SlideShare a Scribd company logo
Հովհաննես Թումանյան
Երգեր Թումանյանի խոսքերով
ԱԽ, ԻՆՉ ԼԱՎ ԵՆ
Խոսք և երաժշտ.` Հովհ. Թումանյանի
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ, անուշ:

Ահա' բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային:
Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա,Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ:
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՅԱՅԼԱ
Խոսք`Հ.Թումանյանի,երաժշտ.`Ա. Տիգրանյանի
Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան,
Զուգել են հանդեր նախշուն գորգերով.
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան,
Վիճակ հանելու, աշխույժ երգերով:
Համբարձում յայլա, յայլա ջան, յայլա,
Լավ օրեր, յայլա, յայլա ջան, յայլա:

Երգ ու բույր խառնած, թև թևի տված,
Զուգում են լեռներ, ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում ինչպես թիթեռներ:

Համբարձում յայլա, յայլա ջան, յայլա,
Լավ օրեր, յայլա, յայլա ջան, յայլա:
ԱՄՊԻ ՏԱԿԻՑ
Խոսք`Հ.Թումանյանի, երաժշտ.`Ա. Տիգրանյանի

1. Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում,
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի,
Հոնգուր-հոնգուր էն սարում:

3. Յարաբ խմե՞ց, յարաբ հովցա՞վ
Վառված սիրտը իմ յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի:

2. Ա'յ պաղ ջրեր, զուլալ ջրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խմե՞ց էդ ջրից:

4. Աղջի քո յարն եկավ անցավ,
Վառված, տարված քո սիրով,
Էրված ջիգյարն եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջրով:
ԱՇՈՒՆ
խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝ Ռ.Մելիքյանի
Դեղնած դաշտերին
իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն:
Պաղ-պաղ մեգի հետ
Փըչում է քամին,
Քըշում է տանում
Տերևը դեղին:
Տըխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն:
ՄԵՐ ՈՒԽՏԸ
խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝ Ա. Աշիկյան
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակֈ

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտիֈ
ՀԱՅ ՈՒԽՏԱՎՈՐԻՆ
խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝ Ա. Աշիկյան
Հապա էն սա՛րն, էն սար հսկան,
Էն սարերի սարն ու արքան,
Լազուր երկնի ծոցը մըտած,
Ճերմակ գլուխն ամպեր փաթթած,
Ահա կանգնեց ծանր ու տրտում
Քու առաջևն ու քու սրտում...
Է՜, նա արդեն քանի սև դար
Պերճ գագաթովն իր ձյունափառ
Շողշողում է, փայլատակում,
Եվ ուխտավոր հայի հոգում

Հպարտության ծնում թունդեր
Եվ սիրելի երազ՝ թե դեռ
Էն երկնահաս Մասյաց կատար,
Ուր հին տապանն առավ դադար,
Դադար կառնեն փառքերն մեր հին,
Որ նորափայլ իջնեն կրրկին...
Նրան
խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.` Դ. Ամալյան
Ես ուզում եմ, որ օրն ի բուն
Ապշած նայեմ աչքերիդ,
Ինձ մոռացած, կորչեմ անհուն
Խորության մեջ հայացքիդ։

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Ես ուզում եմ, որ քո անմեղ
Սիրտը թնդար ինձ համար,
Եվ հավիտյան վառվեր այնտեղ
Միայն իմ սերը բոցավառֈ

Իսկ եթե մահն այն ժամի մեջ
Ինձ մոտենար, օ՜, սեր իմ,
Ես կուզեի քո սիրատենչ
Կուրծքդ լիներ ինձ շիրիմֈ
ԿԱՔԱՎԻ ԳՈՎՔԸ
խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ. Կոմիտաս
Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,

Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։

Քո բուն հյուսած ծաղիկներով՝
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես, կելնես երգ ու տաղով.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկֈ

Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկֈ

Երբ կըկանգնես մամռոտ քարին,
Սաղմոս կասես ծաղիկներին,
Սարեր ձորեր զըվարթ կանես,
Դարդի ծովեն սիրտ կըհանես.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկֈ
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ
խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝Ալ. Հարությունյանի

Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տըխո՜ւր, դատարկ ու խավար,

Զարկվա՜ծ հայրենիք,
Զըրկվա՜ծ հայրենիք։
Ողբի՜ հայրենիք,
Որբի՜ հայրենիք։
Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,
Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
Զարկվա՜ծ հայրենիք,
Զըրկվա՜ծ հայրենիք։

