SlideShare a Scribd company logo
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ…
Նյութափոխանակության ժառանգական հիվանդություն է,
որը պայմանավորված է գալակտոզա-1-ֆոսֆատուրիդիլտրանսֆերազա ֆերմենտի բնածին
անբավարարությամբֈ
Ֆերմենտի անբավարար քանակի կամ բացակայության
հետևանքով խանգարվում է գալակտոզայի ֆերմենտային
վերափոխումը գլյուկոզայիֈ Չքայքայված գալակտոզան,
ինչպես նաև նրա կիսաքայքայված արգասիքները,
կուտակվում են արյան մեջ, ողնուղեղային հեղուկում և
մեզումֈ Դա հանգեցնում է լյարդի ու կենտրոնական
նյարդային համակարգի բջիջների տոքսիկ ախտահարմանֈ
Հիվանդության կլինիկական
արտահայտությունը
Հիվանդության կլինիկական արտահայտությունը հաճախ
սկսվում է ծնվելուց անմիջապես հետո՝ ստամոքսաաղիքային
համակարգի գործունեության խանգարումներովֈ Լինում է լուծ,
փսխում, ավելի ուշ մեծանում է լյարդը, զարգանում է դեղնուկֈ
Որոշ երեխաների մոտ լյարդը հասնում է զգալի չափերի, իսկ
դեղնուկը կրում է համառ ու երկարատև բնույթֈ Փայծաղը
մեծանում է աննշան, նկատվում է ախորժակի պակասֈ
Երեխաների մեծ մասի մոտ առաջին ամսվա վերջում առաջանում
է ոսպնյակի պղտորում (կատարակտա)։ Հաճախ նկատվում են
հոգեկան թերզարգացման երևույթներֈ
Երիկամների ախտահարումն արտահայտվում է
սպիտամիզությամբ, հիպոամինացիդուրիայով (վերջինս կապված
է երիկամների խողովակներում ռեաբսորբցիայի խանգարումների
հետ), գալակտոզուրիայովֈ
Գալակտոզեմիայի կլինիկան
Գալակտոզեմիայի կլինիկան տարբեր աստիճանի
արտահայտություն է ունենումֈ Մանր դեպքերում դիտվում են համառ
դիսպեպտիկ համախտանիշ, դեղնուկ, լյարդի մեծացում, ասցիտ,
լյարդի ցիռոզ, կատարակտա, արագ զարգացող թուլամտություն
Հիվանդության թեթև ձևերը, հավանաբար, լինում են ավելի հաճախ,
քան ախտորոշվում ենֈ Այդպիսի երեխաները հաճախ հրաժարվում
են կրծքից, կաթնեղենիցֈ
Գալակտոզեմիայի դեպքում արյան մեջ առաջ է գալիս
գալակտոզային ծանրաբեռնվածության ախտաբանական վիճակ,
որից հետո դիտվում է գալակտոզամիզության ուժեղացումֈ
Լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվում է նաև ացիդոզ,
հիպոկալիեմիա, հիպերբիլիռուբինեմիաֈ
Գալակտոզեմիայի ախտորոշման համար շատ կարևոր
նշանակություն ունի էրիթրոցիտներում գալակտոզա։ֆոսֆատի
պարունակության որոշումը և արյան ու մեզի մեջ գալակտոզայի
ավելցուկի հայտաբերումը՝ քրոմատոգրաֆիայի մեթոդովֈ
Բուժումը…
Գալակտոզեմիան պատճառական բուժում չունիֈ Կիրառվում է
պաթոգենետիկ բուժում, որի էությունն այն է, որ սննդից
բացառվում են կաթը, ինչպես նաև այն սննդամթերքը, որոնք
պարունակում են գալակտոզա և լակտոզաֈ Որպես սննդանյութ
օգտագործվում են սոյայի կաթը, բանջարեղենային խյուսը, մսի
արգանակը, ձվի, շաքարի, մարգարինի ու բրնձի ալյուրի
խառնուրդները և այլնֈ Բուժման արդյունավետությունը
կախված է նրա կիրառման ժամկետիցֈ Վաղ սկսված բուժումը
հաճախ լավ արդյունք է տալիսֈ Որոշ դեպքերում անց է
կացվում նաև դեհիդրատացիոն բուժում՝ հեղուկների
պարենտերալ ներմուծմամբֈ
Ավելի մեծ տարիքում սկսած բուժումը մտավոր
թերզարգացումը չի վերացնում, ինչպես նաև չի կանխում
լյարդի ախտահարումը և դրա հետևանքով զարգացող ցիռոզըֈ
ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ ՝
ՔՆԱՐԻԿ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՝
1.
http://www.armedical.inf
o/
2.
http://www.doctors.am/

More Related Content

Similar to Գալակտոզեմիա

Microsoft office power point presentation
Microsoft office power point presentationMicrosoft office power point presentation
Microsoft office power point presentationshush666
 
Շաքարային դիաբետ
Շաքարային դիաբետՇաքարային դիաբետ
Շաքարային դիաբետVan Papikyan
 
շաքարախտ հիվանդություն
շաքարախտ հիվանդությունշաքարախտ հիվանդություն
շաքարախտ հիվանդություն
Aslanian ZHora
 
Սուր երիկամային անբավարարություն: Բուժում
Սուր երիկամային անբավարարություն: ԲուժումՍուր երիկամային անբավարարություն: Բուժում
Սուր երիկամային անբավարարություն: Բուժում
YuriDanielyan
 

Similar to Գալակտոզեմիա (6)

Microsoft office power point presentation
Microsoft office power point presentationMicrosoft office power point presentation
Microsoft office power point presentation
 
Շաքարային դիաբետ
Շաքարային դիաբետՇաքարային դիաբետ
Շաքարային դիաբետ
 
Anna kensab (2)
Anna kensab (2)Anna kensab (2)
Anna kensab (2)
 
շաքարախտ
շաքարախտշաքարախտ
շաքարախտ
 
շաքարախտ հիվանդություն
շաքարախտ հիվանդությունշաքարախտ հիվանդություն
շաքարախտ հիվանդություն
 
Սուր երիկամային անբավարարություն: Բուժում
Սուր երիկամային անբավարարություն: ԲուժումՍուր երիկամային անբավարարություն: Բուժում
Սուր երիկամային անբավարարություն: Բուժում
 

More from susannachalikyan

բնական ընտրություն
բնական ընտրությունբնական ընտրություն
բնական ընտրությունsusannachalikyan
 
վճռաբեկ դատարան (անհատական աշխատանք)
վճռաբեկ դատարան (անհատական աշխատանք)վճռաբեկ դատարան (անհատական աշխատանք)
վճռաբեկ դատարան (անհատական աշխատանք)susannachalikyan
 
Մոլեկուլային-կինետիկ տեսություն
Մոլեկուլային-կինետիկ տեսություն Մոլեկուլային-կինետիկ տեսություն
Մոլեկուլային-կինետիկ տեսություն susannachalikyan
 
անտոնիս վան դեյք
անտոնիս վան դեյք անտոնիս վան դեյք
անտոնիս վան դեյք susannachalikyan
 
ածուխ. նավթ. գազ
ածուխ. նավթ. գազածուխ. նավթ. գազ
ածուխ. նավթ. գազ
susannachalikyan
 
տրդատ I (հետազոտական, պատմ.)
տրդատ I (հետազոտական, պատմ.)տրդատ I (հետազոտական, պատմ.)
տրդատ I (հետազոտական, պատմ.)susannachalikyan
 
Հետազոտական աշխատանք (պատմություն).
Հետազոտական աշխատանք (պատմություն).Հետազոտական աշխատանք (պատմություն).
Հետազոտական աշխատանք (պատմություն).susannachalikyan
 
Հետազոտական աշխատանք (պատմություն)
Հետազոտական աշխատանք (պատմություն)Հետազոտական աշխատանք (պատմություն)
Հետազոտական աշխատանք (պատմություն)susannachalikyan
 

More from susannachalikyan (20)

եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
 
բնական ընտրություն
բնական ընտրությունբնական ընտրություն
բնական ընտրություն
 
վճռաբեկ դատարան (անհատական աշխատանք)
վճռաբեկ դատարան (անհատական աշխատանք)վճռաբեկ դատարան (անհատական աշխատանք)
վճռաբեկ դատարան (անհատական աշխատանք)
 
Հեմոֆիլիա...
Հեմոֆիլիա...Հեմոֆիլիա...
Հեմոֆիլիա...
 
Մոլեկուլային-կինետիկ տեսություն
Մոլեկուլային-կինետիկ տեսություն Մոլեկուլային-կինետիկ տեսություն
Մոլեկուլային-կինետիկ տեսություն
 
Կարավաջո
Կարավաջո Կարավաջո
Կարավաջո
 
անտոնիս վան դեյք
անտոնիս վան դեյք անտոնիս վան դեյք
անտոնիս վան դեյք
 
տոնավաճառներ
տոնավաճառներտոնավաճառներ
տոնավաճառներ
 
միտոզ
միտոզմիտոզ
միտոզ
 
ամն դոլար
ամն դոլարամն դոլար
ամն դոլար
 
սրտի արատ
սրտի արատսրտի արատ
սրտի արատ
 
Ekologia
EkologiaEkologia
Ekologia
 
ածուխ. նավթ. գազ
ածուխ. նավթ. գազածուխ. նավթ. գազ
ածուխ. նավթ. գազ
 
մշակույթ
մշակույթմշակույթ
մշակույթ
 
Salvador Dali
Salvador DaliSalvador Dali
Salvador Dali
 
տրդատ I (հետազոտական, պատմ.)
տրդատ I (հետազոտական, պատմ.)տրդատ I (հետազոտական, պատմ.)
տրդատ I (հետազոտական, պատմ.)
 
Հետազոտական աշխատանք (պատմություն).
Հետազոտական աշխատանք (պատմություն).Հետազոտական աշխատանք (պատմություն).
Հետազոտական աշխատանք (պատմություն).
 
Հետազոտական աշխատանք (պատմություն)
Հետազոտական աշխատանք (պատմություն)Հետազոտական աշխատանք (պատմություն)
Հետազոտական աշխատանք (պատմություն)
 
Ջրածին
ՋրածինՋրածին
Ջրածին
 
Տրդատ Ա
Տրդատ ԱՏրդատ Ա
Տրդատ Ա
 

Գալակտոզեմիա

  • 1.
  • 2. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ… Նյութափոխանակության ժառանգական հիվանդություն է, որը պայմանավորված է գալակտոզա-1-ֆոսֆատուրիդիլտրանսֆերազա ֆերմենտի բնածին անբավարարությամբֈ Ֆերմենտի անբավարար քանակի կամ բացակայության հետևանքով խանգարվում է գալակտոզայի ֆերմենտային վերափոխումը գլյուկոզայիֈ Չքայքայված գալակտոզան, ինչպես նաև նրա կիսաքայքայված արգասիքները, կուտակվում են արյան մեջ, ողնուղեղային հեղուկում և մեզումֈ Դա հանգեցնում է լյարդի ու կենտրոնական նյարդային համակարգի բջիջների տոքսիկ ախտահարմանֈ
  • 3. Հիվանդության կլինիկական արտահայտությունը Հիվանդության կլինիկական արտահայտությունը հաճախ սկսվում է ծնվելուց անմիջապես հետո՝ ստամոքսաաղիքային համակարգի գործունեության խանգարումներովֈ Լինում է լուծ, փսխում, ավելի ուշ մեծանում է լյարդը, զարգանում է դեղնուկֈ Որոշ երեխաների մոտ լյարդը հասնում է զգալի չափերի, իսկ դեղնուկը կրում է համառ ու երկարատև բնույթֈ Փայծաղը մեծանում է աննշան, նկատվում է ախորժակի պակասֈ Երեխաների մեծ մասի մոտ առաջին ամսվա վերջում առաջանում է ոսպնյակի պղտորում (կատարակտա)։ Հաճախ նկատվում են հոգեկան թերզարգացման երևույթներֈ Երիկամների ախտահարումն արտահայտվում է սպիտամիզությամբ, հիպոամինացիդուրիայով (վերջինս կապված է երիկամների խողովակներում ռեաբսորբցիայի խանգարումների հետ), գալակտոզուրիայովֈ
  • 4. Գալակտոզեմիայի կլինիկան Գալակտոզեմիայի կլինիկան տարբեր աստիճանի արտահայտություն է ունենումֈ Մանր դեպքերում դիտվում են համառ դիսպեպտիկ համախտանիշ, դեղնուկ, լյարդի մեծացում, ասցիտ, լյարդի ցիռոզ, կատարակտա, արագ զարգացող թուլամտություն Հիվանդության թեթև ձևերը, հավանաբար, լինում են ավելի հաճախ, քան ախտորոշվում ենֈ Այդպիսի երեխաները հաճախ հրաժարվում են կրծքից, կաթնեղենիցֈ Գալակտոզեմիայի դեպքում արյան մեջ առաջ է գալիս գալակտոզային ծանրաբեռնվածության ախտաբանական վիճակ, որից հետո դիտվում է գալակտոզամիզության ուժեղացումֈ Լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվում է նաև ացիդոզ, հիպոկալիեմիա, հիպերբիլիռուբինեմիաֈ Գալակտոզեմիայի ախտորոշման համար շատ կարևոր նշանակություն ունի էրիթրոցիտներում գալակտոզա։ֆոսֆատի պարունակության որոշումը և արյան ու մեզի մեջ գալակտոզայի ավելցուկի հայտաբերումը՝ քրոմատոգրաֆիայի մեթոդովֈ
  • 5. Բուժումը… Գալակտոզեմիան պատճառական բուժում չունիֈ Կիրառվում է պաթոգենետիկ բուժում, որի էությունն այն է, որ սննդից բացառվում են կաթը, ինչպես նաև այն սննդամթերքը, որոնք պարունակում են գալակտոզա և լակտոզաֈ Որպես սննդանյութ օգտագործվում են սոյայի կաթը, բանջարեղենային խյուսը, մսի արգանակը, ձվի, շաքարի, մարգարինի ու բրնձի ալյուրի խառնուրդները և այլնֈ Բուժման արդյունավետությունը կախված է նրա կիրառման ժամկետիցֈ Վաղ սկսված բուժումը հաճախ լավ արդյունք է տալիսֈ Որոշ դեպքերում անց է կացվում նաև դեհիդրատացիոն բուժում՝ հեղուկների պարենտերալ ներմուծմամբֈ Ավելի մեծ տարիքում սկսած բուժումը մտավոր թերզարգացումը չի վերացնում, ինչպես նաև չի կանխում լյարդի ախտահարումը և դրա հետևանքով զարգացող ցիռոզըֈ
  • 6. ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ ՝ ՔՆԱՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՝ 1. http://www.armedical.inf o/ 2. http://www.doctors.am/