ նշան է, Նոր տարվա բերած բախտը: Երեկոյան Օհանեսը եկավ մեր տուն Նոր տարին շնորհավորելու: Մայրս ընդունեց նրան, բերեց սեղանատուն, սկսեցինք զրուցել: Օհանեսը հարցրեց. -Էդ ի՞նչ ծիտ եք բռնել, տեսնենք ի՞նչ թռչուն է: Մայրս ցույց տվեց: Օհանեսը մի երկու ժամ նստեց, խոսեցինք դեսից-դենից ու գնաց: Մի քանի ժամանակ անց մայրս ասաց, որ ուզում են մեզ նշանել: ...Երկու ամսից մեզ նշանեցին: Հայրը` Տեր-Թադևոսը, եկավ գյուղից մի քահանայի և մի վարդապետի հետ: Մեզ մոտ էլ երկու քահանա կային, էնպես որ չորս քահանա և մի վարդապետ մեզ նշանեցին` 1888 թ. մարտի 24-ին : Նշանվելուց հետո Օհանեսը համարյա ամեն օր մեզ մոտ էր լինում ճաշերին և գնում էր ուշ երեկոյան: Մի օր Զատկին եկավ, ինձ համար մի զույգ գեղեցիկ կոշիկներ բերեց, նոր ձևի: Կոշիկներից հետո առաջին նվերը, որ ստացել եմ իմ նշանածից, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականն» էին և «Վերք Հայաստանին»: Աբովյանի գիրքն ինձ ծանոթ էր արդեն, իսկ Հոմերոսը չէի կարդացել: Օհանեսն ինձ հետ կարդում էր և բացատրություններ տալիս: Օհանեսը գյուղից եկավ 1888-ի սեպտեմբերի 20-ին: Երկու ամսից, դեկտեմբերի 1-ին պսակվեցինք: Ես տասնյոթ տարեկան էի, Օհանեսը` տասնինը:
  • 10.
    ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938թթ. ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918 թթ. ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938 թթ. ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939 թթ.
  • 11.
    ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1892-1957թթ. ԱՐՓԵՆԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1899-1981 թթ. ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1898-1927 թթ.
  • 12.
    ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1891-1968թթ. ՍԵԴԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1905-1988 թթ. ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1907-1989 թթ.
  • 15.
    1881-1886 թթ. Այսշրջանը ընդգրկում է բանաստեղծի ուսումնառության տարիները նախ Ջալալօղլում, ապա Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Բացառելով «Հոգուս հատորի» անմիջական տողերը` նշենք որ այդ ժամանակահատվածում գրված մեզ հասած սակավաթիվ բանաստեղծությունները կրում են նախորդ հեղինակների թե մտքի, թե արտահայտման ձևերի ազդեցության կնիքը: Պահպանվել են Ջալալօղլում գրված «Օրորք», «Հայ վաճառական», «Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ…» և Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներին ստեղծված «Նահապետի ողբը», «Ինչո՞ւ ես տըխուր…»,«Թող փչե քամին» երգի եղանակով», «Մարշ», «Մի խրատ տաճկահայաստանցուն» սևագիր բանաստեղծությունները, որոնք հանդիսանում են ավանդական պոետիկայի անմիջական ազդեցության արտացոլում: Բայց դրանց հետ միաժամանակ գրվել են նաև «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները» : Թումանյանը հետագայում գրել է. « Մի ժամանակ (1885-1887) էդ տեսակ բաներ, ժողովըրդական առակներ ու լեգենդներ շատ էի գրում բարբառով ու շատ էլ ունեի, բայց, որովհետև չէի պահում, դես դեն կորան, նրանցից մնացին «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները
  • 17.
    1887-1892 թթ. Սահասարակության առջև հանդես գալու և ճանաչման շրջանն է: Առաջին հրապարակումները («Նոր-Դար» լրագրում) անստորագիր էին. «Գրասեր պատանին, ըստ երևույթին, դեռ վստահ չէր իր ստեղծագործական ուժերի և կոչման նկատմամբ, ուստի և վախենում էր բացահայտորեն հանդես գալ հասարակության առջև»(Էդ. Ջրբաշյան): Բայց շուտով նա` լսելով ընկերներին , հասարակության դատին է հանձնում իր ստեղծագործությունների առաջին ժողովածուն: 1890 թ. Մոսկվայում տպագրվում է Թումանյանի «Բանաստեղծությունների» առաջին հատորը, իսկ 1892 թ. լույս է տեսնում նաև երկրորդը. մի շարք քնարական բանաստեղծություններ, վեց պոեմ («Լոռեցի Սաքոն», «Մեհրի», «Ալեք», «Մերժած օրենք», «Անուշ», «Մարոն»), երեք բալլադ («Արև և Լուսին», «Շունն ու Կատուն», «Ախթամար»), թարգմանություններ: Այս շրջանը նշանավորված է ստեղծագործական որոնումներով, ազդեցությունների հաղթահարմամբ, ինքնուրույն ոճի և ձևի հստակեցմամբ: :
  • 19.
    1893-1900 թթ. Ընդգրկումեն երրորդ շրջանը, որ պայմանականորեն կարելի է անվանել «նախապատրաստական»` հաջորդ փուլում կայացած ստեղծագործական մեծ թռիչքից առաջ: Եթե դատենք տպագրված նյութերի քանակով, ապա այս շրջանը հարուստ չէ: Այս թվացյալ դադարը իրականում լարված որոնումների և աշխատանքի շրջան էր, ինչի արդյունքն եղավ ստեղծագործական այն զարգացումը, որն ի հայտ եկավ դարասկզբի նվաճումներում: Նա շարունակել է աշխատել մի շարք պոեմների վրա. •գրել է բալլադներ («Անիծած հարսը», «Պողոս-Պետրոս», «Արծիվն ու Կաղնին»), •ստեղծում է գեղարվեստական արձակի փայլուն նմուշներ («Գիքորը», «Աղքատի պատիվը», «Քաջերի կյանքից», «Արջաորս» և ուրիշ պատմվածքներ, «Անխելք մարդը» հեքիաթը), •հանդես է գալիս որպես հրապարակախոս («Բորչալվում»), տպագրում է իր առաջին գրական-քննադատական հոդվածներն ու ելույթները:
  • 21.
    1901-1905 թթ. Այսկարճատև ժամանակաշրջանը Թումանյանի ստեղծագործական կյանքի բարձրակետն է: Լ. Հախվերդյանը գրում է. «Թե ով էր Թումանյանը` երևաց 1903-ին, երբ լույս տեսավ նրա «Բանաստեղծություններ» գիրքը բովանդակությամբ ամենահարուստ, արվեստով ամենաբարձր, հրատարակությամբ ամենաշքեղ գիրքը, որ երբևէ տպագրվել է հեղինակի կենդանության օրոք: Այդ լարված և ոգեշունչ աշխատանքի արդյունքն էին վերամշակված և կատարելության հասցրած «Անուշը», «Լոռեցի Սաքոյի» երրորդ և «Մարոյի» երկրորդ տարբերակները, «Պոետն ու Մուսան»,«Դեպի Անհունը», «Սասունցի Դավիթը», «Թմկաբերդի առումը», «Փարվանան», քնարերգության մի շարք փայլուն նմուշներ, որ զետեղվեցին վերը նշված 1903 թ. ժողովածուի մեջ` հրատարակված իշխանուհի Մարիամ Թումանյանի կողմից: Թումանյանը հասակով մեկ կանգնեց հայ գրականության մեջ իր ստեղծագործությանը բնորոշ բոլոր կողմերով. ազգային և համամարդկային, արդիական և հավերժական, դրամատիզմով հագեցած և երգիծական: Կատարելության հասցրեց իր ոճը` պարզ, սեղմ և փիլիսոփայական խորությամբ հագեցված, հյութեղ և հարուստ լեզվով: Այս շրջանում ձեռք բերված նվաճումներով են պայմանավորված Թումանյանի ստեղծագործական կյանքի հետագա փուլերը:
  • 23.
    1906-1914 թթ. «Այսշրջանի ժամանակագրական սահմանները որոշվում են ոչ այնքան ստեղծագործական, որքան հասարակական-քաղաքական իրողություններով, առաջին ռուսական հեղափոխությունից մինչև համաշխարհային պատերազմի սկիզբը» (Էդ. Ջրբաշյան): Թումանյանի հասարական ճանաչման հաստատման նոր նվաճումը եղավ 1908 թ. Բաքվում տպագրված «Բանաստեղծություններ» ժողովածուն: Բացի դրանից, այս շրջանում բանաստեղծը հանդես եկավ իր մանկական ստեղծագործություններով, որոնք տպագրվեցին «Հասկեր» մանկական հանդեսում, «Լուսաբեր» դասագրքում և իշխանուհի Մարիամ Թումանյանի հրատարակած « Հովհ. Թումանյանի մանկական գրադարանը» մատենաշարի գրքույկներում:
  • 24.
    1915-1922 թթ. Թումանյանիկյանքի և ստեղծագործության վերջին շրջանն է: Առաջին հանաշխարհային պատերազմը, Մեծ եղեռնը, հեղափոխությունը, այդ տարիների նրա անձնուրաց բուռն հասարակական գործունեությունը, իր անձնական ողբերգությունը. որդու` Արտավազդի և երկու եղբայրների մահը, անցան բանաստեղծի սրտի միջով և արտացոլվեցին նրա ստեղծագործության մեջ: Իր մտորումները հայ ժողովրդին բաժին հասած դաժան փորձությունների, նրա պատմական անցյալի, ներկայի, իր հավատը նրա լուսավոր ապագայի վերաբերյալ Թումանյանը կիսեց ընթերցողների հետ մի շարք հրապարակախոսական հոդվածներում և ելույթներում. «Վան և Երևան»… Նշված ժամանակահատվածում չափածո և արձակ էպիկական տեսակները պակասում են` զիջելով քնարերգությանը: Թումանյանի ստեղծագործական ուղին տարբեր փուլերում զարգացել է յուրովի` սերտորեն կապված լինելով նրա կյանքի և հայ ժողովրդի պատմական ճակատագրի հետ: Թումանյանի ստեղծագործական կյանքը սկսվեց 1881 թ. «Հոգուս հատոր…» գողտրիկ բանաստեղծությամբ և ավարտվեց «Էս է, որ կա… ճիշտ ես ասում, թասըդ բե´ր» փայլուն քառյակով` նվիրված բժիշկ Գրիգոր Սաղյանին:
  • 26.
    Թոթովենցը Թումանյանին առաջինանգամ տեսել է Էջմիածնի վանքի բակում, որտեղ հավաքվել էին մեծ թվով գաղթականներ:Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը սովից կամ հիվանդություններից... Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և հեղհեղում է գետինը:Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր գաղթականներ դրսում էին և Թումանյանը ստիպված գաղթականների առաջ բացում է նոր կառուցվող վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր: Դա զայրացնում է Կաթողիկոսին (Գևորգ Ե): Ասում էին, որ երեկոյան Վեհափառը կանչել է Թումանյանին և հանդիմանել նրան այդ «բռնի» գործողությունների համար: Վեհափառը պատվիրել է, որ Թումանյանը այլևս այդպիսի բան չանի, սակայն Թումանյանը պատասխանել է, որ պիտի անի, եթե անհրաժեշտություն լինի:Հայոց հայրապետը կանգնել է ոտքի և հայտարարել. -Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ: Գրողը նրան պատասխանել -Իսկ դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ: *** Մի օր, սեղանի շուրջը Թումանյանը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում. -Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՜ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՜ Անդրանիկի կենացը: Հովհ.Թումանյանի հումորով արված այդ գեղեցիկ և իմաստալից համեմատությունը շատ աշխույժ ծիծաղ է առաջացնում: Անդրանիկը դրան պատասխանում է. -Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը:
  • 27.
    *** Թումանյանը ևԱհարոնյանը իրար չէին սիրում:Մի օր թումայանը ինձ(Վ.Թոթովենց) ցույց տվեց մի այցետոմս:Ահարոնյանը գրում էր.«Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»: Թումանյանը ծիծաղեց և ասաց. -Շատ լավ, եթե իմ՝ տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապա եթե մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞ որ «անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս...ֆլա՛ն- ֆստա՛ն... *** Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր. -Թուրս քաշեցի...,- ասաց Անդրանիկը և կանգ առավ: Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը: Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ. -Խփի՛ր, Խփի՛ր... *** Թումանյանի տիկինը, տասը երեխաների մայրը, բարեմտորեն գանգատվելիս է եղել, որ Հովհաննեսն իսկի տուն չի գալիս: Թումանյանը նրան պատասխանել է. -Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել:
  • 28.
    Աննա Ավագյան ԱՅԲԱվագ դպրոց, 11Դ դասարան