Ողբի՜ հայրենիք,
Որբի՜ հայրենիք։
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք:

2
ԱՂԲՅՈՒՐ
խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝ Ա. Աշիկյան
Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնումֈ
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծունֈ

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜...»
ԱԽԹԱՄԱՐ
խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա:

Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի:

Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան:
ՎԱՐԴԸ
Խոսք`Վոլֆանգ Գյոթեի, երաժշտ.` Ռոմանոս Մելիքյանի
Թարգմանություն` Հովհաննես Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին,
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:
Տղան ասավ. - Քեզ կպոկեմ,
Այ կարմիր վարդ, դաշտի միջին,
Վարդը ասավ. - Տես, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին,
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին,
Փուշը նրա ձերքը ծակեց.
Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին,
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:

More Related Content

What's hot

եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
Jasmik
 
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումԹումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումArtavazd97
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյանlusine-milena
 
Իսահակյան
ԻսահակյանԻսահակյան
Իսահակյան
Sona Arsenyan
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյանRebeka Gevorgyan
 
Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ Մեծարենցsilemil98
 
խաչատուր աբովյան
խաչատուր աբովյանխաչատուր աբովյան
խաչատուր աբովյանAnna Mkrtchyan
 
Հովհաննես Թումանյան մասին
Հովհաննես Թումանյան մասինՀովհաննես Թումանյան մասին
Հովհաննես Թումանյան մասինAnahit Hovhannisian
 
Եղիշե Չարենց
Եղիշե  ՉարենցԵղիշե  Չարենց
Եղիշե Չարենցganyan
 
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)Hasmik Ghazaryan
 
Hovhannes Tumanyan
Hovhannes TumanyanHovhannes Tumanyan
Hovhannes Tumanyan
Lusineh Manukyan
 
մեծերը չարենցի մասին
մեծերը չարենցի մասինմեծերը չարենցի մասին
մեծերը չարենցի մասինNanor Hovhannisian
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենցAnna Mkrtchyan
 

What's hot (16)

Sevak
SevakSevak
Sevak
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
 
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումԹումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
 
Mecarenc
MecarencMecarenc
Mecarenc
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյան
 
Իսահակյան
ԻսահակյանԻսահակյան
Իսահակյան
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյան
 
Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ Մեծարենց
 
խաչատուր աբովյան
խաչատուր աբովյանխաչատուր աբովյան
խաչատուր աբովյան
 
Հովհաննես Թումանյան մասին
Հովհաննես Թումանյան մասինՀովհաննես Թումանյան մասին
Հովհաննես Թումանյան մասին
 
Եղիշե Չարենց
Եղիշե  ՉարենցԵղիշե  Չարենց
Եղիշե Չարենց
 
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)
 
վահան տերյան
վահան տերյանվահան տերյան
վահան տերյան
 
Hovhannes Tumanyan
Hovhannes TumanyanHovhannes Tumanyan
Hovhannes Tumanyan
 
մեծերը չարենցի մասին
մեծերը չարենցի մասինմեծերը չարենցի մասին
մեծերը չարենցի մասին
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
 

Viewers also liked

Սասուն և սասունցիներ
Սասուն և սասունցիներՍասուն և սասունցիներ
Սասուն և սասունցիներganyan
 
Hovhannes Tumanyan
Hovhannes TumanyanHovhannes Tumanyan
Hovhannes Tumanyan
Eva Berberyan
 
Hovanes tumanyan
Hovanes tumanyanHovanes tumanyan
Hovanes tumanyan
Angelochik Arzumanyan
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան
sertachki
 
հովհաննես թումանյան հարութ
հովհաննես  թումանյան հարութհովհաննես  թումանյան հարութ
հովհաննես թումանյան հարութganyan
 

Viewers also liked (11)

Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
ռոմանտիզմ
ռոմանտիզմռոմանտիզմ
ռոմանտիզմ
 
Սասուն և սասունցիներ
Սասուն և սասունցիներՍասուն և սասունցիներ
Սասուն և սասունցիներ
 
Hovhanes tumanyan
Hovhanes tumanyanHovhanes tumanyan
Hovhanes tumanyan
 
Hovhannes Tumanyan
Hovhannes TumanyanHovhannes Tumanyan
Hovhannes Tumanyan
 
Hovanes tumanyan
Hovanes tumanyanHovanes tumanyan
Hovanes tumanyan
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան
 
հովհաննես թումանյան հարութ
հովհաննես  թումանյան հարութհովհաննես  թումանյան հարութ
հովհաննես թումանյան հարութ
 
ռոմանտիզմ
ռոմանտիզմռոմանտիզմ
ռոմանտիզմ
 
Թումանյան
ԹումանյանԹումանյան
Թումանյան
 
ռոմանտիզմ
ռոմանտիզմռոմանտիզմ
ռոմանտիզմ
 

Similar to Hovhannes tumanyan

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ.pptx
ԱՅԲ ԲԵՆ  ԳԻՄ.pptxԱՅԲ ԲԵՆ  ԳԻՄ.pptx
ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ.pptx
OfelyaIspiryan
 
ջութակը և սրինգը
ջութակը և սրինգըջութակը և սրինգը
ջութակը և սրինգըAnushikNikoghosyan
 
Վահան տերյանի
Վահան տերյանիՎահան տերյանի
Վահան տերյանիastghikp
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյանkarinemkhitaryan
 
տերյան
տերյանտերյան
տերյան
Jasmik
 
Հայաստանի մասին (Արևմտահայերէն)
Հայաստանի մասին (Արևմտահայերէն) Հայաստանի մասին (Արևմտահայերէն)
Հայաստանի մասին (Արևմտահայերէն) Ani Matevosyan
 
Միսաք Մեծարենց
Միսաք ՄեծարենցՄիսաք Մեծարենց
Միսաք Մեծարենցkarinemkhitaryan
 
առնո բաբաջանյան
առնո բաբաջանյանառնո բաբաջանյան
առնո բաբաջանյանAstxik
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointkarinemkhitaryan
 
Հուշեր Մոզրովից
Հուշեր ՄոզրովիցՀուշեր Մոզրովից
Հուշեր Մոզրովից
Նարե Ղալամքարյան
 

Similar to Hovhannes tumanyan (20)

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ.pptx
ԱՅԲ ԲԵՆ  ԳԻՄ.pptxԱՅԲ ԲԵՆ  ԳԻՄ.pptx
ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ.pptx
 
ջութակը և սրինգը
ջութակը և սրինգըջութակը և սրինգը
ջութակը և սրինգը
 
Սիամանթո
ՍիամանթոՍիամանթո
Սիամանթո
 
Վահան տերյանի
Վահան տերյանիՎահան տերյանի
Վահան տերյանի
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան
 
տերյան
տերյանտերյան
տերյան
 
աշուն
աշունաշուն
աշուն
 
աշուն
աշունաշուն
աշուն
 
Հայաստանի մասին (Արևմտահայերէն)
Հայաստանի մասին (Արևմտահայերէն) Հայաստանի մասին (Արևմտահայերէն)
Հայաստանի մասին (Արևմտահայերէն)
 
Պարույր Սևակ
Պարույր ՍևակՊարույր Սևակ
Պարույր Սևակ
 
Պարույր Սևակ
Պարույր ՍևակՊարույր Սևակ
Պարույր Սևակ
 
Միսաք Մեծարենց
Միսաք ՄեծարենցՄիսաք Մեծարենց
Միսաք Մեծարենց
 
առնո բաբաջանյան
առնո բաբաջանյանառնո բաբաջանյան
առնո բաբաջանյան
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
hamo sahyan
hamo sahyanhamo sahyan
hamo sahyan
 
ֆ
ֆֆ
ֆ
 
Հուշեր Մոզրովից
Հուշեր ՄոզրովիցՀուշեր Մոզրովից
Հուշեր Մոզրովից
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 

