SlideShare a Scribd company logo
1 of 8
Թանկարժեք քարերի մոգական
ուժը:
• Բոլոր ժամանակներում քարերը համարվել են լավագույն
թալիսմաններ ու չար աչքի հուռութներ, որոնք օժտված են նաև
մոգական ու բուժիչ հատկություններով: Ո՞րն է ձեր քարը և
ինչո՞վ կարող է օգնել:
• Հին պարսկական լեգենդն ասում է, թե երբ սատանան նկատում
է` ինչպես է Եվան զմայլվում դրախտի գույներով, մարդու
հոգում գայթակղություն ու ագահություն սերմանելու
համար ստեղծում է թանկարժեք քարերը: Եվ իրոք, կանանց ու
տղամարդկանց մեծ մասի համար ոսկերչական խանութ գնալն
իսկական փորձություն է. աչքերն աջ ու ձախ են վազում, իսկ
գլխում մի տենդագին միտք է` «ուզում եմ բոլորը գնել»: Շատերն
այդպես էլ վարվում են` չխորանալով` ի՞նչ քար է, ի՞նչ խորհուրդ
և ուժ ունի, և ինչու, ասենք, բախտը երես է թեքել, կամ
շրջապատի մարդիկ այդքան ագրեսիվ են տրամադրված իր
նկատմամբ: Մինչդեռ քարի ընտրությունն իրապես բավական
դժվարին գործ է ու պայմանավորված չէ գույնով
կամ մեծությամբ:
Թանկարժեք քարերի հատկությու
նները
• Մեր նախնիները շուտ գլխի ընկան, որ քարերի
հատկություններն անմիջականորեն պայմանավորված են նրանց
գույնով ու այն բանով, թե որ մոլորակի էներգետիկան են
ամփոփում իրենց մեջ: Իսկ դրա համար հարկավոր է իմանալ,
թե որ մոլորակի հովանու ներքո է գտնվում ձեր ամիսը: Այսպես.
դեկտեմբերին ծնվածները պետք է կրեն փիրուզ, հունվարին`
նռնաքար, հակինթ, փետրվարին` մեղեսիկ (ամեթիստ): Մարտին
ծնվածները` քրիզոլիտ, ապրիլին` մանուշակավարդագույն
մեղեսիկ, իսկ մայիսին` բաց գույնի ագաթ: Հունիսին` բերիլ,
հուլիսին` զմրուխտ, իսկ օգոստոսի ընտրությունը
նախանձելիորեն է լայն` սարդիոն, սարդոնիքս, ալեքսանդրիտ,
լուսնաքար, սուտակ կամ տպազիոն, ոսկեգույն բերիլ:
Սեպտեմբերին ծնվածների համար նախընտրելի է հասպիսը
(յաշմա), հոկտեմբերին ծնվածներին` ալմաստը, նոյեմբերին`
տպազիոնը:
Ադամանդ
• Ալմաստը՝ չմշակված ադամանդը, ամենաամուր
հանքանյութն է։
• Դարերի ընթացքում ձևավորվել են թանկարժեք
քարերի արժեքի մասին մի շարք դատողություններ,
որոնց հիման վրա կազմված աղյուսակում դրանք
դասավորվում են հետևյալ հերթականությամբ.
ալմաստ, շափյուղա, սատակ, խրիզոբերիլ,
ոսկեբյուրեղ, զմրուխտ, լալ և այլն։
• Ադամանդը եզակի քար է. չկան ամբողջովին
միանման երկու ադամանդներ։
• Այն լույսի անդրադարձման բացառիկ ուժ ունի։
Համարվում Է Երկրի վրա գոյություն ունեցող
ամենամաքուր թանկարժեք քարը։
• Ադամանդը հավերժական գոյությամբ քար Է։
Մշակման ձևերը
• Ադամանդներն ունեն մշակման «դասական եղանակ»։ Եվ դա
պատահական չէ։ Թանկարժեք քարերն այնպես պետք Է մշակվեն, որ
նրանց մեջ թափանցող լույսի մեծ մասը «դուրս չգա» քարից, այլ բեկվի
նիստերում և վերադառնա։
• Կա ադամանդների մշակման երկու հիմնական եղանակ՝ ուղղակի
ադամանդի երեսակում և վարդաձև երեսակում։
• Մշակման առաջին ձևի կիրառման դեպքում ադամանդը երեսակվում է
երկու բազմանիստ բուրգերի (ինչպես ամբողջական, այնպես էլ հատած)
տեսքով։ Այդ բուրգերը հանդես են գալիս որպես հիմք։ Բուրգերի
գագաթի և պավիլիոնի երեսակները դասավորված են մի քանի շարքով։
Ավելի տարածված Է դրանց եռաշարք դասավորությունը։
• Լրիվ երեսակման դեպքում ադամանդը սովորաբար ունենում է 57
երեսակ, իսկ ավելի պարզ երեսակման դեպքում՝ 17։ Վերջինս
կիրառվում Է հատկապես փոքր ադամանդների մշակման դեպքում։
Գույն
• Ադամանդի դեպքում քարի գույնը շատ կարևոր է։ Որքան
անգույն է ադամանդը, այնքան ավելի բացառիկ և արժեքավոր է
այն համարվում։ Ոչ մասնագիտական զննության ժամանակ
անգույն կարող են թվալ շատ ադամանդներ, սակայն իրականում
ադամանդները մեծ մասամբ ունեն շագանակագույն կամ դեղին
երանգներ։ Ըստ գույների՝ ադամանդները կարող են լինել դեղին,
երկնագույն, վարդագույն, կանաչ։ Ամուսնական մատանու
ադամանդը, սակայն, պետք է անգույն լինի՝ իբրև մաքրության
խորհրդանիշ։
• Ադամանդը մաքուր է համարվում, եթե տասն անգամ
խոշորացնող մանրադիտակով զննելիս դրա մակերեսին չեն
հայտնաբերվում այլ գոյացություններ կամ բծեր։
Մարգարիտ
• Մարգարիտը պինդ, կլորավուն գոյացում է,
որը արտադրվում
է կակղամորթերի (մոլլյուսկների) խեցում։ Իր
արտաքին գրավիչ տեսքի և հայթհայթման
(որսի) դժվարության պատճառով դարեր
շարունակ դասվում է թանկարժեք քարերի
շարքին և օգտագործվում է զարդերի մեջ։
Մարգարիտ բառը, բազմաթիվ մշակույթներում
ստացել է նաև փոխաբերական իմաստ՝
հազվադեպ, հիանալի և ընձալի մի բան։
• Մարգարիտը, որ համարվում է բնության
կողմից պարգևած ամենագեղեցիկ քարերից
մեկը, իրականում խեցիների մարմնում
զարգացող գնդաձև կամ անկանոն գոյացում է
և կազմված է նույն նյութից, ինչ որ խեցին՝
հիմնականում ածխաթթվային կալցիումից։
Առաջանում է խեցու մեջ կողմնակի իր
(օրինակ՝ ավազահատիկ) ընկնելու դեպքում,
երբ նրա շուրջը սկսում է կուտակվել սադափը։
Մշակման ձևերը

