SlideShare a Scribd company logo
Կոմիտասն իր ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել
է հայ ժողովրդական երաժշտության ուսումնասիրմանն ու
մշակմանը։Թողնելով բազմաթիվ հիասքանչ մշակումներ՝
նա հայ երաժշտության գանձարանն հարստացրել է նաև
հեղինակային ստեղծագործություններով։Չնայած
վերջիններս շատ չեն, այնուամենայնիվ, դրանք էլ բավարար
են կոմպոզիտորի ստեղծագործական սկզբունքների եւ
մտածողության մասին գաղափար կազմելու համար։
Կոմիտասի հեղինակային գործերի առաջին փորձերը՝
«Ազգային օրհներգը», Հովհաննես Հովհաննիսյանի «Գյուղի
ժամը» ոտանավորի երաժշտականացումը վերաբերում են
ճեմարանական տարիներին։Անհամեմատ բարձրորակ են
Բեռլինի ուսանողական տարիների գործերը՝ գերմանական
պոետների բանաստեղծություններով գրված ռոմանսներն ու
խմբերգերը, «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Մայրենի
Լեզու» խմբերգը։Նույն տարիներին է վերաբերում
Պատարագի ներդաշնակման առաջին տարբերակը։
Գերմանական պոետների բանաստեղծությունների հիման
վրա գրված ռոմանսներում նկատվում է գերմանական
ռոմանտիկ կոմպոզիտորների գործերի երաժշտական լեզվի
ազդեցությունը։Դրանցից են Օտտո Ռոգնետի խոսքերով
«Նոր գարուն» քառաձայն խմբերգը (խոսքերը Կոմիտասը
թարգմանել է հայերեն), Իոհաննա Ամբրոսիոսի խոսքերով
«Դու հարցնում ես»-ը, Գյոթեի խոսքերով «Գիշերերգը»։
Արխիվում պահվում է վերջինիս՝ կոմպոզիտորի ձեռքով
գրված նաև ռուսերեն տարբերակը (թարգմանությունը՝
Մ.Լերմոնտովի)։
«Առ գետս Բաբելացվոց» ստեղծագործությունը գրված է Դավթի
137-րդ սաղմոսի գերմաներեն տեքստով 4-8 ձայնանի երգչախմբի,
սոպրանոյի, տենորի եւ երգեհոնի համար։Հին հրեաների
խոշտանգումն ու բաբելացիների նկատմամբ նրանց ցասումն ու
վրեժը կոմպոզիտորի կողմից յուրատեսակ մեկնաբանում է
ստացել։Կոմիտասը, կարծեք, Աստվածաշնչի առասպելական
հեռուներից «անցում է կատարել» դեպի իր ժողովրդի
ժամանակակից կյանքը, արտահայտել հայերի ազգային վիշտը եւ
յուրովի շոշափել նրանց ազատագրական խնդիրը։Բիբլիական
նյութը ռեալիստորեն մեկնաբանելով եւ օտար սյուժեն իր
ժողովրդի կենսական խնդիրներին ենթարկելով՝ կոմպոզիտորն
ստեղծագործության մեջ հանդես է եկել որպես քաղաքացի-
արվեստագետ։ «Առ գետս Բաբելացվոցը» գրված է ընդհանուր
դասական երաժշտական արտահայտչամիջոցներով, ունի
շարունակ հոսող մեղեդային գիծ, հիմնականում հոմոֆոն
կերտվածքում ձայները բավականաչափ ինքնուրույնացված են,
համեստ ու խելացիորեն օգտագործված են պոլիֆոնիայի որոշ
հնարներ, ռիթմը բազմազան էֈ Սաղմոսի երաժշտական լեզուն
ինչ-որ չափով ազգային երանգ ունի։Կոմիտասն այստեղ
նույնիսկ օգտագործել է հայկական մոտիվներ՝ «Մայր Արաքսի
ափերով» եւ «Ես լսեցի մի անուշ ձայն» երգերի սկզբնական
դարձվածքները։
Կոմպոզիտորի հայրենասիրական զգացմունքների վառ
արտահայտություններից է նաև Գերմանիայում գրված
«Մայրենի լեզու, մայրենի բարբառ» երգը՝ Ստեփանոս
Նազարյանի բանաստեղծությամբ։Կոմիտասը լավ էր
հասկանում ժողովրդի ազգային ազատագրման համար
մայրենի լեզվի պրոպագանդման մեծ նշանակությունը։
Երկձայն խմբի համար գրված «Մայրենի լեզու, մայրենի
բարբառ» երգում զգացվում է հայկական քաղաքային
քնարական երգերի ազդեցությունը։Այդ
ստեղծագործությանը տարիներ հետո պետք է արձագանքեր
Ներսես Մեզպուրյանի «Ով, մեծասքանչ դու լեզու»
ոտանավորով ժողովրդականացած երգի կոմիտասյան
մշակումը, որն աչքի է ընկնում խմբերգային գրության
կատարյալ վարպետությամբ։ «Եվրոպեիզմները», որոնք
երգում բավական ակնհայտ են, չխանգարեցին, որ այն լայն
տարածում գտնի՝ դառնալով ժողովրդի նվիրական հույզերի
արտահայտիչը։
