ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 Հովհաննես Թումանյանի թանգարան,
հիմնադրվել է 1953 թվականի ապրիլին՝
նվիրված ամենայն հայոց բանաստեղծի մահվան
30-ամյակին։ Թանգարանի ճարտարապետը
Գրիգոր Աղաբաբյանն է։
ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը
բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։
Թանգարանի ցուցանմուշներն են ձեռագրերի
պատճենները, ֆոտոփաստաթղթերը և
Թումանյանի ինքնատիպ
ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ
պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։
 1969 թվականին նոր ցուցասրահում ցուցադրվող
նմուշները հիմնականում նվիրված են Հովհաննես
Թումանյանի կյանքին և
ստեղծագործություններին։ Թումանյանի
ստեղծագործական արվեստով
հետաքրքրվողները այստեղ կարող են տեսնել
գրողի անձնական իրերը, փաստաթղթերը,
ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն
ավելի քան 45 լեզուներով։
 Առաջին հարկ
 Թանգարանի առաջին հարկի ցուցասրահներում
ժամանակագրական կարգով ներկայացված են
Թումանյանի կյանքին և գործունեությանը
վերաբերող նյութերը՝ լուսանկարները,
նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը,
հեղինակի հեքիաթների և պատմվածքների
թեմաներով ստեղծված պատկերներ։ Չորս
սրահներով է անցնում «մեծ Հայի» կյանքը՝
ծնունդից մինչև երկրային մահ։ Առաջին հարկի
մի գողտրիկ անկյունից խորհրդավոր
տպավորություն է
գործում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը։
 Երկրորդ հարկ
 Երկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանի
թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով,
նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած
կահավորանքով։
Այստեղ պահպանվել է գրողի Թիֆլիսի տան
մթնոլոտը։ Ցուցասրահի ամբողջ ունեցվածքը
բանաստեղծի տան ճաշասենյակի, հյուրասենյակի և
աշխատասենյակի ինտերիերի բաղադրիչ
առարկաներն են։ Նույն հարկում՝ առանձին մեծ
սրահում, ցուցադրվում է բանաստեղծի անձնական
բացառիկ և բազմաբնույթ գրադարանը՝ 8000 օրինակ
տարբեր լեզուներով և տարբեր ազգային, ժանրային
բովանդակությամբ գրքերի ընտրանիով։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
 Հովհաննես Թումանյանը ծնվել
է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ
գյուղում։
 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է
Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է
Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ
դպրոցում։ 1883 թվականից բնակվել
էԹիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել
է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական
ծանր դրության պատճառով 1887 թ. կիսատ թողնելով
ուսումը, աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական
դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական
միության գրասենյակում
(մինչև1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է
«Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն»
պարբերականներին, զբաղվելով գրական և
հասարակական գործունեությամբ։
 1899 թվականին նրա նախաձեռնությամբ
Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական
խմբակը, որի անդամներն էին Ավետիք
Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն
Շանթը, Ղազարոս Աղայանը,Պերճ
Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ
ընդմիջումներով խմբակը գոյատևել է
մինչև 1908թ.։
 1912 թվականին Թումանյանն ընտրվել է
նորաստեղծ Հայ գրողների կովկասյան
ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝
Հայոց հայրենակցական միությունների միության
(ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային
պատերազմում (1914-1918 թթ.)հայ ժողովրդի
կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության
խորհրդաժողովին (1919-1920 թթ.)
ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին
ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի
գլխավորությամբ։
Նյութը պատրաստեց Միլենա
Մարկոսյանը

Հովհաննես Թումանյանի տուն թանգարան

  • 1.
  • 2.
     Հովհաննես Թումանյանիթանգարան, հիմնադրվել է 1953 թվականի ապրիլին՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-ամյակին։ Թանգարանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է։
  • 3.
    ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ  Թանգարանի հիմնադիրըև առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։ Թանգարանի ցուցանմուշներն են ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։
  • 4.
     1969 թվականիննոր ցուցասրահում ցուցադրվող նմուշները հիմնականում նվիրված են Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործություններին։ Թումանյանի ստեղծագործական արվեստով հետաքրքրվողները այստեղ կարող են տեսնել գրողի անձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն ավելի քան 45 լեզուներով։
  • 5.
     Առաջին հարկ Թանգարանի առաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկայացված են Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։ Չորս սրահներով է անցնում «մեծ Հայի» կյանքը՝ ծնունդից մինչև երկրային մահ։ Առաջին հարկի մի գողտրիկ անկյունից խորհրդավոր տպավորություն է գործում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը։
  • 6.
     Երկրորդ հարկ Երկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով։ Այստեղ պահպանվել է գրողի Թիֆլիսի տան մթնոլոտը։ Ցուցասրահի ամբողջ ունեցվածքը բանաստեղծի տան ճաշասենյակի, հյուրասենյակի և աշխատասենյակի ինտերիերի բաղադրիչ առարկաներն են։ Նույն հարկում՝ առանձին մեծ սրահում, ցուցադրվում է բանաստեղծի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը՝ 8000 օրինակ տարբեր լեզուներով և տարբեր ազգային, ժանրային բովանդակությամբ գրքերի ընտրանիով։
  • 7.
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում։  1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել էԹիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թ. կիսատ թողնելով ուսումը, աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվելով գրական և հասարակական գործունեությամբ։
  • 8.
     1899 թվականիննրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը,Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908թ.։
  • 9.
     1912 թվականինԹումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.)հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։
  • 10.