Gabrielle "Coco" Chanel was a pioneering French fashion designer who founded the iconic Chanel brand. As the only fashion designer named one of the 100 most influential people of the 20th century by Time magazine, Chanel liberated women from restrictive corseted silhouettes and popularized a casual, sporty style as the new feminine standard after World War I. Her designs extended beyond clothing to include jewelry, handbags, and her signature No. 5 perfume, establishing her influence across fashion and business.
1. ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՆՅԻՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ
ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
Համամոլորակային հիմնախնդիրները բաժանվում են 3
խմբի.
•Տեղային
•Տարածաշրջանային
•Համամոլորակային
Համամոլորակային են այն հիմնախնդիրները, որոնք ընդգրկում են ողջ
երկրագունդը և մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու
ապագային, և դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների
ու գործողությունների միասնությունը:
2. ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՈՒՄ
Մթնոլորըում ամենաշատը տարածված աղտոտվող նյութը
ածխածնի օքսիդն է` CO-ն:
Երկրագնդի մթնոլորտի աղտոտման 75%-ը առաջանում է բենզինի
այրումից, 6%-ը ածխի և 4%-ը փայտի այրումից, 10%-ը
արտադրական ու կենցաղային թափոնների այրումից և 5%-ը
անտառային հրդեհներից:
Մթնոլորտն աղտոտող նյութերի շարքում երկրորդը ծծմբային
գազն է` ծծմբի երկօքսիդը (SO2):
Այն առաջանում է հանքային վառելիքի, առաջին հերթին
ածխի, այնուհետև մազութի այրումից, դրանց բաղադրության մեջ
ծծմբի բաժինը բարձր է և կարող է հասնել 5-7%-ի:
Ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ SO2-ից
գոյանում է SO3`ծծմբային անհիդրիտ, իսկ օդում ջրային
գոլորշիների միանալու դեպքում առաջանում է ծծմբնաթու`
H2SO4, և թափվում են թթվային տեղումներ:
3. Մթնոլորտն աղտոտող
վտանգավոր նյութերից են
ազոտի միացությունները՝
ազոտի օքսիդը (NO) և ազոտի
երկօքսիդը (NO2): Դրանց
գլխավոր աղբյուրը բենզինով և
դիզելային վառելիքով
աշխատող ներքին այրման
շարժիչներն են:
Ազոտի երկօքսիդը դեղին
գույնի, բավականին կայուն գազ
է և գոյանում է գլխավորապես
ավտոմոբիլների
արտանետումներից: Այն կարող
է մթնոլորտում պահպանվել
երեք ժամից ավելի: Հաճախ
քաղաքների օդը այդ գազից
ստանում է շագանակագույն
երանգավորում:
4. Գազերից բացի , մթնոլորտ են թափանցում և կախված վիճակում լողում
են նաև պինդ և հեղուկ նյութերի մանր փոշեհատիկներ: Դրանք հայտնի
են աերոզոլ անունով: Աերոզոլային մասնիկները տարբերվում են իրենք
ֆիզիկաքիմիական հատկանիշներով: Պինդ մասնիկներն առաջացնում են
ծուխ, մառախուղ, ամպեր, մթնոլորտային տեղումներ: Դա վնսասակար է
մարդու օրգանիզմի համար և բացի դրանից մեծ չափով կլանում է
արեգակնային ճառագայթումը, հետևապես և փոխում է մթնոլորտի ու
Երկրի մակերեսի ջերմային ու լուսային ռեժիմները:
Մեծ է շրջապատին սուլֆատների հասցրած վնասը: Դրանք են
անջատվում են մթնոլորտից և թթու անձրևների ձևով թափանցում են ցած
և մարդկանց, բույսերի ու կենդանիների զանգվածային թունավորման
պատճառ են դառնում:
5. • Որոշակի կլիմայական պայմաններում
արեգակնային, հատկապես
ուլտրամանուշակագույն
ճառագայթների ազդեցությամբ տեղի է
ունենում օդի երկրորդային
աղտոտում, այսինքն` առաջնային
աղտոտող նյութերը քայքայվում են և
առաջացնում նոր նյութեր: Այդ
երևույթն անվանում են
լուսաքիմիական սմոգ: Աերոզոլային
մասնիկները և ընդհանրապես սմոգի
վտանգը շատ ավելի է մեծանում, երբ
դրանց միանում են ռադիոակտիվ
իզոտոպները` այսինքն` երբ առկա է
նաև մթնոլորտի ռադիոակտիվ
աղտոտումը: