Հայ բանաստեղծ, արձակագիր,գրական,
ազգային և հասարակական գործիչֈ
Հովհաննես Թումանյանի
ստեղծագործություններում մարմնավորված
են հայ ժողովրդի հավաքական
իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն
ու երազանքներըֈ
3.
Թումանյանը գրել էբանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ,
բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու
հրապարակախոսական հոդվածներֈ
Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն
կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրաֈ
Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում
տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին
Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էրֈ
Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն
շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ
ստեղծագործությունների միջոցովֈ Թումանյանի ստեղծագործությունների
հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմերֈ Եվս երկու՝ Անուշ (1912) և
Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի
ստեղծագործությունների վրաֈ
4.
Հովհաննես Թումանյանի հայրը՝Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝
ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։Նա պատկանում էր ազնվական
Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի
գաղթած Մամիկոնյաններից։Մայրը՝ Սոնան (1842-1936) ծագում էր
Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էրֈ Լինելով զրույց սիրող և լավ
պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր
պատմում, համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։Թումանյանն ութ
երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915),
Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (18851953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916)
5.
Կյանքը
Հովհաննես Թումանյանը ծնվելէ 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ
գյուղումֈ
1877-79 թթ-ին, Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցումֈ 1879-1883
սովորում է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցումֈ 1883
թ-ից բնակվել է Թիֆլիսումֈ 1883-87 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան
դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887թ. ստիպված
եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական
դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև
1893 թ)։ 1893թ-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն»
պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբֈ
1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական
խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն
Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներֈ Որոշ
ընդմիջումներով այն գոյատևեց մինչև 1908 թ.։
6.
1912 թ-ին Թումանյաննընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության,
1918 թ-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահֈ Առաջին
համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները
հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-20 թթ.) ներկայացնելու
նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի
գլխավորությամբֈ
1912-1921 թթ. եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահըֈ Հայաստանի
խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ (192122)։
1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների
համար օգնություն գտնելու նպատակովֈ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա
վերադառնում է հիվանդացածֈ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո
Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին
հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիսֈ Թումանյանին տեղափոխում են
Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան
հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում էֈ
1888 թվականին, տասնինըտարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է
տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետֈ Նրանք ունեցան 10 երեխա. Մուշեղ
(1889-1938), Աշխեն (1891-1968), Նվարդ (1892-1957), Արտավազդ (1894-1918),
Համլիկ (1896-1937), Անուշ (1898-1927), Արփենիկ (1899-1981), Արեգ (1900-1939),
Սեդա (1905-1988), Թամար(1907-1989)։
Քաղաքական և հանրային գործունեություն
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական
գործիչֈ 1905-06 թթ-ին հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության
հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ
ձերբակալվել էֈ 1918 թ-ին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս
քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին։
Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ
Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակըֈ
1916 թ-ին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել
հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներինֈ
1914 թ-ին Թումանյանը միանում է "Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե"ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում
հաստատվելֈ
9.
Թումանյանը գրել էիր առաջին պոեմը 12 տարեկան հասակում, երբ սովորում էր
Ջալալօղլու դպրոցումֈ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ,
քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ,
քննադատական ու հրապարակախոսական հոդվածներֈ Նա սկսել է ստեղծագործել
80-ականների կեսիցֈ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ»
հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետոֈ
Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ
բազմադարյան գրականության մեջֈ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են,
ժողովրդականֈ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը,
մտքերն ու ձգտումներըֈ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է
հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային
թեմաներֈ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ
խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ
բանաստեղծություններումֈ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի
վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն էֈ «Հայոց լեռներում»
բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության,
մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի
անպարտելի ու ստեղծագործ ոգին.
Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներումֈ
10.
1922 թ-ին տարածվիրահատությունից հետո Թումանյանի
ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին
հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիսֈ Թումանյանին
տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ.
մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը
վախճանվում էֈ
Այժմ Թումանյանի նկարներից