More Related Content

More from Lusine Mlke-Galstyan (8)

Թումանյան
ԹումանյանԹումանյան
Թումանյան
 
Սասնա ծռեր
Սասնա ծռերՍասնա ծռեր
Սասնա ծռեր
 
Персики О.Генри
Персики О.ГенриПерсики О.Генри
Персики О.Генри
 
Աստղագիտություն
ԱստղագիտությունԱստղագիտություն
Աստղագիտություն
 
Aryan xmber
Aryan xmberAryan xmber
Aryan xmber
 
Հորդանան
ՀորդանանՀորդանան
Հորդանան
 
տարածական պատկերներ
տարածական պատկերներտարածական պատկերներ
տարածական պատկերներ
 
շաքարախտ
շաքարախտշաքարախտ
շաքարախտ
 

Մշակման ձևերը

  • 1. Թանկարժեք քարերի մոգական ուժը: • Բոլոր ժամանակներում քարերը համարվել են լավագույն թալիսմաններ ու չար աչքի հուռութներ, որոնք օժտված են նաև մոգական ու բուժիչ հատկություններով: Ո՞րն է ձեր քարը և ինչո՞վ կարող է օգնել: • Հին պարսկական լեգենդն ասում է, թե երբ սատանան նկատում է` ինչպես է Եվան զմայլվում դրախտի գույներով, մարդու հոգում գայթակղություն ու ագահություն սերմանելու համար ստեղծում է թանկարժեք քարերը: Եվ իրոք, կանանց ու տղամարդկանց մեծ մասի համար ոսկերչական խանութ գնալն իսկական փորձություն է. աչքերն աջ ու ձախ են վազում, իսկ գլխում մի տենդագին միտք է` «ուզում եմ բոլորը գնել»: Շատերն այդպես էլ վարվում են` չխորանալով` ի՞նչ քար է, ի՞նչ խորհուրդ և ուժ ունի, և ինչու, ասենք, բախտը երես է թեքել, կամ շրջապատի մարդիկ այդքան ագրեսիվ են տրամադրված իր նկատմամբ: Մինչդեռ քարի ընտրությունն իրապես բավական դժվարին գործ է ու պայմանավորված չէ գույնով կամ մեծությամբ:
  • 2. Թանկարժեք քարերի հատկությու նները • Մեր նախնիները շուտ գլխի ընկան, որ քարերի հատկություններն անմիջականորեն պայմանավորված են նրանց գույնով ու այն բանով, թե որ մոլորակի էներգետիկան են ամփոփում իրենց մեջ: Իսկ դրա համար հարկավոր է իմանալ, թե որ մոլորակի հովանու ներքո է գտնվում ձեր ամիսը: Այսպես. դեկտեմբերին ծնվածները պետք է կրեն փիրուզ, հունվարին` նռնաքար, հակինթ, փետրվարին` մեղեսիկ (ամեթիստ): Մարտին ծնվածները` քրիզոլիտ, ապրիլին` մանուշակավարդագույն մեղեսիկ, իսկ մայիսին` բաց գույնի ագաթ: Հունիսին` բերիլ, հուլիսին` զմրուխտ, իսկ օգոստոսի ընտրությունը նախանձելիորեն է լայն` սարդիոն, սարդոնիքս, ալեքսանդրիտ, լուսնաքար, սուտակ կամ տպազիոն, ոսկեգույն բերիլ: Սեպտեմբերին ծնվածների համար նախընտրելի է հասպիսը (յաշմա), հոկտեմբերին ծնվածներին` ալմաստը, նոյեմբերին` տպազիոնը:
  • 3. Ադամանդ • Ալմաստը՝ չմշակված ադամանդը, ամենաամուր հանքանյութն է։ • Դարերի ընթացքում ձևավորվել են թանկարժեք քարերի արժեքի մասին մի շարք դատողություններ, որոնց հիման վրա կազմված աղյուսակում դրանք դասավորվում են հետևյալ հերթականությամբ. ալմաստ, շափյուղա, սատակ, խրիզոբերիլ, ոսկեբյուրեղ, զմրուխտ, լալ և այլն։ • Ադամանդը եզակի քար է. չկան ամբողջովին միանման երկու ադամանդներ։ • Այն լույսի անդրադարձման բացառիկ ուժ ունի։ Համարվում Է Երկրի վրա գոյություն ունեցող ամենամաքուր թանկարժեք քարը։ • Ադամանդը հավերժական գոյությամբ քար Է։
  • 4. Մշակման ձևերը • Ադամանդներն ունեն մշակման «դասական եղանակ»։ Եվ դա պատահական չէ։ Թանկարժեք քարերն այնպես պետք Է մշակվեն, որ նրանց մեջ թափանցող լույսի մեծ մասը «դուրս չգա» քարից, այլ բեկվի նիստերում և վերադառնա։ • Կա ադամանդների մշակման երկու հիմնական եղանակ՝ ուղղակի ադամանդի երեսակում և վարդաձև երեսակում։ • Մշակման առաջին ձևի կիրառման դեպքում ադամանդը երեսակվում է երկու բազմանիստ բուրգերի (ինչպես ամբողջական, այնպես էլ հատած) տեսքով։ Այդ բուրգերը հանդես են գալիս որպես հիմք։ Բուրգերի գագաթի և պավիլիոնի երեսակները դասավորված են մի քանի շարքով։ Ավելի տարածված Է դրանց եռաշարք դասավորությունը։ • Լրիվ երեսակման դեպքում ադամանդը սովորաբար ունենում է 57 երեսակ, իսկ ավելի պարզ երեսակման դեպքում՝ 17։ Վերջինս կիրառվում Է հատկապես փոքր ադամանդների մշակման դեպքում։
  • 5. Գույն • Ադամանդի դեպքում քարի գույնը շատ կարևոր է։ Որքան անգույն է ադամանդը, այնքան ավելի բացառիկ և արժեքավոր է այն համարվում։ Ոչ մասնագիտական զննության ժամանակ անգույն կարող են թվալ շատ ադամանդներ, սակայն իրականում ադամանդները մեծ մասամբ ունեն շագանակագույն կամ դեղին երանգներ։ Ըստ գույների՝ ադամանդները կարող են լինել դեղին, երկնագույն, վարդագույն, կանաչ։ Ամուսնական մատանու ադամանդը, սակայն, պետք է անգույն լինի՝ իբրև մաքրության խորհրդանիշ։ • Ադամանդը մաքուր է համարվում, եթե տասն անգամ խոշորացնող մանրադիտակով զննելիս դրա մակերեսին չեն հայտնաբերվում այլ գոյացություններ կամ բծեր։
  • 6. Մարգարիտ • Մարգարիտը պինդ, կլորավուն գոյացում է, որը արտադրվում է կակղամորթերի (մոլլյուսկների) խեցում։ Իր արտաքին գրավիչ տեսքի և հայթհայթման (որսի) դժվարության պատճառով դարեր շարունակ դասվում է թանկարժեք քարերի շարքին և օգտագործվում է զարդերի մեջ։ Մարգարիտ բառը, բազմաթիվ մշակույթներում ստացել է նաև փոխաբերական իմաստ՝ հազվադեպ, հիանալի և ընձալի մի բան։
  • 7. • Մարգարիտը, որ համարվում է բնության կողմից պարգևած ամենագեղեցիկ քարերից մեկը, իրականում խեցիների մարմնում զարգացող գնդաձև կամ անկանոն գոյացում է և կազմված է նույն նյութից, ինչ որ խեցին՝ հիմնականում ածխաթթվային կալցիումից։ Առաջանում է խեցու մեջ կողմնակի իր (օրինակ՝ ավազահատիկ) ընկնելու դեպքում, երբ նրա շուրջը սկսում է կուտակվել սադափը։