Կոմիտասի՝ ժողովրդական սկզբնաղբյուրից անկախ
ստեղծագործություններից են նաև «Գարուն» ծավալուն
խմբերգը (խոսք՝ Հովհ.Հովհաննիսյանի), «Ճեմում էի
բուրաստանում» ռոմանսը (խոսք՝
Հովհ.Հովհաննիսյանի), «Հայկական ընդհանուր
բարեգործական միության քայլերգը» և այլն։
Կոմպոզիտորի ինքնուրույն ստեղծագործությունների շարքում են
նաեւ նրա օպերային մտահղացումները։Ցավոք, քնարական-
կենցաղային «Անուշ» (ըստ Հովհ.Թումանյանի), երգիծական-
կենցաղային «Քաղաքավարության վնասները» (ըստ
Հ.Պարոնյանի), պատմահայրենասիրական «Վարդան»
(հավանաբար՝ ըստ Ռ.Պատկանյանի) եւ դյուցազնա-հերոսական
«Սասունցի Դավիթ» օպերաների ստեղծման աշխատանքները
կոմպոզիտորին չի վիճակվել ամբողջացնել։ «Վարդան» օպերայի
մի քանի ուրվագրերով, «Սասունցի Դավթի» մի փոքր դրվագով
սահմանափակվում են մեզ հասած ձեռագիր նյութերը։
Ուսումնասիրությունների համաձայն, Կոմիտասն ավարտել է
«Քաղաքավարության վնասներ» օպերայի 1-ին եւ 2-րդ, մասամբ
3-րդ պատկերները։Մեզ են հասել հատվածներ «Անուշ»-ից,
որոնք վկայում են օպերայի վառ ազգային ուղղվածության
մասին։Կոմպոզիտորն օգտագործել է թե՛ գեղջկական
մեղեդիներ, թե՛ ինքն է գրել ժողովրդական երգի նման պարզ,
մատչելի մեղեդիներ։Օպերայում կան երկու ավարտված վոկալ
հատվածներ, որոնց համար Կոմիտասն օգտագործել է նաև
գուսանական երգեր։
Կոմիտասի կոմպոզիտորական ժառանգության մեջ կան
ստեղծագործություններ, որոնք, կարծեք, ժողովրդական երգի
մշակումներ լինեն։Օրինակ, «Կաքավիկը» (Հովհաննես
Թումանյանի խոսքերով), «Ալագյազը» (Հովհաննես
Հովհաննիսյանի խոսքերով), «Սիփանա քաջերը» (Մանուկ
Աբեղյանի տեքստով), «Անտունին» եւ այլն։Այնինչ դրանք
հեղինակային ստեղծագործություններ են...
Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից է «Կաքավի երգը»
(կամ «Կաքավիկը» )՝ գրված մենակատար-երգչի, երգչախմբի եւ
դաշնամուրի համար։Այն ծնվել է կոմպոզիտորի եւ հայ հայտնի
բանաստեղծ Հովհաննես Թումանյանի համագործակցության
արդյունքում։Մեղեդին, տեքստն ու նվագակցությունը
անքատելի միասնություն են կազմում։Վոկալ պարտիայում
լսվում է լեռնային կաքավիկի ձայնը, իսկ դաշնամուրային
նվագակցությունը նկարագրում է նրա չարաճճի եւ կենսուրախ
բնավորությունը։
Կոմիտասի «Սիփանա Քաջերը» (կամ «Լո-լո»-ն) հերոսական ոգով
համակված խմբերգային ծավալուն կոմպոզիցիա էֈ Արտահայտիչ են
տենորային պարտիայի կտրուկ քայլերը, որոնք նկարագրում են հայ
արի զինվորների մարտական կոչերը։
«Անտունին» խորը հոգեբանական ստեղծագործություն է, որտեղ
նկարագրվում են «տնավեր» պանդուխտի ապրումները, իղձերն ու
կարոտը։Երաժշտության և պոեզիայի օրգանական միասնության
շնորհիվ Կոմիտասը ստեղծել է հայ պանդուխտի արտակարգ ուժով
համակված կերպարը։Մեղեդին աչքի է ընկնում հուզական
լարվածությամբ և դրամատիզմով, իսկ հաճախակի հանդիպող
պաուզաներն հառաչանք են հիշեցնում։ «Անտունիի» հարուստ և
ծավալուն ձևը՝ օժտված ներքին միասնական զարգացմամբ, թույլ է
տալիս խոսելու երգային ժանրի սիմֆոնիզացիայի մասին։Հիմնական
կերպարի բացահայտմանն է նպաստում նաև դաշնամուրային
նվագակցությունը։Այն աչքի է ընկնում մեծ ձայնածավալով.
կոմպոզիտորն ազատորեն օգտագործում է թե՛ ստորին, թե՛ վերին
ռեգիստրները՝ ստեղծելով խորը ու, միաժամանակ, թափանցիկ
հնչողություն։
Հայ գեղջուկ երգերի մշակումն այնքան էր համակել Կոմիտասին, որ
այդ սկզբնաղբյուրից անկախ երկեր ստեղծելը գրեթե դուրս էր մնացել
նրա «օրակարգից»։Չնայած դրան, գոնե հայտնաբերված և վերը նշված
նյութերից դատելով, կարելի է ասել, որ նա ստեղծել է
գեղարվեստական մնայուն արժեքի մի շարք հեղինակային գործեր։

More Related Content

What's hot

արմեն տիգրանյան
արմեն տիգրանյանարմեն տիգրանյան
արմեն տիգրանյան
ganyan
 
Կոմիտաս
ԿոմիտասԿոմիտաս
Կոմիտաս
Emanuel Arutunyan
 
Aram Xachatryan...144
Aram Xachatryan...144Aram Xachatryan...144
Aram Xachatryan...144amta4
 
յոհան սեբաստիան բախ
յոհան սեբաստիան բախյոհան սեբաստիան բախ
յոհան սեբաստիան բախ
Tigran Serobyan
 
Aram Xachatryani masin
Aram Xachatryani masinAram Xachatryani masin
Aram Xachatryani masin
anushtad
 
գոհար գասպարյան
գոհար գասպարյանգոհար գասպարյան
գոհար գասպարյանAni Martirosyan
 
Hovhannes Tumanyan
Hovhannes TumanyanHovhannes Tumanyan
Hovhannes Tumanyan
Eva Berberyan
 
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանԱլեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարան
Mariam Davidyan
 
Հովհաննես թումանյանի տուն թանգարան
Հովհաննես թումանյանի տուն թանգարանՀովհաննես թումանյանի տուն թանգարան
Հովհաննես թումանյանի տուն թանգարան
Elen Eranosyan
 
առնո բաբաջանյան
առնո բաբաջանյանառնո բաբաջանյան
առնո բաբաջանյանAstxik
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյանlusine-milena
 
Ֆրեդերիկ Շոպեն
Ֆրեդերիկ ՇոպենՖրեդերիկ Շոպեն
Ֆրեդերիկ ՇոպենErik Telunc
 
ֆրիդերիկ ֆրանսուա Շոպեն
ֆրիդերիկ ֆրանսուա Շոպենֆրիդերիկ ֆրանսուա Շոպեն
ֆրիդերիկ ֆրանսուա Շոպենlarisa9696
 
Գաֆեսճյան արվեստի կենտրոն
Գաֆեսճյան արվեստի կենտրոնԳաֆեսճյան արվեստի կենտրոն
Գաֆեսճյան արվեստի կենտրոնMilenaMarkosyan
 
Հովհաննես Թումանյանի տուն թանգարան
Հովհաննես Թումանյանի տուն թանգարանՀովհաննես Թումանյանի տուն թանգարան
Հովհաննես Թումանյանի տուն թանգարանMilenaMarkosyan
 
Spartak balet
Spartak baletSpartak balet
Spartak baletamta4
 
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումԹումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումArtavazd97
 
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)Hasmik Ghazaryan
 

What's hot (20)

արմեն տիգրանյան
արմեն տիգրանյանարմեն տիգրանյան
արմեն տիգրանյան
 
Կոմիտաս
ԿոմիտասԿոմիտաս
Կոմիտաս
 
Aram Xachatryan...144
Aram Xachatryan...144Aram Xachatryan...144
Aram Xachatryan...144
 
յոհան սեբաստիան բախ
յոհան սեբաստիան բախյոհան սեբաստիան բախ
յոհան սեբաստիան բախ
 
Aram Xachatryani masin
Aram Xachatryani masinAram Xachatryani masin
Aram Xachatryani masin
 
գոհար գասպարյան
գոհար գասպարյանգոհար գասպարյան
գոհար գասպարյան
 
Hovhannes Tumanyan
Hovhannes TumanyanHovhannes Tumanyan
Hovhannes Tumanyan
 
Aram khachatrian
Aram khachatrianAram khachatrian
Aram khachatrian
 
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանԱլեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարան
 
Հովհաննես թումանյանի տուն թանգարան
Հովհաննես թումանյանի տուն թանգարանՀովհաննես թումանյանի տուն թանգարան
Հովհաննես թումանյանի տուն թանգարան
 
առնո բաբաջանյան
առնո բաբաջանյանառնո բաբաջանյան
առնո բաբաջանյան
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյան
 
Ֆրեդերիկ Շոպեն
Ֆրեդերիկ ՇոպենՖրեդերիկ Շոպեն
Ֆրեդերիկ Շոպեն
 
ֆրիդերիկ ֆրանսուա Շոպեն
ֆրիդերիկ ֆրանսուա Շոպենֆրիդերիկ ֆրանսուա Շոպեն
ֆրիդերիկ ֆրանսուա Շոպեն
 
Գաֆեսճյան արվեստի կենտրոն
Գաֆեսճյան արվեստի կենտրոնԳաֆեսճյան արվեստի կենտրոն
Գաֆեսճյան արվեստի կենտրոն
 
Հովհաննես Թումանյանի տուն թանգարան
Հովհաննես Թումանյանի տուն թանգարանՀովհաննես Թումանյանի տուն թանգարան
Հովհաննես Թումանյանի տուն թանգարան
 
Spartak balet
Spartak baletSpartak balet
Spartak balet
 
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումԹումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
 
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)
հովհաննես թումանյանի կենսագրությունը (1)
 
Komitas
KomitasKomitas
Komitas
 

Viewers also liked

Mentoring Up_Steve Lee_UC Berkeley_2015-07_slides & handout
Mentoring Up_Steve Lee_UC Berkeley_2015-07_slides & handoutMentoring Up_Steve Lee_UC Berkeley_2015-07_slides & handout
Mentoring Up_Steve Lee_UC Berkeley_2015-07_slides & handout
Steve Lee
 
Mentoring Up - SACNAS 2014 - Steve Lee
Mentoring Up - SACNAS 2014 - Steve LeeMentoring Up - SACNAS 2014 - Steve Lee
Mentoring Up - SACNAS 2014 - Steve Lee
Steve Lee
 
Mentoring Up - SACNAS 2013 - Steve Lee
Mentoring Up - SACNAS 2013 - Steve LeeMentoring Up - SACNAS 2013 - Steve Lee
Mentoring Up - SACNAS 2013 - Steve Lee
Steve Lee
 
Succeeding thru your failures aises 2014
Succeeding thru your failures   aises 2014Succeeding thru your failures   aises 2014
Succeeding thru your failures aises 2014
Steve Lee
 
Getting into grad school_2015-07_slides & handout
Getting into grad school_2015-07_slides & handoutGetting into grad school_2015-07_slides & handout
Getting into grad school_2015-07_slides & handout
Steve Lee
 
MD vs MD-PhD vs PhD 2015_slides & handout
MD vs MD-PhD vs PhD 2015_slides & handoutMD vs MD-PhD vs PhD 2015_slides & handout
MD vs MD-PhD vs PhD 2015_slides & handout
Steve Lee
 
Unconscious Bias in the STEM Disciplines
Unconscious Bias in the STEM DisciplinesUnconscious Bias in the STEM Disciplines
Unconscious Bias in the STEM Disciplines
Steve Lee
 
Oral presentation skills 4 displaying visual evidence 2013
Oral presentation skills 4   displaying visual evidence 2013Oral presentation skills 4   displaying visual evidence 2013
Oral presentation skills 4 displaying visual evidence 2013
Steve Lee
 