Hovhannes tumanyan

  • 2. ԱԽ, ԻՆՉ ԼԱՎ ԵՆ Խոսք և երաժշտ.` Հովհ. Թումանյանի Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա Անցնում օրերն անո՜ւշ, անո՜ւշ, Անըրջային, թեթևասահ, Ամպ ու հովերն անուշ, անուշ: Ահա' բացվեց թարմ առավոտ, Վարդ է թափում սարին-քարին, Շաղ են շողում ծաղիկ ու խոտ, Շընչում բուրմունք եդեմային: Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ, Շըվին փըչեց հովիվն ահա,Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ:
  • 3. ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՅԱՅԼԱ Խոսք`Հ.Թումանյանի,երաժշտ.`Ա. Տիգրանյանի Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան, Զուգել են հանդեր նախշուն գորգերով. Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան, Վիճակ հանելու, աշխույժ երգերով: Համբարձում յայլա, յայլա ջան, յայլա, Լավ օրեր, յայլա, յայլա ջան, յայլա: Երգ ու բույր խառնած, թև թևի տված, Զուգում են լեռներ, ծաղիկ են քաղում, Ծաղկի հետ խաղում ինչպես թիթեռներ: Համբարձում յայլա, յայլա ջան, յայլա, Լավ օրեր, յայլա, յայլա ջան, յայլա:
  • 4. ԱՄՊԻ ՏԱԿԻՑ Խոսք`Հ.Թումանյանի, երաժշտ.`Ա. Տիգրանյանի 1. Ամպի տակից ջուր է գալի, Դոշ է տալի, փըրփըրում, Էն ո՞ւմ յարն է նըստած լալի, Հոնգուր-հոնգուր էն սարում: 3. Յարաբ խմե՞ց, յարաբ հովցա՞վ Վառված սիրտը իմ յարի, Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ Անքուն ցավը ջիգյարի: 2. Ա'յ պաղ ջրեր, զուլալ ջրեր, Որ գալիս եք սարերից, Գալիս անցնում հանդ ու չոլեր, Յարս էլ խմե՞ց էդ ջրից: 4. Աղջի քո յարն եկավ անցավ, Վառված, տարված քո սիրով, Էրված ջիգյարն եկավ անցավ, Չըհովացավ պաղ ջրով:
  • 5. ԱՇՈՒՆ խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝ Ռ.Մելիքյանի Դեղնած դաշտերին իջել է աշուն, Անտառը կրկին Ներկել է նախշուն: Պաղ-պաղ մեգի հետ Փըչում է քամին, Քըշում է տանում Տերևը դեղին: Տըխուր հանդերից Մարդ ու անասուն Քաշվում են կամաց Իրենց տունն ու բուն:
  • 6. ՄԵՐ ՈՒԽՏԸ խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝ Ա. Աշիկյան Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս, Ու գընում ենք մեր ճամփով, Մըրրիկներով պատած անհույս, Սև խավարով, մութ ամպով։ Մենք անցել ենք արյան ծովեր, Սուր ենք տեսել ու կըրակ, Մեր ճակատը դեմ ենք արել Մըրրիկներին հակառակֈ Ու թեպետև պատառ-պատառ Մեր դըրոշը սըրբազան, Ու մենք չունենք տեղ ու դադար՝ Երկրից երկիր ցիրուցան։ Բայց գընում ենք մենք անվեհեր Զարկերի տակ չար բախտի, Մեր աչքերը միշտ դեպի վեր՝ Դեպի լույսը մեր ուխտիֈ
  • 7. ՀԱՅ ՈՒԽՏԱՎՈՐԻՆ խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝ Ա. Աշիկյան Հապա էն սա՛րն, էն սար հսկան, Էն սարերի սարն ու արքան, Լազուր երկնի ծոցը մըտած, Ճերմակ գլուխն ամպեր փաթթած, Ահա կանգնեց ծանր ու տրտում Քու առաջևն ու քու սրտում... Է՜, նա արդեն քանի սև դար Պերճ գագաթովն իր ձյունափառ Շողշողում է, փայլատակում, Եվ ուխտավոր հայի հոգում Հպարտության ծնում թունդեր Եվ սիրելի երազ՝ թե դեռ Էն երկնահաս Մասյաց կատար, Ուր հին տապանն առավ դադար, Դադար կառնեն փառքերն մեր հին, Որ նորափայլ իջնեն կրրկին...
  • 8. Նրան խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.` Դ. Ամալյան Ես ուզում եմ, որ օրն ի բուն Ապշած նայեմ աչքերիդ, Ինձ մոռացած, կորչեմ անհուն Խորության մեջ հայացքիդ։ Ես ուզում եմ, որ ինձ նման Էլ չըսիրեր մեկը քեզ, Բայց ասեին միաբերան, Թե դու, իրավ, հրեշտակ ես։ Ես ուզում եմ, որ քո անմեղ Սիրտը թնդար ինձ համար, Եվ հավիտյան վառվեր այնտեղ Միայն իմ սերը բոցավառֈ Իսկ եթե մահն այն ժամի մեջ Ինձ մոտենար, օ՜, սեր իմ, Ես կուզեի քո սիրատենչ Կուրծքդ լիներ ինձ շիրիմֈ
