Հայ դասականերաժշտության հիմնադիր,
երաժշտա-հասարակական գործիչ, մեծանուն
կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-
թանգարանը հիմնադրվել է 1963 թվականին, այն
տանը որտեղ կոմպոզիտորը ապրել է կյանքի
վերջին տարիներին: 1967 թ-ի նոյեմբերի 25-ին: Սա
Հայաստանում առաջին երաժշտական թանգարանն
էր, հավաքածուն կազմում է 1317 թանգարանային
առարկա: Թանգարանում ներկայացված են
կոմպոզիտորի անձնական իրերը, նոտաներ, այդ
թվում` «Ալմաստ» օպերայի, «Երևանյան
էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործության
և այլ ստեղծագործությունների
ձեռագրերը:
3.
Այստեղ ենպահվում վավերագրեր ու նամակներ,
որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի
կյանքի և գործունեության մասին: Տուն-թանգարանի
մշտական ցուցադրության մեջ տեղ են գտել
յուրօրինակ այնպիսի թանգարանային առարկաներ,
ինչպիսիք են կոմպոզիտորի ձեռքով պատրաստված
«Սպենդիարաֆոն» կոչված երաժշտական գործիքը
և «Ալմաստ» օպերայի երևանյան առաջին
բեմադրության միակ պահպանված ազդագիրը:
Հուշասենյակը վերականգնված է այնպես, ինչպես
կոմպոզիտորի կենդանության
օրոք:
4.
1959 թվականինՄարինա և Տատյանա
Սպենդիարովաները, այցելելով Հայաստան և
տեսնելով հայ ժողովրդի ջերմ սերը
կոմպոզիտորի ստեղծագործությունների
նկատմամբ, ցանկություն են հայտնում հոր
երևանյան բնակարանը վերածել տուն-
թանգարանի։ 1962 թ. Մարինան խնդրագրով
դիմում է ՀԽՍՀ նախարարների խորհրդին։
Հիմնադրվում է տուն-
թանգարանը, ստեղծվում
թանգարանիաշխատանքային կոլեկտիվը՝
կոմպոզիտոր Վլադիլեն
Բալյանի ղեկավարությամբ։
5.
Տուն-թանգարանի հավաքածունսկզբում կազմում էր
400 միավոր, որը ոչ միայն Մարինա Սպենդիարովայի
նվիրատվությունն էր, այլև Եղիշե Չարենցի անվան
գրականության և արվեստի
թանգարանում պահպանվող կոմպոզիտորի արխիվի
զգալի մասը։ Դրանք Սպենդիարյանի անձնական իրերն
են, ձեռագիր ու տպագիր նոտաներ, նամակներ,
փաստաթղթեր, լուսանկարներ,
մամուլ ու գրքեր։
6.
Հուշասենյակը վերականգնվածէ այնպես, ինչպես
կոմպոզիտորի կենդանության օրոք, որը աչքի է
ընկնում համեստ կահավորմամբ։2011 թվականին
պետական աջակցությամբ վերանորոգված տուն-
թանգարանը 2012 թվականի դեկտեմբերի 3-ին նոր
ցուցադրությամբ իր դռները բացեց արվեստասեր
հասարակության առաջ։