Succeed through your failures 2014 UC Leads McNair
Succeed through your failures 2014 UC Leads McNairSucceed through your failures 2014 UC Leads McNair
Succeed through your failures 2014 UC Leads McNair
Steve Lee
 
Grad school application workshop - slides and handout
Grad school application workshop - slides and handoutGrad school application workshop - slides and handout
Grad school application workshop - slides and handout
Steve Lee
 
Kintɶn presentation
Kintɶn presentationKintɶn presentation
Kintɶn presentationjeremynachbar
 
Oral presentation skills 1 sticky scientific presentations 2012
Oral presentation skills 1   sticky scientific presentations 2012Oral presentation skills 1   sticky scientific presentations 2012
Oral presentation skills 1 sticky scientific presentations 2012Steve Lee
 
Career planning 2 exploring options 2013
Career planning 2   exploring options 2013Career planning 2   exploring options 2013
Career planning 2 exploring options 2013
Steve Lee
 
UC Davis Mentoring at Critical Transitions - Mentoring Up
UC Davis  Mentoring at Critical Transitions - Mentoring UpUC Davis  Mentoring at Critical Transitions - Mentoring Up
UC Davis Mentoring at Critical Transitions - Mentoring Up
Steve Lee
 
սեվանա լճի հիմնախնդիրները
սեվանա  լճի հիմնախնդիրներըսեվանա  լճի հիմնախնդիրները
սեվանա լճի հիմնախնդիրներըSatenik Soghoyan
 
Addressing Diversity in Mentoring Relationships - Leadership Alliance - Steve...
Addressing Diversity in Mentoring Relationships - Leadership Alliance - Steve...Addressing Diversity in Mentoring Relationships - Leadership Alliance - Steve...
Addressing Diversity in Mentoring Relationships - Leadership Alliance - Steve...
Steve Lee
 

Viewers also liked (19)

Mentoring Up_Steve Lee_UC Berkeley_2015-07_slides & handout
Mentoring Up_Steve Lee_UC Berkeley_2015-07_slides & handoutMentoring Up_Steve Lee_UC Berkeley_2015-07_slides & handout
Mentoring Up_Steve Lee_UC Berkeley_2015-07_slides & handout
 
Mentoring Up - SACNAS 2014 - Steve Lee
Mentoring Up - SACNAS 2014 - Steve LeeMentoring Up - SACNAS 2014 - Steve Lee
Mentoring Up - SACNAS 2014 - Steve Lee
 
Mentoring Up - SACNAS 2013 - Steve Lee
Mentoring Up - SACNAS 2013 - Steve LeeMentoring Up - SACNAS 2013 - Steve Lee
Mentoring Up - SACNAS 2013 - Steve Lee
 
Succeeding thru your failures aises 2014
Succeeding thru your failures   aises 2014Succeeding thru your failures   aises 2014
Succeeding thru your failures aises 2014
 
Getting into grad school_2015-07_slides & handout
Getting into grad school_2015-07_slides & handoutGetting into grad school_2015-07_slides & handout
Getting into grad school_2015-07_slides & handout
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
 
MD vs MD-PhD vs PhD 2015_slides & handout
MD vs MD-PhD vs PhD 2015_slides & handoutMD vs MD-PhD vs PhD 2015_slides & handout
MD vs MD-PhD vs PhD 2015_slides & handout
 
Unconscious Bias in the STEM Disciplines
Unconscious Bias in the STEM DisciplinesUnconscious Bias in the STEM Disciplines
Unconscious Bias in the STEM Disciplines
 
Oral presentation skills 4 displaying visual evidence 2013
Oral presentation skills 4   displaying visual evidence 2013Oral presentation skills 4   displaying visual evidence 2013
Oral presentation skills 4 displaying visual evidence 2013
 
Succeed through your failures 2014 UC Leads McNair
Succeed through your failures 2014 UC Leads McNairSucceed through your failures 2014 UC Leads McNair
Succeed through your failures 2014 UC Leads McNair
 
Grad school application workshop - slides and handout
Grad school application workshop - slides and handoutGrad school application workshop - slides and handout
Grad school application workshop - slides and handout
 
Kintɶn presentation
Kintɶn presentationKintɶn presentation
Kintɶn presentation
 
վահան տերյան
վահան տերյանվահան տերյան
վահան տերյան
 
Oral presentation skills 1 sticky scientific presentations 2012
Oral presentation skills 1   sticky scientific presentations 2012Oral presentation skills 1   sticky scientific presentations 2012
Oral presentation skills 1 sticky scientific presentations 2012
 
Career planning 2 exploring options 2013
Career planning 2   exploring options 2013Career planning 2   exploring options 2013
Career planning 2 exploring options 2013
 
UC Davis Mentoring at Critical Transitions - Mentoring Up
UC Davis  Mentoring at Critical Transitions - Mentoring UpUC Davis  Mentoring at Critical Transitions - Mentoring Up
UC Davis Mentoring at Critical Transitions - Mentoring Up
 
մթնոլորտ
մթնոլորտմթնոլորտ
մթնոլորտ
 
սեվանա լճի հիմնախնդիրները
սեվանա  լճի հիմնախնդիրներըսեվանա  լճի հիմնախնդիրները
սեվանա լճի հիմնախնդիրները
 
Addressing Diversity in Mentoring Relationships - Leadership Alliance - Steve...
Addressing Diversity in Mentoring Relationships - Leadership Alliance - Steve...Addressing Diversity in Mentoring Relationships - Leadership Alliance - Steve...
Addressing Diversity in Mentoring Relationships - Leadership Alliance - Steve...
 

Similar to կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները

презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointkarinemkhitaryan
 
Bakh
BakhBakh
Bakh
sertachki
 
Arno babajanyan
Arno babajanyanArno babajanyan
Arno babajanyanareg1998
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան
AnulikGh
 
Ակսել Բակունց
Ակսել ԲակունցԱկսել Բակունց
Ակսել Բակունցganyan
 
արամ խաչատրյան
արամ խաչատրյանարամ խաչատրյան
արամ խաչատրյան
Aslanian ZHora
 
Թարգմանչաց տոն
Թարգմանչաց տոնԹարգմանչաց տոն
Թարգմանչաց տոն
Ann Isakhanyan
 
Grqer
GrqerGrqer

Similar to կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները (11)

презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
hamo sahyan
hamo sahyanhamo sahyan
hamo sahyan
 
Bakh
BakhBakh
Bakh
 
Arno babajanyan
Arno babajanyanArno babajanyan
Arno babajanyan
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան
 
Ակսել Բակունց
Ակսել ԲակունցԱկսել Բակունց
Ակսել Բակունց
 
արամ խաչատրյան
արամ խաչատրյանարամ խաչատրյան
արամ խաչատրյան
 
Avetiq Isahakyano
Avetiq IsahakyanoAvetiq Isahakyano
Avetiq Isahakyano
 
Թարգմանչաց տոն
Թարգմանչաց տոնԹարգմանչաց տոն
Թարգմանչաց տոն
 
Թումանյան
ԹումանյանԹումանյան
Թումանյան
 
Grqer
GrqerGrqer
Grqer
 

կոմիտասի հեղինակային ստեղծագործությունները

  • 1.
  • 2.
  • 3. Կոմիտասն իր ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդական երաժշտության ուսումնասիրմանն ու մշակմանը։Թողնելով բազմաթիվ հիասքանչ մշակումներ՝ նա հայ երաժշտության գանձարանն հարստացրել է նաև հեղինակային ստեղծագործություններով։Չնայած վերջիններս շատ չեն, այնուամենայնիվ, դրանք էլ բավարար են կոմպոզիտորի ստեղծագործական սկզբունքների եւ մտածողության մասին գաղափար կազմելու համար։
  • 4.
  • 5. Կոմիտասի հեղինակային գործերի առաջին փորձերը՝ «Ազգային օրհներգը», Հովհաննես Հովհաննիսյանի «Գյուղի ժամը» ոտանավորի երաժշտականացումը վերաբերում են ճեմարանական տարիներին։Անհամեմատ բարձրորակ են Բեռլինի ուսանողական տարիների գործերը՝ գերմանական պոետների բանաստեղծություններով գրված ռոմանսներն ու խմբերգերը, «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Մայրենի Լեզու» խմբերգը։Նույն տարիներին է վերաբերում Պատարագի ներդաշնակման առաջին տարբերակը։
  • 6. Գերմանական պոետների բանաստեղծությունների հիման վրա գրված ռոմանսներում նկատվում է գերմանական ռոմանտիկ կոմպոզիտորների գործերի երաժշտական լեզվի ազդեցությունը։Դրանցից են Օտտո Ռոգնետի խոսքերով «Նոր գարուն» քառաձայն խմբերգը (խոսքերը Կոմիտասը թարգմանել է հայերեն), Իոհաննա Ամբրոսիոսի խոսքերով «Դու հարցնում ես»-ը, Գյոթեի խոսքերով «Գիշերերգը»։ Արխիվում պահվում է վերջինիս՝ կոմպոզիտորի ձեռքով գրված նաև ռուսերեն տարբերակը (թարգմանությունը՝ Մ.Լերմոնտովի)։
  • 7.
  • 8. «Առ գետս Բաբելացվոց» ստեղծագործությունը գրված է Դավթի 137-րդ սաղմոսի գերմաներեն տեքստով 4-8 ձայնանի երգչախմբի, սոպրանոյի, տենորի եւ երգեհոնի համար։Հին հրեաների խոշտանգումն ու բաբելացիների նկատմամբ նրանց ցասումն ու վրեժը կոմպոզիտորի կողմից յուրատեսակ մեկնաբանում է ստացել։Կոմիտասը, կարծեք, Աստվածաշնչի առասպելական հեռուներից «անցում է կատարել» դեպի իր ժողովրդի ժամանակակից կյանքը, արտահայտել հայերի ազգային վիշտը եւ յուրովի շոշափել նրանց ազատագրական խնդիրը։Բիբլիական նյութը ռեալիստորեն մեկնաբանելով եւ օտար սյուժեն իր ժողովրդի կենսական խնդիրներին ենթարկելով՝ կոմպոզիտորն ստեղծագործության մեջ հանդես է եկել որպես քաղաքացի- արվեստագետ։ «Առ գետս Բաբելացվոցը» գրված է ընդհանուր դասական երաժշտական արտահայտչամիջոցներով, ունի շարունակ հոսող մեղեդային գիծ, հիմնականում հոմոֆոն կերտվածքում ձայները բավականաչափ ինքնուրույնացված են, համեստ ու խելացիորեն օգտագործված են պոլիֆոնիայի որոշ հնարներ, ռիթմը բազմազան էֈ Սաղմոսի երաժշտական լեզուն ինչ-որ չափով ազգային երանգ ունի։Կոմիտասն այստեղ նույնիսկ օգտագործել է հայկական մոտիվներ՝ «Մայր Արաքսի ափերով» եւ «Ես լսեցի մի անուշ ձայն» երգերի սկզբնական դարձվածքները։
  • 9. Կոմպոզիտորի հայրենասիրական զգացմունքների վառ արտահայտություններից է նաև Գերմանիայում գրված «Մայրենի լեզու, մայրենի բարբառ» երգը՝ Ստեփանոս Նազարյանի բանաստեղծությամբ։Կոմիտասը լավ էր հասկանում ժողովրդի ազգային ազատագրման համար մայրենի լեզվի պրոպագանդման մեծ նշանակությունը։ Երկձայն խմբի համար գրված «Մայրենի լեզու, մայրենի բարբառ» երգում զգացվում է հայկական քաղաքային քնարական երգերի ազդեցությունը։Այդ ստեղծագործությանը տարիներ հետո պետք է արձագանքեր Ներսես Մեզպուրյանի «Ով, մեծասքանչ դու լեզու» ոտանավորով ժողովրդականացած երգի կոմիտասյան մշակումը, որն աչքի է ընկնում խմբերգային գրության կատարյալ վարպետությամբ։ «Եվրոպեիզմները», որոնք երգում բավական ակնհայտ են, չխանգարեցին, որ այն լայն տարածում գտնի՝ դառնալով ժողովրդի նվիրական հույզերի արտահայտիչը։
  • 10. Կոմիտասի՝ ժողովրդական սկզբնաղբյուրից անկախ ստեղծագործություններից են նաև «Գարուն» ծավալուն խմբերգը (խոսք՝ Հովհ.Հովհաննիսյանի), «Ճեմում էի բուրաստանում» ռոմանսը (խոսք՝ Հովհ.Հովհաննիսյանի), «Հայկական ընդհանուր բարեգործական միության քայլերգը» և այլն։
  • 11.
  • 12. Կոմպոզիտորի ինքնուրույն ստեղծագործությունների շարքում են նաեւ նրա օպերային մտահղացումները։Ցավոք, քնարական- կենցաղային «Անուշ» (ըստ Հովհ.Թումանյանի), երգիծական- կենցաղային «Քաղաքավարության վնասները» (ըստ Հ.Պարոնյանի), պատմահայրենասիրական «Վարդան» (հավանաբար՝ ըստ Ռ.Պատկանյանի) եւ դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերաների ստեղծման աշխատանքները կոմպոզիտորին չի վիճակվել ամբողջացնել։ «Վարդան» օպերայի մի քանի ուրվագրերով, «Սասունցի Դավթի» մի փոքր դրվագով սահմանափակվում են մեզ հասած ձեռագիր նյութերը։ Ուսումնասիրությունների համաձայն, Կոմիտասն ավարտել է «Քաղաքավարության վնասներ» օպերայի 1-ին եւ 2-րդ, մասամբ 3-րդ պատկերները։Մեզ են հասել հատվածներ «Անուշ»-ից, որոնք վկայում են օպերայի վառ ազգային ուղղվածության մասին։Կոմպոզիտորն օգտագործել է թե՛ գեղջկական մեղեդիներ, թե՛ ինքն է գրել ժողովրդական երգի նման պարզ, մատչելի մեղեդիներ։Օպերայում կան երկու ավարտված վոկալ հատվածներ, որոնց համար Կոմիտասն օգտագործել է նաև գուսանական երգեր։
  • 13. Կոմիտասի կոմպոզիտորական ժառանգության մեջ կան ստեղծագործություններ, որոնք, կարծեք, ժողովրդական երգի մշակումներ լինեն։Օրինակ, «Կաքավիկը» (Հովհաննես Թումանյանի խոսքերով), «Ալագյազը» (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով), «Սիփանա քաջերը» (Մանուկ Աբեղյանի տեքստով), «Անտունին» եւ այլն։Այնինչ դրանք հեղինակային ստեղծագործություններ են... Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից է «Կաքավի երգը» (կամ «Կաքավիկը» )՝ գրված մենակատար-երգչի, երգչախմբի եւ դաշնամուրի համար։Այն ծնվել է կոմպոզիտորի եւ հայ հայտնի բանաստեղծ Հովհաննես Թումանյանի համագործակցության արդյունքում։Մեղեդին, տեքստն ու նվագակցությունը անքատելի միասնություն են կազմում։Վոկալ պարտիայում լսվում է լեռնային կաքավիկի ձայնը, իսկ դաշնամուրային նվագակցությունը նկարագրում է նրա չարաճճի եւ կենսուրախ բնավորությունը։
  • 14. Կոմիտասի «Սիփանա Քաջերը» (կամ «Լո-լո»-ն) հերոսական ոգով համակված խմբերգային ծավալուն կոմպոզիցիա էֈ Արտահայտիչ են տենորային պարտիայի կտրուկ քայլերը, որոնք նկարագրում են հայ արի զինվորների մարտական կոչերը։ «Անտունին» խորը հոգեբանական ստեղծագործություն է, որտեղ նկարագրվում են «տնավեր» պանդուխտի ապրումները, իղձերն ու կարոտը։Երաժշտության և պոեզիայի օրգանական միասնության շնորհիվ Կոմիտասը ստեղծել է հայ պանդուխտի արտակարգ ուժով համակված կերպարը։Մեղեդին աչքի է ընկնում հուզական լարվածությամբ և դրամատիզմով, իսկ հաճախակի հանդիպող պաուզաներն հառաչանք են հիշեցնում։ «Անտունիի» հարուստ և ծավալուն ձևը՝ օժտված ներքին միասնական զարգացմամբ, թույլ է տալիս խոսելու երգային ժանրի սիմֆոնիզացիայի մասին։Հիմնական կերպարի բացահայտմանն է նպաստում նաև դաշնամուրային նվագակցությունը։Այն աչքի է ընկնում մեծ ձայնածավալով. կոմպոզիտորն ազատորեն օգտագործում է թե՛ ստորին, թե՛ վերին ռեգիստրները՝ ստեղծելով խորը ու, միաժամանակ, թափանցիկ հնչողություն։ Հայ գեղջուկ երգերի մշակումն այնքան էր համակել Կոմիտասին, որ այդ սկզբնաղբյուրից անկախ երկեր ստեղծելը գրեթե դուրս էր մնացել նրա «օրակարգից»։Չնայած դրան, գոնե հայտնաբերված և վերը նշված նյութերից դատելով, կարելի է ասել, որ նա ստեղծել է գեղարվեստական մնայուն արժեքի մի շարք հեղինակային գործեր։