 Լեհ մեծ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Ֆրանցիշեկ Շոպենը
ծնվել է 1810 թ. փետրվարի 22-ին, Վարշավայի մոտ
գտնվող մի փոքրիկ քաղաքում: Նա մեծացել է
երաժշտական միջավայրում: Հինգ տարեկանում
արդեն հիանալի նվագում էր երաժշտական երկեր:
Երաժշտության նրա ուսուցիչը հայտնի երաժիշտ Վ.
Ժիվնին էր, ով փորձառու և նրբանկատ մանկավարժ
լինելով, իր աշակերտի մոտ մեծ սեր է արթնացնում
դասական երաժշտության հանդեպ:Ֆրիդերիկ
Շոպենը դաշնամուրի առաջին դասերն առել է քրոջից՝
Լյուդվիգայից: 3 տարեկանից նվագել է, 7-ից՝
ստեղծագործել, իսկ 8-ից հանդես է եկել
համերգներով: 1816–22 թթ-ին աշակերտել է չեխ
կոմպոզիտոր Վոյցեխ Ժիվնիին, 1822–27 թթ-ին՝
Յուզեֆ Էլսներին:
 Շոպենը 1823–26 թթ-ին սովորել է Վարշավայի
լիցեյում, 1826–29 թթ-ին՝ Բարձրագույն
երաժշտական դպրոցում: 1825–29 թթ-ին
շրջագայել է Լեհաստանում, ծանոթացել
ժողովրդական ստեղծագործությանը: Կյանքի
վարշավյան շրջանը վճռորոշ էր Շոպենի
արվեստի ձևավորման համար: Այդ շրջանում
գրել է 2 կոնցերտ՝ դաշնամուրի և նվագախմբի
համար, դաշնամուրային տրիո, «Մեծ
ֆանտազիան»՝ լեհական ժողովրդական
երաժշտության թեմաներով, նաև
պոլոնեզներ, մազուրկաներ և այլ գործեր:
 1829 թ-ին Շոպենը մեկնել է Վիեննա, որպես դաշնակահար
հանդես եկել համերգներով: 1831 թ-ից մինչև կյանքի վերջն
ապրել է Փարիզում, որտեղ ծանոթացել է արվեստի և
գրականության ականավոր գործիչներ Ֆերենց Լիստի, Հեկտոր
Բեռլիոզի, Էժեն Դելակրուայի, Հայնրիխ Հայնեի հետ, ունեցել է
բազմաթիվ համերգներ, արժանացել մեծ փառքի: Շոպենի
ստեղծագործության համար շրջադարձային էր 1830–31 թթ-ի
լեհական ապստամբությունը, որով ոգեշնչված՝ գրել է
հերոսական-դրամատիկական կերպարներով հարուստ
«Հեղափոխական էտյուդը», «Առաջին սկերցոն» և «Առաջին
բալլադը»: Ապստամբության պարտության դառը
խորհրդածությունների ազդեցությամբ 1837 թ-ին ստեղծել է
հանրահայտ «Սգո քայլերգը»: Հայրենասիրական
գաղափարներն արտացոլվել են նաև դաշնամուրի Սի մինոր
սոնատում, պոլոնեզներում, մազուրկաներում, որտեղ
կոմպոզիտորն ընդգծել է լեհական ժողովրդական պարային
երաժշտության առանձնահատկությունները:
 1834–35 թթ-ին նա ճանապարհորդել է
Հռենոսով, 1835 թ-ին Լայպցիգում ծանոթացել
է գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի
հետ: 1837–47 թթ-ին Շոպենը մտերիմ է եղել
ճանաչված ֆրանսիացի կին գրող Ժորժ
Սանդի հետ. այդ շրջանում ստեղծել է իր
ամենահասուն և կատարյալ գործերը: 1848 թ-
ին կոմպոզիտորը վերջին համերգներով
շրջագայել է Անգլիայում և Շոտլանդիայում:
Առողջության վատթարացման պատճառով
նա վերադարձել է Փարիզ, որտեղ էլ մահացել
է թոքախտից՝ գրեթե չքավորության մեջ:
 Համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Ֆրեդերիկ
Շոպենին ողջ կյանքում հետապնդել են հալյուցինացիաները:
Իսպանացի գիտնականները` Մանուել Վարգես Կարունչոյի
գլխավորությամբ, համոզված են, որ դրա պատճառը
էպիլեպսիան է:Հայտնի է, որ լեհ դաշնակահարը վախճանվել
է1849 թվականին 39 տարեկանում`թոքերի բորբոքումից`
բուշտային ֆիբրոզից, որը ժառանգական հիվանդություն է և
գենետիկական մուտացիայի հետևանք:
 Սակայն մասնագետները կասկածի տակ են դնում տվյալ
վարկածը: Շոպենի սիրուհին` Ժորժ Սանդը, պատմում էր այն
մասին, որ Շոպենը ուներ հալյուցինացիաներ: Հարկ է նշել, որ
հալյուցինացիաներին ուղեկցում էին հոգեկան և ֆիզիկական
խանգարումները` ներառյալ շիզոֆրենիան: Նոպաների
ժամանակ նա տարօրինակ տեսիլքներ էր ունենում: Հայտնի է
նաև, որ նա ընդունել է օփիումի հիմքով թուրմեր, իսկ
տեսիլքները նրա մոտ չափազանց հաճախակի էին:
Նյութն պատրաստեց
Յուրա Կիրակոսյանը
Նոր-դպրոց 6-2
դասարան

Ֆրեդերիկ Շոպեն

  • 2.
     Լեհ մեծկոմպոզիտոր Ֆրեդերիկ Ֆրանցիշեկ Շոպենը ծնվել է 1810 թ. փետրվարի 22-ին, Վարշավայի մոտ գտնվող մի փոքրիկ քաղաքում: Նա մեծացել է երաժշտական միջավայրում: Հինգ տարեկանում արդեն հիանալի նվագում էր երաժշտական երկեր: Երաժշտության նրա ուսուցիչը հայտնի երաժիշտ Վ. Ժիվնին էր, ով փորձառու և նրբանկատ մանկավարժ լինելով, իր աշակերտի մոտ մեծ սեր է արթնացնում դասական երաժշտության հանդեպ:Ֆրիդերիկ Շոպենը դաշնամուրի առաջին դասերն առել է քրոջից՝ Լյուդվիգայից: 3 տարեկանից նվագել է, 7-ից՝ ստեղծագործել, իսկ 8-ից հանդես է եկել համերգներով: 1816–22 թթ-ին աշակերտել է չեխ կոմպոզիտոր Վոյցեխ Ժիվնիին, 1822–27 թթ-ին՝ Յուզեֆ Էլսներին:
  • 4.
     Շոպենը 1823–26թթ-ին սովորել է Վարշավայի լիցեյում, 1826–29 թթ-ին՝ Բարձրագույն երաժշտական դպրոցում: 1825–29 թթ-ին շրջագայել է Լեհաստանում, ծանոթացել ժողովրդական ստեղծագործությանը: Կյանքի վարշավյան շրջանը վճռորոշ էր Շոպենի արվեստի ձևավորման համար: Այդ շրջանում գրել է 2 կոնցերտ՝ դաշնամուրի և նվագախմբի համար, դաշնամուրային տրիո, «Մեծ ֆանտազիան»՝ լեհական ժողովրդական երաժշտության թեմաներով, նաև պոլոնեզներ, մազուրկաներ և այլ գործեր:
  • 6.
     1829 թ-ինՇոպենը մեկնել է Վիեննա, որպես դաշնակահար հանդես եկել համերգներով: 1831 թ-ից մինչև կյանքի վերջն ապրել է Փարիզում, որտեղ ծանոթացել է արվեստի և գրականության ականավոր գործիչներ Ֆերենց Լիստի, Հեկտոր Բեռլիոզի, Էժեն Դելակրուայի, Հայնրիխ Հայնեի հետ, ունեցել է բազմաթիվ համերգներ, արժանացել մեծ փառքի: Շոպենի ստեղծագործության համար շրջադարձային էր 1830–31 թթ-ի լեհական ապստամբությունը, որով ոգեշնչված՝ գրել է հերոսական-դրամատիկական կերպարներով հարուստ «Հեղափոխական էտյուդը», «Առաջին սկերցոն» և «Առաջին բալլադը»: Ապստամբության պարտության դառը խորհրդածությունների ազդեցությամբ 1837 թ-ին ստեղծել է հանրահայտ «Սգո քայլերգը»: Հայրենասիրական գաղափարներն արտացոլվել են նաև դաշնամուրի Սի մինոր սոնատում, պոլոնեզներում, մազուրկաներում, որտեղ կոմպոզիտորն ընդգծել է լեհական ժողովրդական պարային երաժշտության առանձնահատկությունները:
  • 8.
     1834–35 թթ-իննա ճանապարհորդել է Հռենոսով, 1835 թ-ին Լայպցիգում ծանոթացել է գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի հետ: 1837–47 թթ-ին Շոպենը մտերիմ է եղել ճանաչված ֆրանսիացի կին գրող Ժորժ Սանդի հետ. այդ շրջանում ստեղծել է իր ամենահասուն և կատարյալ գործերը: 1848 թ- ին կոմպոզիտորը վերջին համերգներով շրջագայել է Անգլիայում և Շոտլանդիայում: Առողջության վատթարացման պատճառով նա վերադարձել է Փարիզ, որտեղ էլ մահացել է թոքախտից՝ գրեթե չքավորության մեջ:
  • 10.
     Համաշխարհային ճանաչումունեցող կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենին ողջ կյանքում հետապնդել են հալյուցինացիաները: Իսպանացի գիտնականները` Մանուել Վարգես Կարունչոյի գլխավորությամբ, համոզված են, որ դրա պատճառը էպիլեպսիան է:Հայտնի է, որ լեհ դաշնակահարը վախճանվել է1849 թվականին 39 տարեկանում`թոքերի բորբոքումից` բուշտային ֆիբրոզից, որը ժառանգական հիվանդություն է և գենետիկական մուտացիայի հետևանք:  Սակայն մասնագետները կասկածի տակ են դնում տվյալ վարկածը: Շոպենի սիրուհին` Ժորժ Սանդը, պատմում էր այն մասին, որ Շոպենը ուներ հալյուցինացիաներ: Հարկ է նշել, որ հալյուցինացիաներին ուղեկցում էին հոգեկան և ֆիզիկական խանգարումները` ներառյալ շիզոֆրենիան: Նոպաների ժամանակ նա տարօրինակ տեսիլքներ էր ունենում: Հայտնի է նաև, որ նա ընդունել է օփիումի հիմքով թուրմեր, իսկ տեսիլքները նրա մոտ չափազանց հաճախակի էին:
  • 11.