  • 9. ԿԱՔԱՎԻ ԳՈՎՔԸ խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ. Կոմիտաս Քո թև փափուկ ու խատուտիկ, Պըստի կըտուց, կարմիր տոտիկ, Արև բացվեց թուխ ամպերեն, Կաքավ թըռավ կանաչ սարեն, Կանաչ սարեն՝ սարի ծերեն, Բարև բերավ ծաղիկներեն. Սիրունի՜կ, սիրունի՜կ, Նախշուն կաքավիկ։ Քո բուն հյուսած ծաղիկներով՝ Շուշան, նարգիզ, նունուֆարով, Քո տեղ լըցված ցող ու շաղով, Քընես, կելնես երգ ու տաղով. Սիրունի՜կ, սիրունի՜կ, Նախշուն կաքավիկֈ Կարմիր-կարմիր տոտիկներով, Կըշորորաս ճուտիկներով. Սիրունի՜կ, սիրունի՜կ, Նախշուն կաքավիկֈ Երբ կըկանգնես մամռոտ քարին, Սաղմոս կասես ծաղիկներին, Սարեր ձորեր զըվարթ կանես, Դարդի ծովեն սիրտ կըհանես. Սիրունի՜կ, սիրունի՜կ, Նախշուն կաքավիկֈ
  • 10. ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝Ալ. Հարությունյանի Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում, Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝ Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ, Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ, Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տըխո՜ւր, դատարկ ու խավար, Զարկվա՜ծ հայրենիք, Զըրկվա՜ծ հայրենիք։ Ողբի՜ հայրենիք, Որբի՜ հայրենիք։
  • 11. Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար, Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ, Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի, Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի, Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ, Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ, Զարկվա՜ծ հայրենիք, Զըրկվա՜ծ հայրենիք։ Ողբի՜ հայրենիք, Որբի՜ հայրենիք։ Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած, Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած, Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին, Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին, Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով, Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով, Հույսի՜ հայրենիք, Լույսի՜ հայրենիք։ Իմ նո՜ր հայրենիք, Հըզո՜ր հայրենիք: 2
  • 12. ԱՂԲՅՈՒՐ խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝ Ա. Աշիկյան Սարի լանջին, ժայռի տակ, Ջուր էր բըխում սառնորակ Ու ցրվելով խոտերում Իզուր ճահիճ էր դառնումֈ Նրա առջև մի խոր գուշ Շինեց հովիվն ու անուշ Խաղ ասելով նա տարավ Ջրեց հոտը իր ծարավ։ Պախրեն անցավ էն սարից` Շոգից հանած չոր լեզուն, Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից, Ապա նայեց աստծունֈ Անցվորն եկավ տոթակեզ, Սառն աղբյուրին որ հասավ, Գըլխարկն առավ ու չոքեց՝ Խմեց, սիրտը հովացավ։ Ու տվավ իր օրհնանքը Անցվոր մարդը էն բարի. «Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜...»
  • 13. ԱԽԹԱՄԱՐ խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝ Ծիծաղախիտ Վանա ծովի Փոքրիկ գյուղից առափնյա, Ծովն է մըտնում գաղտագողի Ամեն գիշեր մի տըղա: Ծովն է մըտնում առանց նավակ, Բազուկներով առնացի Ջուրը ճողփում, լող է տալի Դեպի կըղզին դիմացի: Խավար կըղզուց պարզ ու պայծառ Մի լույս կանչում է նըրան, Մի վառ փարոս նըրա համար, Չըմոլորի իր ճամփան:
  • 14. ՎԱՐԴԸ Խոսք`Վոլֆանգ Գյոթեի, երաժշտ.` Ռոմանոս Մելիքյանի Թարգմանություն` Հովհաննես Թումանյանի Փոքրիկ տղան մի վարդ տեսավ, Տեսավ մի վարդ դաշտի միջին. Վարդը տեսավ, ուրախացավ, Մոտիկ վազեց սիրուն վարդին, Սիրուն վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին: Տղան ասավ. - Քեզ կպոկեմ, Այ կարմիր վարդ, դաշտի միջին, Վարդը ասավ. - Տես, կծակեմ, Որ չմոռնաս փշոտ վարդին, Փշոտ վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին: Ու անհամբեր տղան պոկեց, Պոկեց վարդը դաշտի միջին, Փուշը նրա ձերքը ծակեց. Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին, Քնքուշ վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին: